
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ:

Միջազգային դիտորդների գնահատականը, որը կառավարության եւ վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, քննադատական էր: Սակայն զեկույցի առաջին երկու նախադասությունների եւ գնահատականի փաստերի միջեւ առկա այս ակնհայտ հակասության արդյունքը դարձավ այն, որ կառավարությունը մեջբերում է միջազգային դիտորդների գնահատականի միայն առաջին պարբերությունը` լեգիտիմիզացնելու ընտրության արդյունքները: Մինչդեռ միջազգային դիտորդները զեկույցում մատնանշել են լրատվության գրաքննության, ընտրողներին վախեցնելու, քվեներ գնելու, ինչպես նաեւ այլ փաստեր եւ իրենց այցելած 16 տոկոս ընտրատեղամասերի քվեների հաշվարկը անվանել են «վատ» կամ «շատ վատ»: Նման պրակտիկան որպես «մի քայլ առաջ» եւ «ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պարտավորություններին համահունչ» որակելը հարցականի տակ է դնում ժողովրդավարության, ժողովրդավարական չափանիշների եւ սկզբունքների գաղափարը եւ ավելի է նվազեցնում ժողովրդավարական բարեփոխումների չափանիշները: Ներքոստորագրյալ կազմակերպություններից մի քանիսը որպես դիտորդ են հանդես եկել ընտրության օրը եւ հետեւել են ընտրական գործընթացներին մինչ փետրվարի 19-ը, ինչպես նաեւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպությունների զեկույցներում փաստագրված են բռնությունների բազմաթիվ դեպքեր եւ խախտումներ: Մեզ համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում լրատվամիջոցների ազատության, լրատվության մատչելիության, բռնությունների, կոռուպցիայի եւ վարչական ռեսուրսների օգտագործման եւ հասարակական գործիչների ձերբակալության երեւույթները: Կարեւոր կետերից մեկը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը մատնանշել է իր միջանկյալ զեկույցում, վերաբերում է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահություն ձեւավորելուն: Խորը անվստահությունը եւ հաճախ արծարծվող հասարակական ապատիան ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդի ինքնապահպանման հակազդեցությունն ընդդեմ անպատժելիության մթնոլորտի նրանց շուրջ, որոնք ընտրակեղծիքներ են իրականացրել նախկին բոլոր ընտրությունների ժամանակ: Ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները տագնապալի են եւ անկասկած կխորացնեն հասարակության անվստահությունը: Մենք հավատացած ենք, որ քանի դեռ ընտրական կեղծիքները չեն հետաքննվում եւ պատժվում, վստահություն չի լինի ընտրական գործընթացի, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի նկատմամբ: Մենք կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրների շուրջ միայն բաց եւ լայն զանգվածներին ներառող հասարակական քննարկումների միջոցով է հնարավոր վերականգնել հասարակական վստահության մթնոլորտը: Ելնելով վերը նշվածից` մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն իրականացվել ժողովրդավարական արժեքների եւ գործընթացների վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին համահունչ: Մենք համոզված ենք, որ այն մոտեցումը, որն իշխանությունները կկիրառեն ընտրախախտումները հետաքննելիս ցույց կտա վերջիններիս վճռականությունը` գործել ժողովրդավարական ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կանոնների համաձայն: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությունները: Սրանք անպատժելիության կոչեր չեն, այլ կոչ կառավարությանը` օրինակ ծառայել Հայաստանի ժողովրդի համար եւ գործել օրենքի շրջանակներում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը տեր կանգնել Հայաստանի կառավարության` ընթացակարգերին հետեւելու պարտականության կատարմանը եւ պահանջել հետաքննության հստակ փաստաթղթագրում եւ պատշաճ պատիժ օրենքը խախտողների նկատմամբ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել օբյեկտիվ եզրակացություններ` հիմնված սեփական փաստերի դիտարկումների վրա եւ չվարկաբեկել ժողովրդավարության գաղափարը, ժողովրդավարական չափանիշներն ու սկզբունքները, ինչպես նաեւ չպատվազրկել դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները: «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Հայաստանի հելսինկյան կոմիտե Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Ինտերնյուս» Մամուլի աջակցության հ/կ Մամուլի բազմազանության ինստիտուտ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Երեւանի մամուլի ակումբ
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան 2
Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել: Նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ոմանք շտապեցին շնորհավորել «նորընտիր» նախագահին:
Սակայն ներքաղաքական բուռն զարգացումները ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան 4
-Ի՞նչ է փնտրում Լեւոն Խեչոյանը Ազատության հրապարակում: - Միշտ էլ ես մերժվածի կողմն եմ: Եթե քաղաքով մի օտարական անցնի, եւ մեկը օտարականին ծեծի, ես օտարականի կողմից կլինեմ: Եթե փողոցում տասը հոգի մի հոգուն ...«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՉԻ ՆԵՐԻ»
Գագիկ Աբգարյան
Ամեն ազգ, ժողովուրդ, ծնող ունենում է իր ամենասիրած զավակը, այն մեկը, որով հպարտանում է, որի անունով երդվում է: Մեր ոչ վաղ պատմական անցյալում այդ զավակը ֆիդայիներն էին, որոնց երգեր էր նվիրում ու հերոսացնում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ԴԱԳԱՆՅԱՅՈՒՇՉԻԻ» ԴԵՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Հարյուր հազարավոր մարդիկ 9-րդ օրն է, ինչ գալիս են արդեն ծանոթ, հարազատ ու նաեւ սովորական դարձած Ազատության հրապարակ, լսում ոգեշունչ ելույթներ, պարում, ուրախանում, մերժում Սերժին, մերժումից առաջացած օվացիաներից ...ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է
Մարինե Խառատյան
Որքան իշխանությունը դիմում է «կանխարգելիչ» բռնարարքների օգնությանը, այնքան ժողովրդի ընդվզումն ավելանում է` ստվարացնելով Ազատության հրապարակում հավաքվածների բանակը: Պատահական չէ, որ այսօր Ազատության հրապարակում ...ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԼՈՒՐՋ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան 1
-Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու գործում, ձեր կարծիքով, ի՞նչը դեր կարող էր խաղալ:
- Հարցին ճիշտ պատասխանելու համար, հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Քանի որ երկրում կյանքը ...10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ
Էմմա Գաբրիելյան
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը չնայած հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին` շարունակում է օր օրի մեծանալ:
Քոչարյանն ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ:
Ընտրությունների արդյունքներն անընդունելի են հասարակության բացարձակ մեծամասնության համար, ինչն առաջ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի ...ԷՍ ԵՐԿԻՐՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ
Բավական է վերջին մեկ-երկու ամսվա կտրվածքով թեկուզեւ քննել եւ գնահատել մեր ժողովրդի պահվածքը եւ ակնհայտ կդառնա, որ այսպիսի ժողովուրդը չի կարող ապագա չունենալ: Ուրեմն եւ` երկիրն ապագա ունի:
Իսկ ով եղել ......ՈՒ ՎԱՂԸ ԳԱՐՈՒՆ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ 200 000-ից ավելի մարդկանց առջեւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Նրանք պետք է կատարեն հետեւյալ վճիռը` ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

