
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԼՈՒՐՋ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
- -Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու գործում, ձեր կարծիքով, ի՞նչը դեր կարող էր խաղալ:

- Հարցին ճիշտ պատասխանելու համար, հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Քանի որ երկրում կյանքը ընթանում է սովորական հունով` կարելի է ասել, որ ստեղծվել է ոչ այնքան լարված, որքան` ոչ ստանդարտ, կոնֆլիկտային իրավիճակ: Մասսայական ընտրակեղծիքների, կոպիտ ուժի, կաշառքի, պետական մեքենայի միջոցների, անգամ կրիմինալ հանցագործությունների միջոցով դե ֆակտո երկրի նախագահ է հռչակվել Սերժ Սարգսյանը: Ուրեմն նա լեգիտիմ չէ, լեգիտիմ չեն նաեւ ընտրությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը փաստորեն հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ, վիճարկում է դրանց արդյունքները: Ռեժիմն ունի վարչական միջոցներ, քարոզչական մեքենա, ուժային կառույցներ: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին են ժողովրդական լայն զանգվածները, որոնք այսօր նրան բարձրացրել են քաղաքական Օլիմպոս եւ այլ հեղինակություն չեն ճանաչում: Եթե հաշվի առնենք, որ ամեն հանրահավաքին մասնակցում են 250-300 հազար մարդ, ապա ստացվում է, որ նրան պաշտպանողների քանակը հասնում է էլեկտորատի թվին` անցնելով 1, 5 միլիոնի սահմանագիծը: Սա լուրջ, շատ լուրջ թիվ է: Գեներալ Շառլ դը Գոլը մի առիթով ասել է. «Ինչպե՞ս կառավարեմ մի երկիր, որտեղ ուտում են 360 տեսակի պանիր»: Բայց նա կառավարեց եւ այն էլ` ինչպես: Նախ` նա դը Գոլն էր, եւ հետո` Ֆրանսիան նրան պաշտում էր: Իսկ մեր դեպքում. հնարավոր է արդյո՞ք կառավարել մի երկիր, որի բնակչության մեծամասնությունը քեզ չի ընդունում: Չի ընդունում, եւ վերջ: Վարչակարգը ձգտում է տիրապետել իրավիճակին: Դեմ առ դեմ գտնվելով քաղաքացիական անհնազանդության իրողության, ինչպես նաեւ պետական բուրգի նկատելի խարխլման փաստի` սարգսյանաքոչարյանական սիմբիոզը փորձում է անցնել մկանների ցուցադրման: Սա, եթե կուզեք` խելացի եւ ռացիոնալ չէ եւ գերվտանգավոր է: Որպես կռված մարդիկ` այսօրվա ղեկավարները պետք է լավ հասկանան, որ ամեն օր փողոց դուրս եկող մարդկային զանգվածը կրիտիկական մասսա է, որի դեմ, իրենց իսկ սլենգով, «խաղ չկա»: Լավ պատկերացնելով եւ ճիշտ հաշվարկելով այս ամենը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի պատիվ իրեն, գործում է միայն ու միայն խաղաղ մեթոդներով, բացառելով առճակատման որեւէ նախադեպ: Նա օրինական, սահմանադրական ճանապարհով վստահորեն գնում է դեպի օրինավոր եւ օրինական իշխանություն: Հարկ է, որ գործող իշխանությունները լավ հասկանան սա եւ շնորհակալ լինեն Լեւոն Տեր-Պետրոսյանից այն բանի համար, որ նա այսօր, փաստորեն, հանդիսանում է իրենց անվտանգության երաշխավորը: Նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքում իրենց ավելի ապահով պետք է զգան, քան հատուկ գրոհայինների հետեւում: Առանձնապես հարուստ երեւակայություն պետք չէ ունենալ պատկերացնելու համար, թե ինչի է ընդունակ կես միլիոն ժողովուրդը, երբ նա ատում է տիրող կարգերը եւ մեկտեղված է: Իսկ ենթարկվել նա կարող է միայն այնպիսի լիդերի, որի հեղինակությունն անվիճելի է, ցուցումը` անքննելի` ինչպես նապոլեոնական հին գվարդիայում էր: ...Հանգուցալուծումը միջնորդությամբ եմ տեսնում: Անշուշտ, դա ընդունված եւ օգտաշատ պրակտիկա է: Միջնորդներ կարող են լինել պետությունները, միջազգային կազմակերպությունները, հեղինակություն վայելող քաղաքական գործիչները: Իսկ մեզ անհրաժեշտ են այնպիսի միջնորդներ, որոնք լավ ծանոթ են երկրի ներքաղաքական իրադրությանը, փորձառու են եւ ճիշտ կգնահատեն ընտրությունների արդյունքները` «մոռանալով» իրենց երկրների եսակենտրոն հետաքրքրությունները: Եթե միջնորդները պետք է լինեն այնպիսիք, ինչպիսիք էին ընտրությունների ժամանակ պիկնիկի մասնակիցներ հիշեցնող որոշ դիտորդներ` ավելի լավ է չլինեն ընդհանրապես: Ստեղծված իրադրությունում, իմ կարծիքով, միջնորդների խնդիրը պետք է լինի կոնֆլիկտը դեպի Սահմանադրական դատարան ուղղելը: - Ինչպե՞ս եք գնահատում տարբեր եւ, հատկապես, Պուտինի շնորհավորանքի շուրջ պտտվող լուրերը: - Շնորհավորանքը սովորական, արարողակարգային պրակտիկա է` ամրագրված դիվանագիտական օրենքներով եւ ամենեւին էլ չի նշանակում շնորհավորողի եւ այն ընդունողի հարաբերությունների հավերժացում: Հիշենք Պուտինի շնորհավորանքը Յանուկովիչին: Ուրիշ հարց, թե Պուտինը` որպես բարեկամ, մեծ երկրի նախագահ, որքանով է ծանոթ այստեղ տիրող իրական իրադրությանը: Չի բացառվում, որ նա ապատեղեկացված է իր դեսպանության եւ հետախուզության կողմից, ինչը երբեմն տեղի է ունենում պետությունների արտաքին քաղաքականության ոլորտում: Փայլուն լրագրող եւ վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը վերջերս իր լույս ընծայած ոչ պակաս փայլուն «Պուտին» գրքում նկարագրում է, թե կրեմլյան տարբեր հզոր եւ իրար հետ հակամարտող թիմերը ինչպես եւ ինչ նպատակներով են ապատեղեկացնում նախագահին: Որպես օրինակ նա բերում է «Կուրսկ» սուզանավի ողբերգական խորտակումը, որի վերաբերյալ Պուտինի սխալ մեկնաբանությունը, որը հիմնված էր ապատեղեկատվության վրա, զգալիորեն վնասեց նրա վարկանիշին: - Իսկ ի՞նչ կարծիքի եք գործող նախագահի կողմից մի խումբ դիվանագետների աստիճանազրկելու մասին: - Բացասական: Արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումը ցմահ է: Շատ երկրների օրենքներով դեսպանն այդ կոչումից զրկվում է անմեղսունակության եւ հայրենիքի դավաճանության դեպքում միայն: Հայաստանի «Դիվանագիտության մասին օրենքում» նման կետ չկա, որն, իմ կարծիքով, սխալ է: Կա նաեւ հարցի բարոյական կողմը: Երկրի նախագահները սովորաբար խուսափում են նման քայլից, քանի որ դրանով իսկ կասկածի տակ են դնում իրենց իսկ ստորագրած հրամանագրի արժեքն ու հավաստիությունը: ԳԿՉՊ-ի ժամանակ, օրինակ, մի քանի ռուս դեսպաններ, իրենց համերաշխությունը հայտնեցին հեղաշրջմանը: Հետո նրանց բոլորին ետ կանչեցին եւ տեղափոխեցին այլ աշխատանքի, սակայն ոչ ոքի չաստիճանազրկեցին: - Իսկ ինչո՞վ է բացատրվում դրսում գտնվող հայերին ընտրության իրավունքից զրկելը: - Ընտրությունների վրա ազդելու եւ արդյունքները կեղծելու ոչ մեծ հնարավորություններով: Լոս Անջելեսում, օրինակ, 2003թ. ընտրությունների արդյունքները նպաստավոր չէին Քոչարյանի համար եւ գլխավոր հյուպատոսը ետ կանչվեց: Իսկ այս անգամ ընտրելու իրավունքից զրկվեցին Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ` այստեղից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով: Սա մարդու տարրական իրավունքների կոպիտ խախտում է:
- Աստղիկ Սարգսյան
Քննարկում
Քո հին բարեկամ գրել է:
Ախ, Արման, Արման, ես հասկանում եմ քեզ, դու Լևոնի տիրապետության դժոխային ժամանակներում պաշտոններ ստացար, հիմա դրանցից զրկված ես; Բան չունեմ ասելու, հիմա էլ քեզ կարող էին օգտագործել, որպես փորձված կադր; Բայց ինչ խղճով ես դու Լևոնին պաշտպանում, որը բառի բուն իմաստով քանդեց հանրապետությունը և հիմա էլ անցավ բացարձակ սադրանքի; Հետո, դու ինչպես իմացար, որ լևոնը ստացել է ձայների մեծամասնությունը: Միթե դու այնքան միամիտ ես, որ հավատում ես լևոնականների անհիմն հայտարարություններին; Պատիվ չի բերում քեզ արհամարհել ժողովրդի մեծամասնության կարծիքը, չհավատալ ոչ մեկին, ոչ հանձնաժաղովին, ոչ տարբեր կուցակցությունների ներկայացուցիչներին, ոչ միջազգային, ինչպես դու ես ասում, <պիկնիկային> դիտորդներին, և հավատել միայն, մեր պատմության մեջ ամենամռայլ տարիների հեղինակ, Լևոնին և նրա բախտախնդիր խաժամուժին; Արման, ուշքի եկ, մի մտիր այդ աղբի մեջ: Հուսամ, որ իմ խոսքը կհասցնեն քեզ: Կուզեի լսել քո պատասխանը:
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան 2
Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել: Նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ոմանք շտապեցին շնորհավորել «նորընտիր» նախագահին:
Սակայն ներքաղաքական բուռն զարգացումները ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան 4
-Ի՞նչ է փնտրում Լեւոն Խեչոյանը Ազատության հրապարակում: - Միշտ էլ ես մերժվածի կողմն եմ: Եթե քաղաքով մի օտարական անցնի, եւ մեկը օտարականին ծեծի, ես օտարականի կողմից կլինեմ: Եթե փողոցում տասը հոգի մի հոգուն ...«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՉԻ ՆԵՐԻ»
Գագիկ Աբգարյան
Ամեն ազգ, ժողովուրդ, ծնող ունենում է իր ամենասիրած զավակը, այն մեկը, որով հպարտանում է, որի անունով երդվում է: Մեր ոչ վաղ պատմական անցյալում այդ զավակը ֆիդայիներն էին, որոնց երգեր էր նվիրում ու հերոսացնում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ԴԱԳԱՆՅԱՅՈՒՇՉԻԻ» ԴԵՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Հարյուր հազարավոր մարդիկ 9-րդ օրն է, ինչ գալիս են արդեն ծանոթ, հարազատ ու նաեւ սովորական դարձած Ազատության հրապարակ, լսում ոգեշունչ ելույթներ, պարում, ուրախանում, մերժում Սերժին, մերժումից առաջացած օվացիաներից ...ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է
Մարինե Խառատյան
Որքան իշխանությունը դիմում է «կանխարգելիչ» բռնարարքների օգնությանը, այնքան ժողովրդի ընդվզումն ավելանում է` ստվարացնելով Ազատության հրապարակում հավաքվածների բանակը: Պատահական չէ, որ այսօր Ազատության հրապարակում ...ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԼՈՒՐՋ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան 1
-Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու գործում, ձեր կարծիքով, ի՞նչը դեր կարող էր խաղալ:
- Հարցին ճիշտ պատասխանելու համար, հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Քանի որ երկրում կյանքը ...10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ
Էմմա Գաբրիելյան
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը չնայած հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին` շարունակում է օր օրի մեծանալ:
Քոչարյանն ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ:
Ընտրությունների արդյունքներն անընդունելի են հասարակության բացարձակ մեծամասնության համար, ինչն առաջ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի ...ԷՍ ԵՐԿԻՐՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ
Բավական է վերջին մեկ-երկու ամսվա կտրվածքով թեկուզեւ քննել եւ գնահատել մեր ժողովրդի պահվածքը եւ ակնհայտ կդառնա, որ այսպիսի ժողովուրդը չի կարող ապագա չունենալ: Ուրեմն եւ` երկիրն ապագա ունի:
Իսկ ով եղել ......ՈՒ ՎԱՂԸ ԳԱՐՈՒՆ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ 200 000-ից ավելի մարդկանց առջեւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Նրանք պետք է կատարեն հետեւյալ վճիռը` ...
ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

