
ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է
- Որքան իշխանությունը դիմում է «կանխարգելիչ» բռնարարքների օգնությանը, այնքան ժողովրդի ընդվզումն ավելանում է` ստվարացնելով Ազատության հրապարակում հավաքվածների բանակը: Պատահական չէ, որ այսօր Ազատության հրապարակում են հայտնվում մարդիկ, ովքեր 10 օր առաջ չէին էլ մտածում, որ հնարավոր է հայտնվեն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման կենտրոնում:

Թեեւ առնվազն կույր է պետք լինել չտեսնելու համար այս իրականությունը, իշխանությունները շարունակում են բռնարարքներ կիրառել` էլ ավելի նյարդայնացնելով ժողովրդին ու դարձնելով ընդդիմադիր անգամ չեզոք հատվածին: Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում առանց բացատրություն տալու ոստիկանություն են տարվել Տեր-Պետրոսյանի ենթաշտաբի պետեր Արմենակ Կարագյոզյանն ու Գագիկ Եղիազարյանը: Ոստիկանության աշխատակիցները ներխուժել են նրանց բնակարանները եւ ստիպել իրենց հետ ոստիկանություն գնալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները երեկ այցելել են վերջերս ձերբակալված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանին եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Ինչպես գիտեք, երկուսին էլ արդեն մեղադրանք է առաջադրվել: «Ասացին` մենք կդիմանանք, կարեւորը ժողովրդի ոգեւորությունն է, որ բարձր մնա ու շարունակի պայքարը», - մեզ հետ զրույցում պատմեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ երեկ ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավորներն անդրադարձան նախորդ գիշեր Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում կատարված բռնարարքին, երբ բռնություն էր կիրառվել թե խաղաղ հանրահավաքի մասնակից երիտասարդների, թե նրանց այցելած պատգամավորների նկատմամբ: Խորհրդարանը քննարկում էր թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի դեմ պայքարի վերաբերյալ օրինագիծը: «Երեկ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում ես մեծ կասկածներ ունեի, որ ոստիկանության բաժանմունքի պետ Մեհրաբյանը թմրանյութի ազդեցության տակ է», - հայտարարեց բռնարարքի ենթարկված պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` ավելի ուշ հավելելով. «Այո, ես պնդում եմ եւ լուրջ կասկածներ ունեմ, որ այնտեղ գտնվող մարդիկ նորմալ հոգեվիճակում չէին: Նրանց պահվածքը այլ բանի մասին էր հուշում: Այն տոնով, այն հոգեվիճակով, որ ոստիկանության պետը խոսում էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, այլ կերպ, քան կներեք արտահայտությանս, կայֆի վիճակ չես անվանի»: Բնականաբար նիստը վարող Տիգրան Թորոսյանը ալեքսանդրմատրոսովաբար սեփական կրծքով պաշտպանեց ոստիկանապետի արարքը` հայտարարելով, թե ԱԺ ամբիոնը հանրահավաքի ամբիոն չէ: Հակադարձելով Տիգրան Թորոսյանին` պատգամավորն ասաց. «Մենք չենք ուզում մեզ արհամարհված զգալ, որ այստեղ զբաղված ենք անմիտ աշխատանքով, մենք ուզում ենք, այո, մեր ընդունած օրենքների կիրառումը տեսնել»: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր ուսանողներին բռնություն կիրառելով եւ ծեծելով բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանություն, որտեղ հոխորտացել էին, որ եթե շարունակեն մասնակցել հանրահավաքների, դատական գործ կբացեն նրանց վրա, նաեւ պատվիրել են այդ տեղեկությունը տարածել ընկերների շրջապատում: «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը ահազանգի հետքերով գնացել էին ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, ուր բացի ոստիկաններից քաղաքացիական հագուստով մոտ 20 մարդ է եղել: Վերջիններս էլ հարձակվել են պատգամավորների վրա ու ուժ կիրառելով եւ գետնին տապալելով կանանց` դուրս հանել բաժանմունքից: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ ոստիկանը, որը խախտում է օրենքը, չի հարգում մեր Սահմանադրությունը, պետք է պատժվի, որ հաջորդ անգամ նման բան չկատարվի: «Այս ամենն այնքան է շարունակվելու, քանի որեւէ մեկը չի պատժվել: Այսօր այդ արարքները շարունակություն են ստանում, որի վառ ապացույցն էին երեկ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Ստեփան Սաֆարյանի դեմ կատարված բռնությունները: Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձնավորությունը հրահանգներ տվել ոստիկանին: Բա բարձրաստիճան ոստիկան ես, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ մայորը ենթարկվի կրիմինալ տարրին», - հարց ուղղեց պատգամավորը` զգուշացնելով. «Պետք է օրենքով սահմանված մեր լիազորությունը թույլատրվի իրականացնել, որպեսզի վաղը չէ մյուս օրը մեր հարգարժան կոլեգաները նման իրավիճակում չհայտնվեն: Անկախ, թե ինչ քաղաքական հայացքների տեր մարդ է ձերբակալված»: Փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանն ընդդիմացավ ներկայացված գնահատականներին ու հայտարարեց, թե ելույթների «քաղաքական ու լիրիկական» մասերին չի անդրադառնա:
- Մարինե Խառատյան
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան 2
Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել: Նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ոմանք շտապեցին շնորհավորել «նորընտիր» նախագահին:
Սակայն ներքաղաքական բուռն զարգացումները ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան 4
-Ի՞նչ է փնտրում Լեւոն Խեչոյանը Ազատության հրապարակում: - Միշտ էլ ես մերժվածի կողմն եմ: Եթե քաղաքով մի օտարական անցնի, եւ մեկը օտարականին ծեծի, ես օտարականի կողմից կլինեմ: Եթե փողոցում տասը հոգի մի հոգուն ...«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՉԻ ՆԵՐԻ»
Գագիկ Աբգարյան
Ամեն ազգ, ժողովուրդ, ծնող ունենում է իր ամենասիրած զավակը, այն մեկը, որով հպարտանում է, որի անունով երդվում է: Մեր ոչ վաղ պատմական անցյալում այդ զավակը ֆիդայիներն էին, որոնց երգեր էր նվիրում ու հերոսացնում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ԴԱԳԱՆՅԱՅՈՒՇՉԻԻ» ԴԵՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Հարյուր հազարավոր մարդիկ 9-րդ օրն է, ինչ գալիս են արդեն ծանոթ, հարազատ ու նաեւ սովորական դարձած Ազատության հրապարակ, լսում ոգեշունչ ելույթներ, պարում, ուրախանում, մերժում Սերժին, մերժումից առաջացած օվացիաներից ...ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է
Մարինե Խառատյան
Որքան իշխանությունը դիմում է «կանխարգելիչ» բռնարարքների օգնությանը, այնքան ժողովրդի ընդվզումն ավելանում է` ստվարացնելով Ազատության հրապարակում հավաքվածների բանակը: Պատահական չէ, որ այսօր Ազատության հրապարակում ...ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԼՈՒՐՋ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան 1
-Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու գործում, ձեր կարծիքով, ի՞նչը դեր կարող էր խաղալ:
- Հարցին ճիշտ պատասխանելու համար, հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Քանի որ երկրում կյանքը ...10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ
Էմմա Գաբրիելյան
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը չնայած հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին` շարունակում է օր օրի մեծանալ:
Քոչարյանն ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ:
Ընտրությունների արդյունքներն անընդունելի են հասարակության բացարձակ մեծամասնության համար, ինչն առաջ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի ...ԷՍ ԵՐԿԻՐՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ
Բավական է վերջին մեկ-երկու ամսվա կտրվածքով թեկուզեւ քննել եւ գնահատել մեր ժողովրդի պահվածքը եւ ակնհայտ կդառնա, որ այսպիսի ժողովուրդը չի կարող ապագա չունենալ: Ուրեմն եւ` երկիրն ապագա ունի:
Իսկ ով եղել ......ՈՒ ՎԱՂԸ ԳԱՐՈՒՆ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ 200 000-ից ավելի մարդկանց առջեւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Նրանք պետք է կատարեն հետեւյալ վճիռը` ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

