
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՉԻ ՆԵՐԻ»
- Ամեն ազգ, ժողովուրդ, ծնող ունենում է իր ամենասիրած զավակը, այն մեկը, որով հպարտանում է, որի անունով երդվում է: Մեր ոչ վաղ պատմական անցյալում այդ զավակը ֆիդայիներն էին, որոնց երգեր էր նվիրում ու հերոսացնում էր ժողովուրդը:

Մեր օրերում նրանց լիիրավ ժառանգորդը այն տղաներն են, ովքեր արցախյան պատերազմի օրերին` որը պապերից ետ գցած մոսինով, որը որսորդական հրացանով, որն էլ ուղղակի բռունցքի մեջ սեղմված քարով դուրս եկան թշնամու դեմ ու հաղթեցին նրան ու իրենց կոչեցին երկրապահ` քանի որ պահպանեցին երկիրը: Պատերազմից հետո նրանք ստեղծեցին իրենց կազմակերպությունը` ԵԿՄ-ն եւ հայտարարեցին, որ երկրապահները քաղաքականությամբ չեն զբաղվելու: Բայց ինչքան էլ նրանք հայտարարեն, որ քաղաքականությամբ չեն զբաղվելու, այնուամենայնիվ իշխանական երկյակը` Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը չէին կարող իրենց ապահով զգալ այդ հզոր ուժի առկայությամբ: Ուստի ժամանակ առ ժամանակ միջոցներ էին ձեռնարկվում նրանց շարքերը տարրալուծելու համար: Նախ նրանց մի մասը դարձավ այս կամ այն կուսակցության անդամ: 2000թ.-ին ԵԿՄ-ից առանձնացավ մի խումբ եւ իրեն կոչեց «Արցախյան պատերազմի վետերանների միություն»: Նրանից հետո մի խումբ էլ առանձնացավ ու կոչվեց «Ոգու փորձություն»: «Ճարտարապետներին» թվաց, թե իրենցը արել են ու կարող են հանգիստ շունչ քաշել` նրանք ստեղծել են աշխարհի միակ հասարակական կազմակերպությունը, որը զինված է եւ գտնվում է լիակատար հսկողության տակ: ԵԿՄ-ին երկար ժամանակ սիրում ու փայփայում էին այդ երկու այրերը, մինչ այն օրը, երբ երկրապահը հայտարարեց, որ իրենք ժողովրդի անվտանգության երաշխավորն են, որ թույլ չեն տա բանակը խառնվի քաղաքական գործընթացներին: Ուշադրություն դարձրեք` ընդամենն ասել են, որ թույլ չենք տա ամեն անգամվա նման ծեծեք ժողովրդին: Այդ օրվանից սկսած սերժա-քոչարյանական մամուլը երկրապահացավ ընկավ: Նրանցից մեկը գրեց, որ «երկրապահը պետք է զինաթափվի», եթերը հակաերկրապահ «վիրուսով» թունավորվեց ու առավոտից իրիկուն ասածն այն է, թե երկրապահ` «նիղդ»: Նախօրեին, իր իսկ խոստովանությամբ «դժվար քայլող» ԱԺ պատգամավորներից մեկը գնացել էր «Կենտրոն» հեռուստաընկերություն հայտարարելու համար, որ «երկրապահը միանշանակ պետք է լուծարվի»: Համոզված եմ` ապագայի մեր պատմաբանները, երբ կուսումնասիրեն այս օրերը, կպնդեն, որ Հայաստանը կործանման տանող ուժերը ոչ թե Սերժն ու Ռոբերտն էին, այլ նրանց սպասարկող քաղաքական լաքեյները, քաղաքական կուսակցությունների պատմուճան հագած սպասյակները: Այդ նրանց երկդիմի պահվածքն է ուժ ու եռանդ տվել բոլոր ժամանակների բռնակալներին: Մեր ունեցած տեղեկություններով` բանակում աներեւակայելի ճնշումների են ենթարկվում բոլոր ԵԿՄ անդամները: Նրանց պարտադրում են ընտրություն կատարել` կամ աշխատանքը, կամ ԵԿՄ անդամությունը: Միանշանակ է, որ երկրում ապօրինի զենք պետք է չլինի, որ բանակը պետք է ապաքաղաքականացված լինի, բայց ինչու՞ հանկարծ հիմա առաջացավ այդ հարցը եւ ոչ միայն այդ հարցը: Երեկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տպագրել է ԼՂ զինված ուժերի գեներալ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ»-ի ասպետ Արշավիր Ղարամյանի կոչը երկրապահին` «Որպեսզի տրոհման որդը չներթափանցի մեր մեջ» մտահոգությամբ նա հիշեցնում է, որ միասնականության տրոհմամբ վաղը կկանգնենք անդառնալի կորուստների ու հիասթափությունների անդունդի առջեւ, որի համար պատմությունը մեզ չի ների: Լիովին կիսելով մեծարգո գեներալի մտահոգությունը դիմում ենք ազգի միասնականությունը խաթարող երկու անձնավորություններին` մի փորձեք ԵԿՄ-ն էլ ապականել այնպես, ինչպես ապականեցիք ողջ քաղաքական դաշտը: Սա ձեր վերջին կռիվն է հանուն ձեր ունեցվածքի, բայց ոչ մեր: Մենք էլի կռիվներ ունենք եւ երկրապահը դեռ պետք է մեզ:
- Գագիկ Աբգարյան
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան 2
Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել: Նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ոմանք շտապեցին շնորհավորել «նորընտիր» նախագահին:
Սակայն ներքաղաքական բուռն զարգացումները ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան 4
-Ի՞նչ է փնտրում Լեւոն Խեչոյանը Ազատության հրապարակում: - Միշտ էլ ես մերժվածի կողմն եմ: Եթե քաղաքով մի օտարական անցնի, եւ մեկը օտարականին ծեծի, ես օտարականի կողմից կլինեմ: Եթե փողոցում տասը հոգի մի հոգուն ...«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՉԻ ՆԵՐԻ»
Գագիկ Աբգարյան
Ամեն ազգ, ժողովուրդ, ծնող ունենում է իր ամենասիրած զավակը, այն մեկը, որով հպարտանում է, որի անունով երդվում է: Մեր ոչ վաղ պատմական անցյալում այդ զավակը ֆիդայիներն էին, որոնց երգեր էր նվիրում ու հերոսացնում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ԴԱԳԱՆՅԱՅՈՒՇՉԻԻ» ԴԵՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Հարյուր հազարավոր մարդիկ 9-րդ օրն է, ինչ գալիս են արդեն ծանոթ, հարազատ ու նաեւ սովորական դարձած Ազատության հրապարակ, լսում ոգեշունչ ելույթներ, պարում, ուրախանում, մերժում Սերժին, մերժումից առաջացած օվացիաներից ...ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է
Մարինե Խառատյան
Որքան իշխանությունը դիմում է «կանխարգելիչ» բռնարարքների օգնությանը, այնքան ժողովրդի ընդվզումն ավելանում է` ստվարացնելով Ազատության հրապարակում հավաքվածների բանակը: Պատահական չէ, որ այսօր Ազատության հրապարակում ...ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԼՈՒՐՋ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան 1
-Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու գործում, ձեր կարծիքով, ի՞նչը դեր կարող էր խաղալ:
- Հարցին ճիշտ պատասխանելու համար, հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Քանի որ երկրում կյանքը ...10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ
Էմմա Գաբրիելյան
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը չնայած հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին` շարունակում է օր օրի մեծանալ:
Քոչարյանն ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ:
Ընտրությունների արդյունքներն անընդունելի են հասարակության բացարձակ մեծամասնության համար, ինչն առաջ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի ...ԷՍ ԵՐԿԻՐՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ
Բավական է վերջին մեկ-երկու ամսվա կտրվածքով թեկուզեւ քննել եւ գնահատել մեր ժողովրդի պահվածքը եւ ակնհայտ կդառնա, որ այսպիսի ժողովուրդը չի կարող ապագա չունենալ: Ուրեմն եւ` երկիրն ապագա ունի:
Իսկ ով եղել ......ՈՒ ՎԱՂԸ ԳԱՐՈՒՆ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ 200 000-ից ավելի մարդկանց առջեւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Նրանք պետք է կատարեն հետեւյալ վճիռը` ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

