
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
- Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել: Նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ոմանք շտապեցին շնորհավորել «նորընտիր» նախագահին:

Սակայն ներքաղաքական բուռն զարգացումները հանգեցրին այն իրողության, որ արտերկրի, մասնավորապես` Արեւմուտքի եւ Եվրամիության դիվանագիտական իսթեբլիշմենթը հապաղեց եւ սպասեց նոր զարգացումների: Արտերկրի փորձագետները Սերժ Սարգսյանի դիրքերը արդեն ամուր չեն գնահատում: Վաշինգտոնը եւ Բրյուսելը զգուշավորություն են հանդես բերում` սպասելով զարգացումներին: Սերժ Սարգսյանի քաղաքականությունը ամենեւին էլ շրջահայաց բնույթ չի կրում, սպառվեցին տեխնոլոգիաները` նույնիսկ «հանդուրժողայնության» դրսեւորումները բլեֆի բնույթ են կրում. մի կողմից` Սերժ Սարգսյանը իրեն դրսեւորեց իբրեւ դաշտային հրամանատար եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, ում քաղաքական տեսադաշտը կշռադատված չէ: Այսինքն` իշխանությունը չի սպասում բողոքի ակցիաների հանդարտմանը եւ կոշտ հաշվեհարդար է տեսնում Շարժմանը միացած քաղաքական գործիչների նկատմամբ: Մյուս կողմից` գործող վարչապետը կոալիցիա ձեւավորելու կոչ է անում, որը «հավուր պատշաճի» արձագանք չստացավ նախագահի թեկնածուների շրջանում: Ստացվում է, որ Հայաստանի իշխանություններն անցնում են հարձակման: Ցանկացած քաղաքակիրթ երկրում նախագահը միայն իշխանամետ հանրության նախագահը չէ, նա ողջ ժողովրդի նախագահն է, եւ առնվազն` պարտավոր է պաշտպանել նաեւ ընդդիմության ներկայացուցչի` մարդու իրավունքները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հ1-ի հեռուստաեթերով կոչ է անում ընդդիմության կողմնակիցներին. «Գործիք մի դարձեք անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքին: Դա Ձեր խաղը չէ»: Այնուհետեւ անցնում է սպառնալիքների: Այսօր գործող իշխանությունները խորը ճգնաժամ են ապրում, նրանք արդեն փոխակերպված հայ հասարակությանը իշխել եւ կառավարել չեն կարող: Արտաքին աշխարհի շնորհավորանքները ոչ մի կերպ չեն կարող շպարել իրադարձությունների բուն էությունը: Ակամայից հիշում ես Ղարաբաղյան շարժման սկիզբը, ինչն ուզում էր խեղդել խորհրդային ավտորիտար վարչակարգը: Հարկ է ընդգծել մի այլ իրողություն եւս. Հայաստանի արդի Շարժման մասին տեղեկատվական դաշտը արտաքին աշխարհում եւս ճեղքվեց, փոխակերպման է ենթարկվում նաեւ այս վարչակարգի նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքը: Երեւի այս պահին իշխանությունները չեն ըմբռնում իրենց բռնապետական պահվածքի հետեւանքների ողջ լրջությունը: Այսպես` համաշխարհային մամուլը արձանագրում է, որ ձերբակալված է արմատական ընդդիմության ներկայացուցիչ` «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Արամ Կարապետյանին կալանավորել են «կեղծ ցուցմունքների» համար, որոնք ուղեկցվում են գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին ծանր մեղադրանքներով` պետական դավաճանության եւ ահաբեկչական գործողության կազմակերպում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը: Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկելու վճիռը: Այդ դեպքից մեկ օր առաջ մեղադրանքներ են հարուցվել պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի, գերագույն դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ: Ի՞նչ ազդեցություն է ունենում սա ժողովրդի հոգեբանության վրա եւ մասնավորապես` Սերժ Սարգսյանի ընտրազանգվածի վրա: Հարցի պատասխանը փետրվարի 26-ի Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքն էր, որի մասնակիցները միացան Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող հանրահավաքին: Սա պակաս լուրջ իրադարձություն չէ: Արդեն ամբողջովին վարկաբեկվեց այս իշխանությունը: Իշխանության եւ հայ հասարակության միջեւ անջրպետի անհաղթահարելիության միֆը այլեւս գոյություն չունի: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիությունում Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հետընտրական գործընթացների իր գնահատականը: Նա ընդգծել է, որ իր ղեկավարած շարժումը հետագայում եւս կգործի Սահմանադրության շրջանակներում: «Գազետա» պարբերականը գրում է, որ միայն Լեւոն Տեր- Պետրոսյան քաղաքական գործիչը կարող էր հեղափոխություն իրականացնել զրոյից, նույնիսկ մինուսից: Դա իրապես այդպես է: Այսօր Հայաստանի առաջին նախագահի թիկունքին կանգնած է ժողովուրդը, որի ներուժի վրա է հիմնված ժողովրդաիշխանություն հաստատելու նրա ձգտումը: Ինչ վերաբերում է այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, պարզ երեւում է նախեւառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նրանց ձախողվածությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր նախագծերից բացառված լինելը: Այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին սպասվում են ահռելի ջանքեր: «Մենք այսօր դժվարին կացության մեջ ենք միջազգային ասպարեզում: Տնտեսական եւ քաղաքական ավերը, որն այս իշխանությունները գործել են, այն տնտեսական եւ քաղաքական մեկուսացումը, որին այս իշխանությունները դատապարտել են Հայաստանը, Հայաստանի ապագա իշխանություններին, իսկ ես ոչ մի կասկած չունեմ, որ դրանց առաջնորդը ես եմ լինելու, շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցնելու», - կարծիք է հայտնել Տեր-Պետրոսյանը: «Տնտեսական եւ քաղաքական գործոն դառնալը ժամանակ է պահանջելու՝ մեկ, երկու, երեք տարի: Այդ ճանապարհին կարեւորագույն հարցերն են լինելու՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը եւ դրա հետեւանքով մեր շրջափակման հաղթահարումը, թուրք-հայկական սահմանի բացումը եւ մեր բոլոր հարեւանների հետ նորմալ, բարիդրացիական համագործակցության հաստատումը», - ասել է նա: Արեւմուտքն այսօր պետք է կայացնի հետեւյալ վճիռը` կամ Հայաստանի ժողովրդի հետ է, իսկ դա նշանակում է ժողովրդավարության, իրավական պետության, ազատ շուկայական հարաբերությունների հետ է կամ Հայաստանի ավազակապետական վարչակարգի հետ է: Նրանցից պահանջվում է ընդամենը մեկ քայլ՝ անել ամեն ինչ, որպեսզի փետրվարի 19-ին կայացած ընտրությունները չեղյալ հայտարարվեն եւ Հայաստանում նշանակվեն նախագահական նոր ընտրություններ: Եթե Եվրոպան չարձագանքի, Արեւմուտքը չարձագանքի, ես չեմ մեղադրի Եվրոպային, չեմ ասի, որ մեզ դավաճանել են: Եվրոպան կդավաճանի ինքն իրեն, կդավաճանի իր դավանած սկզբունքներին», - ասել է Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը` նա փաստել է. «Ռուսաստանը կամ պիտի պաշտպանի այս վարչակարգը` կորցնելով ողջ հայ ժողովրդի համակրանքը կամ կանգնի ժողովրդի կողքին, պաշտպանի մեր ժողովրդական շարժումը եւ ի դեմս Հայաստանի` ունենա լուրջ, արժանապատիվ ռազմավարական գործընկեր: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կկայացնի»:
- Գոհար Բարսամյան
Քննարկում
Բարսամ գրել է:
Տիկի?ն ես, թե տիկինացած օրիորդ ես, կարևոր չէ: Բայց քո ծտային ուղեղով ու ողորմելի մտածելակերպով անհեթեթ դատողություններ ես անում ու խոսում ժողովրդի անունից, երբ բացի լեվոնական խաժամուժից ու ձեզ պես փշրանքներ հավաքող վարձու գրչակներից, ժողովրդի ճնշող մեծամասնությունը թքում է այդ պատյանավոր մարդու` Լևոնի և նրա բանդակիցների երեսին; Այդ ամենից հետո դու դեռ կարծում ես, որ նա կդառնա տիրակալ, իսկ դու էլ` նրա հարճը; Պատրաստվիր;
ES EM, VOR KAM գրել է:- Բարսամ
Տիկի?ն ես, թե տիկինացած օրիորդ ես, կարևոր չէ: Բայց քո ծտային ուղեղով ու ողորմելի մտածելակերպով անհեթեթ դատողություններ ես անում ու խոսում ժողովրդի անունից, երբ բացի լեվոնական խաժամուժից ու ձեզ պես փշրանքներ հավաքող վարձու գրչակներից, ժողովրդի ճնշող մեծամասնությունը թքում է այդ պատյանավոր մարդու` Լևոնի և նրա բանդակիցների երեսին; Այդ ամենից հետո դու դեռ կարծում ես, որ նա կդառնա տիրակալ, իսկ դու էլ` նրա հարճը; Պատրաստվիր;
ISK DU VOXORMELI, ROBI TAKIS SERJI TAKN ES PARKUM EV QEZ TXAMARD ES ZGUM, SERJI HERTAKAN KLIENTNERIC ES, GETIN@ MTNES, ET JANAPARHOV VASTAKAC HAC@ VONC ES UTUM.- Բարսամ
ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան 2
Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել: Նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ոմանք շտապեցին շնորհավորել «նորընտիր» նախագահին:
Սակայն ներքաղաքական բուռն զարգացումները ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան 4
-Ի՞նչ է փնտրում Լեւոն Խեչոյանը Ազատության հրապարակում: - Միշտ էլ ես մերժվածի կողմն եմ: Եթե քաղաքով մի օտարական անցնի, եւ մեկը օտարականին ծեծի, ես օտարականի կողմից կլինեմ: Եթե փողոցում տասը հոգի մի հոգուն ...«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՉԻ ՆԵՐԻ»
Գագիկ Աբգարյան
Ամեն ազգ, ժողովուրդ, ծնող ունենում է իր ամենասիրած զավակը, այն մեկը, որով հպարտանում է, որի անունով երդվում է: Մեր ոչ վաղ պատմական անցյալում այդ զավակը ֆիդայիներն էին, որոնց երգեր էր նվիրում ու հերոսացնում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ԴԱԳԱՆՅԱՅՈՒՇՉԻԻ» ԴԵՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Հարյուր հազարավոր մարդիկ 9-րդ օրն է, ինչ գալիս են արդեն ծանոթ, հարազատ ու նաեւ սովորական դարձած Ազատության հրապարակ, լսում ոգեշունչ ելույթներ, պարում, ուրախանում, մերժում Սերժին, մերժումից առաջացած օվացիաներից ...ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է
Մարինե Խառատյան
Որքան իշխանությունը դիմում է «կանխարգելիչ» բռնարարքների օգնությանը, այնքան ժողովրդի ընդվզումն ավելանում է` ստվարացնելով Ազատության հրապարակում հավաքվածների բանակը: Պատահական չէ, որ այսօր Ազատության հրապարակում ...ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԼՈՒՐՋ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Աստղիկ Սարգսյան 1
-Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու գործում, ձեր կարծիքով, ի՞նչը դեր կարող էր խաղալ:
- Հարցին ճիշտ պատասխանելու համար, հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Քանի որ երկրում կյանքը ...10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ
Էմմա Գաբրիելյան
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը չնայած հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին` շարունակում է օր օրի մեծանալ:
Քոչարյանն ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ:
Ընտրությունների արդյունքներն անընդունելի են հասարակության բացարձակ մեծամասնության համար, ինչն առաջ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի ...ԷՍ ԵՐԿԻՐՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ
Բավական է վերջին մեկ-երկու ամսվա կտրվածքով թեկուզեւ քննել եւ գնահատել մեր ժողովրդի պահվածքը եւ ակնհայտ կդառնա, որ այսպիսի ժողովուրդը չի կարող ապագա չունենալ: Ուրեմն եւ` երկիրն ապագա ունի:
Իսկ ով եղել ......ՈՒ ՎԱՂԸ ԳԱՐՈՒՆ Է
Էմմա Գաբրիելյան
Երեկ 200 000-ից ավելի մարդկանց առջեւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Նրանք պետք է կատարեն հետեւյալ վճիռը` ...
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՐՏՎՈՂ ԵՒ ՍՊԱՆԵՐԻ` ԿՐՏՍԵՐ, ԱՎԱԳ, ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՍԿՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է «ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ»
Հեղինե ՄանուկյանԱՅՍՕՐ ԱՄԵՆԱԱԿՏՈՒԱԼԸ
ՍՊԻՏԱԿՈՎ` ՍԵՒԻ ՎՐԱ
ԱՎԵԼԱՑՈՂ ԳՆԴԱԿՆԵՐ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՍԱ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂՆ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
Գոհար Բարսամյան
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԼԵՒՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»
Կարինե Հարությունյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

