
ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ
- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ութամյա կառավարման ընթացքում օգտագործեց Կրեմլի ողջ հզորությունն ու ներուժը երբեմնի միակուսակցական վարչակարգի կառավարման ձեւաչափը հաստատելու համար:

Այսինքն` նա կարողացավ ճնշում գործադրել քաղաքական իր ընդդիմախոսների վրա: The New York Times հրատարակության նկատառումներով` Ռուսաստանում Պուտինի կուսակցությունը այսպես թե այնպես հաղթանակ կապահովեր` առանց ճնշումներ գործադրելու: Հրատարակության կարծիքով` ճնշումների նպատակը պարզապես մշտապես վախի մթնոլորտ ստեղծելն է քաղաքական ընդդիմախոսների շրջանում: «Որքան սա նման է հին ժամանակների ՊԱԿ-ի կրեդոյին` աշխարհայացքի համոզմունքներին, որոնք այդքան լավ յուրացրեց Վլադիմիր Պուտինը», - գրում է The New York Times-ը: Միացյալ Նահանգներում տարածված է այն միտումը, որ նախագահ Բուշը եւ առավելապես նրա իրավահաջորդը ստիպված կլինեն հարաբերություններ պարզել ավտորիտար Ռուսաստանի հետ, որն իրականում գոյություն ունի: Պրագմատիկ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը թելադրում է Միացյալ Նահանգներին Ռուսաստանի հետ համագործակցել այնպիսի հիմնախնդիրների շուրջ, ինչպիսիք են Կոսովոն, Իրանի միջուկային ծրագիրը, ապառազինությունների մրցավազքի վրա հսկողությունը: Միացյալ Նահանգներում առկա է նաեւ այն մտայնությունը, որ հետընթաց շարժումը դեպի «սառը» պատերազմի ժամանակներ կողմերից ոչ ոքի լավ բանի չի հանգեցնի: Բալկաններ Միջազգային հանրությունը ըմբռնում էր, որ Կոսովոյի անկախության հռչակումից հետո Բալկաններում իրադրության սրումը գործնականում անխուսափելի է: Նմանօրինակ իրավիճակներում պետությունները, որոնցից տարանջատվում են, այսպես ասած, անկլավները, մեղմ ասած` ըմբոստանում են: Այդ օրինաչափությունը դրսեւորվեց նաեւ Բելգրադում: Կոսովոյի սերբերը զանգվածային բողոքներ են անցկացնում: Ակնհայտ է, որ սերբերը նաեւ Բոսնիայում եւ Հերցեգովինայում աներկբայորեն մտադիր են դուրս գալ, այսպես կոչված` «դաշնությունից»: Զարգացումների տրամաբանությունը հանգեցրել է նրան, որ Բոսնիայի եւ Հերցեգովինայի եվրոպական տերերը արգելել են Սերբիայի Հանրապետությանը նույնիսկ մտածել իրենց ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին` վկայակոչելով 1995 թվականին ստորագրված դեյթոնյան համաձայնագիրը, որը, սակայն, ակնհայտորեն վերանայվում է, մասնավորապես` ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից: Ռուսաստանը սա լուրջ մարտահրավեր է համարում: Եվրոպական երկրները Կոսովոյում ազգային բանակի ստեղծման հարց են առաջ քաշել: Մինչ այսօր Եվրամիությունը ջանում է օգնել Կոսովոյին ոստիկանական ուժերի եւ իրավապահ մարմինների ստեղծման հարցում: Այդ մասին հայտարարություններ են արել Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունները Լյուբլյան արվարձանում Եվրամիության իրենց գործընկերների հետ խորհրդակցությունից առաջ: Ավելին` Կոսովոն ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ եւ հավանաբար` ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխման հերթական վայրը: Բելգրադին մնում է ոչ արդյունավետ տնտեսական շրջափակումը: Հետեւաբար այստեղից է բխում Արեւմուտքի մարտական տրամադրվածությունը Բելգրադի հանդեպ: Այս պահին դե ֆակտո չկա միջազգային օրենք Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար, իսկ եթե դա լինի, ապա Մոսկվան հազիվ թե աջակցի: Ռուսաստանը ամեն կերպ ջանում է սատարել Սերբիային: Սա նախեւառաջ բխում է Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության նպատակաուղղվածությունից: Այսպես` այս տարվա փետրվարի 25-ին Բելգրադ պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի պատվիրակությունը` փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ: Համաձայնագիր է ստորագրվել «Գազպրոմ»-ի եւ «Սերբիագազ»-ի միջեւ` այս տեղամասում «Հարավային հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ: Այսպիսով` Մոսկվայի եւ Բելգրադի փոխհարաբերությունները, ռազմավարական համագործակցությունը համալիր բնույթ ունեն: Հենց Կոսովոյում են խաչաձեւվում Ռուսական «Հարավային հոսքի» եւ ամերիկյան «Նաբուկո» նախագծի հակամարտությունը: Վերջինս շրջանցում է Ռուսաստանը: Վերլուծելով իրադարձությունների զարգացումը Բալկաններում` բրիտանացի լրագրող Դայանա Ջոնսթոնը գալիս է այն եզրակացության, որ «սերբերի սատանայացումը 1941 թվականի նացիստների քարոզի արձագանքն էր, իսկ նացիստների քարոզը1914 թվականի թեզիսների կրկնությունը, երբ Գերմանիան եւ Ավստրո-Հունգարիան սկսեցին Առաջին համաշխարհային պատերազմը` օկուպացիան սկսելով Սերբիայից: Իսկ այսօր ՆԱՏՕ-ի գործունեության աշխարհագրության ընդլայնման պայմաններում Սերբիան Բալկաններում Ռուսաստանի գլխավոր հենակետն է:
Ուկրաինա Նորություն չէ, որ Ուկրաինան դուրս է գալիս Ռուսաստանի հսկողության գոտուց: Մինչդեռ Ռուսաստանը այս երկրի նկատմամբ կիրառում է աքցանի քաղաքականություն` ամեն կերպ ջանալով պահպանել իր դիրքերը այս երկրում: Ընդամենը երկու շաբաթ առաջ Ռուսաստանը առաջ քաշեց առաջին վերջնագիրը. Ուկրաինան 1, 5 միլիարդ դոլարի պարտքը պետք է մարի մինչեւ երկուշաբթի: Ռուսաստանը կրկին սպառնում է կրճատել Ուկրաինա մատակարարվող գազի ծավալները: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն փետրվարի 12-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոստացել է պարտքերը մարել: Սակայն հետագայում գործին միջամտել է Յուլյա Տիմոշենկոն: Այդ առնչությամբ La Stampa թերթը ներկայացնում է հետեւյալ դիտարկումը. «Փետրվարի 22-ին վարչապետի այցը Մոսկվա կասկածի տակ դրեց մեկ շաբաթ առաջ կնքած պայմանագիրը, որպեսզի ռուսներին եւ իր ընտրազանգվածին ապացուցի, որ բանակցությունները պետք է վարել իր հետ»: Ռուսական եւ ուկրաինական մամուլը Յուշչենկոյին ներկայացրեց որպես վարչապետի մարիոնետ: Պուտինը Ուկրաինայի երկու ղեկավարների մրցակցությունը իր խնդիրը չհամարեց եւ կրկին առաջ քաշեց վերջնագիրը: Ուկրաինան այս դրությունից այլընտրանքային ելք չունի:
Հարավային Կովկաս Ամեն ինչ սկսվեց 2004 թվականի նոյեմբերին, երբ, ինչպես վրացական մամուլն է նշում, վրացական քաղաքականություն ներխուժեց Արեւմուտքը` Մեթյու Բրայզայի հաճելի ժպիտի նման: Վրաստանի համար Արեւմուտքը նախեւառաջ արժանապատիվ կյանքի հույս է` արեւմտյան արժեքներով եւ կենսակերպով: Վրաստանի հանրության ինտեգրացիան Արեւմուտքի հետ երազանք է կայունության մասին: Իրապես Արեւմուտքը արեց ամենը Վրաստանին իր կողմը գրավելու համար: Ռուսաստանը այս խաղից անմասն չմնաց: Ավելին` ամեն ինչ արեց, որպեսզի իրենից վանի Վրաստանին. գաղտնիք չէ, որ Վրաստանի համար կարեւոր շուկա է Ռուսաստանը: Այս երկիրը նախ փակեց իր շուկան վրացական ապրանքների համար, դադարեցրեց տրանսպորտային հաղորդակցությունը, մարդկանց հալածեց` էթնիկ հատկանիշից ելնելով: Սակայն Վրաստանը հասկացավ, որ Ռուսաստանը գլոբալ քաղաքականության հարթակում մեծ խաղացող է, բացի այդ` Արեւմուտքը պահանջեց, որ Վրաստանը կարգավորի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ Ռուսաստանը ըմբռնեց, որ նոր որակի հարաբերություններ պետք է հաստատի Վրաստանի հետ: Առաջին քայլերն արդեն արվել են. վերականգնել են տրանսպորտային հաղորդակցության ճանապարհները: Եթե այս քայլին հետեւեն առեւտրական արգելքները չեղյալ համարելը եւ նորմալ անցակարգը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները կհանգուցալուծվեն` Վրաստանի համար շահեկան պայմաններով: Այսպես` մարտին Մոսկվան եւ Թբիլիսին կանցկացնեն բանակցություններ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտության գոտում սահմանների համատեղ հսկողության վերաբերյալ: Իսկ Ադրբեջանը առաջին երկիրն է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեց ամերիկյան «Նաբուկո» ծրագրի իրականացման համար: Այսպես` փետրվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելեց լեհական Գդանսկ քաղաք, ուր կծանոթանա տեղի նավթամշակման գործարանին. այստեղ պետք է մշակվի ադրբեջանական նավթը: Այդ մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս 2007 թվականի հոկտեմբերին Վիլնյուսի էներգետիկ գագաթնաժողովում, երբ պայմանագիր ստորագրվեց Օդեսա-Բրոդի-Գդանսկ նավթամուղը մինչեւ 2010 թվականը շահագործելու վերաբերյալ:
Կենտրոնական Ասիա Ինչու՞ է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն դարձել Կենտրոնական Ասիան: Այն նախ գլխավոր հիմնախնդիր է ազգային անվտանգության տեսակետից: Այդ մասին նշված է ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Մայքլ Մակքոնելի ամենամյա հաշվետվության մեջ: Այս առումով հարկ է հիշեցնել Իրաքը, Աֆղանստանը եւ Պակիստանը: Հաշվետվության մեջ նախազգուշացվում է մահմեդական արմատականության սպառնալիքի մասին այս տարածաշրջանում` սոցիալ-տնտեսական դժգոհությունների ալիքի վրա: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս տարածաշրջանում սպասվում է ԱՄՆ-ի հետ առճակատման խորացում, նախեւառաջ` էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը այս առումով ամեն կերպ ջանում է գերակայել: Կրկին ընդգծենք, որ էներգապաշարները Ռուսաստանի գլխավոր միջոցն են գլոբալ քաղաքականության չափումներում: Հարկ է ընդգծել Իրանի միջուկային հիմնախնդրի կարեւորությունը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` փետրվարի 22-ի հաշվետվության մեջ մտահոգություն է արտահայտված, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ ունի, բացի այդ` Իրանը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ է մշակում: Նույն հաշվետվության մեջ զգուշավորություն է արտահայտված այն իմաստով, որ Իրանը եւ Ռուսաստանը ՕՊԵԿ-ի նմանողությամբ կամենում են ստեղծել գազային նոր կարտել: Այսպիսով, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը գլոբալ քաղաքականության հարթակում մեծ խաղացողներն են եւ մրցակցում են աշխարհի ռազմավարական լուրջ նշանակություն ունեցող գրեթե բոլոր տարածաշրջաններում:
- Գոհար Բարսամյան
ԱՆՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լուսինե Առաքելյան 5
Պարզվում է` լույսը որոնելու ու գտնելու համար բավական է միայն աչքերդ բացես...
Պարզվում է` եթե աչքերդ բացելուց լույս չես տեսնում, դու կույր ես... դե արի ու բացատրի, որ քո տեսած լույսն ուրիշ լուսավորություն ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ
5
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա գոյության ընթացքին ձգտել է հավատարիմ մնալ իր առաքելադիր կոչմանը, ազգային ինքնության ձեւավորման ու վերանորոգման եւ ազգի հոգեւոր-բարոյական առաջընթացի ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
«Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված 13 դիտորդներ դիտարկել են 25 տեղամասեր, որոնցից երեքը մարզերում էին` Սյունիքում, Լոռիում, Կոտայքում:
Քանի որ դիտորդների կեսը հաշմանդամներն էին, ...ԾՈՒԽ ԾԽԱՆԻՆ` ՔՐՋԻ ԲԱԶԱՐՈՒՄ
Նորայր Գրիգորյան
1998 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններին Ռ.Քոչարյանի օգտին քվեարկեցին այն բանի համար, որ վերջինս ղարաբաղցի էր: 2003 եւ 2008թթ. նույն մարդիկ չքվեարկեցին Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի ...ԵԹԵ ՉԵՆ ԸՆՏՐԵԼ, ԻՆՊԵ՞Ս «ՊԱՇՏՊԱՆԵՆ»
Գայանե Հովսեփյան
«Դե երեւի ստորակետը «առաջ» գնալուն խանգարում է, դրա համար էլ չեն դրել», - «Առաջ Հայաստան» կարգախոսի մեջ ստորակետի բացակայությունն այսպես «մեկնաբանեց» Վանաձորի մանկավարժներից մեկը, ով նաեւ դժգոհեց, թե ...ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՈՒ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Մ.Խ.
Խորհրդարանում երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ընթացավ ջերմ շողոքորթության մթնոլորտում:
Տիգրան Թորոսյանը շտապեց ամենից առաջ շնորհավորել Սերժ Սարգսյանին ու այդուհետ նրան դիմում էր «ՀՀ վարչապետ, ...ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ
Գոհար Բարսամյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ութամյա կառավարման ընթացքում օգտագործեց Կրեմլի ողջ հզորությունն ու ներուժը երբեմնի միակուսակցական վարչակարգի կառավարման ձեւաչափը հաստատելու համար:
Այսինքն` ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ԵՐԵՒԻ ԹԵ ԱՐԴԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՄՈԼՈՐԵՑՆԵԼՆ Է
Արամ Ամատունի 1
Վերջին երկու օրերին իշխանությունները սկսել են իրենց հայտարարություններում լինել բավական ագրեսիվ: Խոսքն, իհարկե, առաջին հերթին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը իր հերթական բացառիկ հարցազրույցի ...ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՒ... ՄԵՋՆ ԵՆ
Մարինե Խառատյան
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը վերջերս աշխատանքից ազատեց նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Եվրամիության եւ ԱՀԿ հետ համագործակցության վարչության պետ Վահագն Ղազարյանին ...«ԿԱՄԵՆԱԼԸ» ԴԵՌ ԿԱՐԵՆԱԼ ՉԷ
Հեղինե Մանուկյան
Հետընտրական զարգացումների ֆոնին փետրվարի 26-ին քաղաքական առումով միանգամից երկու հիշարժան իրադարձություն արձանագրվեց` մեկը Բաղրամյան 26 հասցեում` նախագահի նստավայրում, մյուսը` Հանրապետության հրապարակում:
...«ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հայաստանյան իշխանությունները թերեւս հոգեբանական, նյարդերի անիմաստ պայքար են մղում արդեն իսկ կատարված, ամրագրված իրողության դեմ, սա անհերքելի է:
Հասարակությունը տեր է կանգնել իր ձայներին, փետրվարի ...ԿԱՐՄՐԵԼ ԵՄ... ԿԱՐՄՐԵԼ ԵՍ... ԿԱՐՄՐԵԼ Է...
Մարինե Խառատյան 7
Երեկ Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցը, եթե իհարկե դա կարելի է զրույց անվանել, մի քիչ անսպասելի վերջաբան ունեցավ. վարչապետը թարս չափեց մեզ ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵՐԺՎԱԾԻ ՄՈՏ ՊԻՏԻ ԳՆԱՐ»
Ժողովուրդը մի աներեւույթ բան է գտել, որ իր հոգու հետ համապատասխանում է:
Եվ ժողովուրդը հրապարակը չի լքի: Որովհետեւ ինքը ինչի մասին որ երազում էր, տեսնում է այդ խարիզմատիկ առաջնորդի մեջ:
Եվ ժողովուրդը ...ԱՆԻԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Էն, որ մեր պատմությունից դասեր չէնք քաղում` երեւի թե ոչ միայն արդարացված է, այլեւ` ճիշտ: Ինչի՞ց դաս քաղես: Ո՞ր պատմությունից: Ու՞մ պատմած:
Վերցնենք նոր պատմությունը. 1918թ. մայիսի 27-ն ի՞նչ էր` անկախությա՞ն, ...ՈՐՍԿԱՆ ԷԻՆ` ԴԱՐՁԱՆ ՈՐՍ
Է.Գ. 1
Երեկ ժամը 23.00-ի սահմաններում Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների կողմից բացահայտվել են երկու անձնավորություն, որոնք իրենց վրա կրելիս են եղել հատուկ սարքավորումներ:
Այդ մարդկանց հնարավորություն ...7 ՕՐ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
4
- Օլիգարխները չհասկացան, որ այս համաժողովրդական պայքարը, ըստ էության, իրենց համար է` իրենց ազատելու ֆեոդալական, խանական բռնի լծից, իրենց տալու ազատություն...
...օրինական դաշտում արժանապատիվ կերպով ...
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ
ԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե ԱռուստամյանՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա ԳաբրիելյանՄԻԱՅՆ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՃԻՊՈՏՈՎ...
Մարինա Բաղդագյուլյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՊԱՀԱՆՋ ԵՊՀ-ՈՒՄ, ՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

