
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
- «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված 13 դիտորդներ դիտարկել են 25 տեղամասեր, որոնցից երեքը մարզերում էին` Սյունիքում, Լոռիում, Կոտայքում:

Քանի որ դիտորդների կեսը հաշմանդամներն էին, ֆիզիկական հնարավորությունները չէին ներում ամբողջ օրը տեղամասում մնալու եւ ընտրությունների ողջ ընթացքին հետեւելու: Սակայն մինչ քվեաթերթիկների հաշվումն էլ դեպքեր տեղի ունեցան. ով կույր չէր` կտեսներ: «Ունիսոնի» նախագահ Արմեն Ալավերդյանը ուշադրություն հրավիրեց հաշմանդամների` ընտրություն կատարելու իրավունքների, եւ մեր երկրում դրա հնարավորությունների բացակայության խնդիրներին: Տեղամասերից ընդամենը երեքն էին, որ քիչ թե շատ մատչելի էին դարձրել հաշմանդամների համար: Իսկ հարմարեցված սանհանգույց ոչ մի տեղ չկար: Այնպես որ, հաշմանդամների` ընտրական եւ դիտորդական իրավունքներն իրականացնելու հնարավորությունների մատչելիությունը մեր երկրում, կարելի է ասել, տոկոս չի կազմում: Այս խնդիրը «Ունիսոնը» դեռ 2003-ին է բարձրացրել պատասխանատու մարմինների մոտ: Ալավերդյանն ասում է, որ միակ դրական փոփոխությունն այն է, որ հիմա գոնե ընդունել են, վերջապես հասկացել են, որ հաշմանդամները նույնպես մարդավարի քվեարկելու իրավունք ունեն: «Իսկ նախկինում ասում էին` «Ի՞նչ խնդիր կա, կգանք, կօգնենք, կբարձրացնենք»: Խորհրդարանական ընտրություններին Ալավերդյանն իր ընտրական իրավունքն իրականացրել է հենց այդպես` ուրիշների օգնությամբ: Սակայն այս տարի հրաժարվել է իր եւ օգնողների կյանքը վտանգելուց, խնդրել է, որպեսզի քվեաթերթիկն իջեցնեն եւ ընտրությունը կատարել է մեքենայի մեջ: Ուրիշ համառ սայլանիվով հաշմանդամներ էլ կային, որ ընտրության էին եկել օգնականների հետ, բայց գերակշռող մասը ընտրություններին չի մասնակցել: Իսկ թե ի՞նչ ճակատագրի են արժանացել ընտրությունների չեկած հաշմանդամների քվեաթերթիկները, դժվար չէ եզրակացնել` հիշելով ոչ այնքան վաղ անցյալում 9/31 ընտրատեղամասում Արամ Հարությունյանի օգտին քվեարկած միակ, վերջին քվեաթերթիկի յուրացումը. չխնայեցին... Հաշմանդամների` ընտրություններին մասնակցության վերաբերյալ ստույգ թվեր ոչ ոք չի կարող ներկայացնել, քանի որ վիճակագրություն չկա, թե որքան հաշմանդամ ընտրող կա այս երկրում: Մեր երկրում հայտնի է միայն հաշմանդամների ընդհանուր թիվը, իսկ թե նրանցից քանիսն ընտրելու իրավունք ունեն (կապված ոչ թե ընտրական տարիքի, այլ` մտավոր համապատասխան ունակության հետ), անհայտ է: Չկայացած վիճակագրության, անտեսված հաշվառման արդյունքում ընտրության էին բերել մտավոր եւ հոգեկան ոչ լիարժեք վիճակ ունեցող մարդկանց: Սա, իհարկե, գիտակցված, այսպես ասած` «սարքած» թյուրիմացություն է: Կույրերի չմիջնորդավորված, փակ-գաղտնի ընտրության համար նախատեսել էին հատուկ կաղապար, որ պիտի դրվեր ընտրաթերթիկի վրա, որպեսզի մատների շոշափումով կողմնորոշվեին, թե որտեղ պետք է քվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Ալավերդյանի դիտարկած 25 տեղամասերից 3-ում հոգ չէին տարել այդ կաղապարներից ունենալու համար: Ալավերդյանի բողոքին պատասխանել էին. «Մենք կույր ընտրող չունենք»: «Սակայն ինքս դիտորդական առաքելությունն իրականացնելիս ականատես եմ եղել, թե ինչպես երեք կույր մարդկանց փոխարեն ընտրել են ուրիշները: Երկուսը եկել էին ուղեկցողների հետ, նրանք էլ ընտրեցին, իսկ երրորդի համար հանձնաժողովի նախագահը մեկին կանչեց, որ օգնի: Թե ինչպես է օգնել, ես չեմ կարող ասել», - ասում է Ալավերդյանը: Քարոզչությունը մատչելի չէր խուլ ընտրողներին, հազարավոր մարդիկ չեն կարողացել հետեւել հեռուստատեսային պաշտոնական քարոզարշավին: Իրազեկվելու միակ հնարավորությունը մնում էին տպագիր եւ էլեկտրոնային թերթերը: Վատ է, որ մարդկանց այս խումբը զուրկ է եղել հեռուստատեսությամբ իրազեկվելու հնարավորությունից, բայց այս փաստից կարելի է ենթադրել, որ խուլ ընտրազանգվածը, թերեւս, ամենաչխաբվածն էր: Հ.Գ. Ընտրական օրենսգրքում գրված է, որ ՏԻՄ-երը պարտավոր են ապահովել հաշմանդամների ազատ, անարգել մուտքը, սակայն նշված չէ` ինչպես: Մինչդեռ «ինչպեսն» է միշտ լինում հարցերի պատասխանը եւ թվացյալ պատասխանների հարցը: Թեպետ հեռուստատեսային լուրերով երբեմն-երբեմն աղաղակում են հատուկենտ կառուցված թեքահարթակի մասին (եւ եթե հնարավոր լիներ, կարմիր ժապավեն կկապեին, որպեսզի նախագահը կամ վարչապետը հաղթական դեմքով կտրեր, շնորհավոր աներ), բայց փաստ է, որ հաշմանդամները չեն կարողացել իրականացնել Ընտրական օրենսգրքով ամրագրված ընտրելու իրենց իրավունքը: «Որպեսզի մենք չսպասենք հարյուր տարի, թե երբ կլինեն հավասար պայմաններ, պահանջելու ենք, որպեսզի Ընտրական օրենսգրքում հստակ ֆիքսվի հավասար իրավունքների մասին պատասխանատվության աստիճանը», - ասաց Արմեն Ալավերդյանը:
- Մարինա Բաղդագյուլյան
ԱՆՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լուսինե Առաքելյան 5
Պարզվում է` լույսը որոնելու ու գտնելու համար բավական է միայն աչքերդ բացես...
Պարզվում է` եթե աչքերդ բացելուց լույս չես տեսնում, դու կույր ես... դե արի ու բացատրի, որ քո տեսած լույսն ուրիշ լուսավորություն ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ
5
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա գոյության ընթացքին ձգտել է հավատարիմ մնալ իր առաքելադիր կոչմանը, ազգային ինքնության ձեւավորման ու վերանորոգման եւ ազգի հոգեւոր-բարոյական առաջընթացի ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
«Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված 13 դիտորդներ դիտարկել են 25 տեղամասեր, որոնցից երեքը մարզերում էին` Սյունիքում, Լոռիում, Կոտայքում:
Քանի որ դիտորդների կեսը հաշմանդամներն էին, ...ԾՈՒԽ ԾԽԱՆԻՆ` ՔՐՋԻ ԲԱԶԱՐՈՒՄ
Նորայր Գրիգորյան
1998 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններին Ռ.Քոչարյանի օգտին քվեարկեցին այն բանի համար, որ վերջինս ղարաբաղցի էր: 2003 եւ 2008թթ. նույն մարդիկ չքվեարկեցին Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի ...ԵԹԵ ՉԵՆ ԸՆՏՐԵԼ, ԻՆՊԵ՞Ս «ՊԱՇՏՊԱՆԵՆ»
Գայանե Հովսեփյան
«Դե երեւի ստորակետը «առաջ» գնալուն խանգարում է, դրա համար էլ չեն դրել», - «Առաջ Հայաստան» կարգախոսի մեջ ստորակետի բացակայությունն այսպես «մեկնաբանեց» Վանաձորի մանկավարժներից մեկը, ով նաեւ դժգոհեց, թե ...ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՈՒ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Մ.Խ.
Խորհրդարանում երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ընթացավ ջերմ շողոքորթության մթնոլորտում:
Տիգրան Թորոսյանը շտապեց ամենից առաջ շնորհավորել Սերժ Սարգսյանին ու այդուհետ նրան դիմում էր «ՀՀ վարչապետ, ...ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ
Գոհար Բարսամյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ութամյա կառավարման ընթացքում օգտագործեց Կրեմլի ողջ հզորությունն ու ներուժը երբեմնի միակուսակցական վարչակարգի կառավարման ձեւաչափը հաստատելու համար:
Այսինքն` ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ԵՐԵՒԻ ԹԵ ԱՐԴԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՄՈԼՈՐԵՑՆԵԼՆ Է
Արամ Ամատունի 1
Վերջին երկու օրերին իշխանությունները սկսել են իրենց հայտարարություններում լինել բավական ագրեսիվ: Խոսքն, իհարկե, առաջին հերթին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը իր հերթական բացառիկ հարցազրույցի ...ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՒ... ՄԵՋՆ ԵՆ
Մարինե Խառատյան
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը վերջերս աշխատանքից ազատեց նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Եվրամիության եւ ԱՀԿ հետ համագործակցության վարչության պետ Վահագն Ղազարյանին ...«ԿԱՄԵՆԱԼԸ» ԴԵՌ ԿԱՐԵՆԱԼ ՉԷ
Հեղինե Մանուկյան
Հետընտրական զարգացումների ֆոնին փետրվարի 26-ին քաղաքական առումով միանգամից երկու հիշարժան իրադարձություն արձանագրվեց` մեկը Բաղրամյան 26 հասցեում` նախագահի նստավայրում, մյուսը` Հանրապետության հրապարակում:
...«ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
Հայաստանյան իշխանությունները թերեւս հոգեբանական, նյարդերի անիմաստ պայքար են մղում արդեն իսկ կատարված, ամրագրված իրողության դեմ, սա անհերքելի է:
Հասարակությունը տեր է կանգնել իր ձայներին, փետրվարի ...ԿԱՐՄՐԵԼ ԵՄ... ԿԱՐՄՐԵԼ ԵՍ... ԿԱՐՄՐԵԼ Է...
Մարինե Խառատյան 7
Երեկ Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցը, եթե իհարկե դա կարելի է զրույց անվանել, մի քիչ անսպասելի վերջաբան ունեցավ. վարչապետը թարս չափեց մեզ ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵՐԺՎԱԾԻ ՄՈՏ ՊԻՏԻ ԳՆԱՐ»
Ժողովուրդը մի աներեւույթ բան է գտել, որ իր հոգու հետ համապատասխանում է:
Եվ ժողովուրդը հրապարակը չի լքի: Որովհետեւ ինքը ինչի մասին որ երազում էր, տեսնում է այդ խարիզմատիկ առաջնորդի մեջ:
Եվ ժողովուրդը ...ԱՆԻԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Էն, որ մեր պատմությունից դասեր չէնք քաղում` երեւի թե ոչ միայն արդարացված է, այլեւ` ճիշտ: Ինչի՞ց դաս քաղես: Ո՞ր պատմությունից: Ու՞մ պատմած:
Վերցնենք նոր պատմությունը. 1918թ. մայիսի 27-ն ի՞նչ էր` անկախությա՞ն, ...ՈՐՍԿԱՆ ԷԻՆ` ԴԱՐՁԱՆ ՈՐՍ
Է.Գ. 1
Երեկ ժամը 23.00-ի սահմաններում Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների կողմից բացահայտվել են երկու անձնավորություն, որոնք իրենց վրա կրելիս են եղել հատուկ սարքավորումներ:
Այդ մարդկանց հնարավորություն ...7 ՕՐ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
4
- Օլիգարխները չհասկացան, որ այս համաժողովրդական պայքարը, ըստ էության, իրենց համար է` իրենց ազատելու ֆեոդալական, խանական բռնի լծից, իրենց տալու ազատություն...
...օրինական դաշտում արժանապատիվ կերպով ...
ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՒԺԱՆՅԱՆ. «ԱՐԱԲԿԻՐՑԻՆ ԿՈՂՄ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ, ԹԱՓԱՆՑԻԿ, ԱԶՆԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»
Մարինե ԽառատյանՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏՈՏԱԼ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ»
Կարինե ՀարությունյանՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ՆԱԽԵՒԱՌԱՋ` ՀԱՄԱՅՆՔԸ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ...»
Կարինե ՀարությունյանՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է
Ելենա ՏիմակովաԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Էմմա Գաբրիելյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՊԱՀԱՆՋ ԵՊՀ-ՈՒՄ, ՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

