
ԼԻԿԲԵԶ
- Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է:

Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական շահի հետ` դառնում է պատուհաս այլոց համար: Իրենց համար էլ, անշուշտ: Բայց քանի որ իրենք չեն հասկանում դա, այդպես էլ շարունակում են խարխափել անգիտության խավարում: Մինչդեռ շատ պարզ է եւ, ըստ իս, ճշմարտության բանաձեւեր կան անգամ, որոնք հաշվի չառնելն այլեւս անհուսալիության հիմնավոր ախտանիշ է: Զորօրինակ` բանաձեւերից ամենամատչելիները. - Եթե Հ1-ը մի բանը կոչում է սեւ, ուրեմն դա, հաստատապես, սպիտակ է: Եվ` հակառակը: Որովհետեւ իրական կյանքն այլ է, ցույց տրվածը` միանգամայն այլ: - Երբ մարդկանց զոռով քարշ են տալիս Ս.Սարգսյանի հանրահավաք-հանդիպում-շոուներին` դա ավելացնում է նրան ատողների քանակը: - Եթե իշխանություններին հաճոյացող լրատվամիջոցները միաբերան հանիրավի անվանարկում են մեկին` նշանակում է նրանք սարսափահար են, որովհետեւ այդ մեկի զենքը ճշմարտությունն է, իրենցը` սուտն ու կեղծիքը: - Երբ բանտերը լցնում ես քաղաքական բանտարկյալներով, դա ոչ թե սարսափ է տարածում` ստիպելով մարդկանց ետ կանգնել ճշմարտության ճանապարհից, այլ ավելացնում է նրանց դիմադրական ոգին, դրան գումարած` ի ցույց է դնում քո ողորմելիությունը: - Երբ եթերը լցնում ես իշխանությունների եւ իշխանավորների ներբանները լպստող տարբեր տրամաչափի առարկաներով` դրանով միայն փչացնում ես այդ «մարդկանց», հիմնավորելով սեփական անկարողությունդ եւ անճարությունդ: - Հաղթածը` հաղթողի ինքնավստահություն պետք է ունենա, հաղթողի վեհանձնություն, հաղթողի տեսք, ոչ թե պարտվածի-անկյուն քշվածի տեսք, որին սարսափեցնում են միայն անխուսափելի, անվերապահ եւ անդառնալի կորուստները: - Եվ վերջապես. որքան սեղմում ես ցանկացած զսպանակ, այնքան ավելանում է նրա դիմադրության ուժը: Ի վերջո, այդ պրկված զսպանակը կարող է բացվել եւ ետ շպրտել իրեն սեղմած ձեռքը, ոտքը, սապոգը... Հետո արի ու գտիր դրանք: Էսպիսի պրիմիտիվ բաներ չիմանալը կամ չհասկանալը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից: Առավել եւս` հետեւանքներից: Ու ընթացող պայքարն էլ հենց դրա համար է. արդարության: Որ չիմացողը լինի իր` չիմացողների արժանի տեղում, իմացողն` իմացողների, շատ իմացողը` շատ իմացողների, հասկացողը` հասկացողների եւ այլն: Որովհետեւ ակնհայտ է այլեւս ու` բոլորի համար, որ երբ այդ տեղերը խառնվում են իրար` ինչ է ստացվում: Ստացվում է մի Հայաստան, որը կար մինչեւ 2007թ. սեպտեմբերի 21-ի երեկոն: Որն արդեն վաղու~ց, նվազագույնը հոկտեմբերի 26-ից սկսած, պատմություն է այլեւս: Որը դասեր ունի սակայն: Որոնք չեն ընկալվում: Ցավալիորեն: Իրենց համար: Անհասկացողների: Թե չէ` մեզ ի~նչ: Մենք գիտենք, որ չի կարելի բռնություններ կիրառելով միաժամանակ ճամարտակել ժողովրդավարության մասին: Որովհետեւ... Որովհետեւ դա ստորություն է: Մենք գիտենք, որ չի կարելի ապրել «ընկել ես` ոտքերը համբուրիր, վեր ես կացել` գլուխը կտրիր» սկզբունքով, որովհետեւ դա ողորմելիության արտահայտություն է: Մենք գիտենք, որ մարդը մի երես պիտի ունենա ու սկզբունքներ, ու տեր պետք է լինի ամեն ինչում` իր խմած ջրից մինչեւ երկիր ու աշխարհ ու դրա հակառակը ստորաքարշն է, համակերպվողը, պնակալեզը: Եվ վերջապես` մենք գիտենք, որ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ավազակապետությունն այլեւս ավարտվել է մեզանում` իր տեղը զիջելով ազատ, արդար ու հպարտ Հայաստանին: ...Ասում ենք` որ դուք էլ իմանաք:
Քննարկում
Artur գրել է:
Ինչ հոյակապ բառ-պնակալեզ.Ես կավելացնեի եվս մի քանի բառ ;ԼԵԶ; վերջածանցով...
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել ...ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
Հովհաննես Ղազարյան
Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, ...ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ
Մ.Հ.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը շարունակում է «ՀՀ նախագահ ընտրվելու» կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ստանալ, որոնցից, պարզվում է, Սերժից ավելի հրճվում ...«ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»
Մարինե Խառատյան
Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ:
Նրանց ...ԽՈՍՔԵՐ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեսրոպ Հարությունյան 2
«Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արմեն Գրիգորյան
Անցած շաբաթն այնքան լի էր իրադարձություններով` կարծես փետրվարի 19-ին մի ամբողջ դարաշրջան է ավարտվել, ու վերջին մեկ շաբաթը կազմավորեց մեկ այլ` որակապես նոր դարաշրջան:
Դեռ փետրվարի 19-ին կարող էր թվալ, ...ԵԱՀԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ «ՇՏԿՈՒՄՆԵՐ» ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան երեկ ՀՀ արտգործնախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել այն պահին, երբ զանգվածաբար ձերբակալվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները: Որպես ...«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ»
Մ.Խ.
Որքան շատ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում, այնքան Ազատության հրապարակում հավաքվածների թիվն ու պայքարի վճռականությունն ավելանում է:
Երեկ ասուլիս հրավիրած Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ
5
Իր պաշտոնավարման հոգեվարքն ապրող Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպումից հետո իր աղախին լրատվամիջոցին` Հ1-ին տված հարցազրույցում հազիվ ...«ՀԻՄԱ»-Ն` ՇՈՒՏՈՎ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: ...ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին ...ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «Ո՞Վ ԵՍ ԴՈՒ»
Եթե այսքան ժողովուրդ կանգնած է, ուրեմն ինչ-որ բան տեղում չէ: Իսկ որ ինչ-որ բան տեղում չէ` բացահայտ է:
Կարծում եմ` նա, ով անտարբեր է ազգի այս հոծ բազմության` տարբեր տարիքի, բոլոր սոցիալական խմբերի ...ԼԻԿԲԵԶ
1
Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է:
Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական ...ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՀԶՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան 2
«Մենք ինտենսիվ դիվանագիտական կոնտակտների մեջ ենք Ռուսաստանի, ԵՄ-երկրների, ԱՄՆ-ի հետ, նրանց` Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք», - երեկ կես միլիոնանոց ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

