
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
- Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին երգողները, միմոսներն ու ծաղրածուները, մարդիկ` այս քաղաքի բնակիչները տխուր էին: Այս քաղաքում, ուր լինում էին հրավառություններ, լուսավոր գիշերներ, մարդկանց աչքերը չէին փայլում. նրանք տխուր էին: Այս քաղաքում հեքիաթ չկար: Թվում էր` մարդիկ վաղուց մոռացել են հեքիաթները բոլոր:

Բայց յոթ օր ու գիշեր է, ինչ քաղաքի հրապարակում` անունը` Ազատություն, մարդիկ հավաքվել են ու այդտեղից ոչ մի տեղ չեն գնում: Յոթ օր ու գիշեր է` նրանք հավատում են, որ իրենց քաղաքում, երկրում ու աշխարհում արդարություն կլինի: Բարձր-բարձր շենքերում բնակարան կունենան: Շքեղ խանութներից գնումներ կկատարեն: Կգնան թատրոններ, կինոթատրոններ ու կլսեն իսկական երգիչների երգը` հուզող ու մաքրագործող: Բեմում, միայն թատրոնի բեմում ու ոչ երբեք քաղաքական հարթակում կդիտեն իսկական դերասանների խաղը: Սեւ, մեծ մեքենաների կողքով հանգիստ կանցնեն` առանց վախենալու: Թերթերը, հեռուստատեսությունները Աստծո պարգեւ տված խոսքն ու գիրը զենք դարձրած` սուտ, կեղծիք, թույն չեն պարպի, ազատ կլինեն, իրենք էլ` հետները: Յոթ օր ու գիշեր է` «Ա-զա-տու-թյուն» են գոռում, ուզում, պահանջում... Ու այդ անզուսպ ցանկությունից, անսանձ խոհերի տապից եռում են: Ցուրտը չեն նկատում ու չեն անիծում: Այստեղ նույնիսկ չարը դարձել է բարի... Ո՞վ էր տեսել` ինչ-որ բան բաժանեին, եւ տխուր, անփայլ աչքերով մարդիկ իրար չխեղդեին, չհոշոտեին` վայրկյան առաջ հափշտակելու համար: Ո՞վ էր տեսել պատրաստակամությունը` զիջելու խարույկի, տաք սուրճի ջերմությունը: Ո՞վ էր տեսել պատահաբար հրմշտելու, նույնիսկ` ծխախոտով անզգուշաբար մեկի վերարկուն կամ բաճկոնը վառելու դեպքում նվազագույնը արյուն չթափվելու փոխարեն մի մեղավոր` ներիր, եւ ներող ժպիտ: Այնտեղ հոգ չեն տանում` ինչ պիտի ուտեն, ինչ պիտի խմեն եւ ոչ էլ մարմնի համար` ինչ պիտի հագնեն... Իսկ երկրի գլխավոր հեռուստաընկերությունը` անազատ ու անլուր, ուր սովորաբար թեւածում էր կեղծ վարդագույնը` գորշ քաղաքի, երկրի ու տխուր մարդկանց մասին, հանկարծ, ի տես ամբողջ աշխարհի, ցուցադրում է աշխարհի ամենաանկեղծ, ազգությամբ հայ թմրամոլին` որպես ժողովրդի հավաքական կերպար, որ այնտեղ` հրապարակում է, հավատում ու պայքարում է իր հեքիաթի, ազատության համար... Այնտեղ` հրապարակում, Տերունական աղոթք են ասում` բոլորով` «Հայր մեր, որ յերկինս ես...»... Առանց որեւէ հոգեւոր առաջնորդի առաջնորդության, օրհնության. մենակ են իրենց հեքիաթի հետ: Բողոքում են, պահանջում, հավատում, աղոթում: Սակայն ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսն անհաղորդ է իր ժողովրդի՝ իր հոտի պոռթկումին էլ, բողոքին էլ, պահանջին էլ, հավատին էլ, աղոթքին էլ: Մինչդեռ աստվածային կամքով տրվող կոչումի համաձայն, խղճի եւ սրտի մտոք` նա պիտի լիներ իր ժողովրդի` հոտի կողքին: Եթե անգամ այնտեղ` հրապարակում, իր ժողովրդի մոլորյալ զավակներն են, որ լավ չգիտեն` ինչ է ազատությունը, արդարությունը, հեքիաթը: Հիսուսն ասաց. «Ձեզ ինչպե՞ս է թւում. եթէ մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրա չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրա աւելի կուրախանայ, քան իննսունինի վրա, որ մոլորուած չեն: Այսպես` իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի» (Ղուկ.15: 3-7): Թող անգամ չօրհներ, բայց գար, խոսեր, հորդորեր, խրատեր, բացատրեր, թեկուզեւ փորձեր դարձի բերել մոլորվածներին: Ասեր` «Զավակներս, դա չէ ազատությունը, արդարությունը, ճշմարտությունը: Ճիշտ չեք պատկերացնում, սխալ եք գործում»: Մեղա գալով Ամենայն Հայոց կաթողիկոսի առջեւ` ուզում եմ բարձրաձայնել մտորումներս` Եկեղեցին անկախ, ոչ քաղաքական կառույց է, որեւէ բան կորցնելու մտահոգությունից ազատ, ուստի ինչու՞, ինչու՞ է լուռ, անհաղորդ, անտարբեր: Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբության Օծյալ Սուրբ Աջոյն` Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել ...ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
Հովհաննես Ղազարյան
Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, ...ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ
Մ.Հ.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը շարունակում է «ՀՀ նախագահ ընտրվելու» կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ստանալ, որոնցից, պարզվում է, Սերժից ավելի հրճվում ...«ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»
Մարինե Խառատյան
Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ:
Նրանց ...ԽՈՍՔԵՐ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեսրոպ Հարությունյան 2
«Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արմեն Գրիգորյան
Անցած շաբաթն այնքան լի էր իրադարձություններով` կարծես փետրվարի 19-ին մի ամբողջ դարաշրջան է ավարտվել, ու վերջին մեկ շաբաթը կազմավորեց մեկ այլ` որակապես նոր դարաշրջան:
Դեռ փետրվարի 19-ին կարող էր թվալ, ...ԵԱՀԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ «ՇՏԿՈՒՄՆԵՐ» ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան երեկ ՀՀ արտգործնախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել այն պահին, երբ զանգվածաբար ձերբակալվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները: Որպես ...«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ»
Մ.Խ.
Որքան շատ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում, այնքան Ազատության հրապարակում հավաքվածների թիվն ու պայքարի վճռականությունն ավելանում է:
Երեկ ասուլիս հրավիրած Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ
5
Իր պաշտոնավարման հոգեվարքն ապրող Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպումից հետո իր աղախին լրատվամիջոցին` Հ1-ին տված հարցազրույցում հազիվ ...«ՀԻՄԱ»-Ն` ՇՈՒՏՈՎ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: ...ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին ...ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «Ո՞Վ ԵՍ ԴՈՒ»
Եթե այսքան ժողովուրդ կանգնած է, ուրեմն ինչ-որ բան տեղում չէ: Իսկ որ ինչ-որ բան տեղում չէ` բացահայտ է:
Կարծում եմ` նա, ով անտարբեր է ազգի այս հոծ բազմության` տարբեր տարիքի, բոլոր սոցիալական խմբերի ...ԼԻԿԲԵԶ
1
Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է:
Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական ...ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՀԶՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան 2
«Մենք ինտենսիվ դիվանագիտական կոնտակտների մեջ ենք Ռուսաստանի, ԵՄ-երկրների, ԱՄՆ-ի հետ, նրանց` Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք», - երեկ կես միլիոնանոց ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

