
«ՀԻՄԱ»-Ն` ՇՈՒՏՈՎ
- Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: Ս. Սարգսյանի թիմի օպերացիան` լցնել հրապարակը «կողմնակիցներով», հօդս ցնդեց. մարդկային մի աննախադեպ հոսք` «Առաջ, Հայաստան» դրոշներով Ազատության հրապարակ էր շտապում, ինչի արդյունքում հրապարակում եղած քաղաքացիների թիվը կրկնապատկվեց, իսկ բազմությունը լցվեց Հյուսիսային պողոտա:

Կես միլիոնանոց բազմությունը պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամրագրեց, որ ժողովրդի պահանջը մեկն է` «չեղյալ հայտարարել փետրվարի 19-ին կայացած Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ ամենախայտառակագույն ընտրությունները», այս խոսքերից հետո ամբողջ հրապարակը պայթեց` «հիմա, հիմա, հիմա...»: Երեկ, աներկբա` բեկում տեղի ունեցավ, ինչը վկայեց մեկ բանի մասին. Հայաստանում իրավիճակի տերը Ազատության հրապարակն ու նրա առաջնորդն է, իսկ Սերժ Սարգսյան անունով «հաղթած թեկնածու» գոյություն չունի: Ամբողջ օրը մարդիկ միմյանց գրկախառնվում, շնորհավորում էին տոնական երաժշտության տակ պարում էին: Լ.Տեր-Պետրոսյանը պատկերավոր նկատեց, որ եթե սա հեղափոխություն է` ապա «երգ ու պարի հեղափոխություն է»: «Այս հրապարակը աշխարհի ուշադրության կենտրոնում է, հրապարակ, որտեղ տեղի է ունենում լուսավոր իրադարձություն, որը ոչ մի կապ չունի այլ թեժ կետերի` Պակիստանի, արաբաիսրայելյան տարածքի, Աֆղանստանի, Կոսովոյի, Սերբիայի հետ, այնտեղ ուրիշ իրադարձություններ են տեղի ունենում` ազգայնական, իսլամական եւ այլն: Այստեղ տեղի ունեցողը` մաքուր, զուլալ դեմոկրատական գործընթաց է, այդ պատճառով աշխարհը ամենայն ուշադրությամբ հետեւում է, թե ինչ է կատարվում այստեղ», - երեկ վստահեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա հավելեց` «Մեր միջոցառումները խաղաղ, ժողովրդավարական են, մինչեւ այսօր գործել ենք օրենքի շրջանակներում, այսուհետեւ էլ մտադիր չենք շեղվել օրենքի, իրավունքի շրջանակներից, քանի որ այս ճանապարհը, ինչպես առայժմ, չափազանց պտղաբեր, արդյունավետ է: Եվ հակառակը` ինձ ցույց տվեք Հայաստանի որեւէ օրենք, միջազգային որեւէ կոմյունիկե, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առջեւ ստանձնած Հայաստանի որեւէ պարտավորություն, որ Հայաստանի ներկա իշխանութունները չեն խախտել: Եթե ես խախտել եմ մեկ օրենք, այո խոստովանում եմ, այն է, որ վեց օր անընդհատ անցկացնում եմ, այսպես կոչված` չարտոնված, չիրազեկված հանրահավաքներ եւ երթեր: Մեզ համար, ինչպես առաջ, այնպես էլ այսօր բացարձակապես բլոկադա է` եւ դեպի հեռուստատեսություն, եւ դեպի ռադիո: Մենք ժողովրդի հետ խոսելու ուրիշ հնարավորություն չունենք, մեր հնարավորությունը այս հրապարակն է եւ եթե կա մեկ պահանջ, դրա բավարարման միակ ճանապարհը հեռուստատեսային բոլոր կայանների եւ ռադիոների բացումն է մեր առջեւ. քանի դեռ դա չկա` մենք այս հավաքները կշարունակենք այնքան ժամանակ, որքան պետք է եւ որի շնորհիվ մենք կհասնենք մեր նպատակին», - ընդգծեց Լ.Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը փաստեց. «Հայ ժողովուրդը չի ընդունում փետրվարի 19-ին կայացած ընտրությունները, նույնիսկ Սերժ Սարգսյանի հավաքած 200 000 մարդը այսօր միահամուռ միացավ մեզ: Ուրմեն եթե փաստն այսպիսին է մենք այլ պահանջ, քան ընտրությունները չեղյալ հայտարարել` չունենք: Չեղյալ կհայտարարվեն ընտրությունները, կնշանակվեն նոր ընտրություններ, մնացյալը արդեն բանակցությունների խնդիրն է: Այո, երբ կա այսպիսի դիմադարձություն, ամենացանկալի ճանապարհը` այդ դիմադարձությունը բանակցությունների միջոցով հարթելն է, բայց միայն առաջին պայմանը բավարարելուց հետո` չեղյալ հայտարարել ընտրությունները, երկրորդ պայմանը, մենք որեւէ միջնորդի աջակցությամբ չենք գնա իշխանությունների հետ բանակցությունների, քանի դեռ բանտերում կա թեկուզ մեկ քաղբանտարկյալ»: Լ.Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակեց իր առաջին հրամանագիրը` Սերժ Սարգսյանին պարգեւատրեց Մարտական խաչ շքանշանով` հիմնավորելով, որ նրա կազմակերպած հանրահավաքի շնորհիվ Ազատության հրապարակի հանրահավաքը կրկնապատկվեց: Հանրահավաքում փաստելով, որ տոնական տրամադրություն է` Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց հանրահավաքի մասնակիցների անունից խնդրել հացադուլավորներին դադարեցնել հացադուլը. «Տաք հագնվեք, միացեք մեր երգին ու պարին»: Երեկ նաեւ մի քանի ձերբակալվածների` Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին, Խաչիկ Սիմոնյանին, Սարգիս Մարգարյանին ազատ արձակեցին: Բավական տպավորություն գործեց Կենտրոնի ոստիկանության աշխատակից Աշոտ Թադեւոսյանի ելույթը բազմահազարանոց հրապարակում. վերջինս հայտարարեց, թե ամոթ է զգում, որ համազգեստ է կրում եւ կոչ արեց ուժային կառույցների բոլոր աշխատակիցներին. «Ամոթ է, ամոթ է ազգին դեմ գնալը: Ես բոլորիդ ներկայությամբ հրաժարվում եմ իմ համազգեստը կրելուց եւ պատռում եմ իմ վկայականը» ու ամբողջ հրապարակը վանկարկեց` «միացում» եւ «պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից կոալիցիոն կառավարության ձեւավորման հնարավորության մասին հայտարարությանը, ապա դրան երեկ արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ով նախ նկատեց, որ դրա պատասխանը սա է` «Սերժիկ հեռացիր, Սերժիկ հեռացիր», ապա հավելեց. «Նիկոլ Փաշինյանը Լֆիկ Սամո չի կարող աշխատել, ես էլ չեմ կարող Թոխմախի Մհեր աշխատել»:
- Էմմա Գաբրիելյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել ...ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
Հովհաննես Ղազարյան
Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, ...ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ
Մ.Հ.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը շարունակում է «ՀՀ նախագահ ընտրվելու» կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ստանալ, որոնցից, պարզվում է, Սերժից ավելի հրճվում ...«ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»
Մարինե Խառատյան
Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ:
Նրանց ...ԽՈՍՔԵՐ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեսրոպ Հարությունյան 2
«Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արմեն Գրիգորյան
Անցած շաբաթն այնքան լի էր իրադարձություններով` կարծես փետրվարի 19-ին մի ամբողջ դարաշրջան է ավարտվել, ու վերջին մեկ շաբաթը կազմավորեց մեկ այլ` որակապես նոր դարաշրջան:
Դեռ փետրվարի 19-ին կարող էր թվալ, ...ԵԱՀԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ «ՇՏԿՈՒՄՆԵՐ» ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան երեկ ՀՀ արտգործնախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել այն պահին, երբ զանգվածաբար ձերբակալվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները: Որպես ...«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ»
Մ.Խ.
Որքան շատ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում, այնքան Ազատության հրապարակում հավաքվածների թիվն ու պայքարի վճռականությունն ավելանում է:
Երեկ ասուլիս հրավիրած Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ
5
Իր պաշտոնավարման հոգեվարքն ապրող Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպումից հետո իր աղախին լրատվամիջոցին` Հ1-ին տված հարցազրույցում հազիվ ...«ՀԻՄԱ»-Ն` ՇՈՒՏՈՎ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: ...ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին ...ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «Ո՞Վ ԵՍ ԴՈՒ»
Եթե այսքան ժողովուրդ կանգնած է, ուրեմն ինչ-որ բան տեղում չէ: Իսկ որ ինչ-որ բան տեղում չէ` բացահայտ է:
Կարծում եմ` նա, ով անտարբեր է ազգի այս հոծ բազմության` տարբեր տարիքի, բոլոր սոցիալական խմբերի ...ԼԻԿԲԵԶ
1
Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է:
Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական ...ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՀԶՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան 2
«Մենք ինտենսիվ դիվանագիտական կոնտակտների մեջ ենք Ռուսաստանի, ԵՄ-երկրների, ԱՄՆ-ի հետ, նրանց` Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք», - երեկ կես միլիոնանոց ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

