
ԽՈՍՔԵՐ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- «Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, խնդա՞մ, թե՞ լամ: Ու ստիպված եմ խոսքի ազատության թեմայով մի երկու բառ ասել Ս.Սարգսյանի համար:

Ուրեմն այսպես. ա) Ազատ խոսքը չի նշանակում «զրպարտության եւ հայհոյանքի ազատություն». սրան ես համաձայն եմ` մի վերապահումով. զրպարտություն եւ հայհոյանք ամեն օր, առավոտից մինչեւ երեկո մեր բնակչության գլխին են թափում իշխանության կրնկի տակ գտնվող Հանրային կոչվող հեռուստատեսությունն ու նրա աջակից մյուս «պատասխանատու» հեռուստաալիքները: Թե՞ ձեր մրցակցի հասցեին զրպարտությունն ու հայհոյանքը թույլատրելի են: Հը՞, պարոն... բ) Ազատ խոսքը նաեւ նշանակում է տեղեկատվության ազատություն: «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»: Սա հատված է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածից: Սա նշանակում է, որ մենք իրավունք ունենք ստանալու ստույգ տեղեկատվություն, այլ ոչ թե այն խեղաթյուրված ինֆորմացիան, որ ամեն օր տալիս են նույն Հանրային կոչվող հեռուստատեսությունն ու մյուս «պատասխանատուները»: Ամենաթարմ օրինակը. այսօր (2008 թվականի փետրվարի 26-ին) Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր ձեր «կողմնակիցների» հանրահավաքը: Բոլորը գիտեն, որ մասնակիցների ուղիղ կեսը այդտեղ էր բերվել զոռով, շատերին` աշխատանքից ազատելու սպառնալիքով: Լրագրողական պատշաճությունը եւ մեր` ստույգ տեղեկություններ ստանալու իրավունքի հարգումը պահանջում են, որ իր կամքով ձեր հանրահավաքին եկածներին ցույց տալուց զատ, թղթակիցները խոսեցնեին նաեւ «քշվածներին», ավելին` ցուցադրեին, թե ոնց ձեր հանրահավաքի կեսից մարդիկ խմբերով գնացին Ազատության հրապարակ եւ միացան մյուս հանրահավաքին` վանկարկելով «Լեւոն, նախագահ»: Ցուցադրեցի՞ն, հը՞, պարոն: Իսկ Ազատության հրապարակում տեղի ունեցող միտինգների մասին խեղաթյուրված տեղեկատվությու՞նը: Սա՞ էլ է տեղեկություններ ստանալու մեր իրավունքի հարգում: Համարյա մեկ տարի է վարչապետ եք, վերջին մի քանի ամիսներին` նաեւ նախագահի թեկնածու: Ինչու՞ չէիք պայքարում խոսքի ազատության համար: Էդ ո՞նց եղավ, որ ձեր համարյա բոլոր նախընտրական հանդիպումները ԲՈԼՈՐ, կրկնում եմ` ԲՈԼՈՐ հեռուստաալիքները ցուցադրում էին մեկ օր ուշացումով: Ի՞նչ է, մեր հեռուստաալիքներն էնքան խղճուկ են, որ չե՞ն հասցնում, ասենք , ժամը 13-ին Մալաթիայում կայացած հանրահավաքը ցուցադրել նույն օրվա լուրերի ժամը 21-ի թողարկման մեջ: Ի՞նչ էր մոնտաժվում մինչեւ հաջորդ օրը, ավելի ճիշտ` ո՞վ էր մոնտաժում, իմա` գրաքննում այդ ռեպորտաժները: Թե՞ կոմունիստական դպրոց անցածիդ համար խոսքի ազատությունը գլավլիտից էլ բեթար գրաքննությունն է, որ անզեն աչքով էլ նկատելի է պատասխանատու հեռուստաալիքներում: գ) «Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»: Սա էլ, պարոն, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածից է: Կարդացե՞լ եք, երբեւէ: Եթե կարդացած լինեիք, հենց այսօր պիտի տարածած լինեիք կառավարության որոշումը Գյումրիի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին, նրա այն սպառնալիքների համար, թե պետք է փակել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն ու լրագրողների «Ասպարեզ» ակումբը: Հանդուրժողականության կոչ եք անում, ինչու՞ դուք ու ձեր շրջապատը չի հանդուրժում «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որը միակն է մնացել, որ ռեպորտաժներ է տալիս Ազատության հրապարակից: Թե՞ էդ միտինգների մասին չի կարելի լրատվություն տալ, հը՞, պարոն: Թե՞ միտինգների մասին տեղեկատվությունն է ձեզ համար զրպարտությունն ու հայհոյանքը: Ո՞նց է, ձեր սատար Վարդանիկը պատրաստվում փակել «ԳԱԼԱ»-ն ու «Ասպարեզ» ակումբը, մի վայր, որտեղ իրենց կարծիքներն ազատորեն արտահայտելու հնարավորություն են ունեցել, ունեն եւ ունենալու են ԲՈԼՈՐԸ` անկախ իրենց քաղաքական հայացքներից: Ոչ, ձեզ խոսքի ազատություն պետք չէ, ձեզ պետք է` ձեզ ու Քոչարյանին ԳՈՎԵՐԳԵԼՈՒ եւ մնացած բոլորին ՓՆՈՎԵԼՈՒ ազատությունը, ինչը անում են Հանրային կոչվող եւ մյուս «պատասխանատու» հեռուստաընկերությունները, ընդ որում` անում են, օգտագործելով հանրային, բոլորիս պատկանող ռեսուրսները` հաճախականությունները (կապուղիները): Սա դեռ մի մասն է այն ամենի, ինչ կարելի է թվարկել Հայաստանում «խոսքի ազատության» վիճակի մասին: Եվ սա անգամ բավական է` չհավատալու ձեզ, երբ ասում եք` «Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը»: Է, էսքան ժամանակ պաշտպանեիք, ձեզ ո՞վ էր խանգարում:
- Մեսրոպ Հարությունյան
Քննարկում
Dr Gevorg գրել է:
Aprek Mesrop
Artur գրել է:
Ամեն ինչ ճիծտ է,միայն ասողին լսող է պետք,իսկ նրանց մի բան է հուզում.գրպանները լցնեն ու վզերը հաստացնեն...
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել ...ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
Հովհաննես Ղազարյան
Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, ...ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ
Մ.Հ.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը շարունակում է «ՀՀ նախագահ ընտրվելու» կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ստանալ, որոնցից, պարզվում է, Սերժից ավելի հրճվում ...«ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»
Մարինե Խառատյան
Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ:
Նրանց ...ԽՈՍՔԵՐ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեսրոպ Հարությունյան 2
«Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արմեն Գրիգորյան
Անցած շաբաթն այնքան լի էր իրադարձություններով` կարծես փետրվարի 19-ին մի ամբողջ դարաշրջան է ավարտվել, ու վերջին մեկ շաբաթը կազմավորեց մեկ այլ` որակապես նոր դարաշրջան:
Դեռ փետրվարի 19-ին կարող էր թվալ, ...ԵԱՀԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ «ՇՏԿՈՒՄՆԵՐ» ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան երեկ ՀՀ արտգործնախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել այն պահին, երբ զանգվածաբար ձերբակալվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները: Որպես ...«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ»
Մ.Խ.
Որքան շատ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում, այնքան Ազատության հրապարակում հավաքվածների թիվն ու պայքարի վճռականությունն ավելանում է:
Երեկ ասուլիս հրավիրած Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ
5
Իր պաշտոնավարման հոգեվարքն ապրող Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպումից հետո իր աղախին լրատվամիջոցին` Հ1-ին տված հարցազրույցում հազիվ ...«ՀԻՄԱ»-Ն` ՇՈՒՏՈՎ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: ...ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին ...ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «Ո՞Վ ԵՍ ԴՈՒ»
Եթե այսքան ժողովուրդ կանգնած է, ուրեմն ինչ-որ բան տեղում չէ: Իսկ որ ինչ-որ բան տեղում չէ` բացահայտ է:
Կարծում եմ` նա, ով անտարբեր է ազգի այս հոծ բազմության` տարբեր տարիքի, բոլոր սոցիալական խմբերի ...ԼԻԿԲԵԶ
1
Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է:
Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական ...ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՀԶՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան 2
«Մենք ինտենսիվ դիվանագիտական կոնտակտների մեջ ենք Ռուսաստանի, ԵՄ-երկրների, ԱՄՆ-ի հետ, նրանց` Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք», - երեկ կես միլիոնանոց ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

