
«ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»
- Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ:

Նրանց մի մասը, հատկապես` երիտասարդները գալիս էին «Լեւոն» ու «միացում» վանկարկելով, գալիս էին պաստառներով ու «առաջ Հայաստան» դրոշներով: «Լեւոն, Լեւոն» բացականչություններով վերջիններիս դիմավորում էր Ազատության հրապարակի Հյուսիսային պողոտայի մուտքի ժողովուրդը: Քիչ անց Թումանյանի փողոցի այդ հատվածը լցվեց «Լե-վոն, Լե-վոն» վանկարկող Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցներով: Ոգեւորությունն աննկարագրելի ու աննախադեպ էր: Մինչ Ազատության հրապարակի հարթակից հնչում էին ելույթները, Հյուսիսային պողոտայի այդ հատվածում կանգնածները, նայելով «Հին Էրիվան» ռեստորանի վրա վերից վար փակցված նկարին` վանկարկում էին. «Սերժիկ հեռացիր»: , - նկատեց մեկը` նայելով ժողովրդի ոգեւորությանն ու աննախադեպ բազմությանը: Ընդ որում, Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ հոսքը մենք արձանագրեցինք դեռ ժամը 15 անց 10-ին, երբ Սերժ Սարգսյանի հանրահավաքը նոր էր սկսվել: «Ինչու՞ եք լքում Սերժ Սարգսյանի ցույցը»` մեր հարցին շատերը հրաժարվում էին պատասխանել: Մի քանիսն ասացին` դուր չեկավ, մյուսները, թե գործեր ունեմ` միեւնույն ժամանակ քայլերն ուղղեցին դեպի Ազատության հրապարակ: «Մենք գնում ենք Լեւոնին լսելու, հանրահավաքը դա է», - պատասխանեցին մի քանիսը: «Մարդկանց հավաքել, զոռով բերել են, բա ի՞նչ եք ուզում», - ասաց մի տղամարդ: Իրենց անվճար Երեւան բերելու ու, ինչու չէ, Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար հատկապես Սերժ Սարգսյանից շնորհակալ էին մարզերի բնակիչները: Ինչ խոսք, ոմանց համար էլ հարմար առիթ էր երկու տեղում էլ լինելու ու համեմատություններ անցկացնելու: Հրապարակում էին դպրոցների ուսուցիչներ, բուժհիմնարկների աշխատակիցներ, որոնց էլի գործից կտրել, հիմնականում պարտադրաբար բերել էին հանրահավաքի, ինչպես նաեւ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ. ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ: Նոյեմբերյանի Այրում քաղաքի քաղաքապետ Ռուսլան Անտոնյանն ասաց, որ 6 մեքենաներով մարդ է բերել հանրահավաքի: Ինչ խոսք, կային նաեւ մարդիկ, ովքեր կամավոր ընտրել էին Սերժ Սարգսյանին ու եկել իրենց թեկնածուին պաշտպանելու: «Սերժին եմ բալետ անում, դրա համար եկել եմ, ինքը ամենալավն է», - ասաց մի տնային տնտեսուհի: Մի քանիսը եւս ասացին, որ ինքնակամ եկել են, քանի որ ընտրել են Սերժ Սարգսյանին: Ընդհանրապես երեկ Ազատության եւ Հանրապետության հրապարակներում լինելով թվում էր` լիովին տարբեր իրականություններում ես: Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանը ողջ կարողությամբ գոռում էր, թե առաջ է տանելու Հայաստանը: «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարողացել ենք մեզանում կայացնել «արժանապատիվ հաղթանակի» ինստիտուտը», - այս խոսքերը հայտարարելիս թերեւս Սերժ Սարգսյանը չէր պատկերացնում, թե ինչ է լինելու քիչ անց, երբ հանրահավաքի մասնակիցների մի մասը միանան Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Սերժ Սարգսյանը նաեւ առաջարկ ներկայացրեց. «Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին. եկե՛ք համագործակցենք: Ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում: Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` հավելելով, թե համագործակցության կոչ է անում երկրի բոլոր քաղաքական ուժերին ու հասարակական միավորումներին: Սերժ Սարգսյանի` կոալիցիոն կառավարություն ձեւավորելու առաջարկը խնդրեցինք մեկնաբանել քաղաքագետ Աղասի Ենոքյանին: «Ես կարծում եմ, որ վերջին հակընդդեմ միտինգը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմության մակարդակը զրո է. այսինքն` անգամ նրանք, որ ձայն են տվել իրեն, ձայն են տվել ոչ թե հավատարմությունից կամ նրա արժեքային համակարգն ու «առաջ Հայաստան» կարգախոսը հասկանալով, այլ ելնելով շատ ավելի պարզունակ ստիմուլներից: Դա կարող է լինել օգտապաշտությունը, վախը` համենայնդեպս գաղափարական դաշտում նա ունի զրո օժանդակություն: Առաջարկը պարզապես դեմքը փրկելու մի վերջին փորձ է, հուսահատ փորձ, սակայն ես համոզված եմ, որ իշխանության ու կրիմինալի համադրությունը, որ մեզ ներկայացվեց որպես Սերժ Սարգսյանի ընտրական շտաբ, բազա` պարզապես անընդունելի է ցանկացած ողջամիտ մարդու համար, առավել եւս հաղթած նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար»: Մեր հարցին, թե արդյոք այդ առաջարկը չի՞ կարելի ընկալել որպես երկխոսության քայլ, քաղաքագետը հակադարձեց. «Երկխոսելուց առաջ պետք է վերացնել հասարակության վրա կրիմինալի ազդեցությունը, ֆինանսական եւ բյուրոկրատական ռեսուրսի, ստի ու կեղծիքի ազդեցությունը, եւ երկխոսությունը սկսել մաքուր էջից: Այն, ինչ որ առաջարկվել է. ընտրությունները համարել անվավեր եւ նշանակել նոր ընտրություններ»:
- Մարինե Խառատյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել ...ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
Հովհաննես Ղազարյան
Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, ...ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ
Մ.Հ.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը շարունակում է «ՀՀ նախագահ ընտրվելու» կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ստանալ, որոնցից, պարզվում է, Սերժից ավելի հրճվում ...«ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»
Մարինե Խառատյան
Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ:
Նրանց ...ԽՈՍՔԵՐ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեսրոպ Հարությունյան 2
«Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արմեն Գրիգորյան
Անցած շաբաթն այնքան լի էր իրադարձություններով` կարծես փետրվարի 19-ին մի ամբողջ դարաշրջան է ավարտվել, ու վերջին մեկ շաբաթը կազմավորեց մեկ այլ` որակապես նոր դարաշրջան:
Դեռ փետրվարի 19-ին կարող էր թվալ, ...ԵԱՀԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ «ՇՏԿՈՒՄՆԵՐ» ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան երեկ ՀՀ արտգործնախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել այն պահին, երբ զանգվածաբար ձերբակալվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները: Որպես ...«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ»
Մ.Խ.
Որքան շատ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում, այնքան Ազատության հրապարակում հավաքվածների թիվն ու պայքարի վճռականությունն ավելանում է:
Երեկ ասուլիս հրավիրած Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ
5
Իր պաշտոնավարման հոգեվարքն ապրող Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպումից հետո իր աղախին լրատվամիջոցին` Հ1-ին տված հարցազրույցում հազիվ ...«ՀԻՄԱ»-Ն` ՇՈՒՏՈՎ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: ...ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին ...ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «Ո՞Վ ԵՍ ԴՈՒ»
Եթե այսքան ժողովուրդ կանգնած է, ուրեմն ինչ-որ բան տեղում չէ: Իսկ որ ինչ-որ բան տեղում չէ` բացահայտ է:
Կարծում եմ` նա, ով անտարբեր է ազգի այս հոծ բազմության` տարբեր տարիքի, բոլոր սոցիալական խմբերի ...ԼԻԿԲԵԶ
1
Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է:
Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական ...ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՀԶՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան 2
«Մենք ինտենսիվ դիվանագիտական կոնտակտների մեջ ենք Ռուսաստանի, ԵՄ-երկրների, ԱՄՆ-ի հետ, նրանց` Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք», - երեկ կես միլիոնանոց ...
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՆՈՐ ՕՐՀՆՎԱԾ ՍԲ. ՄՅՈՒՌՈՆԸ ԲԱՇԽԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե Հարությունյան«ՔԱՆԻ՞ ԳԼԽԱՆԻ ԷՐ ՑՈՒՑԱՐԱՐԸ, ՈՐ ՄԵՔԵՆԱՆ ԱՌՆԵՐ` ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՔՇԵՐ»
Հեղինե Մանուկյան«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը»
Է.Գաբրիելյան«ԵԹԵ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ»
Մարինե Խառատյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

