
ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
- Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, բուրժույներով ու ֆեոդալներով, երբ ամենուր իշխում է վախի, տագնապի ու սարսափի մթնոլորտը, երբ ուրացումը, մատնությունն ու հավատաքննությունը դիվային սպառնալիքով կախված են գլխիդ, երբ մարդկային ազնիվ ու ջերմ առնչումները փոխարկվել են խենեշ ու դավադիր թատերաբեմի, երբ մարդկային արժանապատվությունը ամեն րոպե տրորվում է ոխերիմ ու արճճե ներբանների տակ, երբ քաղցած ես, ճորտ ես ու արհամարհված, երբ կենսական անհոգ զվարճանքների զոհողության գնով ձեռք բերած կրթությունդ, իմացությունդ եւ Աստծո տված շնորհներդ այսօր հավասար են զրոյի եւ երբ քո եւ զավակներիդ ճակատագիրը անվերապահորեն վճռում են քրեական ու կլանային բթամիտ, հոգեզուրկ, ամբարտավան ինչ-որ տարրերը եւ դու անզորությունից ու վիրավորանքից ուղղակի մռնչում ես ու դրա դեմ անդրդվելի պատի պես հույլ ու անտարբեր տնկված է պետություն կոչվող անտարբեր ու անհույզ երեւույթը, ապա ինչպե՞ս եւ ինչո՞ւ ապրել այս երկրում, որի սրտից դաժանաբար պոկել-անջատել են «Հայրենիք» Աստվածային կոչումը...

Արդեն տասը տարի ես եւ բազմանդամ ընտանիքս մաքառում ենք համընդհանուր դժբախտության ճիրաններում ու մեր առջեւ միշտ գոց են եղել բոլոր փոքր ու մեծ դռները: Ինչու՞ են մեզ ու մեր նմաններին այդքան ատում այդ իշխանները, բուրժույներն ու նրանց խամաճիկները: Այդ ի՞նչ վրեժ են լուծում մեզնից անհագ ու ոխերիմ մեր թշնամիները, հայ ազգի կեղեքված, տանջված, ոտնահարված, բայց տակավին ազնիվ ու չծախված, իրենց խոցված հայրենիքի ցավն ու տառապանքը կիսող ու սիրող բեկորների անզիջում թշնամիները: Ի՞նչ են ուզում մեզնից, ի՞նչ ենք արել նրանց: Այդ հարցերի պատասխանները, թերեւս, պետք է փնտրել նրանց ողորկ ուղեղների թավուտներում, թե թափանցել կարողանաս... Եվ ես` որպես իմ երկրի, հողի տեր ու քաղաքացի, որպես բանաստեղծ, չեմ կարող այլեւս անտարբեր նայել հայրենիքիս կործանմանը: Թող որ ուրիշները տաք ու նպաստավոր խորշեր են փնտրում բարեկեցության ու ապահովության ամրոցներում: Աստված նրանց հետ: Իսկ իմ նվիրյալ նախնիներից վաստակած արյան ընդվզումը թույլ չի տալիս հորթի հրճվանքով ու մանկուրտի կրավորությամբ նայել շուրջս մոլեգնող արհավիրքին: Ճշմարտությամբ ապրելն անվտանգ չէ, գիտեմ, բայց ազատությունը, արժանապատվությունը, հայրենիքիդ ու զավակներիդ դեմ չմեղանչելը բարձր են ամեն ինչից: Որովհետեւ ես ամաչում եմ վիրավոր հայրենիքիս համար: Որովհետեւ ես ամաչում եմ հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար: Որովհետեւ ես ամաչում եմ Արցախյան ազատամարտի զոհերի համար:
Լեւոն Տեր-Պետրոսյանին Պղտոր ջրերը մեզ խորխորատն են արդեն ներսուզում, Հորիզոնները անդարձ պատվում են ծանր մշուշով, Արհավիրքները լլկում են իսպառ մեր հոգին նազուկ Ու մանկուրտի պես մեր միտքն են քամում թանձր հաշիշով: Փրկության ափերն էլ չեն երեւում, Նրանք մեզանից խռով են իսպառ, Հուսո կայմերը շա՜տ են երերուն Անիմանալի փոթորկի առաջ: ...Առագաստներդ փքիր, նավապետ, Վառիր փարոսի լույսերը հանգած, Աղետյալներդ սպասում են քեզ, Աղետյալներդ շա՜տ են տագնապած... 22.02.2008թ.
- Հովհաննես Ղազարյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել ...ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
Հովհաննես Ղազարյան
Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, ...ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ
Մ.Հ.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը շարունակում է «ՀՀ նախագահ ընտրվելու» կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ստանալ, որոնցից, պարզվում է, Սերժից ավելի հրճվում ...«ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»
Մարինե Խառատյան
Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ:
Նրանց ...ԽՈՍՔԵՐ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեսրոպ Հարությունյան 2
«Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արմեն Գրիգորյան
Անցած շաբաթն այնքան լի էր իրադարձություններով` կարծես փետրվարի 19-ին մի ամբողջ դարաշրջան է ավարտվել, ու վերջին մեկ շաբաթը կազմավորեց մեկ այլ` որակապես նոր դարաշրջան:
Դեռ փետրվարի 19-ին կարող էր թվալ, ...ԵԱՀԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ «ՇՏԿՈՒՄՆԵՐ» ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան երեկ ՀՀ արտգործնախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել այն պահին, երբ զանգվածաբար ձերբակալվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները: Որպես ...«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ»
Մ.Խ.
Որքան շատ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում, այնքան Ազատության հրապարակում հավաքվածների թիվն ու պայքարի վճռականությունն ավելանում է:
Երեկ ասուլիս հրավիրած Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ
5
Իր պաշտոնավարման հոգեվարքն ապրող Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպումից հետո իր աղախին լրատվամիջոցին` Հ1-ին տված հարցազրույցում հազիվ ...«ՀԻՄԱ»-Ն` ՇՈՒՏՈՎ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: ...ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին ...ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «Ո՞Վ ԵՍ ԴՈՒ»
Եթե այսքան ժողովուրդ կանգնած է, ուրեմն ինչ-որ բան տեղում չէ: Իսկ որ ինչ-որ բան տեղում չէ` բացահայտ է:
Կարծում եմ` նա, ով անտարբեր է ազգի այս հոծ բազմության` տարբեր տարիքի, բոլոր սոցիալական խմբերի ...ԼԻԿԲԵԶ
1
Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է:
Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական ...ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՀԶՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան 2
«Մենք ինտենսիվ դիվանագիտական կոնտակտների մեջ ենք Ռուսաստանի, ԵՄ-երկրների, ԱՄՆ-ի հետ, նրանց` Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք», - երեկ կես միլիոնանոց ...
Ի՞ՆՉ ԿՏԱ ԱՇՈՒՆԸ ՇԱՐԺՄԱՆԸ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՂԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Մարինե ԽառատյանՈ՞ՐՆ Է, ԸՍՏ ՁԵԶ, ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՇԱՐԺՄԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է»
Կարինե Հարությունյան«Ո՞Վ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՀԱՆՁՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ»
Հեղինե Մանուկյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

