
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
- Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել են հայաստանյան վերջին իրադարձություններին:

Այսպես` «Կոմերսանտ» թերթը գրում է, թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մեկ շաբաթ առաջ կայացած նախագահական ընտրությունների արդյունքները` հայտարարելով Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին, ում առաջադրել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն ընդդիմությունը չի դադարեցրել բողոքի ակցիաները: Թերթը ներկայացնում է, որ ընդդիմության կարծիքով` նախագահական ընտրությունների իրական հաղթանակը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է: Հայաստանի առաջին նախագահի շրջապատում հայտնվեցին կողմնակիցներ` իշխանական դաշտից: Այսպես` փետրվարի 22-ին խորհրդարանի կառավարամետ խմբակցությունների 7 պատգամավորներ հայտարարել են այն մասին, որ մտադիր չեն աջակցելու ընտրությունների զանգվածային կեղծումները: Առավել աղմկահարույց էր Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը: Նա հանրահավաքում հայտարարել է, որ Հայաստանում զանգվածային կեղծիքների այսօրինակ նախադեպ երբեւէ չի եղել: Նրա ելույթից մի քանի րոպե անց ծանուցվեց, որ նա ազատվել է աշխատանքից: Նույն օրը հայտնի դարձավ, որ խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը ինքնակամ պաշտոնաթող է եղել` չհամաձայնելով ընտրությունների արդյունքներին: «Կոմերսանտ»-ը ներկայացնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցեցին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը եւ դեսպաններ: - Այսօր մենք վկաներն ենք այն իրողության, թե ինչքան ճիշտ է մեր մարտավարությունը, - հայտարարել է հարթակից ընդդիմադիր առաջնորդ Արամ Սարգսյանը: Մենք հանգիստ ենք գործում` օրինականության շրջանակներում եւ քայլ առ քայլ ձգտում ենք նոր հաղթանակների: Մենք այստեղից չենք հեռանա` առանց հաղթանակների: Եվ այժմ յուրաքանչյուր նախարար, յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է միանալ ժողովրդական շարժմանը, հակառակ դեպքում` նրան սպասվում է պաշտոնաթողություն եւ ժողովրդի արհամարհանքը: «Կոմերսանտ» թերթը գրում է, որ շաբաթ օրը նրանց հայտարարվեցին արտաքին գործերի փոխնախարարի եւ դիվանագետների հրաժարականները: Թերթը ընդգծում է, որ նրանց մեջ էին ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի համակարգման բաժինների ղեկավարներ: Նրանք իրենց հայտարարության մեջ արտահայտել են իրենց հիասթափությունը` կապված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ: Նրանց այս քայլը Լեւոն Տեր- Պետրոսյանը քաղաքացիական արիության դրսեւորում որակեց: Նա նշեց, որ այս օրերին Հայաստանի սիրտը բաբախում է հենց Ազատության հրապարակում: Ընդդիմադիր թեկնածուն կոչ է արել հավաքել ուժերը` քրեածին իշխանությունը տապալելու նպատակով: «Կոմերսանտ» թերթը անցում է կատարում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետաքննության խնդրին, ինչի մասին եթերով խոսել էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա այդ հետաքննությունը բաց եւ թափանցիկ է համարել: Գործող նախագահը հիշեցրել է, որ խորհրդարանի գնդակոծությունից հետո սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը: Թերթը նշում է, որ Քոչարյանը անբարոյական է համարում, երբ «շահարկում են» զոհված հարազատին: Իսկ «Նեզավիսիմայա գազետան» ակնարկում է, որ որոշ ընտրատեղամասերում անհիմն է եղել վերահաշվարկը: Շաբաթվա վերջին իշխանությունները պասիվ դիրքերից անցնում են ակտիվ դիրքերի: Շաբաթ լույս կիրակի գիշերը կալանավորվում են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն լքում Ազատության հրապարակը` անտեսելով եղանակի անբարենպաստ պայմանները: «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ անհասկանալի է, թե ինչքան կտեւի հայկական դիմակայությունը: Իսկ «Վրեմյա նովոստեյ» հրատարակությունը ընդգծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սուր քննադատել է համաշխարհային հանրության արձագանքը` կապված ընտրությունների արդյունքի եւ ստեղծված իրավիճակի հետ. «Արեւմուտքը թքած ունի մեր ժողովրդավարության վրա»: Նրա նկատառումներով` Արեւմտյան երկրներին պետք է թույլ դիկտատուրա եւ ոչ թե ինտելիգենտ իշխանություն: Թերթի կարծիքով` Մոսկվան իրազեկ է Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ռուսական մեկ այլ հրատարակություն ընդգծում է, որ թեպետ իշխանությունները ընդգծում են, թե վերահսկում են իրադրությունը, սակայն, դատելով կրքերի շիկացումից, առաջին նախագահը ստիպված պետք է լինի չթույլատրել հանրության հետագա պառակտումը: Փետրվարի 25-ին Հայաստանի իրադարձություններին անդրադարձել է Financial Times-ը: Թերթը նշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հաղթանակը Պյուռոսյան է համարել: Նա հանկարծակի քննադատել է միջազգային դիտորդներին, ովքեր երեւան չհանեցին կեղծ ձայները: «Սադամ Հուսեյնը այսօր ծնվել է Հայաստանում»: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է նրանց, որպեսզի անտարբեր չմնան Հայաստանում ժողովրդավարության վերականգնման գործընթացի նկատմամբ: Financial Times հեղինակավոր հրատարակությունը ակնարկում է, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ բավարար է գնահատել: Մինչդեռ Human Rights Watch կազմակերպությունը նշել է, որ իրենք վավերացրել են ընտրության ընթացքում բռնությունների ակներեւությունը ընդդիմության ակտիվիստների, լրագրողների եւ դիտորդների հանդեպ:
- Գոհար Բարսամյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար Բարսամյան
Տեղեկատվության շրջափակման պայմաններում այդուհանդերձ աշխարհը իրազեկվեց Հայաստանի վերջին իրադարձությունների մասին: Համընդհանուր ճանաչում ունեցող գրեթե բոլոր տեղեկատվական գործակալությունները անդրադարձել ...ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
Հովհաննես Ղազարյան
Երբ միջավայրդ ապականված է անարդարությամբ, ապօրինությամբ, կեղծիքով, ստով, քծնանքով ու երեսպաշտությամբ, բարոյական այլասերվածությամբ ու հոգեւոր խեղվածությամբ, երբ դու շրջապատված ես անկիրթ ու անհոգի չինովնիկներով, ...ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ
Մ.Հ.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը շարունակում է «ՀՀ նախագահ ընտրվելու» կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ստանալ, որոնցից, պարզվում է, Սերժից ավելի հրճվում ...«ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»
Մարինե Խառատյան
Հայ ժողովուրդը կամաց-կամաց ազատագրվում է ծառայամիտի կերպարից. երեկ տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ էին մարդիկ Հանրապետության hրապարակից Հյուսիսային պողոտայով բարձրանում Ազատության հրապարակ:
Նրանց ...ԽՈՍՔԵՐ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեսրոպ Հարությունյան 2
«Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Չկռահեցի՞ք` Ս.Սարգսյանը: Հիմա չգիտեմ, ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Արմեն Գրիգորյան
Անցած շաբաթն այնքան լի էր իրադարձություններով` կարծես փետրվարի 19-ին մի ամբողջ դարաշրջան է ավարտվել, ու վերջին մեկ շաբաթը կազմավորեց մեկ այլ` որակապես նոր դարաշրջան:
Դեռ փետրվարի 19-ին կարող էր թվալ, ...ԵԱՀԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ «ՇՏԿՈՒՄՆԵՐ» ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան երեկ ՀՀ արտգործնախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել այն պահին, երբ զանգվածաբար ձերբակալվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները: Որպես ...«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ»
Մ.Խ.
Որքան շատ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում, այնքան Ազատության հրապարակում հավաքվածների թիվն ու պայքարի վճռականությունն ավելանում է:
Երեկ ասուլիս հրավիրած Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի խոսնակ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ
5
Իր պաշտոնավարման հոգեվարքն ապրող Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպումից հետո իր աղախին լրատվամիջոցին` Հ1-ին տված հարցազրույցում հազիվ ...«ՀԻՄԱ»-Ն` ՇՈՒՏՈՎ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ռեկորդ սահմանեց` Ազատության հրապարակում ի պաշտպանություն եւ ի սատարումն նրա` կես միլիոն մարդ էր հավաքվել: ...ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Այս գորշ քաղաքում, ուր կառուցվում էին բարձր-բարձր շենքեր, շքեղ խանութներ, ուր շրջում էին սեւ, մեծ մեքենաներ, դեռեւս գործում էին թերթեր եւ հեռուստաընկերություններ, թատրոններ ու կինոթատրոններ, ուր շատ էին ...ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. «Ո՞Վ ԵՍ ԴՈՒ»
Եթե այսքան ժողովուրդ կանգնած է, ուրեմն ինչ-որ բան տեղում չէ: Իսկ որ ինչ-որ բան տեղում չէ` բացահայտ է:
Կարծում եմ` նա, ով անտարբեր է ազգի այս հոծ բազմության` տարբեր տարիքի, բոլոր սոցիալական խմբերի ...ԼԻԿԲԵԶ
1
Միակ քիչ թե շատ տրամաբանական բանը, որ բնորոշ է օրվա ժամիշխաններին` հաստատակամությունն է:
Ինքնին` գովելի հատկանիշ, բայց երբ դա առնչվում է միայն եւ միայն բթամտության, աննախաձեռնողականության եւ անձնական ...ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ՀԶՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան 2
«Մենք ինտենսիվ դիվանագիտական կոնտակտների մեջ ենք Ռուսաստանի, ԵՄ-երկրների, ԱՄՆ-ի հետ, նրանց` Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք», - երեկ կես միլիոնանոց ...
ԲԱՎԱՐԱՐՎՈՂ ԵՎՐՈՊԱ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա ԳաբրիելյանԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա ԳաբրիելյանՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ ԱմատունիԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐԵՆ

ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՇԽԱՐՀԸ ԻՐԱԶԵԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գոհար ԲարսամյանՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

