
«ՄԵԿՆ ՈՒՆԵՄ` ԲԵԿՆ ՈՒՆԵՄ»
- 2007թ.-ի խորհրդարանական եւ ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր խոհերի տեղիք են տալիս:

Բոլորս գիտենք, որ Քոչարյան-Սարգսյան դուետի տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքները ուղիղ համեմատական են եղել ոչ թե ժողովրդի կամքին, արտահայտել են ոչ թե նրա տրամադրվածությունը, այլ ցույց են տվել վերոնշյալ երկուսի պայմանավորվածությունները այս կամ այն քաղաքական ուժ կոչվածների հետ: Այս պայմանավորվածությունները ակնհայտորեն ի հայտ եկան 1998թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը իրենց աջակցությունը հայտնեցին Ռ.Քոչարյանին եւ տեր կանգնեցին կեղծված ընտրությունների արդյունքներին: Դրա դիմաց 2003թ.-ին խորհրդարանը բաժանվեց նրանց միջեւ` ամենքին այն չափով, ինչ չափով հարկ համարեց դիրիժորը: Հետո տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեն: Շտաբի պետ դարձավ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Հանրաքվեի արդյունքները նույնքան էին արտահայտում հասարակական տրամադրությունները, ինչքան այսօրվա նախագահի ընտրությունները: Բայց իշխող քաղաքական երեք ուժերը` ՕԵԿ-ը, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տեր կանգնեցին քոչարյանական այս ավանտյուրային եւս ու ստիպեցին ժողովրդին կուլ տալ այս դառը դեղահաբն էլ: Բայց այդ օրերին նրանց մտքով չէր էլ անցնում, որ փորում են այն փոսը, որում երեքով հայտնվել են այսօր: Եկավ 2007-ը ու հետո մեր օրերի «ընտրությունը»: Անգամ մի թռուցիկ հայացքը այս երկուսի արդյունքներին բավական է հասկանալու համար, որ գործ ունենք ակնհայտ ճչացող քաղաքական բազարի հետ: Ըստ ԿԸՀ կայքի «ԱՄ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է 49.864 ձայն, այս տարի` 7473: «ԱՄ» նախագահի մարդկային կերպին կարելի է կպցնել ուզած մակդիր` բայց ոչ մեկը չի ասի, թե նա իր շահը չհասկացող, քաղաքական գործընթացները գնահատելու կարողությունից զուրկ մեկն է: Անցնելով Սերժի ճամբար եւ լուտանք թափելով Լեւոնի հասցեին նա հստակ գիտեր, որ դա իր կարապի երգն է լինելու, բայց այնուամենայնիվ գնաց այդ քայլին: Քաղաքական այս կամիկաձեն երբեք չէր գնա այդ ճանապարհով ու չէր ունենա անփառունակ այս վախճանը, եթե վարչապետը նախապես այն զարդարած չլիներ «կանաչ» գորգով: Նույն տրամաբանությունն է գործել նաեւ Տիգրան Կարապետիչի դեպքում: Նրա ղեկավարած ԺԿ-ն խորհրդարանականում հավաքել է 37044 ձայն, իսկ հիմա` 9754: Այս դեպքում էլ ակնհայտ է, որ տերերը ուղղակի մի բան գրել են` գրելու համար: Հակառակ դեպքում նա վաղուց հրապարակում կանգնած կլիներ: Ուղղակի Կարապետիչի դեպքում դժվար է պնդել, թե նրան փող են տվել: Նրան հավանաբար խոստացել են, որ «ԱԼՄ» հեռուստաընկերությունը ձեռքից չեն խլի: Բայց ամենադաժան խաղը «սիամական երկվորյակները» խաղացին ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի գլխին` երեքին էլ հավասարեցնելով զրոյի: Մի քանի նախարարական պորտֆելներ գցելով ՀՅԴ-ին` Ռոբերտն ու Սերժը հարյուրամյա կուսակցությանը մատների վրա պտտացրին` նրան էլ դարձնելով իրենց կատարած անթիվ մեղքերի պատասխանատու: Նախագահական քարոզարշավի թունդ օրերին դաշնակները օր ցերեկով կոչ էին անում ընտրել իրենց թեկնածուին, իսկ «իրիկունները» իրենց շարքերին աշխատեցնում էին Սերժի համար: Որպես արդյունք` գրեթե 178000 ձայն ունեցող ՀՅԴ-ի հաշվին գրեցին 100876 ձայն: Հանուն արդարության պետք է ասել, որ ՀՅԴ-ն կհամաձայներ հազար ձայնին էլ, միայն թե Սերժը հաղթեր: Համոզվելու համար հեռու գնալ պետք չէ: Ընդամենը պետք է հիշել փետրվարի 20-ին Եռաբլուրում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ժպիտը, որով ավետեց հայ ժողովրդին, որ իրենք պարտություն են կրել: Ֆոտոլուրը կառավարության նիստից մի «ոգեղեն» պահ է որսացել` Դավիթ Լոքյանի երջանիկ ժպիտը: Տպավորությունն այն է, որ նախագահ է ընտրվել Վ.Հովհաննիսյանը, բայց չէ` նա Ս.Սարգսյանին է ծափահարում: ՕԵԿ երիտասարդ առաջնորդ, աննկարագրելի «հմայքի» տեր Արթուր Բաղդասարյանի պարագան ՀՅԴ-ի հետ համեմատած մի քիչ այլ է: Խոստումնալից այս պոպուլիստին ընդդիմադիր դաշտ «դեսանտ» իջեցրին հատուկ այս օրերի համար` հաշվի առնելով, որ նա իր մրցակից Ա.Գեղամյանից ավելի երիտասարդ է եւ համեմատաբար ավելի հեշտ լուծվող խնդիր է նրան որպես Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմադիր թեկնածու աճեցնելու հարցը: Եվ ընտրախաղը գնաց հենց այս հունով: Բայց ինչքան էլ եթերով գովազդեցին, Սերժի սոցիոլոգները ինչքան էլ փորձեցին նրան ընդդիմության թիվ մեկ թեկնածու ներկայացնել, միեւնույնն է, ոչինչ չստացվեց: Լեւոնի ֆենոմենը խառնեց բոլոր հաշվարկները: Անգամ թվանկարչության մեջ ինչքան «ճլեցին», միեւնույնն է, «պատվավոր» երկրորդ տեղը չկարողացան գրել, որովհետեւ հաշվի չէին առել, որ Լեւոնը այդքան ահռելի ձայներ կստանա: Խորհրդարանական ընտրությունների 95.324 ձայնի փոխարեն, նրա հաշվին գրվել է 272.256 ձայն: Ասել, թե այս ընտրություններում ՕԵԿ-ը կիրառեց առանձնահատուկ մի նախընտրական տակտիկա` սուտ կլինի: ՕԵԿ-ականները նույն եռանդով գործում էին նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Չկա քաղաքական մի տեխնոլոգիա, որով հնարավոր լինի բացատրել երեք հարյուր տոկոսից ավել վարկանիշի բարձրացումը: Եթե իսկապես ՕԵԿ-ը այդքան ձայն ունենար, հենց առաջին օրը նա կհայտնվեր հարթակում Լեւոնի կողքին եւ ամբողջ ծավալով կպնդեր նրա պահանջը եւ ոչ թե կդիմեր դեռ մեր պապերից հայտնի տակտիկային` ընդդիմադիրի «ստաժը» չկորցնելու համար մի ոտքով կանգնել Ազատության հրապարակի հարթակին, մյուսով` գործնականում խանգարել ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբմանը: Մեծ հաշվով նրանց միանալ-չմիանալը, այն էլ առանց սեփական ընտրազանգվածի ու պաշտոնական հայտարարության, Շարժմանը արդեն ոչնչով ոչ կօգնի, ոչ էլ կվնասի: ՀՀԿ-ն 2007թ.-ին ստացել էր 458258: Քանի որ իշխանական քարոզչամեքենան շատ է հավատում ԳԵԼԱՊ-ին եւ հաղթանակի իրենց հնարավորությունները ապացուցում էր նաեւ նրա սոցհարցումներով, մենք էլ ուղղորդվենք դրանով: Նախագահի ընտրությունների շեմին վերոնշյալ կազմակերպությունը սոցհարցումներից մեկում փորձել էր ճշտել հարցվողների վերաբերմունքը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Վաթսունյոթ տոկոսը պատասխանել էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, իսկ բուն ընտրությունը ոչ ազատ է եղել, ոչ էլ արդար: Այսինքն` 458258 թիվը արդեն շատ էր ՀՀԿ-ի համար եւ դրանից ավելին գիտաֆանտաստիկ ոլորտից է: Բայց նախկին կոմունիստ Ս.Սարգսյանը չէր մոռացել հարազատ կուսակցության կարգախոսներից մեկը` «Մենք ծնվել ենք, որ հեքիաթը դարձնենք իրականություն» ու փորձեց 458258 ձայնը դարձնել 863544 եւ դա մատուցել որպես իրականություն: Տողերիս հեղինակի կարծիքով ամենատխուր վերջաբանն, այնուամենայնիվ, Վազգեն Մանուկյանինն էր: Նրա տեղը հարթակին էր, Լեւոնի կողքին: Բայց նա նախընտրեց մի այլ ճանապարհ` Լեւոնին հայհոյելով` Սերժին օգնելու ճանապարհը: Թե ինչու՞, դա էլ թողնենք իր խղճին: Մյուս երկու թեկնածուների` Արամ Հարությունյանի եւ Արման Մելիքյանի դերը այնքան փոքր էր այս գործընթացում, իսկ Ա.Հարությունյանի գոյությունը` որպես գլխավոր «հայհոյիչ», այնքան բացահայտ, որ նույնիսկ չարժե առանձին անդրադառնալ նրանց թեմային: Հ.Գ. Քաղաքական տեխնոլոգիաների առումով երեւի մի քիչ շտապեցինք: Օրեր առաջ այս ոլորտի մեծ մասնագետ Ա.Գեղամյանը ակամայից բացահայտեց այն հանցավոր համաձայնությունը, ինչի մասին վերը խոսեցինք. «Մենք հասանք մեր նպատակին: Առաջին անգամ ազգը միաբանվել է: Ութ թեկնածու միաբանվել են ընդդեմ մեկի»: Բայց ժողովուրդը մի լավ ասացվածք ունի այդ մեկի մասին, ով մոռացել է, թող նայի վերնագիրը:
- Գագիկ Աբգարյան
Քննարկում
maga գրել է:
menk aidpes el giteink posn poroxnern naxanditd @nkan posn
ՊԱՀԱՆՋ ԵՊՀ-ՈՒՄ, ՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մինչ փետրվարի 25-ին ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի հրահանգով համալսարանի աշխատակիցներին ցուցակագրում էին այսօր կազմակերպվող ԵՊՀ միտինգին` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, Ազատության հրապարակում ...ԴԵՊԻ ԱՌԱՋ ԷԻՆ ԳՆՈՒՄ ԱՄԲՈԽՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆԵՐԸ, ԷՔԶԻԹ-ՓՈԼԵՐՆ ՈՒ ԲՅՈՒՋԵՆ...
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի` հեռարձակվող ԶԼՄ-ներում (Հ1, Հ2, «ԱԼՄ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ Հայաստանի հանրային ...«ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐ ԻՐ ՄԻՋԻՑ Ի ԶՈՐՈՒ Է ՀԱՆԵԼ ՍՏՐՈՒԿԻՆ»
Մարինե Խառատյան
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ վերջնականապես ապացուցեց, որ ապրում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքները կատարելու ու նրա համար որպես գործիք աշխատելու համար. այլ կերպ հնարավոր չէ բացատրել ԱԳՆ ...«ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ»
1
Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ երբ ազատության պահանջը հասունանում է` մարդը կանգ չի առնում արգելքի առջեւ: Հայ ժողովուրդը այսօր իր ազատության երթի մեջ է: Ոչ մի խոչընդոտ` ոստիկանի, զգուշացման, «դուբինկաների» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՆՈԼԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԵՂՔՎԵՑ
Մարիա Պալյան 1
«Գազետա» թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովը «Ինչպես չեն հեռանում նախագահները» հոդվածում գրել է. «Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, որը փաստացի իբրեւ ժառանգություն ստացավ Ռոբերտ ...ԱՍԵ՞Լ ԵՄ, ԹԵ՞ ՉԵՄ ԱՍԵԼ... ԿԱՐՈՂ Ա ԱՍԵԼ ԵՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից ընդամենը 6 օր անց, երբ դեռ թարմ են այդ օրվա օրինազանցությունների ու վայրագությունների տպավորությունները, երբ դեռ Սահմանադրական ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ
ԼՂ աջակցությունից` Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հիմնական տարաձայնությունը Կոսովոն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի քաղաքական այլ գործիչներ պահանջում են, որ Կոսովոյի շուրջ ...ԻՆՉՔԱՆ Է ՁԳՎԵԼՈՒ ՊԱՐԱՆԸ
Արամ Ամատունի
Եթե Հայաստանը լիներ իսկապես ազատ երկիր, ապա բուքմեյքերական գրասենյակները երեւի թե սկսել էին արդեն խաղադրույքներ ընդունել, թե ի վերջո ինչով է ավարտվելու համաժողովրդական Շարժման եւ իշխանության պայքարը:
...«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԵՆՔ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՑ»
Կարինե Հարությունյան
88-ին Ազատության հրապարակում հացադուլավորների թիվը մոտենում էր երկու տասնյակին: Նստացույցավորներին, դասադուլ-գործադուլ անողներին թիվ չկար: Միտինգավորները` միլիոնից դենը:
2008-ին նույն ազատության հրապարակում ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ
Էմմա Գաբրիելյան
Երրորդ գիշերն է, ինչ փետրվարի 19-ին ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը գիշերն անց է կացնում Ազատության` բազմահազարանոց հրապարակում:
Մինչ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ...«ԶԱՀԼԵՔՆԵՐՍ ԳՆԱՑ», ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ
Մեսրոպ Հարությունյան
Եվ այսպես` Սերժի «փիարշչիկները» որոշել են հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում:
Ըստ ՀՀԿ-ի գրասենյակի` իրենց «կողմնակիցները» (՞՞՞՞) կգան նաեւ մարզերից: Բոլորն էլ երեւի հասկացան, որ այստեղ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ...ZUGZWANG
1
Թողություն տուր Տեր ծեր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա... Պարույր Սեւակ
Հայերեն տառերով` ցուգցվանգ, որն առաջացել է Zug` քայլ եւ Zwang` պարտադրանք բառերից եւ նշանակում է ստիպված, պարտադրված ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 15.00 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1
«Չկարծեք` միայն այս հարթակում կանգնում, պարում, դասախոսություն եմ կարդում...»...
...Մենք գիշեր-ցերեկ նաեւ ակտիվ արտաքին քաղաքականություն ենք իրականացնում` հանդիպել եմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ...«ՄԵԿՆ ՈՒՆԵՄ` ԲԵԿՆ ՈՒՆԵՄ»
Գագիկ Աբգարյան 1
2007թ.-ի խորհրդարանական եւ ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր խոհերի տեղիք են տալիս:
Բոլորս գիտենք, որ Քոչարյան-Սարգսյան դուետի տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրությունների ...
ԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԻՐԱՔԸ ԼՔԵՑԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

