
ZUGZWANG
- Թողություն տուր Տեր ծեր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա... Պարույր Սեւակ

Հայերեն տառերով` ցուգցվանգ, որն առաջացել է Zug` քայլ եւ Zwang` պարտադրանք բառերից եւ նշանակում է ստիպված, պարտադրված եւ անշահավետ շախմատային քայլ: Երբեմն շախմատի խաղատախտակին ստեղծվում է մի իրավիճակ, երբ քայլ անելու հերթը քոնն է` դու պարտավոր ես անել ինչ-որ քայլ, բայց ցանկացած արվելիք քայլ ավելի ու ավելի է վատացնում քո խաղային դիրքն ու ընդհանուր վիճակը: Ահա հենց այս իրավիճակում է, իր մեղքով, հայտնվել ներկայիս իշխանությունը: Իսկ «իր մեղքը» ինքնատիպ մտածելու եւ գործելու անկարողությունն է, անհատականության իսպառ բացակայությունը, իրադարձությունները ոչ թե գլխավորելու կամ էլ, գոնե, ուղղորդելու, այլ դրանց ետեւից քարշ գալով գնալու փաստը: Ու հենց դրանով էլ հայտնվել է ցուգցվանգի իրավիճակում: Ի՞նչ քայլեր են մնացել, որ դեռ չի արել եւ պատրաստվում է անել իշխանությունը: ...Լավ, չնշեմ: Ասենք միայն, որ այն, ինչ արել են մինչ օրս, եւ որոնք հասցրել են նրանց ցուգցվանգի այս վիճակին, եւ բոլոր այն քայլերը, որոնք իրենց կարծիքով կան եւ իրենք կարող են անել` ավելի են վատթարացնելու իրենց վիճակը: Սա այն դեպքն է, ի դեպ, որ ի պատիվ իշխանությունների, կարող է փաստել, որ իրենք էլ են հասկանում իրենց վիճակի անելանելիությունը: Թեեւ` ոչ էնքան խորքով: Այլապես գոնե ծիծաղելի քայլեր չէին անի: Ինչ է նշանակում իշխանության կողմնակիցների միտինգ անելը, թե մենք պաշտպանում ենք նրա ձայները: Է~, իսկ ինչ է եղել նրա ձայներին, որ պաշտպանում եք: Ի՞նչն եք պաշտպանում: Ումի՞ց: Դա հաղթողի մտածելակերպ-պահվածք-հոգեբանություն չէ, այլ ՊԱՐՏՎՈՂԻ: Հաղթողը Ազատության հրապարակում է եւ ոչ մեկ դեմքով միայն` Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլեւ իր աջակիցների եւ համախոհների: Ովքեր հարյուր հազարներով են հաշվվում: Ու այդտեղով էլ` Ազատության հրապարակով էլ անցնում է ջրբաժանը. հաղթածի եւ պարտվածի, ժողովրդի եւ զավթիչների, սիրո եւ ատելության միջեւ: Հաղթածը` Ազատության հրապարակում է, ժողովուրդը` Ազատության հրապարակում է, սերը` Ազատության հրապարակում է: Ու դրանցից ամենակարեւորն, անշուշտ, ՍԵՐՆ է: Սերը` առ էս երկիրն ու ժողովուրդը: Որը եւ համախմբել է բոլոր նորմալ մարդկանց: Իսկ իշխանությունը հայտնվել է ցուգցվանգի մեջ: ...Քայլդ արա, քայլդ...
Քննարկում
maga գրել է:
vai mernem dez intch lav e vor a1+ nman dez tchan hanel kaikits amboxtj joxovyrdn tsankytsiyn yni lsel tchmartytsiynn .
ՊԱՀԱՆՋ ԵՊՀ-ՈՒՄ, ՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մինչ փետրվարի 25-ին ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի հրահանգով համալսարանի աշխատակիցներին ցուցակագրում էին այսօր կազմակերպվող ԵՊՀ միտինգին` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, Ազատության հրապարակում ...ԴԵՊԻ ԱՌԱՋ ԷԻՆ ԳՆՈՒՄ ԱՄԲՈԽՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆԵՐԸ, ԷՔԶԻԹ-ՓՈԼԵՐՆ ՈՒ ԲՅՈՒՋԵՆ...
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի` հեռարձակվող ԶԼՄ-ներում (Հ1, Հ2, «ԱԼՄ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ Հայաստանի հանրային ...«ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐ ԻՐ ՄԻՋԻՑ Ի ԶՈՐՈՒ Է ՀԱՆԵԼ ՍՏՐՈՒԿԻՆ»
Մարինե Խառատյան
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ վերջնականապես ապացուցեց, որ ապրում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքները կատարելու ու նրա համար որպես գործիք աշխատելու համար. այլ կերպ հնարավոր չէ բացատրել ԱԳՆ ...«ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ»
1
Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ երբ ազատության պահանջը հասունանում է` մարդը կանգ չի առնում արգելքի առջեւ: Հայ ժողովուրդը այսօր իր ազատության երթի մեջ է: Ոչ մի խոչընդոտ` ոստիկանի, զգուշացման, «դուբինկաների» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՆՈԼԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԵՂՔՎԵՑ
Մարիա Պալյան 1
«Գազետա» թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովը «Ինչպես չեն հեռանում նախագահները» հոդվածում գրել է. «Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, որը փաստացի իբրեւ ժառանգություն ստացավ Ռոբերտ ...ԱՍԵ՞Լ ԵՄ, ԹԵ՞ ՉԵՄ ԱՍԵԼ... ԿԱՐՈՂ Ա ԱՍԵԼ ԵՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից ընդամենը 6 օր անց, երբ դեռ թարմ են այդ օրվա օրինազանցությունների ու վայրագությունների տպավորությունները, երբ դեռ Սահմանադրական ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ
ԼՂ աջակցությունից` Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հիմնական տարաձայնությունը Կոսովոն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի քաղաքական այլ գործիչներ պահանջում են, որ Կոսովոյի շուրջ ...ԻՆՉՔԱՆ Է ՁԳՎԵԼՈՒ ՊԱՐԱՆԸ
Արամ Ամատունի
Եթե Հայաստանը լիներ իսկապես ազատ երկիր, ապա բուքմեյքերական գրասենյակները երեւի թե սկսել էին արդեն խաղադրույքներ ընդունել, թե ի վերջո ինչով է ավարտվելու համաժողովրդական Շարժման եւ իշխանության պայքարը:
...«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԵՆՔ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՑ»
Կարինե Հարությունյան
88-ին Ազատության հրապարակում հացադուլավորների թիվը մոտենում էր երկու տասնյակին: Նստացույցավորներին, դասադուլ-գործադուլ անողներին թիվ չկար: Միտինգավորները` միլիոնից դենը:
2008-ին նույն ազատության հրապարակում ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ
Էմմա Գաբրիելյան
Երրորդ գիշերն է, ինչ փետրվարի 19-ին ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը գիշերն անց է կացնում Ազատության` բազմահազարանոց հրապարակում:
Մինչ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ...«ԶԱՀԼԵՔՆԵՐՍ ԳՆԱՑ», ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ
Մեսրոպ Հարությունյան
Եվ այսպես` Սերժի «փիարշչիկները» որոշել են հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում:
Ըստ ՀՀԿ-ի գրասենյակի` իրենց «կողմնակիցները» (՞՞՞՞) կգան նաեւ մարզերից: Բոլորն էլ երեւի հասկացան, որ այստեղ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ...ZUGZWANG
1
Թողություն տուր Տեր ծեր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա... Պարույր Սեւակ
Հայերեն տառերով` ցուգցվանգ, որն առաջացել է Zug` քայլ եւ Zwang` պարտադրանք բառերից եւ նշանակում է ստիպված, պարտադրված ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 15.00 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1
«Չկարծեք` միայն այս հարթակում կանգնում, պարում, դասախոսություն եմ կարդում...»...
...Մենք գիշեր-ցերեկ նաեւ ակտիվ արտաքին քաղաքականություն ենք իրականացնում` հանդիպել եմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ...«ՄԵԿՆ ՈՒՆԵՄ` ԲԵԿՆ ՈՒՆԵՄ»
Գագիկ Աբգարյան 1
2007թ.-ի խորհրդարանական եւ ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր խոհերի տեղիք են տալիս:
Բոլորս գիտենք, որ Քոչարյան-Սարգսյան դուետի տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրությունների ...
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

