
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ
- Երրորդ գիշերն է, ինչ փետրվարի 19-ին ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը գիշերն անց է կացնում Ազատության` բազմահազարանոց հրապարակում:

Մինչ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը «ավետում է», թե Սերժիկ Սարգսյանը նախագահ է ընտրվեl, Ազատության հրապարակը ավելի ու ավելի բազմամարդ է դառնում, օրինակ` կիրակի կազմակերպվեց «մինչեւ 45 տարեկանների երթ», որին մասակցեցին 100 000-ից ավելի մարդ, սակայն նրանց հեռանալուց հետո անգամ Ազատության հրապարակը լիքն էր: Ավելին, Ս.Սարգսյանին` նախագահի պաշտոնում ընտրվելու հայտարարությունից բացարձակապես տրամադրության անկում չի նկատվում Ազատության հրապարակում, ընդհակառակը, մթնոլորտը ավելի քան տոնական է. առաջին նախագահը ժամանակ առ ժամանակ նպաստում է այդ մթնոլորտի թեժացմանը` պարելով իր համակիրների հետ: Այժմ Ազատության հրապարակում տեղի ունեցած եռօրյա իրադարձությունների մասին հերթականությամբ:
23-ը փետրվարի Հաղթանակած թեկնածուն Ազատության հրապարակում շեշտեց, որ որքան համաժողովրդական պայքարը կանգուն մնա` աջակցությունը մեծանալու է, շուտով համաժողովրդական Շարժմանը միանալու են պետությունների ղեկավարներ, որովհետեւ մեր Շարժումը արժանի է ամենայն հարգանքի, մեր Շարժումը օրինակ է ծառայելու բոլոր ժողովուրդների համար. ժողովուրդը պետք է կանգնի եւ մինչեւ վերջ պայքարի հանուն արդար գործի, եւ այդ գործը չի կարող ձախողվել: Մեր Շարժումը նաեւ ոգեշնչման աղբյուր է լինելու բազմաթիվ երկրների համար, որտեղ ազատականները թվում են ընկճված, անելանելի վիճակում, բայց մեր Շարժումը նրանց էլ է ոգեւորելու»: Առաջին նախագահը ամրագրեց, որ պետության բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` Մանվել Գրիգորյանի, Գագիկ Ջհանգիրյանի դրսեւորած դիրքորոշումները, այն է` անհամաձայնություն հայտնելը իշխանությունների վարած քաղաքականությանը, որեւէ քաղաքակիրթ պետությունում կդառնային տարվա ամենամեծ իրադարձությունը. «Վստահ եղեք` եւ Մոսկվան, եւ Փարիզը, եւ Վաշինգտոնը, եւ Բեռլինը ավելի ցայտուն աղբյուր մեր իրավիճակի մասին, քան այս երկու փաստն է` չեն կարող ունենալ. նրանք հասկանում են ինչ է կատարվում Հայաստանում` այո, պետական մեքենան ջարդվում է: Իսկ այդ հավատարմությունը` թվացյալ հավատարմություն է»: Խոսքն ուղղելով միջազգային դիտորդներին` Լ.Տեր-Պետրոսյանն ասաց. «Մենք պահանջել ենք բացել 300 տեղամաս, բայց մեզ թույլ են տվել բացել միայն մեկը, եւ տեսնելով, որ մի ահավոր պատկեր է` իմ օգտին քվեարկած 400 քվեաթերթիկ դրվել է Սերժ Սարգսյանի տրցակի մեջ, հասկացել են, որ եթե 300-ը բացվի, ամբողջ աշխարհը կհասկանա, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում», - հայտարարել է առաջին նախագահը վկայելով, որ դեռ շարունակվում է նույն բարբարոսությունը, որ տեղի է ունեցել փետրվարի 19-ին. «Արեւմուտքը թքած ունի մեր դեմոկրատիայի վրա, Արեւմուտքը անկեղծ չէ, որ ուզում է Հայաստանում դեմոկրատիա հաստատել: Նրան պետք է թույլ, ոչ լեգիտիմ, բռնապետական իշխանություն, որպեսզի մշտապես լծակներ ունենա: Նրանց պետք չէ դեմոկրատական իշխանություն, կիրթ, ինտելեկտուալ իշխանություն, որը իրենց հետ կխոսի հավասարի պես», - եզրակացրել է առաջին նախագահը: Գալով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կեցվածքին` Լ.Տեր-Պետրոսյանը նկատեց, որ նա չափազանց արժանապատիվ կեցվածք է ընդունել` թույլ չի տվել ղարաբաղցիների որեւէ միջամտություն մեր ներքին գործերին՝ ի տարբերություն 2003 եւ 2004թթ.-ի, երբ Արկադի Ղուկասյանի նախագահության օրոք Ղարաբաղից այստեղ տեղափոխվել էին հատուկ զորքեր եւ քրեական տարրեր, որոնք հիմնականում իրականացրին 2004թ. ապրիլի 12-ի ջարդը. «Ես ի պատիվ Բ.Սահակյանի պետք է ասեմ, որ նա ցուցաբերել է պետական այրին վայել դիրքորոշում: Ես ուզում եմ հիմա ծափերով ողջունեք նրան», - կոչ արեց առաջին նախագահը, որից հետո հրապարակը ծափերով ողջունեց Բակո Սահակյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմահազարանոց հանրահավաքում հայտարարեց, որ եթե ուզում են հասնել հաղթանակի, ուրեմն պետք է չհեռանան այս հրապարակից. «Այս հրապարակը գիշեր-ցերեկ լինլու է լիքը մինչեւ մեր պայքարի հաղթական ավարտը: Եվ ես, ինչպես նախորդ գիշերներին, այսօր էլ, վաղը եւ որքան պահանջվի մնալու եմ այս հրապարակում եւ հայտարարում եմ ամբողջ աշխարհի առջեւ` այս հրապարակի դեմ կատարված որեւէ ոտնձգություն` ոտնձգություն է ՀՀ նախագահի թեկնածուի անձի անձեռմխելիության դեմ` ի դեմս որի ես եմ հանդես գալիս: Եվ թող փորձի որեւէ մեկը ոտնձգություն կատարի այս հրապարակի եւ Ձեր նախագահի անձեռնմխելիության նկատմամբ»: Հայտնի դաձավ, որ մի քանի դիվանագետներ Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանն են միացել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում` իրական ժողովրդավարության համար պայքարի ելած հայրենակիցներին, եւ ներկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով քաղաքական ընդդիմադիր ուժերին նաեւ ուղիղ եթերի տրամադրման պահանջ էր ներկայացված: Հայտարարությունը ստորագրել էին` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, ինչպես նաեւ` արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսի երեք ներկայացուցիչներ` Ռուբեն Շուգարյանը, Լեւոն Խաչատրյանը եւ Ռազմիկ Խումարյանը: Միացյալ աշխատանքային կուսակցության խորհրդի անդամ Թամարա Գեւորգյանը հայտարարեց, որ թեեւ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն իր մտերիմների հետ որոշել էր սատարել Սերժ Սարգսյանին, ՄԱԿ-ի շատ անդամներ հայտարարել են, որ կանգնելու են առաջին նախագահի կողքին: Հուզիչ էր Ժիրայր Սեֆիլյանի որդու` 10-ամյա Պետոյի ելույթը հարթակից, ով վստահեցրեց. «Ռոբերտն ու Սերժիկը ուզում են տպավորություն ստեղծել, որ հայ ժողովրդի մեջ նոր ծիլեր չկան, սակայն ի դեմս ինձ դուք տեսնում եք, որ հայ ժողովրդի մեջ նոր պայքարող սերունդ կա»: Ուղիղ հեռախոսակապով ելույթ ունեցավ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վարդան Մալխասյանը, ով ոգեւորեց հրապարակում հավաքվածներին` կոչ անելով մինչեւ վերջ կանգնել առաջին նախագահի կողքին, իսկ բազմահազարանոց հրապարակը վանկարկեց` «Վարդան, Վարդան»: Հ1-ը հետեւողականորեն շարունակում է Ազատության հրապարակում կատարվող իրադարձությունների վերաբերյալ տոտալ ապատեղեկատվության սփռումը. Հանրայինը լծված է Լ.Տեր-Պետրոսյանի թիմի հետ կապված ցանկացած տեղեկատվությունը հերքելու, խեղաթյուրելու գործին եւ մինչ Ս.Սարգսյանին իբր սատարողների խմբեր են մոբիլիզացնում «Հայլուրի» համար ակցիա-սերիալներ նկարահանելու նպատակով ու Ազատության հրապարակ «ուռելու» վազող մարդիկ «պեղում»` փետրվարի 23-ին համաժողովրդական Շարժման հազարավոր կանայք Ազատության հրապարակից երթով շարժվեցին Ռադիոտան շենքի ուղղությամբ, որտեղ պահանջեցին Հ1-ի օրինական գործունեություն, հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հրաժարականը եւ վանկարկում էին «ամոթ», «ամոթ»:
24-ը փետրվարի Երբ ավազակապետության թեկնածուն հինգհազարանոցներ (երբեմն նաեւ` կեղծված) բաժանելու արդյունքում Գ.Ազարյանի կողմից նախագահ է կարգվում` հստակ է, որ իշխանության ռեակցիան համաժողովրդական Շարժմանը միայն հիստերիկ դրսեւորումներ պիտի ստանա ձերբակալությունների փաստերով եւ ձերբակալման փորձերով: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման փաստը որեւէ այլ կերպ, քան` քաղաքական հետապնդում անվանելը իհարկե միամտություն կլինի: Ավելին` հանրահավաքը վարող Ն.Փաշինյանը Ջհանգիրյանի ձերբակալման առիթով նկատեց` «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ավելի են խորացնում կասկածները, որ իրենք են կազմակերպել հոկտեմբերի 27-ը», եւ ամբողջ հրապարակը սկսեց վանկարկել` «հիմա», «հիմա»: Փետրվարի 24-ին ոստիկանություն բերման է ենթարկվել ՀՀ պետեկամուտների նախկին նախարար, Լ.Տեր-Պետրոսյանի աջակից Սմբատ Այվազյանը: Քիչ անց էլ պարզվեց, որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է ձերբակալված: Նույն օրը Մաշտոցի եւ Ամիրյանի փողոցներով, Հանրապետության հրապարակով, ապա Նալբանդյանի, Թումանյանի փողոցներով բազմահազարանոց երթ կազմակերպվեց եւ դրա մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին: Նույն օրը երեկոյան ոստիկանություն էին տարվել անեւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները եւ ավտոմեքենաները: Տեղի ունեցած ձերբակալությունները Լ.Տեր-Պետրոսյանը գնահատեց սոսկ ուժի ցուցադրում եւ կոչ արեց չմտահոգվել ձերբակալությունների առիթով, եւ նկատեց, թե դրանց շուրջ շուտով անեկդոտներ են պատմելու: Ինչպես է արձագանքում Լ.Տեր-Պետրոսյանը տեղի ունեցածին... «Մինչեւ չտեղափոխվեմ նախագահի նստավայր, ես այստեղից չեմ գնա: Մենք շարունակելու ենք պետական մեքենայի ճաքերի լայնացման գործընթացը, որը շուտով մի լայնահուն գետ կդառնա: Ամբողջ պետական համակարգը՝ իր ոստիկանությամբ, անվտանգության ծառայությամբ, գալու է կանգնի ժողովրդի կողքին», վստահեցրեց նա. «Ժողովուրդը հաղթել է տականքին: Սա բարբարոսական, թաթար-մոնղոլական բռնություն է ժողովրդի դեմ, այսպիսի ընտրություններ Հայաստանում երբեւէ տեղի չեն ունեցել», - ասաց առաջին նախագահը եւ տեղեկացրեց, որ 40 ընտրական տեղամասի արձանագրությունների համեմատությունը ԿԸՀ-ում գտնվող արձանագրությունների հետ փաստում է, որ այդ 40-տեղամասում՝ 1923 տեղամասից, Ս.Սարգսյանի ձայները ավելացված են եղել 10 հազար քվեով, Տեր-Պետրոսյանի ձայները պակասեցված են եղել 7 հազարով, Արթուր Բաղդասարյանինը՝ 5 հազարով: «Ընդամենը 40 տեղամասի մեջ արդեն տեղի է ունեցել 1, 5 տոկոսի հավելում. եթե 40 տեղամասը դառնում է 400, Ս.Սարգսյանի ձայները հավասարվում են իրենց իսկ տվյալներով 39-40 տոկոսի, եթե դա դառնում է 1000, ուրեմն Ս.Սարգսյանը գրավել է 4-րդ տեղը», - նշեց Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ առաջին տեղում ինքն է, երկրորդում Ա.Բաղդասարյանը, երրորդում Վ.Հովհաննիսյանը, եւ միայն չորրորդում` Ս.Սարգսյանը. «Սա է իրականությունը, ես հաղթել եմ 65-66 տոկոսով», - ասաց նա: Խոսելով եվրոպական ստանդարտների թեմայի շուրջ Լ.Տեր-Պետրոսյանը փաստեց, որ վերջին ընտրությունները այդպիսին համարելը պարզապես սրբապղծություն կլինի եւ անդրադառնալով իշխանությունների ստրատեգիային շեշտեց. «Նրանց ստրատեգիան ժողովրդի համախմբումը մաշեցնելն է, մյուս կողմից` իրենց ճաքեր տվող, ճեղքվածներ տվող իշխանական համակարգը պահելը եւ միասնությունը, ոգին ապահովելը. երկու ստրատեգիական խնդիրներն էլ լուծել չի հաջողվում: Ժողովրդի համախմբումը օր օրի աճում է, իշխանական համակարգի քայքայումը օր օրի ավելանում»: Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ ազատամատիկները իրենց հետ են, իսկ իշխանության կողմից պարբերաբար ստահոդ լուրեր են տարածվում, թե երկրապահները տատանումների մեջ են. «Սա իշխանությունների հերթական դեզինֆորմացիան է, ստորությունը, ժողովրդի վստահությունը կոտրելու համար: Այդպիսի բան չկա, չի կարող լինել»: Ապա տեղեկացրեց, որ այսօր ԵԿՄ-ից դուրս գալու դիմում են գրել մի քանի հրամանատարներ. «առանց ափսոսանքի այդ 7-8 հոգուն նվիրում ենք Ս.Սարգսյանին եւ Ռ.Քոչարյանին: Բայց անգամ դրանք լավ հրամանատարներ են, Արցախյան պատերազմում վաստակ ունեցող մարդիկ, եւ ես վստահ եմ, որ ընդամենը չեն կողմնորոշվում իրականության մեջ, վաղը, մյուս օրը այդ մարդիկ էլ են կանգնած լինելու մեր կողքին: Լ.Տեր-Պետրոսյանը ներկայացրեց նաեւ համաժողովրդական Շարժման ռազմավարությունը. «Օր օրի ավելանում են մեր շարքերը, եւ շարունակում ենք` դա նաեւ ինքնաբուխ է, ամբողջ պետական ապարատը՝ իր ոստիկանությամբ, անվտանգության ծառայությամբ, նախարարություններով գալու են, կանգնեն այս ժողովրդի կողքին եւ Սերժ Սարգսյանի կողքին մնալու է Սերժի վարորդ Վաչոն, Սերժի եղբայր Սաշիկը, Թոխմախի Մհերը ու Նեմեց Ռուբոն: Մի կողմից` ազգի տականքն է, որը որքան գնա, այնքան նվազելու է, մյուս կողմից` ողջ ժողովուրդն է», ապա հավելեց` «Մենք Սերժին ու Ռոբերտին հաղթելու ենք պարելով: Եթե այստեղ մնաք եւս երկու օր, դուք կունենաք Ձեր ուզած նախագահը»: Ինչ վերաբերում է ընտրությունների բողոքարկման իրավական մասին, ապա հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը դիմում է Սահմանադրական դատարան` փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. «Եթե ուզում ենք հասնել մեր նպատակին, երկրում հաստատել օրենքի իշխանություն, տեր կանգնել մեր երկրին, ապրել հպարտ, արժանապատիվ կյանքով, այս գիշեր այս հրապարակում լինելու է տասը հազար մարդ` ինձ հետ միասին: Քանի դեռ այս հրապարակը կանգուն է, Սերժ Սարգսյանը այս երկրի տերը չէ: Մեր հանրահավաքները պետք է տասնապատկվեն, հարյուրապատկվեն: Ես կոչ եմ անում մեր բոլոր ուսանողներին, որ բոլոր ԲՈՒՀ-երի դռներն իրենց համար փակ համարեն մինչեւ այն ժամանակ, քանի դեռ մենք չենք տոնել մեր հաղթանակը», - հայտարարեց առաջին նախագահը: Փետրվարի 24-ի ուշագրավ նորությունների շարքում համաժողովրդական Շարժմանը ԱԳՆ-ի աշխատակիցների միանալու վերաբերյալ հայտարարություններն էին, ինչը արժանացավ հրապարակի ծափողջույններին: ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը հրապարակեց այդ մարդկանց անունները` ԱԳՆ-ի մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյան, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյան, ԱԳՆ-ի ԱՄՆ-ի վարչության ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյան, սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյան, Եվրոպայի վարչության խորհրդական Արտաշես Երիցյան եւ ԱԳ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյան: «Պաշտպանության երկու փոխնախարարի, դատախազի տեղակալի հայտարարությունից հետո, ԱԺ 10 ազատամարտիկ պատգամավորի հայտարարությունից հետո ԱԳՆ-ի այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը ցույց է տալիս եւ ապացուցում է այն, ինչ երեք ամիս ապացուցում էի», - ասաց նա` նկատելով. «ԱԳՆ-ի 10 բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ, ի լուր աշխարհի հայտարարեցին իրենց քաղաքացիական դիրքորոշումը. մենք պետք է հպարտանանք նրանցով: Նրանք բոլորը հերոսներ են»: Ի դեպ, Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ վերջին քայլը կլինի եթե արտգործնախարար Վարդան Օսկանյանը լքի իր ընկերներին եւ միանա այս կոչին. «Սրանով Վարդան Օսկանյանը կարող է 10 տարվա իր մեղքերը լիակատար քավել եւ վերջապես գալ, կանգնել ժողովրդի կողքին: Եթե նրա մեջ աբուռի մի նշույլ պահպանվել է, նա այդ քայլը կկատարի, այլապես կարժանանա մեր ողջ ժողովրդի քամահրանքին»: Փետրվարի 24-ի հանրահավաքը նշանավորվեց նաեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անդամների` կուսակցական վկայականները պատռելու գործընթացով: Բազմաթիվ կուսակցականներ բարձրանում էին հարթակ, ներկայանում, այնուհետեւ ցուցադրաբար պատռում իրենց անդամատոմսերը: Մեծանում են նաեւ հացադուլ հայտարարողների շարքերը: Վերջին օրերին ԵԿՄ-ի շուրջ շրջանառվող լուրերի առնչությամբ հանդես եկավ նաեւ ԵԿՄ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ով վստահեցրեց, որ երկրապահները ժողովրդի հետ են. «Երկրապահների գրեթե 98 տոկոսը այսօր այստեղ՝ ձեզ հետ է», Մ.Մալխասյանը հաստատեց, որ ԵԿՄ որոշ անդամներ դուրս են եկել միությունից, բայց ոգով երկրապահների հետ են. «Նրանց պարտադրել են ստորագրել մի փաստաթուղթ, որը նրանք նույնիսկ չեն կարդացել»: Խոսքը ԵԿՄ-ի մի շարք անդամների հայտարարության մասին էր, որում մասնավորապես նշվել էր, թե փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ-ի որոշ անդամներ խախտել են կազմակերպության կանոնադրությունը` քաղաքականությամբ զբաղվելով:
25-ը փետրվարի Որ իշխանական վերնախավում համընդհանուր փսիխոզի մթնոլորտ է տիրում, թերեւս ապացուցելու հարկ չկա` մի քանի ժամվա ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների թիմի ներկայացուցիչների ձերբակալում-բաց են թողնում: Երեկ հանրահավաքում հայտնի դարձավ, որ ձերբակալել, ապա ազատել են` ՆԳՆ եւ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին եւ ազատամարտիկ Աշոտ Զաքարյանին: Երեկ ձերբակալվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, իսկ հանրահավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները ինչ-որ ծանուցագիր էին բերել Նիկոլ Փաշինյանի համար, սակայն վերջինս անգամ չէր ծանոթացել: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս առիթով երեկ ասաց. «Ինչքան շատ ձերբակալեն, այնքան դա ցույց է տալիս նրանց մոտալուտ վախճանը: Հիշեք Գանդիի խոսքը` մենք այնպես պիտի անենք, որ մեզնով լցնենք բոլոր բանտերը: Վաղը-մյուս օրը այս ձերբակալություններից էլ են հրաժարվելու», - վստահեցրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմահազարանոց հրապարակի առջեւ: Նա հավաքվածների առջեւ անկեղծացավ. «Ամեն ինչ շատ ավելի բարեհաջող է ընթանում, քան ես ծրագրել էի: Հողը փախչում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տակից, նրանք այս երկրում վաղը մենակ են մնալու, ոչ մի հենարան չեն ունենալու»: Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահ է, որ այսօր Հայաստանը դառնում է միջազգային հանրության կենտրոնը, չկա աշխարհում որեւէ այլ տաք կետ, քան ՀՀ մայրաքաղաք Երեւանի Ազատության հրապարակը: «Այսօր դուք եք աշխարհի կենտրոնը: Այն, ինչ տեղի է ունենում այստեղ` չի կարող վրիպել աշխարհի ուշադրությունից եւ շուտով դուք ականատեսը կլինեք դրա բարձր արձագանքներին` պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ դա նշանակում է` թեւ ու թիկունք մեր շարժմանը եւ մի խուճապահար վիճակ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համար»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը անդրադարձավ վերջերս Սերժ Սարգսյանի աջակցության ակցիաների կազմակերպման թեմային ու մի ուշագրավ դեպք պատմեց. Վանաձորում մարդկանց հավաքել են, սակայն պարզվել է մեծամասնությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են եղել, միջոցառման ավարտին վայր են նետել ՀՀԿ-ի դրոշները եւ սկսել են վանկարկել` Լեւոն, Լեւոն: «Վաղը Երեւանում իրենք ուզում են հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում: Սերժ Սարգսյանը աշխարհին ուզում է ցույց տալ, որ ինքն էլ կողմնակիցներ ունի, հետեւաբար վաղը մենք հայտարարում ենք համահանրապետական հանրահավաք», - հայտարարեց Արամ Զ.Սարգսյանը: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության վարչության պետեր` Վահագն Ղազարյանը, Զոհրապ Հովհաննիսյանը եւ աշխատակից Արման Սարուխանյանը եւս միանում են Լ.Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված համաժողովրդական Շարժմանը:
- Էմմա Գաբրիելյան
ՊԱՀԱՆՋ ԵՊՀ-ՈՒՄ, ՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մինչ փետրվարի 25-ին ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի հրահանգով համալսարանի աշխատակիցներին ցուցակագրում էին այսօր կազմակերպվող ԵՊՀ միտինգին` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, Ազատության հրապարակում ...ԴԵՊԻ ԱՌԱՋ ԷԻՆ ԳՆՈՒՄ ԱՄԲՈԽՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆԵՐԸ, ԷՔԶԻԹ-ՓՈԼԵՐՆ ՈՒ ԲՅՈՒՋԵՆ...
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի` հեռարձակվող ԶԼՄ-ներում (Հ1, Հ2, «ԱԼՄ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ Հայաստանի հանրային ...«ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐ ԻՐ ՄԻՋԻՑ Ի ԶՈՐՈՒ Է ՀԱՆԵԼ ՍՏՐՈՒԿԻՆ»
Մարինե Խառատյան
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ վերջնականապես ապացուցեց, որ ապրում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքները կատարելու ու նրա համար որպես գործիք աշխատելու համար. այլ կերպ հնարավոր չէ բացատրել ԱԳՆ ...«ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ»
1
Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ երբ ազատության պահանջը հասունանում է` մարդը կանգ չի առնում արգելքի առջեւ: Հայ ժողովուրդը այսօր իր ազատության երթի մեջ է: Ոչ մի խոչընդոտ` ոստիկանի, զգուշացման, «դուբինկաների» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՆՈԼԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԵՂՔՎԵՑ
Մարիա Պալյան 1
«Գազետա» թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովը «Ինչպես չեն հեռանում նախագահները» հոդվածում գրել է. «Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, որը փաստացի իբրեւ ժառանգություն ստացավ Ռոբերտ ...ԱՍԵ՞Լ ԵՄ, ԹԵ՞ ՉԵՄ ԱՍԵԼ... ԿԱՐՈՂ Ա ԱՍԵԼ ԵՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից ընդամենը 6 օր անց, երբ դեռ թարմ են այդ օրվա օրինազանցությունների ու վայրագությունների տպավորությունները, երբ դեռ Սահմանադրական ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ
ԼՂ աջակցությունից` Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հիմնական տարաձայնությունը Կոսովոն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի քաղաքական այլ գործիչներ պահանջում են, որ Կոսովոյի շուրջ ...ԻՆՉՔԱՆ Է ՁԳՎԵԼՈՒ ՊԱՐԱՆԸ
Արամ Ամատունի
Եթե Հայաստանը լիներ իսկապես ազատ երկիր, ապա բուքմեյքերական գրասենյակները երեւի թե սկսել էին արդեն խաղադրույքներ ընդունել, թե ի վերջո ինչով է ավարտվելու համաժողովրդական Շարժման եւ իշխանության պայքարը:
...«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԵՆՔ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՑ»
Կարինե Հարությունյան
88-ին Ազատության հրապարակում հացադուլավորների թիվը մոտենում էր երկու տասնյակին: Նստացույցավորներին, դասադուլ-գործադուլ անողներին թիվ չկար: Միտինգավորները` միլիոնից դենը:
2008-ին նույն ազատության հրապարակում ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ
Էմմա Գաբրիելյան
Երրորդ գիշերն է, ինչ փետրվարի 19-ին ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը գիշերն անց է կացնում Ազատության` բազմահազարանոց հրապարակում:
Մինչ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ...«ԶԱՀԼԵՔՆԵՐՍ ԳՆԱՑ», ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ
Մեսրոպ Հարությունյան
Եվ այսպես` Սերժի «փիարշչիկները» որոշել են հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում:
Ըստ ՀՀԿ-ի գրասենյակի` իրենց «կողմնակիցները» (՞՞՞՞) կգան նաեւ մարզերից: Բոլորն էլ երեւի հասկացան, որ այստեղ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ...ZUGZWANG
1
Թողություն տուր Տեր ծեր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա... Պարույր Սեւակ
Հայերեն տառերով` ցուգցվանգ, որն առաջացել է Zug` քայլ եւ Zwang` պարտադրանք բառերից եւ նշանակում է ստիպված, պարտադրված ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 15.00 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1
«Չկարծեք` միայն այս հարթակում կանգնում, պարում, դասախոսություն եմ կարդում...»...
...Մենք գիշեր-ցերեկ նաեւ ակտիվ արտաքին քաղաքականություն ենք իրականացնում` հանդիպել եմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ...«ՄԵԿՆ ՈՒՆԵՄ` ԲԵԿՆ ՈՒՆԵՄ»
Գագիկ Աբգարյան 1
2007թ.-ի խորհրդարանական եւ ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր խոհերի տեղիք են տալիս:
Բոլորս գիտենք, որ Քոչարյան-Սարգսյան դուետի տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրությունների ...
ՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի ԵղիազարյանՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե ԱռուստամյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա ԳաբրիելյանՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե ՀարությունյանԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

