
«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԵՆՔ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՑ»
- 88-ին Ազատության հրապարակում հացադուլավորների թիվը մոտենում էր երկու տասնյակին: Նստացույցավորներին, դասադուլ-գործադուլ անողներին թիվ չկար: Միտինգավորները` միլիոնից դենը:

2008-ին նույն ազատության հրապարակում 20 տարի հետո արդեն մեկ տասնյակ հացադուլավոր կա, անթիվ նստացույցավորներ, դասադուլավորներ եւ, ընդհանրապես, իրենց իրավունքների համար ոտքի կանգնած մի քանի հարյուր հազար հայեր: Ողորմելի, չարով բռնված իշխանության ճնշումների տակ հայ ժողովուրդը կրկին անկասելի է: Նույն ոգին է, նույն շունչը, նույն վճռականությունը: Ժողովրդական «ֆոլկլորն» էլ իր տեղում է. «Սերժը դոդիգագոների նախագահն է, Սերժը ալրաղացի լյովիկների նախագահն է, Սերժը տեցի կռուգի ռազբորչիկների նախագահն է, Սերժը լֆիկսամոների նախագահն է, իմ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: Գործող իշխանությունների նկատմամբ զզվանքի այս արտահայտությունները փակցված են Ալ.Սպենդիարյանի եւ Հովհ.Թումանյանի արձանների պատվանդաններին, իսկ շուրջը վրաններ են` թե նստացույցավորների, թե հացադուլավորների: Վերջիններս մի խոսքի են` անժամկետ հացադուլ: Իսկ ո՞րն է պահանջը: Ջոն Կարապետյան. «Մինչեւ ազատվենք էս բռնապետությունից: Բոլորը խաբված են: Նրանց հաղթանակը գողացել են, ձայները փախցրել, ճնշել են, վախեցրել: Լեւոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել, նա էլ պիտի նախագահի»: Դավիթ Համբարձումյան. «Ես ազատամարտիկ եմ, կռվել եմ Արցախի ազատագրման համար, Հայաստանի անկախության համար, որ էսօր իմ երկրում ազատ չապրե՞մ: Սերժիկն ու Քոչարյանը փողով ընտրություններ են արել, ձայները կեղծել ու հիմա իմ պայքարը արդարությունը վերականգնելու համար է: Մնալու եմ էնքան, մինչեւ սրանք հեռանան էստեղից»: Արթուր Մարտիրոսյան. «Իմ հացադուլով կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին` թող գան Ազատության հրապարակ եւ միանան մեր գործին` ազատագրենք մեր ժողովրդին այս թափթփուկներից: Թող բոլոր ուսանողները, ովքեր դարձել են դեկանների, ռեկտորների ստրուկները, ձերբազատվեն այդ կախվածությունից եւ գան կանգնեն հրապարակում: Հ1-ին էլ եմ դիմում: Նրանք պետք է եթեր տան ժողովրդին, իբր չորրորդ իշխանություն են, բայց թափթփուկներ են, մեր ազգի արյունն են ծծում: Իսկ Ալեքսանդր Հարությունյանը մեր ազգի ամենամեծ տականքն է»: Գալուստ Հայրապետյան. «Մեր իրավունքներն ենք պաշտպանում: Երկրում պիտի օրինականությունը վերականգնել, ժողովրդից գողացած քվեները հետ բերել, որ ձեզ պես երիտասարդների աչքերում միշտ փայլ տեսնեմ: ...Այստեղից չեմ գնալու, կմեռնեմ այստեղ, բայց դուրս չեմ գա»: Իշխանության մարմաջով հիվանդ այս անօրեն վարչախմբի պատճառով մարդիկ` հիվանդ թե առողջ անժամկետ հացադուլի հայտարարությամբ նստած են: Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը արցախյան ազատամարտիկ է, 18 տարի է Հայաստանում է բնակվում, նույնպես անժամկետ հացադուլի մեջ է. «Իմ համոզմամբ` ժողովրդի 70 տոկոսից ավելին ընտրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ԿԸՀ-ին մնում էր միայն դա վավերացնել: Մինչդեռ վերջինս պաշտոնապես հայտարարեց, թե վերջնական արդյունքներով իբր հաղթել է Ս.Սարգսյանը: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական երկիր, հասարակությունը ապրի առանց վախի, չենթարկվի մի քանի մարդու քմահաճույքներին: Հայ ազգը քաղաքակիրթ ազգ է, որի վկայությունը այս համաժողովրդական Շարժումն է: Ինչ վերաբերում է հացադուլի իմ որոշմանը` ինձ իշխանությունները չեն հետաքրքրում: Նրանց մասին խոսելը անբարոյականություն է, նրանց մասին արտահայտվելը պատվիցս ցածր է: Ինձ ավելի շատ հուզում են Հայաստանի քաղաքացիները, որոնք աշխատել են ընտրատեղամասերում եւ մեղսակից են այդ կեղծիքներին: Իմ քայլով ուզում եմ իրենց զգաստացնել, ամաչեցնել, բարոյական ապտակ տալ: Եվ մի բան էլ` ԿԸՀ-ի որոշման մեջ ես ոչ մի մեղք չունեմ, իրենք իմ արածի մեջ շատ մեծ մեղք ունեն»: Հացադուլին է միացել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը. «Իմ ընկերներից, ժողովրդից պահանջում եմ վճռականություն: Չի կարելի այլեւս թույլ տալ, որ բոլոր չափուսահման անցած զավթիչները մեկ ժամ ավել մնան Հայաստանում: Ես դիմել եմ միջազգային դիտորդներին նաեւ: Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ նրանք իրենց պարտականությունները չեն կատարում Հայաստանի նկատմամբ, նպաստում են սրանց (գործող իշխանությունների.- խմբ.) լկտիացմանը»: Քաղաքակիրթ, ժողովրդական երկրում հացադուլ բառն անգամ համապատասխան արձագանք կգտներ, ուր մնաց թե 10 հացադուլավորների փաստը: Բայց մենք 21-րդ դարի Հայաստանում ենք գտնվում, ուր, ինչպես Անահիտ Սարգսյան անունով մի կին ասաց. «10 տարի է քրիստոնյա հայ ժողովուրդը սատանեքի լծի տակ է ու նրանց կամայականությունների զոհը»:
- Կարինե Հարությունյան
ՊԱՀԱՆՋ ԵՊՀ-ՈՒՄ, ՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մինչ փետրվարի 25-ին ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի հրահանգով համալսարանի աշխատակիցներին ցուցակագրում էին այսօր կազմակերպվող ԵՊՀ միտինգին` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, Ազատության հրապարակում ...ԴԵՊԻ ԱՌԱՋ ԷԻՆ ԳՆՈՒՄ ԱՄԲՈԽՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆԵՐԸ, ԷՔԶԻԹ-ՓՈԼԵՐՆ ՈՒ ԲՅՈՒՋԵՆ...
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի` հեռարձակվող ԶԼՄ-ներում (Հ1, Հ2, «ԱԼՄ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ Հայաստանի հանրային ...«ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐ ԻՐ ՄԻՋԻՑ Ի ԶՈՐՈՒ Է ՀԱՆԵԼ ՍՏՐՈՒԿԻՆ»
Մարինե Խառատյան
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ վերջնականապես ապացուցեց, որ ապրում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքները կատարելու ու նրա համար որպես գործիք աշխատելու համար. այլ կերպ հնարավոր չէ բացատրել ԱԳՆ ...«ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ»
1
Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ երբ ազատության պահանջը հասունանում է` մարդը կանգ չի առնում արգելքի առջեւ: Հայ ժողովուրդը այսօր իր ազատության երթի մեջ է: Ոչ մի խոչընդոտ` ոստիկանի, զգուշացման, «դուբինկաների» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՆՈԼԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԵՂՔՎԵՑ
Մարիա Պալյան 1
«Գազետա» թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովը «Ինչպես չեն հեռանում նախագահները» հոդվածում գրել է. «Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, որը փաստացի իբրեւ ժառանգություն ստացավ Ռոբերտ ...ԱՍԵ՞Լ ԵՄ, ԹԵ՞ ՉԵՄ ԱՍԵԼ... ԿԱՐՈՂ Ա ԱՍԵԼ ԵՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից ընդամենը 6 օր անց, երբ դեռ թարմ են այդ օրվա օրինազանցությունների ու վայրագությունների տպավորությունները, երբ դեռ Սահմանադրական ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ
ԼՂ աջակցությունից` Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հիմնական տարաձայնությունը Կոսովոն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի քաղաքական այլ գործիչներ պահանջում են, որ Կոսովոյի շուրջ ...ԻՆՉՔԱՆ Է ՁԳՎԵԼՈՒ ՊԱՐԱՆԸ
Արամ Ամատունի
Եթե Հայաստանը լիներ իսկապես ազատ երկիր, ապա բուքմեյքերական գրասենյակները երեւի թե սկսել էին արդեն խաղադրույքներ ընդունել, թե ի վերջո ինչով է ավարտվելու համաժողովրդական Շարժման եւ իշխանության պայքարը:
...«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԵՆՔ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՑ»
Կարինե Հարությունյան
88-ին Ազատության հրապարակում հացադուլավորների թիվը մոտենում էր երկու տասնյակին: Նստացույցավորներին, դասադուլ-գործադուլ անողներին թիվ չկար: Միտինգավորները` միլիոնից դենը:
2008-ին նույն ազատության հրապարակում ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ
Էմմա Գաբրիելյան
Երրորդ գիշերն է, ինչ փետրվարի 19-ին ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը գիշերն անց է կացնում Ազատության` բազմահազարանոց հրապարակում:
Մինչ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ...«ԶԱՀԼԵՔՆԵՐՍ ԳՆԱՑ», ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ
Մեսրոպ Հարությունյան
Եվ այսպես` Սերժի «փիարշչիկները» որոշել են հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում:
Ըստ ՀՀԿ-ի գրասենյակի` իրենց «կողմնակիցները» (՞՞՞՞) կգան նաեւ մարզերից: Բոլորն էլ երեւի հասկացան, որ այստեղ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ...ZUGZWANG
1
Թողություն տուր Տեր ծեր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա... Պարույր Սեւակ
Հայերեն տառերով` ցուգցվանգ, որն առաջացել է Zug` քայլ եւ Zwang` պարտադրանք բառերից եւ նշանակում է ստիպված, պարտադրված ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 15.00 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1
«Չկարծեք` միայն այս հարթակում կանգնում, պարում, դասախոսություն եմ կարդում...»...
...Մենք գիշեր-ցերեկ նաեւ ակտիվ արտաքին քաղաքականություն ենք իրականացնում` հանդիպել եմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ...«ՄԵԿՆ ՈՒՆԵՄ` ԲԵԿՆ ՈՒՆԵՄ»
Գագիկ Աբգարյան 1
2007թ.-ի խորհրդարանական եւ ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր խոհերի տեղիք են տալիս:
Բոլորս գիտենք, որ Քոչարյան-Սարգսյան դուետի տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրությունների ...
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

