
ԻՆՉՔԱՆ Է ՁԳՎԵԼՈՒ ՊԱՐԱՆԸ
- Եթե Հայաստանը լիներ իսկապես ազատ երկիր, ապա բուքմեյքերական գրասենյակները երեւի թե սկսել էին արդեն խաղադրույքներ ընդունել, թե ի վերջո ինչով է ավարտվելու համաժողովրդական Շարժման եւ իշխանության պայքարը:

Սակայն ինչպես հայտնի է, բուքմեյքերական ընկերությունները Հայաստանում քաղաքական խաղադրույքներ չեն ընդունում: Չեն ընդունում ոչ այն պատճառով, որ քաղաքական պայքարում ամեն ինչ կանխորոշված է եւ միշտ հաղթում է իշխանությունը, այլ որովհետեւ իշխանությունը երբեք չի խաղում քաղաքական խաղի կանոններով: Եվ դրա վկայությունն է այն իրավիճակը, որին հասել է արդեն յոթերորդ օրվան հասնող համաժողովրդական շարժման եւ իշխանության հետընտրական դիմակայությունը: Շարժման քաղաքական գործողություններին, իշխանությունները սկսել են հակադրել ապաքաղաքական քայլեր, ի դեմս ձերբակալությունների, ռեպրեսիվ դեզինֆորմացիայի, ճանապարհային պարեկությունների: Որեւէ բուքմեյքերական ընկերություն խաղադրույք չի վերցնի Հայաստանի ֆուտբոլի եւ ասենք Շվեդիայի հոկեյի հավաքականների մրցամարտի համար կամ ինչպես մի առիթով բնորոշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` շախմատիստի եւ քիգ-բռնցքամարտիկի հանդիպման համար: Սակայն այն, ինչ որ առկա է այժմ, բացարձակապես անակնկալ չէ, եթե չասենք, որ անակնկալ է հակառակ առումով: Այսինքն, որ իշխանությունն անցել է ռեպրեսիվ, ուժային մեքենայի տոտալ կիրառմանը, բարեբախտաբար դեռեւս ոչ զանգվածային, որեւէ մի հայաստանցու համար չի կարող լինել անակնկալ: Իսկ շատերի համար անակնկալ է գուցե այն, որ իշխանությունը դեռ չի դիմել պատժիչ գործողությունների ժողովրդական ցույց ցրելու եւ Ազատության հրապարակը գրավելու համար: Համենայնդեպս ներկայիս իշխանության օրոք այդպիսի տեւական «հանդուրժողականություն», երեւի թե չի հիշում ոչ ոք: Սակայն ինչ խոսք, դա ամենեւին էլ չի խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանությունը դարձել է առավել ժողովրդավար: Խնդիրն այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ միայն մեկ, այլ միանգամից մի քանի հանգամանք են խանգարում իշխանություններին դիմել զանգվածային բռնության եւ վերջացնել խնդիրը: Ամենից առաջ, ուժը այս անգամ երեւի թե լինելու է ոչ թե վերջը, այլ սկիզբը ինչ-որ այլ բանի, եւ հենց միայն այն, որ այդ այլ բանն անորոշ է, իշխանություններին թերեւս հետ է պահում ավանդական գործելաոճից: Իսկ եթե փորձենք մանրամասնել ուժի եւ դրա հնարավորության հանգամանքները, ապա նախ` այսօր ակնհայտ է, որ եթե անգամ ոչ համարժեք, բայց այնուամենայնիվ բավական ռեալ ուժային ռեսուրս կա նաեւ համաժողովրդական Շարժման կողքին` ի դեմ այն երկրապահ կամավորականների, որոնց, տարբեր գնահատմամբ 90 տոկոսը պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, եթե տեղի ունենա ուժային ճնշում: Երկրորդ հանգամանքն այն է, որ միջազգային հանրության գնահատականն այդ ուժի կիրառմանը, ամենայն հավանականությամբ, կլինի բացարձակապես աննպաստ իշխանությունների համար, քանի որ ցույցերը կրում են լիովին խաղաղ բնույթ, իսկ միջազգային գնահատականներում այդ խաղաղ ցույցերը ողջունվել են ու իշխանություններին էլ հորդոր է եղել ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ կիրառելուց: Ինչ վերաբերում է մեր իշխանությունների ավանդական «հովանավոր» Ռուսաստանին, ապա այդ երկրի դիրքորոշումն այս անգամ կարծես թե առանձնահատուկ է նրանով, որ ունի ըստ երեւույթին բավական չեզոք բնույթ: Դժվար է ասել, թե ինչով է դա պայմանավորված, Հայաստանի ներքաղաքական դասավորության, թե պարզապես Ռուսաստանի ներսի խնդիրներով: Չէ՞ որ այնտեղ նույնպես ընտրություններ են եւ նույնպես նախագահական: Բայց երեւի թե այս դեպքում այնքան էլ էական չէ, թե ինչն է Ռուսաստանի համենայնդեպս արտաքին չեզոքության պատճառը: Իսկ գուցե Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի համար որեւէ հակասության մեջ մտնել Արեւմուտքի հետ` լավ իմանալով, որ ներքաղաքական իրադրության որեւէ զարգացման դեպքում էլ Հայաստանն ավելի արեւմտամետ չի դառնալու, քան մինչ այժմ, թեեւ իհարկե չի էլ դառնալու առավել ռուսամետ: Բացի այդ, Ռուսաստանը կարող է անգամ վտանգ տեսնել, որ Հայաստանի իշխանությանը մղելով ուժի կիրառման, հետո կքաղի հակառակ պտուղը, որովհետեւ Հայաստանի ներկայիս իշխանությունները այդ ուժի կիրառման հանդեպ Արեւմուտքի զայրույթը կամ դժկամությունը մեղմելու համար կարող են գնալ բավական խորը ռեւերանսների, ինչը Ռուսաստանին ավելորդ նյարդայնություն կարող է պատճառել, հատկապես նկատի ունենալով, որ այդ նյարդային վիճակից ելքը պետք է փնտրի ոչ թե կոփված Պուտինն այլ նոր ընտրված Մեդվեդեւը: Այլ կերպ ասած` թեեւ համաժողովրդական Շարժումը առայժմ միջազգային պաշտոնական մակարդակով ճանաչման կարիք ունի, այնուամենայնիվ իշխանությունների համար էլ գոնե առայժմ նկատելի չէ ուժային լուծման արտաքին որեւէ ազդակ: Եվ իրավիճակի թերեւս երրորդ առանձնահատկությունն այն է, որ իշխանությունն ինքն իր ներսում ակնհայտ լուրջ հակասությունների մեջ է: Եթե չլիներ հակասությունների որեւէ այլ պատճառ, ապա միայն այն, որ բացի նոր նախագահի կադրային քաղաքականությունից, կա նաեւ հեռացող նախագահի աշխատանքի ապահովման խնդիրը, բավական է լուրջ ներիշխանական քննարկումների դաշտ առաջացնելու համար: Այդ հարցերի այս կամ այն կերպ լուծման համար էական նշանակություն ունի այն հողը, որի վրա իշխանության է գալու նոր նախագահը եւ որի վրայով հեռանալու է հինը: Իհարկե այս բոլոր բաղադրիչները առարկայական ու գործունյա են այն դեպքում միայն, երբ մենք հարգում ենք իշխանությունների խելամտության կանխավարկածը, ինչպես նաեւ նույն կանխավարկածը համաժողովրդական Շարժման մոտ: Ի վերջո, առավելապես Շարժման հստակությունը, հանդարտությունը եւ խաղաղությունն են հիմնական պատվարը ուժի կիրառման դեմ: Եվ այդ պատվարն առ այսօր հստակ գործում է: Բայց կարծես թե իշխանությունները հասկացել են, որ հենց այդ հանդարտությունն է իրենց համար մեկ խնդիրը: Իշխանությունները կարծես թե այդ նկատառումով էլ համաժողովրդական Շարժմանը որոշեցին թելադրել նյարդային պայքարի մարտավարություն, ինչի վկայությունն այն ձերբակալություններն են, որ տեղի են ունենում` աճելով, ինչպես սնկերն անձրեւից հետո: Համաժողովրդական պայքարի պատասխանը, սակայն, երեւի թե ամենից օպտիմալն է` երգ, պար, ուրախություն: Չէ՞ որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, իսկ Շարժման համար կարեւոր է անգամ մեկ բջիջը:
- Արամ Ամատունի
ՊԱՀԱՆՋ ԵՊՀ-ՈՒՄ, ՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մինչ փետրվարի 25-ին ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի հրահանգով համալսարանի աշխատակիցներին ցուցակագրում էին այսօր կազմակերպվող ԵՊՀ միտինգին` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, Ազատության հրապարակում ...ԴԵՊԻ ԱՌԱՋ ԷԻՆ ԳՆՈՒՄ ԱՄԲՈԽՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆԵՐԸ, ԷՔԶԻԹ-ՓՈԼԵՐՆ ՈՒ ԲՅՈՒՋԵՆ...
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի` հեռարձակվող ԶԼՄ-ներում (Հ1, Հ2, «ԱԼՄ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ Հայաստանի հանրային ...«ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐ ԻՐ ՄԻՋԻՑ Ի ԶՈՐՈՒ Է ՀԱՆԵԼ ՍՏՐՈՒԿԻՆ»
Մարինե Խառատյան
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ վերջնականապես ապացուցեց, որ ապրում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքները կատարելու ու նրա համար որպես գործիք աշխատելու համար. այլ կերպ հնարավոր չէ բացատրել ԱԳՆ ...«ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ»
1
Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ երբ ազատության պահանջը հասունանում է` մարդը կանգ չի առնում արգելքի առջեւ: Հայ ժողովուրդը այսօր իր ազատության երթի մեջ է: Ոչ մի խոչընդոտ` ոստիկանի, զգուշացման, «դուբինկաների» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՆՈԼԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԵՂՔՎԵՑ
Մարիա Պալյան 1
«Գազետա» թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովը «Ինչպես չեն հեռանում նախագահները» հոդվածում գրել է. «Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, որը փաստացի իբրեւ ժառանգություն ստացավ Ռոբերտ ...ԱՍԵ՞Լ ԵՄ, ԹԵ՞ ՉԵՄ ԱՍԵԼ... ԿԱՐՈՂ Ա ԱՍԵԼ ԵՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից ընդամենը 6 օր անց, երբ դեռ թարմ են այդ օրվա օրինազանցությունների ու վայրագությունների տպավորությունները, երբ դեռ Սահմանադրական ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ
ԼՂ աջակցությունից` Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հիմնական տարաձայնությունը Կոսովոն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի քաղաքական այլ գործիչներ պահանջում են, որ Կոսովոյի շուրջ ...ԻՆՉՔԱՆ Է ՁԳՎԵԼՈՒ ՊԱՐԱՆԸ
Արամ Ամատունի
Եթե Հայաստանը լիներ իսկապես ազատ երկիր, ապա բուքմեյքերական գրասենյակները երեւի թե սկսել էին արդեն խաղադրույքներ ընդունել, թե ի վերջո ինչով է ավարտվելու համաժողովրդական Շարժման եւ իշխանության պայքարը:
...«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԵՆՔ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՑ»
Կարինե Հարությունյան
88-ին Ազատության հրապարակում հացադուլավորների թիվը մոտենում էր երկու տասնյակին: Նստացույցավորներին, դասադուլ-գործադուլ անողներին թիվ չկար: Միտինգավորները` միլիոնից դենը:
2008-ին նույն ազատության հրապարակում ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ
Էմմա Գաբրիելյան
Երրորդ գիշերն է, ինչ փետրվարի 19-ին ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը գիշերն անց է կացնում Ազատության` բազմահազարանոց հրապարակում:
Մինչ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ...«ԶԱՀԼԵՔՆԵՐՍ ԳՆԱՑ», ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ
Մեսրոպ Հարությունյան
Եվ այսպես` Սերժի «փիարշչիկները» որոշել են հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում:
Ըստ ՀՀԿ-ի գրասենյակի` իրենց «կողմնակիցները» (՞՞՞՞) կգան նաեւ մարզերից: Բոլորն էլ երեւի հասկացան, որ այստեղ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ...ZUGZWANG
1
Թողություն տուր Տեր ծեր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա... Պարույր Սեւակ
Հայերեն տառերով` ցուգցվանգ, որն առաջացել է Zug` քայլ եւ Zwang` պարտադրանք բառերից եւ նշանակում է ստիպված, պարտադրված ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 15.00 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1
«Չկարծեք` միայն այս հարթակում կանգնում, պարում, դասախոսություն եմ կարդում...»...
...Մենք գիշեր-ցերեկ նաեւ ակտիվ արտաքին քաղաքականություն ենք իրականացնում` հանդիպել եմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ...«ՄԵԿՆ ՈՒՆԵՄ` ԲԵԿՆ ՈՒՆԵՄ»
Գագիկ Աբգարյան 1
2007թ.-ի խորհրդարանական եւ ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր խոհերի տեղիք են տալիս:
Բոլորս գիտենք, որ Քոչարյան-Սարգսյան դուետի տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրությունների ...
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ
ՄԻԱՅՆ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՃԻՊՈՏՈՎ...
Մարինա ԲաղդագյուլյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԶ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
Արամ ԱմատունիԻ՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ Ամատունի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

