
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՆՈԼԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԵՂՔՎԵՑ
- «Գազետա» թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովը «Ինչպես չեն հեռանում նախագահները» հոդվածում գրել է. «Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, որը փաստացի իբրեւ ժառանգություն ստացավ Ռոբերտ Քոչարյանից, չփոխեց նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքը հայ հասարակությունում: Հայաստանում շատերն են նրան օտար համարում եւ մի կերպ հանդուրժում»:

Մեկնաբանը 1988 թվականի հաղթական իրադարձությունները համեմատեց այսօրյա իրադարձությունների հետ: Եվ դա պատահական չէր: Վադիմ Դուբնովը ակնարկում է Քոչարյան նախագահի մուտքը. «Դու հավանաբար «Հայր մեր»-ը գիտես», - ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քոչարյանը շփոթվում է ` թաքցնելով ձեռքերը, կատակում է. «Ես ալբանացի եմ»: «Իսկ ահա 1998 թվականից հետո Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից բացի ոչ ոք չկա: Ասում են` Լեւոն Տեր-Պետրոսյանը 4 տարի չծխեց, այնուհետեւ նորից սկսեց ծխել օգոստոսին»: Իսկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայաստանի մեծ քաղաքականություն վերադառնալը ոմանք զարմանքով ընդունեցին: Ինչու՞. նախ` հոգեբանորեն դժվար էր հավատալը, որ Հայաստանի ներքաղաքական լճացած կյանքը ենթակա է ինչ- ինչ փոփոխությունների: Մոնոլիտ իներտ հասարակությունում քաղաքական դաշտ իջավ քաղաքական գործիչ, ում հաղթանակները վերապահված էր իշխանական բուրգի լծակներին, իսկ պարտությունները եւ դժվարությունները` բացառապես իրեն: Շատերը խիստ զարմացան եւ ընդգծեցին, թե իրենք քաղաքականություն չեն հասկանում, որովհետեւ գիտեին, որ Լեւոնը մինչեւ հաստատ չգիտակցեր իր հաղթանակը` այս քայլին չէր դիմի: Հեռուստատեսությունների եւ առհասարակ ԶԼՄ-ների միջոցով քարոզչությունից զրկված լինելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը շռնդալից մուտք գործեց հայ քաղաքական-հասարակական կյանք: Այսպիսով` Հայաստանի ներքաղաքական կյանքը ռմբահարվեց: Վերջին տասը տարիների քաղաքական տեխնոլոգիաները ավերիչ ազդեցություն ունեցան մեր ժողովրդի դեմոգրաֆիկ դեմքի վրա. ապրելակերպի առօրեական պահանջը մարդկանց հաշտեցրեց մեզանում անբարո գնահատվող երեւույթների հետ. յուրաքանչյուրը վաճառեց այն, ինչ ուներ, Հայաստանում խնդրահարույց դարձավ նույնիսկ թրաֆիքինգը: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ խարիզմատիկ է դառնում իր գործունեության առաջնահերթություններով: Այնպես որ, սոցիումի հիմնական օրենքը` տարրական գոյատեւումը, ճեղքվածք է տալիս մեզանում, որովհետեւ մենք այդուամենայնիվ հոգեւոր արժեքներ կրող ժողովուրդ ենք: Այնպես որ, «ցուրտ ու մութ» տարիների հիշեցման քաղաքական տեխնոլոգիան իրեն չարդարացրեց, այլ հոգեբանորեն հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ առաքելության քաղաքական գործիչ է, նա գալիս է մեծ խնդիրներ լուծելու: «Գազետա» թերթի մեկնաբանը հաջողության գրավական է համարում նրա անձի մագնետիզմը: Լեւոնը հարթակում ասաց. «Մենք կոնկրետ ծրագիր ունենք»: Ժողովուրդը հավատաց: Լեւոնը պարտվել չի կարող: Իրապես ազդեցիկ եւ համոզիչ է Լեւոն Տեր- Պետրոսյանի խոսքը: Դժվար չէ ենթադրել, որ ժողովուրդը այնպիսի քաղաքական գործչի կարիք ուներ, ով մեր երկրում ազատության, նոր ժամանակների, հաղթանակների խորհրդանիշ է: Սա նշանակում է եւ ընդգծում է, որ մեր հասարակությունը մեծ խնդիրներ ունի, որոնք ունեն նախեւառաջ բարոյական արժեքներ: Այսպիսով` հայ քաղաքական հանրության մոնոլիտությունը, որը հենված էր բացառապես սոցիումի գլխավոր օրենքի` գոյատեւման անհրաժեշտության վրա, ի չիք դարձավ: Դա է պատճառը, որ Լեւոն Տեր- Պետրոսյան քաղաքական գործչի կողքին կանգնեցին եւ նրան սատարեցին առաջադեմ մարդիկ, ովքեր չերկյուղեցին, որ այս վարչակազմի «պարգեւներից» կզրկվեն, ինչը բազմիցս շեշտում էր Ռոբերտ Քոչարյանը: Սա նշանակում է, որ հաշվապահական պարզ հաշվեկշռի օրենքը դադարեց գործել, եւ սա անդառնալի գործընթաց է: Քաղաքական օրավուր սաստկացող կեղտոտ տեխնոլոգիաները առավել շեշտեցին, որ մենք ապրում ենք պարզապես դարասկզբի մաուզերիստների ժամանակներում, որտեղ հիստերիկորեն գործի են դրվում հոգեվարք ապրող իշխանության ձեռնարկած ամենավերջին բռնությունները, որոնք պարզ մատնանշում են, որ սերժաֆոբիայի գոյության խաղագումարը բռնությունն է եւ ազգային անհանդուրժողականությունը: Մարդը այս հասարակությունում միայն միջոց է եւ ոչ թե նպատակ: Բացառապես տրանսֆերտների հաշվին ապրող երկրում դրամը կայունանում է: Եթե ախտահարված օրգանը խաթարում է մյուս օրգանների կենսագործունեությունը, ապա ողջ մարմինն է դառնում մահվան ենթակա: Հաղթելու է այն ուժը, որը կարողունակ է արմատախիլ անել շատ խորքային արմատներ ունեցող այս ծառը, որը բնից է փտած: Քաղաքակիրթ երկրներում ազգային հիմնախնդիրները, որոնք խորքային են գլոբալ քաղաքականության հարթակում, ավելի դյուրին են հանգուցալուծվում` իշխանությունների ինստիտուցիոնալ համակարգի շնորհիվ: Մեզանում այն կաթվածահար է եղել: Այսօր ազգային մեծ խնդիրներ լուծելու ճանապարհին հեշտ էր թվում քաղաքական գործչին «դավաճան», նույնիսկ «մասոն» պիտակավորելու սեւ PR-ը, ինչն անկեղծ ասած, նորից քարոզչական հակառակ ազդեցությունը ունեցավ: Հայաստանի պետականության ազգային անվտանգությանը լուրջ մարտահրավեր է աղքատությունը, ինչը եղանակ ստեղծեց: Այս իրողությանը հակադարձեց լեվիտացիան, այսինքն` մտքի ուժով այլ հարթություն տեղափոխվելը: Որքան էլ փնովենք խորհրդային կարգերը, որոնք խիստ բարեփոխումների կարիք ունեին, այդուհանդերձ հարկ է շեշտել, որ հատկապես այդ տարիներին ձեւավորվեց պետական մտածողությունը, առանց որի` մեր երկրին սպառնացող լուրջ մարտահրավերները դիմակայել չենք կարող: Մարդիկ չմոռացան, որ իրենք հասարակական էակներ են եւ չեն կարող երկար ժամանակ աչք փակել: Հանրահավաքների մասնակիցները անհողդողդ են: Առաջադրած հարցերից եւ ոչ մեկը սոցիալական բնույթ չունի: Մասնակից կանանցից մեկն ասում էր. «Կամ հիմա, կամ երբեք»: Հանրույթը լավ է ըմբռնում, որ իրենց այս իշխանությունները տարել եւ շարունակում են տանել դեպի ֆեոդալական գիտակցության ոլորտ: Մենք այլեւս ուժ չունենք ստալինիկների բռնապետության պայմաններում ապրելու: Գործընթացը խորքային է եւ դժվար. հետադարձ ճանապարհ չունենք: «Գազետա» թերթի մեկնաբանը իր խոսքը ավարտում է հանրահավաքի մասնակցի խոսքով. «Հաղորդեք Ձեր նախագահին, որ մենք այլեւս չենք հարգում նրան, քանի որ նա շնորհավորեց Սերժին թեպետ դուք դա չեք գրի»:
- Մարիա Պալյան
Քննարկում
Hamlet գրել է:
Shnorhakalutyun bovandakalic hodvaci hamar, duk shat graget mard ek ev sparich bacatrel ek Hayastanum tirox iravichak@.
ՊԱՀԱՆՋ ԵՊՀ-ՈՒՄ, ՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մինչ փետրվարի 25-ին ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի հրահանգով համալսարանի աշխատակիցներին ցուցակագրում էին այսօր կազմակերպվող ԵՊՀ միտինգին` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, Ազատության հրապարակում ...ԴԵՊԻ ԱՌԱՋ ԷԻՆ ԳՆՈՒՄ ԱՄԲՈԽՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ
Գայանե Հովսեփյան 1
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆԵՐԸ, ԷՔԶԻԹ-ՓՈԼԵՐՆ ՈՒ ԲՅՈՒՋԵՆ...
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի` հեռարձակվող ԶԼՄ-ներում (Հ1, Հ2, «ԱԼՄ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ Հայաստանի հանրային ...«ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐ ԻՐ ՄԻՋԻՑ Ի ԶՈՐՈՒ Է ՀԱՆԵԼ ՍՏՐՈՒԿԻՆ»
Մարինե Խառատյան
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ վերջնականապես ապացուցեց, որ ապրում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքները կատարելու ու նրա համար որպես գործիք աշխատելու համար. այլ կերպ հնարավոր չէ բացատրել ԱԳՆ ...«ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ»
1
Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ երբ ազատության պահանջը հասունանում է` մարդը կանգ չի առնում արգելքի առջեւ: Հայ ժողովուրդը այսօր իր ազատության երթի մեջ է: Ոչ մի խոչընդոտ` ոստիկանի, զգուշացման, «դուբինկաների» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՆՈԼԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԵՂՔՎԵՑ
Մարիա Պալյան 1
«Գազետա» թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովը «Ինչպես չեն հեռանում նախագահները» հոդվածում գրել է. «Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, որը փաստացի իբրեւ ժառանգություն ստացավ Ռոբերտ ...ԱՍԵ՞Լ ԵՄ, ԹԵ՞ ՉԵՄ ԱՍԵԼ... ԿԱՐՈՂ Ա ԱՍԵԼ ԵՄ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից ընդամենը 6 օր անց, երբ դեռ թարմ են այդ օրվա օրինազանցությունների ու վայրագությունների տպավորությունները, երբ դեռ Սահմանադրական ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ
ԼՂ աջակցությունից` Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հիմնական տարաձայնությունը Կոսովոն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի քաղաքական այլ գործիչներ պահանջում են, որ Կոսովոյի շուրջ ...ԻՆՉՔԱՆ Է ՁԳՎԵԼՈՒ ՊԱՐԱՆԸ
Արամ Ամատունի
Եթե Հայաստանը լիներ իսկապես ազատ երկիր, ապա բուքմեյքերական գրասենյակները երեւի թե սկսել էին արդեն խաղադրույքներ ընդունել, թե ի վերջո ինչով է ավարտվելու համաժողովրդական Շարժման եւ իշխանության պայքարը:
...«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԵՆՔ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻՑ»
Կարինե Հարությունյան
88-ին Ազատության հրապարակում հացադուլավորների թիվը մոտենում էր երկու տասնյակին: Նստացույցավորներին, դասադուլ-գործադուլ անողներին թիվ չկար: Միտինգավորները` միլիոնից դենը:
2008-ին նույն ազատության հրապարակում ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ
Էմմա Գաբրիելյան
Երրորդ գիշերն է, ինչ փետրվարի 19-ին ընտրություններում հաղթած ժողովրդի թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը գիշերն անց է կացնում Ազատության` բազմահազարանոց հրապարակում:
Մինչ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ...«ԶԱՀԼԵՔՆԵՐՍ ԳՆԱՑ», ԿԱՍԵՆ ՄԱՐԴԻԿ
Մեսրոպ Հարությունյան
Եվ այսպես` Սերժի «փիարշչիկները» որոշել են հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում:
Ըստ ՀՀԿ-ի գրասենյակի` իրենց «կողմնակիցները» (՞՞՞՞) կգան նաեւ մարզերից: Բոլորն էլ երեւի հասկացան, որ այստեղ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ...ZUGZWANG
1
Թողություն տուր Տեր ծեր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա... Պարույր Սեւակ
Հայերեն տառերով` ցուգցվանգ, որն առաջացել է Zug` քայլ եւ Zwang` պարտադրանք բառերից եւ նշանակում է ստիպված, պարտադրված ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 15.00 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1
«Չկարծեք` միայն այս հարթակում կանգնում, պարում, դասախոսություն եմ կարդում...»...
...Մենք գիշեր-ցերեկ նաեւ ակտիվ արտաքին քաղաքականություն ենք իրականացնում` հանդիպել եմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ...«ՄԵԿՆ ՈՒՆԵՄ` ԲԵԿՆ ՈՒՆԵՄ»
Գագիկ Աբգարյան 1
2007թ.-ի խորհրդարանական եւ ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր խոհերի տեղիք են տալիս:
Բոլորս գիտենք, որ Քոչարյան-Սարգսյան դուետի տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրությունների ...
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԿՈՒՄ
Մարինե ԽառատյանՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
ՈՉ ՄԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ՄԻՆՉԵՒ ԱՐԴԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ԵԽ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՌԵՑՈՒՄԸ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՉՍԿՍԵՑ
Վարդգես ԳասպարիՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է»
Կարինե Հարությունյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

