
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
- Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:

Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում է 2007-ի սեպտեմբերի 21-ից սկսած: Օր օրի այս վարչախումբը իր խուճապահար քայլերով ավելի ու ավելի էր մոտենում իր վախճանին: Այսօր այդ վախճանը փաստ է, իսկ երեկ փաստի ապացույցներից մեկը «քայլում էր» Երեւանի կենտրոնական փողոցներով: : Սա էր կարգախոս-առաջնորդողը երեկվա երթի: Ազատության հրապարակ: Թումանյան փողոց, ապա` Աբովյանով Հանրապետության հրապարակ: Եվ` ՀՀ գլխավոր դատախազություն: Մեր ուսանող զավակներն էին, մեր երկրի վաղը կերտողներն էին, մեր ազգի լույսը կրողներն էին: Բազմաթիվ բուհերի ուսանողներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում իրենց համակուրսեցիների, ընկերների ձերբակալության առիթով: Ցուցարարները ոտքերը դոփելով եւ «Ազատություն» վանկարկելով անցնում էին Թումանյան փողոցով: Որքա՞ն էր նրանց թիվը` ո՞վ կարող է ասել: Այնպիսի տպավորություն էր, թե երթը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Աբովյան փողոց: «Սեր-ժիկ հեռացիր, Լե-վոն նախագահ»: Շարքերը համալրվում էին նոր երիտասարդներով: Խանութներից, տներից մարդիկ էին միանում ու այնպիսի եռանդով էին վանկարկում «Սերժիկ հեռացիր», որ կաթիլ մը ինքնասիրություն ունեցող մարդը վաղուց արդեն «աբուռը քաշած կլիներ»: Ինչեւէ: Երթի թափը չմոռանանք: Հանրապետության հրապարակում երեւաց միայն, թե երիտասարդների ինչ հզոր բանակ ունենք, երբ արդեն երթի մասնակիցների մի մասը «լցվեց» հրապարակ: «Ամոթ, հեռացիր» վանկարկումներով ցուցարարները դիմեցին գործող վարչապետին: Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն երկու քայլի վրա էր: Վարչախումբը պատրաստվել էր: Ոստիկանության մոտ հարյուր զինվորներ վահաններով ու «դուբինկաներով» կանգնած էին: Նրանցից շատերը հազիվ էին թաքցնում իրենց հիացմունքը ցուցարար երիտասարդների քաջության նկատմամբ: Իսկ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում էր երթը, զգուշացրեց-հորդորեց ցուցարարներին պահպանել իրենց երթի խաղաղ ընթացքը, ոստիկանության նկատմամբ ոչ մի թշնամական արտահայտություն թույլ չտալ. «Նրանք բոլորը մեր սերնդակիցներն են, մեր եղբայրները: Նրանք մեզ հետ են»: Ցուցարարները ծափերով ողջունեցին ոստիկաններին եւ վանկարկեցին. «Մի-ա-ցում»: Ապա` հնչեցվեց ձերբակալված ուսանողներին եւ երիտասարդներին ազատ արձակելու պահանջը եւ ցուցարարները վանկարկեցին. «Ա-զա-տու-թյուն»: Հայտարարվեց, որ Շարժմանն է միացել գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: «Գագիկ, Գագիկ», - վանկարկեցին ցուցարարները: Ապա` «Լե-վոն, Լե-վոն»: Հնչեց հաջորդ պահանջը. «Քրեական գործեր հարուցել եւ պատժել Հայաստանի բոլոր ընտրակեղծարարներին: Մասնավորապես` Մխչյանի Մկան լակոտներին, Նեմեց Ռուբոյին, Փամբուկյան Հարութին, Թոխմախի Մհերին եւ մյուսներին»: Հետեւեց ցուցարարների վճռականության եւ միակամության վանկարկումը. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ցուցարար ուսանողները, Արցախյան պատերազմում իրենց հաղթանակի կռիվը տված Հատուկ գնդի ազատամարտիկները, երթին միացած մյուս հայերը շարունակեցին իրենց հաղթական ճամփան դեպի Ազատության հրապարակ: Նույն ոգով, նույն վանկարկումներով, նույն ոգեղենությամբ: Երեկ մեր զավակներն ապացուցեցին, որ մեր երկրի արժանի ժառանգորդներն են:
- Կարինե Հարությունյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ. 3
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:
Ինչ խոսք, համոզված ենք` ...ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 4
Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են ...ՈՂՋՈՒՅՆ, ԻՄ ՍԵՐ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Վաչե Պետրոսյան 1
Մի փոքրիկ փետրվար, որ արթնացրեց Ալիքը մեծ ըմբոստության ոգու.
Ողջույն, իմ Սեր` Ազատության կնիք էլ չեմ կարող ինձ թաքցնել դատարկ
վեճերի մեջ ճշմարտության տաղի,
էլ չեմ կարող վառարանը գրկած`
շնչել քծնանք` ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
Հ.Մ. 5
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, ...«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
Աստղիկ Հախինյան
Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:
Խոսքն ամենեւին այս կամ այն ...«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 2
Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՀԻՇԵՆՔ ԱՆԵԿԴՈՏԸ
Արամ Ամատունի 2
Հանրապետության շատ քաղաքացիների որոշակի տարակուսանք ու նույնիսկ մտահոգություն է պատում, երբ նրանք լսում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ու միջազգային կառույցներից ստացվում Սերժ Սարգսյանին ...ՀԱՂԹՈՂԸ ԴԱՎԻԹՆ Է
Մարինե Խառատյան 2
Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը:
Երբ մտնում ես ...ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
Էմմա Գաբրիելյան 1
Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին ...«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Կարինե Հարությունյան
Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:
Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում ...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԻ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ»
2
Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:
Ե՞ս:
Իհարկե:
Միայն Լեւոն:
Լեւոնը... ուրիշ է:
Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա: ...ԵՐԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1
Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:
Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ...ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:
Ու դա ...
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ ՍԿՍԵԼՈՒ Է ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ
Էմմա ԳաբրիելյանԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ՊԱՅՔԱՐԸ
Մարինա ԲաղդագյուլյանԸՍՏ ՁԵԶ` ՇԱՐԺՈՒՄԸ ԵՐԲ ԿՏՈՆԻ ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
«...ՕԳԼԱՍԻՏԵ ՎԵՍ ՍՊԻՍՈԿ, ՊՈԺԱԼՈՒՅՍՏԱ...»
ԱՄԱՌԸ «ՄԹՆԵՑ», ԺԱՄՆ Է ԱՐԴԵՆ ԼՈՒՍԱԲԱՑԻ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

