
ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
- Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին նախագահը` նաեւ երրորդ նախագահն է»` այս խոսքերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է, ում` Ազատության հրապարակում հայտնվելը երեկ բազմահազարանոց բազմության ցնծությունը առաջացրեց, եւ ամբողջ հրապարակը սկսեց միաբերան վանկարկել` «միացում»: Գ.Ջհանգիրյանը անկեղծացավ, որ բազմաթիվ ընտրությունների է առնչվել, սակայն այն ընտրակեղծիքների չափերը, բռնություններն ու ահաբեկումները, որոնք կատարվել են փետրվարի 19-ի ընտրություններում` երբեք չեն եղել մինչեւ այժմ, ապա խնդրեց ժողովրդին տեր կանգնել կատարած ընտրությանը. «Այս հողի վրա, ի վերջո, պիտի հաստատենք օրենքի իշխանություն: Չընկրկեք որեւէ ուժի առաջ, այս երկրում չկա ոչ մի գեներալ, ոչ մի զինվորական, ով հայ ժողովրդի վրա ձեռք կբարձրացնի», - հայտարարեց Գ.Ջհանգիրյանը եւ անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը. «Ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գնահատականներին. անջատված մասով ապօրինի քրեական գործի վարույթը կարճվեց` քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով եւ այդ անջատված մասով քննությունը առջեւում է, եւ եթե դուք օգնեք ընտրված նախագահին եւ ինձ` գործը կհասցնենք մինչեւ վերջ». ամբողջ հրապարակը սկսեց ուժգին վանկարկել` «հիմա, հիմա», եւ Ջհանգիրյանի ներկայությամբ, ըստ էության, ամրագրվեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը շատ դյուրին է բացահայտելը: Այնուհետեւ Գ.Ջհանգիրյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր իրենց Վազգենական են համարում. «Բավական է սեղանների շուրջ կենացներ ասեք, լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք, օրը եկել է` տեր կանգնեք էս երկրին»: Երեկ հարթակում էր նաեւ հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի անդամ, հատուկ գործերով քննիչ Սամվել Հովհաննիսյանը, ով հարցաքննել է Նաիրի Հունանյանին: Ս.Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ հոկտեմբերի 27-ի գործը քննել են նվիրումով, եւ փաստեց, որ գործը այն պահից, որ դադարեցված է` ընդամենը պետք է շարունակել. «Եվ դուք կիմանաք այն, ինչին ինը տարի սպասում եք»: Ժողովուրդը դարձյալ վանկարկում էր` «հիմա, հիմա»:

Օրվա հաջորդ նորությունը Ազգային ժողովի յոթ պատգամավորների հայտարարությունն էր, որով նրանք համաժողովրդական շարժմանը միանալու մասին հայտնեցին: ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Ղազարյանը հանրահավաքում ընթերցեց ՀՀԿ-ականներ` Հրանտ Գրիգորյանի, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանի, Արմեն Մխիթարյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ` Կարո Կարապետյանի, Տիգրան Ստեփանյանի, ինչպես նաեւ` անկախ պատգամավոր` Ռուստամ Գասպարյանի համատեղ հայտարարությունը, որով նրանք հավաստիացնում են, թե ժողովրդի հետ են:
Հայաստանի սիրտը Ազատության հրապարակն է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա իր ելույթում վստահեցրեց, որ «չափազանց գոհ է գործի ընթացքից եւ որ չի կասկածում այդ գործի վերջնական ելքին. «Մեր հանրահավաքներում, երթերում զանգվածներն օր օրի բազմապատկվում են: Այսօր մեզ միացավ մի հզոր համալրում` ուսանողական շարժումն է դա, եւ ես վստահ եմ, որ վաղը այդ շարժումը տասնապատկվելու է»: Հաղթած թեկնածուն հրապարակեց նաեւ իր «առաջին հրամանագիրը»` դիմելով ՀՀ բոլոր ԲՈւՀ-երին. «Համալսարանը Ազատության հրապարակն է, եւ ես ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդների պրոֆեսորը լինելու պատիվը ինձ եւ իմ ընկերներին է վիճակված»: Լ.Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ համաժողովրդական ընդվզման, վրդովմունքի արտահայտման, ցասումի, միացումի այս ոգեղեն վիճակը` ստուգատես է. «Զտման պրոցես է. սա այն պահն է, երբ մեր ընկերները, որոնց մենք չէինք ճանաչում, բացահայտում են իրենց իրական կերպարը, սա վեհացման եւ միաժամանակ ստորացման ժամանակաշրջան է: Այս պահին է, որ լիովին բացահայտվում է մարդը. բոլոր այն մարդիկ, որոնք պայքարել են անկախության համար, պայքարել են Արցախի ազատագրման համար` մեկը մյուսի ետեւից կանգնում են մեր կողքին», - նկատեց նախագահը, հավելելով, թե վստահ է, որ Հայաստանում չի գտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ այսօր դեմ դուրս գա ժողովրդին. «Դրանք մեր ազգի տականքն են: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք, որքան հզորանում է մեր շարժումն ու համախմբվում մեր ժողովուրդը` այդ տականքը նվազում, գնում-մտնում է իր բները, նրանց ձայնը վաղը չի լսվելու: Սա ոգեղեն պահ է, որը նյութականանալու է` նյութականացումը լինելու է ժողովրդի իշխանության հաստատումը մեր երկրում»: Լ.Տեր-Պետրոսյանը ամրագրեց նաեւ, որ այսուհետեւ Հայաստանի սիրտը Ազատության հրապարակն է. «Այսօր մենք տեր ենք կանգնել Ազատության հրապարակին, իսկ դա գրավականն է մեր երկրին տեր կանգնելու: Նրանց հույսը այն է, թե մեր համբերությունը չի բավարարի, որ հայ ժողովուրդը ընդունակ է ընդամենը պոռթկումների: Չարաչար սխալվում են, որովհետեւ այդպես էին կարծում 1988-91թթ., սակայն երեք տարի շարունակ մեր ժողովուրդը չլքեց այս հրապարակը, արցախյան պատերազմը եւ մեր իրական շարժումը տեւեց 1988-1994թթ, որի ընթացքում արձանագրվեցին հայ ժողովրդի պատմության մեծագույն նվաճումները` Անկախության ձեռքբերումը եւ Արցախի ազատագրումը: Նրանց չի հաջողվի հոգնեցնել, ահաբեկել մեր ժողովրդին: Հոգնածը, ահաբեկվածը իրենք են», - նշեց Լ.Տեր-Պետրոսյանը, ապա ամփոփեց միտքը` ընգգծելով, որ Ազգային ժողովում ունեն մի հզոր ֆրակցիա` դրանք արդեն միացած պատգամավորներն են, «Ժառանգություն» կուսակցությունը. «Այս հրապարակը պետության, իշխանության մաս է կազմում, ավելին` պետական մարմինների 99 տոկոսը այսօր կանգնած է մեր կողքին, եթե կան նրանց մեջ ավազակապետության ներկայացուցիչներ, ավազակապետության հիմնասյուներ, քրեական տարրեր, ապա դրանք այդ մարմինների ամենաբարձրաստիճան մի քանի հոգին են», - ասաց նախագահը` վստահեցնելով, որ շուտով նաեւ կլինեն ոստիկանության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց դիրքորոշումները եւ նրանցից շատերից ունեն լուրջ հավաստիացումներ, որ նրանք եւս համաժողովրդական Շարժման հետ են: Իր ելույթը Լ.Տեր-Պետրոսյանը երեկ եզրափակեց խորհրդանշական մի փաստ ուշադրության արժանացնելով. այն, որ երիտասարդների երեկվա երթի ամենացայտուն կարգախոսը եղել էր` «ազատություն» բառը. «Դա նշանակում է, որ մեր ուսանողությունը, մեր երիտասարդությունը հասկացել է մարդկային ամենամեծ արժեքը, արժեք, որը վեր է բոլոր հաղթանակներից, անգամ պետականությունից, դրանք ոչինչ են, եթե չեն ապահովում ազատություն: Ազատությունը Աստծո շնորհ է` Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով եւ մարդ ընտրության իրավունք ունի` ընտրում է կամ չարը կամ բարին: Մենք ընտրել ենք բարին, իսկ չարը կործանվելու է: Հետեւաբար մեր հավիտենական գոյության հիմնական գաղափարը Ազատությունն է»:
Մենք պարում ենք, Ռոբերտն ու Սերժիկը ճամպրուկներն են հավաքում Երեկ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Ազատության հրապարակը անվանեց «ազգային իրավագիտության հրապարակ» եւ վստահեցրեց, որ այն իրացնելու է ժողովրդի հավաքական-քաղաքացիական եւ ազգային իրավունքը «Արդյոք սա՞ էր այն հաղթանակը, որին նա արժանի էր, արդյոք սա՞ էր այն ընտրությունը, որը բերելու էր օրինավոր նախագահ», - դիմեց նա իշխանության թեկնածուին եւ խոսելով ներողամտության մասին` կարծիք հայտնեց, որ ժամանակն է, որ Ս.Սարգսյանը ներողություն խնդրի եւ միանա ընտրությունների վերանայման շարժմանը եւ դա նրա լրջագույն փորձությունը կլինի: Երեկ հայտնի դարձավ, որ ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ եւ դասախոսներ ստորագրահավաք են կազմակերպել, իսկ հայտարարության մեջ դժգոհություն է արտահայտված փետրվարի 19-ին կայացած ընտրությունների ընթացքում կատարված խախտումների, բռնարարքների, ձեւավորած վախի մթնոլորտի առնչությամբ. «Ես ամաչում եմ, որ իմ ԲՈւՀ-ի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, ուստի հայտարարում եմ դասադուլ եւ գործադուլ` պահանջելով Ս.Սարգսյանից հրաժարվել Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից», - ասված է հայտարարության մեջ, որի տակ արդեն իսկ ստորագրել են հարյուրավոր ուսանողներ եւ դասախոսներ ու հանրահավաքի ընթացքում դրանց էին միանում նրանք, ովքեր դեռ չէին միացել: Երեկ ժամը 21-ի սահմաններում, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հրավառություն տեղի ունեցավ, որը նախագահը դիտում էր երեք թոռնիկների հետ: Հանրահավաքի ողջ ընթացքում դարձյալ տոն էր ու ցնծություն էր, երաժշտության ներքո պարում էին թե հարթակում` բոլոր առաջնորդները, այդ թվում` երկրի նախագահը եւ թե ամբողջ հրապարակը: Բազմահազարանոց բազմությունը դարձյալ տոնական տրամադրությամբ գիշերն անցկացրեց հրապարակում` ժամ առ ժամ ավելացող վրաններով: Ուշ երեկոյան, Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժմանն է միացել նաեւ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, ով հարթակից հայտարարել է, որ միշտ ծառայել է ժողովրդին եւ այժմ էլ ժողովրդի կողքին է: Կեսգիշերն անց էլ, երկրի նախագահը շարունակում է զրուցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնց հետ մեկտեղ որոշել է անցկացնել նաեւ գիշերը:
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
հավատ գրել է:
եթե Ջհանգիրյանն է եղել հողը,որը մինջեվ հիմա պատսպարվել է հենց այդ կառավարության ստվերում,էլ ինչի՞ մասին կարելի է խոսել:Միթե՞ նա չի ամաչում բարձրանալով բեմ,երբ նրա ձեռքով հազարավոր մարդիկ արդարացել են անարդար վճիռնեչի:Նա չի հասկանում արդյո՞ք, որ այդ մոլորված ժողովուրդը դուրս է եկել անարդարության դեմ,այլ ոչ թե կաշառակերերին եվ հանցագործներին ավելի բարձեր պաշտոնների հացնելու:Դրա համար ժամանակ է պետք ,որ այդ մոլորվածները հասկանան թե՞ ինչի համար են դուրս եկելեվ ում են սատարում:Հույս ունեմ, որ շատ չի երկարի եվ նրանք կհասկանան թե ում են սատարում:
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ. 3
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:
Ինչ խոսք, համոզված ենք` ...ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 4
Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են ...ՈՂՋՈՒՅՆ, ԻՄ ՍԵՐ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Վաչե Պետրոսյան 1
Մի փոքրիկ փետրվար, որ արթնացրեց Ալիքը մեծ ըմբոստության ոգու.
Ողջույն, իմ Սեր` Ազատության կնիք էլ չեմ կարող ինձ թաքցնել դատարկ
վեճերի մեջ ճշմարտության տաղի,
էլ չեմ կարող վառարանը գրկած`
շնչել քծնանք` ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
Հ.Մ. 5
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, ...«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
Աստղիկ Հախինյան
Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:
Խոսքն ամենեւին այս կամ այն ...«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 2
Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՀԻՇԵՆՔ ԱՆԵԿԴՈՏԸ
Արամ Ամատունի 2
Հանրապետության շատ քաղաքացիների որոշակի տարակուսանք ու նույնիսկ մտահոգություն է պատում, երբ նրանք լսում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ու միջազգային կառույցներից ստացվում Սերժ Սարգսյանին ...ՀԱՂԹՈՂԸ ԴԱՎԻԹՆ Է
Մարինե Խառատյան 2
Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը:
Երբ մտնում ես ...ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
Էմմա Գաբրիելյան 1
Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին ...«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Կարինե Հարությունյան
Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:
Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում ...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԻ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ»
2
Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:
Ե՞ս:
Իհարկե:
Միայն Լեւոն:
Լեւոնը... ուրիշ է:
Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա: ...ԵՐԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1
Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:
Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ...ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:
Ու դա ...
ԵՎ ՏԻԿԻՆ ՄԻ` ՀԵՂԻՆԵ ԱՆՈՒՆՈՎ
Հեղինե ՄանուկյանԻ՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ ԱմատունիՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ ԱմատունիՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի ԵղիազարյանՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

