
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
- Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական մամուլից եւ հեռուստաընկերություններից:

Այսպես` «Կոմերսանտը» գրում է, որ Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է նստացույց: Ընդդիմության կողմն են անցել պաշտպանության նախարարության որոշ ղեկավարներ: Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցողների քանակն ավելանում է: Ընդդիմության առաջնորդները իրողությունը որակել են հեղափոխություն: Ի պատասխան` իշխանությունները փողոց են դուրս բերել հատուկ ստորաբաժանումներ: «Կոմերսանտը» գլխավոր ինտրիգը համարել է Լեւոն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությունը, թե փետրվարի 21-ին հանրահավաքի մասնակիցները ականատես են լինելու կարեւոր իրադարձության: «Կոմերսանտը» ներկայացնում է, որ Ազատության հրապարակի ամբիոնին մոտեցած ոստիկանությունը քշվել է: Վերջիններս հանրահավաքը անօրինական են համարել: Ռուսական հրատարակությունը ակնարկում է, որ «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունից պահանջել է վարչապետի պաշտոնը եւ մերժվել է նրանից: Մանրամասն ներկայացնելով հանրահավաքը` «Կոմերսանտը» ընդգծում է ամենակարեւոր իրադարձությունը. Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ընդդիմության կողմն են անցել պաշտպանության 2 փոխնախարարները` Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը, ովքեր բանակցություններ են վարում գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ: Այս հայտարարությունը բուռն ծափահարություններով են ընդունել հանրահավաքի բազմահազար մասնակիցները: «Կոմերսանտը» ներկայացնում է, որ թեպետ 100 ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում, սակայն Սերժ Սարգսյանի շտաբից հանրապետական Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ընտրակեղծիքների հայտնաբերումը ոչ մի կերպ չի անդրադառնա ընտրությունների ելքի վրա: Այնուհետեւ նա ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հաղթել են «պատերազմը», եւ նրանք ձեռքերը ծալած չեն նստի` սպասելով նոր պատերազմի: Շարմազանովը, ըստ թերթի, ընդգծում է, թե իրենց ռազմավարական գործընկերները ըմբռնում են, թե ինչ է կատարվում երկրում, եւ արդեն Ռուսաստանը եւ Եվրոպան շնորհավորել են Սերժ Սարգսյանին` հայտնելով իրենց աջակցությունը: «Կոմերսանտը», սակայն, ընդգծում է, որ Հայաստանի ոչ բոլոր գործընկերներն են աջակցել պարոն Սարգսյանին: Փետրվարի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի նախագահական ընտրություններում քվեների հաշվարկի հետ կապված հիմնախնդիրների առնչությամբ: Մասնավորապես` պետքարտուղարության ներկայացուցիչ Էդգար Վասկեսը հայտարարել է, որ թեպետ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող, այդուհանդերձ ԱՄՆ-ն մտահոգված է հաշվետվության որոշ դրույթներից` ներառյալ այն, որ ձայների հաշվարկը անբավարար է գնահատվել 15 տոկոս ընտրատեղամասերում, որտեղ այցելել են դիտորդները: Պարոն Վասկեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը` ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից եւ բռնություններից, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ ցույցերի անցկացման վայրից: «Կոմերսանտը» ընդգծում է, որ գիշերը Երեւանի փողոցներում մեծ քանակությամբ հատուկ ստորաբաժանումներ են կենտրոնացվել: Ռուսական մեկ այլ հրատարակություն «ՆԳ»-ն նշում է. որ ԵԱՀԿ խոսնակ Հենս Հագեն Էշենբահերը հայտարարել է, որ ճանաչելով ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան` այդուհանդերձ դիտորդները դիտողություններ ունեն իշխանությունների եւ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Թերթը վկայաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքը, թե նորընտիր նախագահին շնորհավորելը վաղաժամ է եւ հետագայում ստիպված կլինեն դրանք չեղյալ համարել: «ՆԳ»-ն վատ նախանշան է համարել Ազատության հրապարակում ոստիկանների հայտնվելը: Իսկ «Նոր Եվրոպա» կայքը նշում է, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը, ինչպես նաեւ նրա քաղաքական հակառակորդների արձագանքը կանխատեսվում էր: Կայքի տեղեկատվության մեջ հատկապես ընդգծվում է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի ընդգծված ռուսամետությունը, ինչը հաշվի է առնվում Վաշինգտոնում: Կայքը նշում է, որ հայ ժողովուրդը, որը ունի հազարամյակների պատմություն, ի տարբերություն վրացիների, ունի պատմական հիշողություն եւ դրանով է բացատրվում Հայաստանի արտաքին քաղաքականությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների դոմինանտությունը: Եվ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն կամենում է իր ազդեցությունը ուժեղացնել նաեւ Հայաստանում: Դա է պատճառը, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանում վարչակարգի փոփոխությամբ: Ըստ կայքի` այս իրողությամբ է բացատրվում նաեւ Ռուսաստանի զգուշավորությունը Հայաստանում ցանկացած փոփոխության հանդեպ: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը կամենում է չեզոքացնել Մոսկվայի ազդեցությունը ցանկացած տեղ: Թեպետ հայ հանրույթի մեծամասնությունը ռուսամետ կողմնորոշում ունի, սակայն քաղաքացիականի վերածվող հասարակությունը համարվում է ռուսական ինտեգրացիոն վեկտորի հակառակորդը եւ կողմնորոշված է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմը, սակայն ավելի ընդգծվում է դեպի Եվրամիություն միտվածությունը: Կայքը ընդգծում է, որ այդ առումով հայկական ընտրանին քիչ է տարբերվում ուկրաինական, նույնիսկ ռուսական ընտրանուց, որոնք գավառական են համարվում Եվրոպայի ճակատում: Ռուսաստանը իրեն պարկեշտ դրսեւորեց Հայաստանի նախագահական ընտրությունների խորապատկերում եւ չմիջամտեց: Սա դրական երեւույթ է: Ռուսաստանում դժվար չէր ըմբռնելը, որ Հայաստանը Ուկրաինա չէ եւ Հայաստանում չկա ռուսաֆոբիա: Այսինքն` Հայաստանում անջրպետները ռուսամետության եւ ամերիկամետության միջեւ չեն:
- Գոհար Բարսամյան
Քննարկում
հայուհի գրել է:
ՄԻ՞ԹԵ...
ԱՅՆ ԸՆՏԱՆԻՔԸ,ՈՐԸ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ՆԵՐՔԻՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՂԱՂԱԿԵԼ...ՇՈՒՏՈՎ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է ՀԵՆՑ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ...
Սիրելի հայուհիներ, հայեր , աղաչում եմ, ավելի սթափ նայեք ձեր շուրջը // սա դեժավյու է// կրկին ամբիոնից գոռում են երկրից նեղացած կուռ ու կուշտերը ,որոնք ցանկացած պահի պատրաստ են թքել ամեն ինչի վրա եւ փախչել արտասահման, իսկ հավատարիմ միամիտներին թողնել սերունդների անարգանքի մեջ...
ՀԻՇԵՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,,,
ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԵՆՔ ԱՅՍՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՂԵԼ ՈՒ ՎԵՐՋՈՒՄ Ո՞Վ Է ՇԱՀԵԼ ,
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՞...
ՈՉ...
ՇՐՋԱՊԱՏԻ ԱՏԱՄ ԿՐՃՏԱՑՆՈՂՆԵ՞ՐԸ՝ ԱՅՈ...
ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ ՝
ՀԱՅԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԵԼ...
ԿՌԻՎ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ ԻՐԱՐ ՄԵՋ ՈՒ ԱՄԵՆԱԹԵԺ ՊԱՀԻՆ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԹԱԹԵՐԸ ՇԸ-ՐԸՓ ՄԵՐ ՎՐԱ...
ՀԵՏՈ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԿՌՈՏԵԼՈՎ ՀՐՃՎՈՒՄ...
ԹԵ ԱՌԱՋ ԱՅԴ ՃԱՆԿՌՈՑԻՑ ՄԻ ՓՈՔՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԻՆՔ ՓՐԿԵԼ,,, ՀԻՄԱ ԷԼ ԲԱՆ ՉԻ ՄՆԱ ՓՐԿԵԼՈՒ...
Երբ չարագործները խնջույքի կամ վեճի պահին ներս են սղոսկում աշխատում են չտարբերվել ու , երբ բոլորը կորցնում են զգոնությունը... այդ ժամանակ հեշտությամբ հասնում են իրենց նպատակին...
ԱՅՍ ՄԻՏԻՆԳՆԵՐԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԱԶԳՈՎԻ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՆ Է...
ԷԼԻ ԵՄ ԱՍՈՒՄ ՓՈՐՓՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԷՐԸ ԵՎ ՎԵՐՋԸ ՏԵՍՆԵԼՈՎ ...
ՍԹԱՓՎԵՔ....
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՀՈՎ ՍԵՐԺԻՑ ԿԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՎՐԵԺ ՉԵՔ ԼՈՒԾԻ...
Gohar գրել է:- հայուհի
ՄԻ՞ԹԵ...ԱՅՆ ԸՆՏԱՆԻՔԸ,ՈՐԸ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ՆԵՐՔԻՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՂԱՂԱԿԵԼ...ՇՈՒՏՈՎ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է ՀԵՆՑ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ...
Սիրելի հայուհիներ, հայեր , աղաչում եմ, ավելի սթափ նայեք ձեր շուրջը // սա դեժավյու է// կրկին ամբիոնից գոռում են երկրից նեղացած կուռ ու կուշտերը ,որոնք ցանկացած պահի պատրաստ են թքել ամեն ինչի վրա եւ փախչել արտասահման, իսկ հավատարիմ միամիտներին թողնել սերունդների անարգանքի մեջ...
ՀԻՇԵՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,,,
ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԵՆՔ ԱՅՍՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՂԵԼ ՈՒ ՎԵՐՋՈՒՄ Ո՞Վ Է ՇԱՀԵԼ ,
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՞...
ՈՉ...
ՇՐՋԱՊԱՏԻ ԱՏԱՄ ԿՐՃՏԱՑՆՈՂՆԵ՞ՐԸ՝ ԱՅՈ...
ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ ՝
ՀԱՅԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԵԼ...
ԿՌԻՎ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ ԻՐԱՐ ՄԵՋ ՈՒ ԱՄԵՆԱԹԵԺ ՊԱՀԻՆ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԹԱԹԵՐԸ ՇԸ-ՐԸՓ ՄԵՐ ՎՐԱ...
ՀԵՏՈ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԿՌՈՏԵԼՈՎ ՀՐՃՎՈՒՄ...
ԹԵ ԱՌԱՋ ԱՅԴ ՃԱՆԿՌՈՑԻՑ ՄԻ ՓՈՔՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԻՆՔ ՓՐԿԵԼ,,, ՀԻՄԱ ԷԼ ԲԱՆ ՉԻ ՄՆԱ ՓՐԿԵԼՈՒ...
Երբ չարագործները խնջույքի կամ վեճի պահին ներս են սղոսկում աշխատում են չտարբերվել ու , երբ բոլորը կորցնում են զգոնությունը... այդ ժամանակ հեշտությամբ հասնում են իրենց նպատակին...
ԱՅՍ ՄԻՏԻՆԳՆԵՐԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԱԶԳՈՎԻ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՆ Է...
ԷԼԻ ԵՄ ԱՍՈՒՄ ՓՈՐՓՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԷՐԸ ԵՎ ՎԵՐՋԸ ՏԵՍՆԵԼՈՎ ...
ՍԹԱՓՎԵՔ....
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՀՈՎ ՍԵՐԺԻՑ ԿԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՎՐԵԺ ՉԵՔ ԼՈՒԾԻ...
Bravo, es amboxjovin hamamitem dzez het...- հայուհի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ. 3
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:
Ինչ խոսք, համոզված ենք` ...ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 4
Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են ...ՈՂՋՈՒՅՆ, ԻՄ ՍԵՐ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Վաչե Պետրոսյան 1
Մի փոքրիկ փետրվար, որ արթնացրեց Ալիքը մեծ ըմբոստության ոգու.
Ողջույն, իմ Սեր` Ազատության կնիք էլ չեմ կարող ինձ թաքցնել դատարկ
վեճերի մեջ ճշմարտության տաղի,
էլ չեմ կարող վառարանը գրկած`
շնչել քծնանք` ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
Հ.Մ. 5
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, ...«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
Աստղիկ Հախինյան
Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:
Խոսքն ամենեւին այս կամ այն ...«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 2
Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՀԻՇԵՆՔ ԱՆԵԿԴՈՏԸ
Արամ Ամատունի 2
Հանրապետության շատ քաղաքացիների որոշակի տարակուսանք ու նույնիսկ մտահոգություն է պատում, երբ նրանք լսում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ու միջազգային կառույցներից ստացվում Սերժ Սարգսյանին ...ՀԱՂԹՈՂԸ ԴԱՎԻԹՆ Է
Մարինե Խառատյան 2
Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը:
Երբ մտնում ես ...ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
Էմմա Գաբրիելյան 1
Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին ...«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Կարինե Հարությունյան
Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:
Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում ...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԻ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ»
2
Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:
Ե՞ս:
Իհարկե:
Միայն Լեւոն:
Լեւոնը... ուրիշ է:
Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա: ...ԵՐԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1
Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:
Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ...ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:
Ու դա ...
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե ՀարությունյանԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ...
Հեղինե ՄանուկյանԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

