
«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
- Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ խախտում են քաղաքացիների` ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:

Դրա վառ ապացույցը մարզերից Երեւան եկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների երթեւեկի միտումնավոր դադարեցումն է, որի նպատակը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցների մուտքը դեպի մայրաքաղաք խոչընդոտելն է: Սակայն փոխադրամիջոցների բացակայությունը, ի հիասթափություն իշխանությունների, պատճառ չի դառնում, որպեսզի հանրահավաքի մասնակիցների շարքերը նոսրանան կամ էլ կոտրվի «կրիտիկական մասսայի» հեղափոխական ոգին: Մարդիկ ապավինում են իրենց աստվածատուր «փոխադրամիջոցի»` մի զույգ ոտքերի զորությանն ու հատելով տասնյակ կիլոմետրեր` գալիս ու մասնակցում են արդեն երեք օր շարունակվող շուրջօրյա հանրահավաքներին: Այս էլ երրորդ օրն է, ինչ ժամը 12-ից սկսած գրեթե դադարեցվում է Արարատի մարզի շրջակա գյուղերից ու քաղաքներից Երեւան եկող միկրոավտոբուսների երթեւեկը, ավելի ճիշտ, դրանք ուղեւորվում են մայրաքաղաք, սակայն ըստ վերեւից իջեցված հրահանգի` դափ-դատարկ վիճակում: Իսկ այն ճարպիկ վարորդները, ովքեր, այսպես ասած, «գրդոնի» արդյունքում` անլեգալ ճանապարհով հաջողում են «պասաժիր հավաքել» Արտաշատ-Երեւան մայրուղուց, այնուամենայնիվ մարդկանց չեն կարողանում մայրաքաղաք հասցնել, քանի որ, ինչպես ասաց, վարորդներից մեկը` «Նորագավիթի ԳԱԻ-ի պոստի մոտ մլիցեքը կանգնացնում են ու պասաժիրներին իջացնում մեքենայից: Նորագավիթից մինչեւ «Ռոսիա» (վերջին կանգառն է) հավայի տեղն ենք գնում ու մեզ մնում ա միայն բավարարվել Երեւանից Արտաշատ եկող պասաժիրներին տեղափոխելով: Հետո էլ օրվա վերջում պիտի պլան մուծվենք ղեկավարությանը: Մի երկու կոպեկ փող էինք աշխատում, էն էլ ցամաքացրին»: Ի դեպ, «ղեկավարությունն» այս դեպքում տարածքային կառավարման նախարար, Սերժ Սարգսյանի խոնարհ ծառա Հովիկ Աբրահամյանն է, որին է պատկանում տրանսպորտային միջոցներ շահագործող «ԼԻԳԱ ՍՊԸ»-ն կամ «մասնագիտական» լեզվով ասած` Արտաշատ-Երեւան «մաշրուտնու գիծը»: (Հովիկ Արգամիչը հավանաբար լսելով, որ իր անունը տարբեր շեշտադրումներով պարբերաբար շրջանառվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներում եւ որ ինքն էլ ակամա հաշվառվել է «կազմաքանդման ենթակա ավազակապետության մատյանում», փորձում է ձեռքից եկած բոլոր մեթոդներով խոչընդոտել հանրահավաքներին իր համերկրացիների մասնակցությանը): Այդ է պատճառը, որ մարզի բնակիչները մայրաքաղաք հասնելու համար ստիպված են լինում օգտվել տաքսիներից, որոնք եւս, պարզվում է, խիստ հսկողության տակ են: Արտաշատում գործող «Պարտեզ» տաքսի սերվիսի վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության աշխատակիցները նույնիսկ տաքսիներն են կանգնեցնում, եթե դրանցում երկուսից ավելի ուղեւորներ են լինում: Երեկ ժամը 17-ից սկսած ուղեւորների հոծ բազմություն էր հավաքվել «Ռոսիա» կինոթատրոնին հարող տարածքում, որտեղ եւ կայանում են Երեւանից Մասիս, Արտաշատ, Վեդի, Դվին, Քաղցրաշեն, Նորաշեն գնացող միկրոավտոբուսները: Պատճառը նշված ուղղություններով երթեւեկող երթուղայինների բացակայությունն էր: Այդ երթուղուց օգտվողները աչքները ջուր առած սպասում էին, թե երբ է վերջապես մի երթուղային հայտնվելու, որ իրենց հապշտապ գցեն դրա մեջ ու վերջապես տուն հասնեն: «Դիտավորյալ են այդպես անում, որ մարդիկ, ովքեր մասնակցում են միտինգին, չկարողանան տուն գնալ, փողոցներում մնան, սառեն, այսինքն` խրատվեն ու նորից չգան միտինգի: Ավելի լավ, եթե մինչեւ այս պահը միտք ունեի տուն գնալ-հանգստանալ, հիմա կվերադառնամ «Ազատության» հրապարակ ու միտինգի մյուս մասնակիցների հետ կգիշերեմ հրապարակում: Էս իշխանությունները չգիտեն, որ ազդեցությունը ծնում է հակազդեցություն, որ մահակը երկու ծայր ունի, որից մեկը, ի վերջո, իջնելու է մահակ բանեցնողի գլխին», - ասաց Երեւան-Վեդի երթուղայինին սպասող ուղեւորներից մեկը` Լյուսյա Աթանեսյանը: Մեկ այլ ուղեւոր ասաց, որ նախորդ օրը երբ կանգնեցրել ու բոլոր ուղեւորներին իջեցրել են Քաղցրաշեն-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսից, իրենք ստիպված են եղել Այնթապից մոտ 20 կմ քայլել ու հասնել Երեւան: Ուղեւորը պատմեց նաեւ, որ ոստիկանների ցինիզմն այն աստիճանի է հասել, որ վերջիններս կանգնեցնում են նույնիսկ մայրուղով քայլող հետիոտներին ու ծաղրանքով հարցնում` «ոտերդ տեխասմոտր արել ե՞ս, որ դուրս ես եկել աբգոնի»: Հանրահավաքի մասնակից, Քաղցրաշեն գյուղից ազգությամբ եզդի մեկ այլ բնակիչ խիստ զայրացած հայրենի իրավապահների վարքագծից` ասաց, որ ինքն ու իր մյուս ազգակիցները շատ կոփված են քայլելու մեջ եւ եթե պետք լինի, դիմացի սարն էլ կկտրեն ու «քյասար»` (կարճ) ճանապարհով կհասնեն ուր որ ուզում են` տվյալ դեպքում Ազատության հրապարակ:
- Հ.Մ.
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ. 3
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:
Ինչ խոսք, համոզված ենք` ...ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 4
Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են ...ՈՂՋՈՒՅՆ, ԻՄ ՍԵՐ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Վաչե Պետրոսյան 1
Մի փոքրիկ փետրվար, որ արթնացրեց Ալիքը մեծ ըմբոստության ոգու.
Ողջույն, իմ Սեր` Ազատության կնիք էլ չեմ կարող ինձ թաքցնել դատարկ
վեճերի մեջ ճշմարտության տաղի,
էլ չեմ կարող վառարանը գրկած`
շնչել քծնանք` ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
Հ.Մ. 5
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, ...«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
Աստղիկ Հախինյան
Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:
Խոսքն ամենեւին այս կամ այն ...«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 2
Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՀԻՇԵՆՔ ԱՆԵԿԴՈՏԸ
Արամ Ամատունի 2
Հանրապետության շատ քաղաքացիների որոշակի տարակուսանք ու նույնիսկ մտահոգություն է պատում, երբ նրանք լսում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ու միջազգային կառույցներից ստացվում Սերժ Սարգսյանին ...ՀԱՂԹՈՂԸ ԴԱՎԻԹՆ Է
Մարինե Խառատյան 2
Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը:
Երբ մտնում ես ...ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
Էմմա Գաբրիելյան 1
Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին ...«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Կարինե Հարությունյան
Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:
Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում ...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԻ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ»
2
Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:
Ե՞ս:
Իհարկե:
Միայն Լեւոն:
Լեւոնը... ուրիշ է:
Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա: ...ԵՐԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1
Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:
Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ...ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:
Ու դա ...
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանԲԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
Գայանե ԱռուստամյանՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ ԿՍՏԻՊԵՆ
Կարինե ՀարությունյանՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

