
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
- Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:

Խոսքն ամենեւին այս կամ այն նախընտրելի թեկնածուի թվացյալ կամ իրական հաղթանակի ու պարտության մասին չէ, ոչ էլ արդեն, ցավոք, «հայկական» դարձած ընտրակեղծիքների առատության, այլ աննախադեպ բռնությունների եւ կրիմինալի տոտալ օգտագործման: Երբ խիստ որոշակի ժամանակահատվածում խափանվեց բջջային հեռախոսակապը, պարզ էր, որ համապատասխան կենտրոնում մշակվել է սեփական ժողովրդին իր ձայնի իրավունքից ամենաբիրտ ձեւով զրկելու չափազանց մանրամասն ծրագիր: Հենց այդ ընթացքում են կատարվել զանգվածային լցոնումները, վստահված անձանց եւ դիտորդներին, ինչպես նաեւ լրագրողներին ահաբեկելու, ծեծելու, առեւանգելու դեպքերի մեծ մասը: Աստվածային եւ մարդկային օրենքները` մի կողմ (դրանց հիշատակումն անբարոյականներին անհասկանալի է). Քրեական օրենսգրքից էլ չվախենալով` նրանք հարյուրավոր մարդկանց առաջ խրձերով քվեաթերթիկներ խցկեցին քվեատուփերի մեջ: Չհավակնելով ընտրությունների խորազնին վերլուծաբանի դերին` պարզապես թվարկենք փաստեր: Ընտրակեղծիքների եւ խախտումների այս արարատյան խճապատկերը կազմվել է «Իրավական աջակցություն. ընտրություններ-2008» եւ «Մուտք» հ/կ-ների դիտորդներից, թեկնածուների շտաբներից ստացված տեղեկությունների հիման վրա: Իսկ մինչ այդ` Արարատի մարզին վերաբերող նախնական տվյալները. ըստ ԿԸՀ-ի հայտարարության, ընտրություններին մասնակցել է մարզի 136 801 բնակիչ, որը կազմում է ընտրողների 66.26 տոկոսը: Ավելի մանրամասն` թիվ 16 ԸԸՀ-44 586 մասնակից (68.24 տոկոս), թիվ 17 ԸԸՀ-44 714 մասնակից (76.10 տոկոս), թիվ 18 ԸԸՀ-50 796 մասնակից (72.29 տոկոս): Չնայած ստորեւ բերվող, ինչպես նաեւ երեւակայելի եւ աներեւակայելի այլեւայլ կեղծիքներին ու բռնաճնշումներին, Արարատի մարզում գտնվել են գյուղեր, որտեղ անհնար է եղել չընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը: Լիակատար հաղթանակ է գրանցվել Մասիսի շրջանի Այնթապ, Խարբերդ, Արգավանդ, Արտաշատի շրջանի Ջրաշեն, Բերքանուշ, Բաղրամյան եւ Գետազատ, Արարատի շրջանի Արալեզ եւ Տափերական գյուղերում: Չնչին բացառություններով` այդպիսին են եղել մարզի բոլոր ՏԸՀ-ների տվյալները, բայց բազմաժամ հաշվարկ-վերահաշվարկներից հետո հռչակել են այլ թեկնածուի հաղթանակը: - Արարատ գյուղում առանձնակի «ջանացել» է Վարժապետյան ընտանիքը. ընտրատեղամասից մի քիչ հեռու կանգնած ավտոմեքենայի բաց թափքից փող են բաժանել ընտրակաշառքից չխորշողներին, իսկ լուսանկարելու փորձ արած համագյուղացուն սպառնացել են ու հեռացրել տարածքից: - Նույն Վարժապետյաններից Սարգիսը, որ Տափերականում գինու գործարան է ձեռք բերել, այդ գյուղում դեռ փետրվարի սկզբներին է լուրեր տարածել, որ 100-ական դոլար է բաժանելու իր ուզած թեկնածուին ընտրողներին, ընտրության նախորդ օրը գործարանի հաշվապահը կաշառվելու պատրաստ մարդկանց գյուղապետարանի հին վարչական շենքում բաժանել է 5 հազարական դրամ: Ըստ ընտրությունների նախնական տվյալների, սակայն, պարզվել է, որ տափերականցիները վատահամբավ Վարժապետյանի փողը վերցրել, բայց քվեարկել են այլ թեկնածուի օգտին. Տափերականում զգալի առավելությամբ ընտրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Նպատակային» են եղել Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանի բաժանած գումարները: Գյուղացիներին ընտրատեղամասում իրենց ներկայությամբ պարտավորեցրել են նաեւ առատորեն փող բաժանած այլ համայնքապետեր` Գոռավանի գյուղապետ Արսեն Բազիկյանը, Նոր ուղու գյուղապետ Սուլթանյանը, Նոր կյանքի գյուղապետ Մայիս Աբրահամյանը, Ազատավանի, Մասիսի, Ոստանի եւ գրեթե մնացած բոլոր համայնքապետերը: - Արարատ քաղաքի ոստիկանապետ Գագիկ Հակոբյանի կարգադրությամբ` իր հայրենի Սուրենավան գյուղում «փող բաժանող» խմբին ուղեկցել են ոստիկաններ, որ սուրենավանցիները չծեծեն նրանց, իսկ օրեր առաջ նա «վտանգավոր» երկրապահներին բաժին է տարել: - Տափերականցիներ Ռազմիկ Խոշաբաեւին եւ Ալբերտ Հակոբյանին պատկանող ավտոբուսները առանց որեւէ պատճառաբանության (ենթադրաբար` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մարդ տանելու «ծանր» մեղադրանքով) տարվել են տուգանային հրապարակ: - «Ընդդիմադիր» փոխադրամիջոցների դեմ հատկապես բուռն է պայքարել Վեդու ոստիկանական բաժանմունքի աշխատակից, քրեական հետախուզության օպեր-լիազոր Գարիկ Սարգսյանը: - Արարատ քաղաքում արձանագրվել են լցոնումների բազում դեպքեր. մինչ դիտորդները փորձել են ահազանգել (կապ չի եղել), սակայն, ՏԸՀ-ները ստացել են իրենց «խաղաղ աշխատանքային» տեսքը, չնայած անփորձ աչքն էլ կնկատեր խրձով լցրած քվեատուփերը: - Վեդի քաղաքում գործել է «հին, բարի» եղանակը` «կարուսելը». «օպերացիան» գլխավորել են անձամբ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, ՀՀԿ-ական Էդիկ Ավետիսյանը եւ ոմն Հայկազ, որ մտադիր է կամ պատգամավոր կամ քաղաքապետ դառնալ` Վեդիում «այդքան ձայն բերելու համար»: - Արտաշատ քաղաքում (17/11 ՏԸՀ) դիտորդական առաքելություն իրականացնող Ինեսա Գաբայանի («Իրազեկ» հ/կ) տեղեկացմամբ` ժամը 12.30-ին երկու տարեց կանայք քվեարկելուց հետո կրկին մոտեցել են քվեատուփին եւ մի ողջ տրցակ լցրել, այդ ընթացքում բոլորը գրոհել են իր վրա եւ խոչընդոտել, որ կատարի իր աշխատանքը` լուսանկարի եւ արձանագրի: Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի վստահված անձ Վարսիկ Ղարիբյանը հաստատել է այդ տեղեկությունը, իսկ հանձնաժողովի նախագահ Հերմոն Ավետիսյանը, բնականաբար, հերքել: - Արտաշատի նույն դպրոցում գտնվող մյուս` 17/10 ՏԸՀ-ում լցոնման դեպք է արձանագրվել դրանից 10-15 րոպե անց: Այս հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Ավետիսյանը, դարձյալ բնականաբար, հերքել է լցոնման մասին տեղեկությունը, բայց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սիրանուշ Գասպարյանը պատմել է, որ մի քանի տղաներ գրոհել են, լցրել ու գնացել: «Թե էլ ինչի՞ համար եմ կանգնել` չգիտեմ, մի բոլ լցրեցին, բա սենց կըլնի՞»` ասել է կինը: Դպրոցի բակում դիտորդները նկատել են մարտական տեսքով տղաների խմբերի: «Կանգնել են, որ բան ըլնի` ծեծեն»` բացատրել են տեղացիները: - Ուրախալի էր, որ խաղաղ էր 17/2 ՏԸՀ-ն: Ժամը 3-ից հետո, սակայն, այս տեղամասում ծագել է իրարանցում եւ կռիվ. «լցոնողների շրջիկ» խումբը այցելել է տեղամաս հենց այդ ժամերին: - Թիվ 17/8 ՏԸՀ-ն, ըստ երեւույթին, նույնպես «նայող» ունի, որ նախապատրաստել է «լցոնող շրջիկ խմբի» այցելությունը, ավելին, ըստ որոշ տեղեկությունների, նախօրեին հանձնաժողովի անդամ Ռ.Սարգսյանի տուն են գնացել եւ սպառնացել նրան... Համենայնդեպս, լցոնման պահին Ռ.Սարգսյանը տեղամասում չի եղել, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, եւ, փաստորեն, Վահան Հովհաննիսյանի վստահված անձ Սուսաննա Վարդանյանը միայնակ էր փորձել դիմադրել «գրոհայիններին», արդյունքում` մկրատով վնասել են տիկնոջ ձեռքի ափը, իսկ թե ինչքան են վիրավորել հոգեպես` դժվար է նկարագրել: Տեղական ոչինչ «չնկատող» դիտորդներից բացի, այդ մասին տեղեկացրել են ԵԱՀԿ դիտորդական խմբին` ըստ Ս.Վարդանյանի: Բայց դժվար չէ ենթադրել, որ դա էլ կդիտվի որպես «ընտրությունների արդյունքների վրա էապես չազդող դեպք». իսկապես, տեղամասում արյան գետեր չեն հոսել, եւ ոչ մեկի բերանն էլ արնոտ չի եղել: «Դիտորդ ես` քո առաքելությամբ զբաղվիր»` այսուայնտեղից եղան նման արձագանքներ: Այսինքն` մի խանգարիր, որ խրձերով կեղծելու դիմաց ես փող աշխատեմ, պաշտոն ստանամ, այ չուզող մարդ, թող` ինձ համար լավ լինի, էլի... Դրա համար է առաքելությունն անիրագործելի. մոր կաթ կերած մարդը կարո՞ղ է դիտել այս ամենը եւ չցնցվել: Կարո՞ղ է չսոսկալ այն անողոք դատարկությունից, որ ԲԱԶՈՒՄԻ ձայնի վրա թքած մարդու հոգու մեջ է տիրում` ԱՍՏԾՈ կողմից լքվելուց հետո: Մի՞թե 20 տարի առաջ մենք ոտքի ելանք այսպիսի փետրվարի 20-ի համար, համազգային վստահության, լեգիտիմության, մեղմ ասած, պակասորդով նախագահ ունենալու, Հոկտեմբերի 27-ի այդպես էլ անսփոփ մնացած կսկիծից դուրս չգալու, միմյանց, ահա, այսքան ատող ճակատների բաժանվելու համար: Հալածանքներից խուսափելու նպատակով ծածկանունով գրելու համար: 20 տարի առաջ ո՞վ կհավատար: Եվ ո՞վ կհավատա հիմա, 300-350 հազարանոց հանրահավաքներ հրավիրող թեկնածուն կարող է ստանալ... հենց այդքան ձայն: 20 տարի առաջ ո՞վ կհավատար, որ 2008 թվականի փետրվարի 20-ից մենք ստիպված կլինենք նորից ոտքի ելնել ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ:
- Աստղիկ Հախինյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ. 3
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:
Ինչ խոսք, համոզված ենք` ...ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 4
Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են ...ՈՂՋՈՒՅՆ, ԻՄ ՍԵՐ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Վաչե Պետրոսյան 1
Մի փոքրիկ փետրվար, որ արթնացրեց Ալիքը մեծ ըմբոստության ոգու.
Ողջույն, իմ Սեր` Ազատության կնիք էլ չեմ կարող ինձ թաքցնել դատարկ
վեճերի մեջ ճշմարտության տաղի,
էլ չեմ կարող վառարանը գրկած`
շնչել քծնանք` ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
Հ.Մ. 5
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, ...«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
Աստղիկ Հախինյան
Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:
Խոսքն ամենեւին այս կամ այն ...«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 2
Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՀԻՇԵՆՔ ԱՆԵԿԴՈՏԸ
Արամ Ամատունի 2
Հանրապետության շատ քաղաքացիների որոշակի տարակուսանք ու նույնիսկ մտահոգություն է պատում, երբ նրանք լսում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ու միջազգային կառույցներից ստացվում Սերժ Սարգսյանին ...ՀԱՂԹՈՂԸ ԴԱՎԻԹՆ Է
Մարինե Խառատյան 2
Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը:
Երբ մտնում ես ...ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
Էմմա Գաբրիելյան 1
Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին ...«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Կարինե Հարությունյան
Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:
Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում ...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԻ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ»
2
Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:
Ե՞ս:
Իհարկե:
Միայն Լեւոն:
Լեւոնը... ուրիշ է:
Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա: ...ԵՐԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1
Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:
Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ...ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:
Ու դա ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

