
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
- Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, այդ հրապարակում մեկտեղել է այն համոզմունքը, «որ մեր երկրում ամեն ինչ կախված է երիտասարդական ավյունից, կորովից, եւ եթե երիտասարդությունն ուզենա սարեր չէ` ձորեր էլ շուռ կտա»:

Երեկ զրուցեցինք այդ համոզմունքը կիսող երիտասարդներից մի քանիսի հետ, ովքեր նախորդ գիշերն անցկացրել էին հրապարակով մեկ տեղակայված վրաններից մեկում: «Սա հանրահավաք չի, սա մի չտեսնված իրադարձություն է, զարթոնք, որի ընթացքում բոլորիս հոգիները մաքրվում, ազնվանում են: Այս հրապարակը քավարանի պես մի տեղ է, որը վայրկյան առ վայրկյան մոտեցնում է մեզ դրախտի դռներին: Շուտով կերեւա այն դուռը, որի վրա «Ելք դեպի մարդավայել կյանք» է գրված: Քիչ էլ, ու բոլորս կթակենք այդ դուռը», - ասաց մասնագիտությամբ փիլիսոփա Արգինե Մալխասյանը, ով, իր իսկ հավաստմամբ, սեպտեմբերի 21-ից սկսած, երբ ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սկսել է քաղաքականությամբ հետաքրքրվել ու իր համար «օգտակար բաներ» է քաղել դրանից: Մասնագիտությամբ դիզայներ 23-ամյա Զառա Այվազյանը մեծ ոգեւորությամբ նշեց, որ մինչեւ գիշերվա 3-ը մնացել է հրապարակում ու տուն է գնացել միայն ավելի տաք հագուստ վերցնելու համար: «Գիշերը սարսափելի ցուրտ էր, բայց ոչ մի բան, նույնիսկ ցուրտը չի կարող ցրել այն, այսպես ասած` ոգին, որը համակել է բոլորիս: Նույնիսկ գիշերը, երբ բոլորս ուժասպառ էինք եղել, կես ժամը մեկ Լեւոն-Լեւոն էինք գոռում ու դրանից ավելի ուժ հավաքում: Գիշերը նույնիսկ մարզերից էին մարդիկ գալիս ու նրանց չէր վհատեցնում այն, որ վրանների պակասություն կար, նրանք քնում էին գետնին, պատկերացնում ե՞ք: Բայց դե մարդիկ դիմացան ու մնացին մինչեւ առավոտ: Կեցցեն նրանք»: Զառան ասաց նաեւ, որ քիչ հետո գնալու է տուն, որ մի քիչ հանգստանա, ուժ հավաքի, որպեսզի նորից վերադառնա հրապարակ ու զգա այնտեղ թեւածող հեղափոխական ոգին: Մասնագիտությամբ իրավաբան Արման Եղոյանն ասաց, որ այնքան է մնալու «Ազատության» հրապարակում, մինչեւ լսի «ավետիսը, որ Սերժ Սարգսյանը չէ 2008-ի «ընտրյալ» նախագահը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Եթե պետք է մի տարի էլ կմնանք վրանների տակ, կմոռանանք քուն ու դադար, ընտանիք ու սիրեցյալ, կմնանք այնքան, մինչեւ հաղթի արդարությունը: Ի դեպ` շաբլոն բառեր չի, որ հիմա ասում եմ, զգալով ու գիտակցելով եմ շեշտում արդարության հաղթանակի անհրաժեշտության մասին»: Մասնագիտությամբ ճարտարագետ 30-ամյա Նահապետ Կարախանյանը հավաստիացրեց, որ հանրահավաքներին պարտադիր բերում է նաեւ իր հինգ տարեկան որդուն, որպեսզի այդ տարիքից սկսած որդին զգա ընդվզումի, պայքարի ոգին ու այդ ոգով մեծանա: «Մեր սերունդը ամենախոցելի սերունդն է, մենք ծնվել ենք խորհրդային տարիներին, հասակ առել Հայաստանի անկախացման տարիներին, ճաշակել այդ անկախության դառն ու ոչ դառը հմայքները, իսկ վերջին 10 տարիների ընթացքում բարոյական ու ոգեղեն լճացման շրջան ենք ապրել, 10 անգամ պակաս հույսի զգացում, 10 անգամ պակաս պայքարի ոգի, բարեկեցություն ու նույնքան էլ պակաս ստեղծագործելու ցանկություն: Ես մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս, թե այդ ինչ հրաշքով հեղափոխական այս ոգին եկավ ու ծվարեց մեր երկրի գլխին ու հանգիստ չի տալու մեզ, մինչեւ չպոռթկա: Ներսիցս ինչ-որ բան է եռում, ուզում եմ արտահայտվել, գոռալ...Դա է երեւի հոգեկան զարթոնքը, որը համընկնում է նաեւ բնության զարթոնքի հետ»: Վաղարշակ Հակոբյանը ընդամենը 17 տարեկան է, պատրաստվում է դիմել ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, մինչեւ նրա` քաղաքականություն վերադառնալը լսել է միայն բացասական բաներ` «համեմված ցրտի ու մթի պես սարսափելի» պատմություններով. «Գիտեք այս գիշեր շատ ցուրտ էր, շատ էլ մրսեցի, բայց հետո ինչ: Փաստորեն հիմա էլ այստեղ հավաքվածներս ենք հանուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուրտ ու մութ քաշում, որպեսզի ամրագրենք նրա հաղթանակը: Սակայն ինչքան շատ մրսեցի, այնքան ավելի սիրեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին ու կապվեցի այս շարժմանը: Երանի նրան, ով պինդ ու հաստատուն կամք ունի, նա պինդ ու հաստատուն կլինի նաեւ պայքարելիս»:
- Հ.Մ.
Քննարկում
հայուհի գրել է:
իՆՉ ԳԵՂԵՑԻԿ Է ԱՍՈՒՄ ԱՐԳԻՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ,երանի ես այսքան բան չտեսնեի ու նրա պես մտածեի...
Բայց երբ այս ամենը կարդացի՝ վրաններ, ցուրտ ու մութ քաշել, Լեւոն Տեր-Պետրոսյան... հասկացա որ մարդկանց մեջ ակամայից 90-ականների կարոտախտն է գլուխ բարձրացրել...
Երանի քեզ հայ, որ Հայաստանում ես…Երբ այստեղի համալսարանի հրավերը ստացանք՝ չգիտեինք Հայաստանի գլխի գալիքը….Այստեղից այնքան խորն է վտանգը երեւում, որ մտքերը սպանում են մեզ …տեսեք ի՞նչ է կատարվում..
Պայքար, պայքար մինչեւ վերջ…
Մեկը չկա՞ հարցնի՝ էդ վերջում ի՞նչ կա…
._Վոնց թե՞, առանց զինվոր բանակ կա… Լեւվոնն ասում է._ Ձեր որդիները պարտավոր չեն ծառայելու հայոց բանակում…
._Վայ էս ինչ լավ բան ասեցիր…ջան…Լե-ւոն թա-գա-վոր, Լեւոն թագավոր ,Լեւոն թագավոր…
ԲԱՅՑ ԷՍ ՄԵՐ «ՀԱՐԱԶԱՏ» ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ԶԻՆՎՈՒՄ,,,
ՁԵՌՔԻ ՀԵՏ ԷԼ ԴԱՇՈՒՅՆՆԵՐԸ ՍՐՈՒ՞Մ…
._ Էհ…պարզ չի՞…պատրաստվում են, որ Լեւոնի ոտքերի տակ ԳԱՌ ՄՈՐԹԵՆ…
._Այ քեզ հրաշք…այդ երբ են թուրքերն ու ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ ԳԱՌ ՄՈՐԹԵԼ… ՀԵՌՈՒ ՉԳՆԱՆՔ՝ 1915 Թ-ի՞ն, , ,1920թ-ի՞ն, , ,թե՞ 1988……….
._ Այ մարդ … ի՞նչ ես հին ոչխարներին բերում խառնում նորերի հետ… կտամ գլուխդ կջարդեմ…ՀԱՅՀՈՅԱՆՔ…
ՀԱՏՈՒԿ ՀԱՅՀՈՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ////////ԴՈՒՔ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՔ,,, ՁԵՐ ՈՒՂԵՂԸ ԿՈԴԱՎՈՐՎԱԾ Է ԱՄԲԻՈՆԻՑ ՀՆՉՈՂ ԲԱՌԵՐՈՎ……… ԻՍԿ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՄԱՐԴԸ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ…
ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԸՆԿԱԾ ՄԱՐԴԻԿ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ,,,ԳՈՌԳՈՌԱԼՈՒ………ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼՈՒ………… ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՒ…Առաջին երկուսը, դժբախտաբար, արդեն կատարվում են…վայ մեզ ,,, եթե բանը հասնի ԱԶԳԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ……….
Ձեզ թվում է Լեւոնի ու ամբիոնից գոռացողների ուղեղները կոդավորողներին Սերժի հեռացումն է՞ պետք…. ցավածիծաղելի է …
նրանց ՍԵՐԺԻ ՆՄԱՆ ԽԱՅԾ Է ՊԵՏՔ, ՈՐԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՈՒԼ ՏԱԼՈՎ ՁԿԱՆ ՊԵՍ ԿԲՌՆՎԻ ՈՒ ԵՐԲ ԱՅԴ ՁՈՒԿԸ ԴՐՎԻ ԱՆԿՈՒՇՏ հաստափորների առաջ այնժամ…
ՈՉ….. ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ԱՅԴ ՕՐԸ ԳԱ…
հայհոյելուց առաջ՝ զարթնեք թմբիրից… ու հաշվի նստեք ձեր գիտակցության հետ…
AVD գրել է:
hetaqrqir e-levoni koxqin kangnatsneric voreve meky karogh e himnovin bacatrutyun tal te hanun inchi en durs ekel cuyci? levonn inch gaxaparner e pashtpanum baci ishxanutyan dzgtumic(havanabar naxkinum kutakats poxery verjacel en) u inchic en uzum azatvel u miacum inchin en gorum???? gone meknumeky haskanum e inchi e dzayny gluxy qcac durs ekel hraparak?
ara գրել է:- AVD
hetaqrqir e-levoni koxqin kangnatsneric voreve meky karogh e himnovin bacatrutyun tal te hanun inchi en durs ekel cuyci? levonn inch gaxaparner e pashtpanum baci ishxanutyan dzgtumic(havanabar naxkinum kutakats poxery verjacel en) u inchic en uzum azatvel u miacum inchin en gorum???? gone meknumeky haskanum e inchi e dzayny gluxy qcac durs ekel hraparak?
Հանուն մի քանի կանաչ թղտադրամի որը կոչվում է ԴՈԼԼԱՐ: Ամոթ մեր երիտասարդների փոքրամասնությանը որ գտնվում են օպերայի հրապարակում և նրաց մտքերը գողացող լիդերին:
Ու՞ր են նրա հարազատները: Թաքնվել են դղյակում և արտասահմանում:- AVD
Հայուհի գրել է:- ara
Հանուն մի քանի կանաչ թղտադրամի որը կոչվում է ԴՈԼԼԱՐ: Ամոթ մեր երիտասարդների փոքրամասնությանը որ գտնվում են օպերայի հրապարակում և նրաց մտքերը գողացող լիդերին:
Ու՞ր են նրա հարազատները: Թաքնվել են դղյակում և արտասահմանում:
Այդքան վստահ եք Ձեր ասածում: Ոչ ոք այնտեղ կանաչ գումարներ չի բաժանել , ու ոչ ոք այնտեղ գումարի համար չէ, եթե չեք հավատում փորձեք 5 գիշեր մնալ դրսում ձմռան այս ցրտին:
Ինչո՞ւ են պայքարում, որովհետև ուզում են ունենալ մի հայրենիք, որով կհպարտանան, որտեղ կուզենան ապրեն իրենցերեխաները, որտեղ մարդուիրավունքները պաշտպանված կլինեն ու քաղաքացու վաղվա օրը կախված չի լինի մի քանի օլիգարխների քմահաճույքից:- ara
UKU գրել է:- Հայուհի
Այդքան վստահ եք Ձեր ասածում: Ոչ ոք այնտեղ կանաչ գումարներ չի բաժանել , ու ոչ ոք այնտեղ գումարի համար չէ, եթե չեք հավատում փորձեք 5 գիշեր մնալ դրսում ձմռան այս ցրտին:
Ինչո՞ւ են պայքարում, որովհետև ուզում են ունենալ մի հայրենիք, որով կհպարտանան, որտեղ կուզենան ապրեն իրենցերեխաները, որտեղ մարդուիրավունքները պաշտպանված կլինեն ու քաղաքացու վաղվա օրը կախված չի լինի մի քանի օլիգարխների քմահաճույքից:
Այս ինչքան շատ հայուհի կա: Այս մեկը կեղծ է, շատ կլօր-կլօր է խոսում, ձևացնում է սրտացավություն: Ստում է:- Հայուհի
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ. 3
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:
Ինչ խոսք, համոզված ենք` ...ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 4
Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են ...ՈՂՋՈՒՅՆ, ԻՄ ՍԵՐ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Վաչե Պետրոսյան 1
Մի փոքրիկ փետրվար, որ արթնացրեց Ալիքը մեծ ըմբոստության ոգու.
Ողջույն, իմ Սեր` Ազատության կնիք էլ չեմ կարող ինձ թաքցնել դատարկ
վեճերի մեջ ճշմարտության տաղի,
էլ չեմ կարող վառարանը գրկած`
շնչել քծնանք` ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
Հ.Մ. 5
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, ...«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
Աստղիկ Հախինյան
Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:
Խոսքն ամենեւին այս կամ այն ...«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 2
Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՀԻՇԵՆՔ ԱՆԵԿԴՈՏԸ
Արամ Ամատունի 2
Հանրապետության շատ քաղաքացիների որոշակի տարակուսանք ու նույնիսկ մտահոգություն է պատում, երբ նրանք լսում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ու միջազգային կառույցներից ստացվում Սերժ Սարգսյանին ...ՀԱՂԹՈՂԸ ԴԱՎԻԹՆ Է
Մարինե Խառատյան 2
Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը:
Երբ մտնում ես ...ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
Էմմա Գաբրիելյան 1
Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին ...«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Կարինե Հարությունյան
Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:
Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում ...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԻ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ»
2
Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:
Ե՞ս:
Իհարկե:
Միայն Լեւոն:
Լեւոնը... ուրիշ է:
Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա: ...ԵՐԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1
Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:
Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ...ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:
Ու դա ...
ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

