
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
- Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են փնտրում, իրենց ճշմարտությունը... Հավատում են ճշմարտությունը փնտրելու ճանապարհի վերջում երեւացող լույսին: Նրանք Լույս են ուզում... Ու թե պետք լինի, արեւը որպես գնդասեղ կամրացնեն իրենց կրծքին` ձեռքերը վառելով, սիրտը այրելով... Ինչու՞, ինչի՞ համար, ինչ-որ մեկի դե՞մ, ինչ-որ մեկի համա՞ր:

-Ես քրիստոնյա սպորտսմեն եմ, երբեք միտինգների չեմ մասնակցել: Չեմ եկել անձի հարց լուծելու, արդարության համար եմ եկել: Եթե «իքսն» է արդար, նրա կողքին եմ լինելու, թե «իգրեկը»` նրա հետ եմ: Մարդասպանությունը մեղք է, ոչ ոք իրավունք չունի մյուսի կյանքը խլելու. սա է ամբողջ հարցը: Այսօր սկզբունքի հարց է լուծվում, սկզբունք, որ ազգը դարեդար պիտի կրի ու ժառանգի: Հայաստանի Թեքվանդոյի ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի նախագահ Լեւոն Ավագյան: - Հանուն ճշմարտության, սիրո: Որ հանցագործներն էստեղ տեղ չունենան: Բռնապետությունը, տեռորը վերանա: Օրենք լինի, կարգուկանոն լինի: Որ ոչ մեկից չվախենանք: Գարիկ Գալստյան, ուսանող: - Ազատության, միմիայն ազատության համար: Ես գիտեմ, ճանաչում եմ ձեր խմբագրին, որ հիմա անազատության մեջ է: Նրա ազատության համար էլ եմ պայքարում: Նարեկ Հարությունյան, ուսանող: - Առաջինը` մեզ համար ենք պայքարում: Նաիրա Աթաբեկյան, ուսանողուհի: - Մեր հաղթանակն ենք եկել պաշտպանելու: Լուսինե Սահակյան, ուսանողուհի: - Մեր ապագայի համար: Մհեր Դանիելյան: - Թափանցիկ ընտրակեղծիքներով հարուստ ընտրությունների դեմ: Այդ ընտրությունների ժամանակ իրականցված բռնության, ծեծի, ջարդի, կեղծիքի դեմ: Ժաննա Վարդանյան, ուսանողուհի: - Ուզում ենք ազատ ապրել, մենք չենք ուզում ստրուկ լինել: Վահագն Ասատրյան, ուսանող: - Մեր նորագույն պատմության կերտողները մենք ենք: Մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին ենք ընտրել մեզ նախագահ, բայց նա մեզ համար կուռք չէ, քանի որ ամենածանր տապալումները կուռքերինն է: Տիգրան Խաչատրյան, «Երիտասարդ պահպանողականներ» հասարակական կազմակերպություն: Փետրվարի 20-ին «Շանթի» եթերում Նվեր Մնացականյանի հյուրն էր Տիգրան Թորոսյանը: Նա խոսում էր Տեր-Պետրոսյանին սատարողների մասին, թե` «Պաշտոն չունեցող, բայց ունենալու հավակնություններն ունեցող մարդիկ են եւ երիտասարդներ, ովքեր, ցավոք, լավ չգիտեն իրենց երկրի պատմությունը»: Պատասխանում են երիտասարդները: - Ինքս մասնագիտությամբ պատմաբան եմ: Ավելին` ձեռքիս տակ ունեմ 1990-ականներին Տիգրան Թորոսյանի խմբագրմամբ լույս տեսնող հանրապետականների «Ժամանակ» թերթի բոլոր համարները, որտեղ ոչ մի թթու խոսք Տեր-Պետրոսյանի հասցեին չի գրվել, հենց այդ տարիներին նրանք բոլորը Լեւոնի կողքին էին: Այս դեպքում չգիտեմ` ո՞վ վատ գիտի, չի հիշում նորագույն պատմությունը: Հրանտ Տեր-Աբրահամյան: - Մենք 1988-ի շարժումից էստեղ ենք, շատ լավ հասկանում ենք, թե ոնց խաբեցին Վազգեն Սարգսյանին, գլուխը կերան: - Մենք այնքան լավ գիտենք մեր պատմությունը, որ կարող ենք Տիգրան Թորոսյանին հիշեցնել այն ժամանակները, երբ նրանք ութ տարի առաջ հանրապետականներով պահանջում էին Սերժ Սարգսյանի հեռացումը, բայց էսօր նրա մանկլավիկներն են դարձել: Իսկ մենք լավ գիտենք ինչի համար ենք կանգնել ու կանգնելու ենք, թող ինքը մտածի իր կանգնածի կամ չկանգնածի, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի ու մյուսների համար պատասխան տալու մասին: - Նախընտրական արշավի ժամանակ մեր տուն եկան Սերժ Սարգսյանի «Միակ» կուսակցությունից երկու աղջիկ: Նրանց հարցնում եմ` «Ու՞մ գաղափարախոսությունն է ներկայացնում ՀՀԿ-ն», որոշ էջեր թերթելուց հետո ասացին` Գարեգին Նժդեհի: Հարցրի` «Ի՞նչն է այդ գաղափարախոսության հիմքում», ընդհանրապես չկարողացան պատասխանել: - Իսկ Սերժ Սարգսյանին պաշտպանում են թռչունիկներ` կարիերիստ «բազեիկներ»: - Այստեղ կանգնած են բժիշկներ, երկրաբաններ, ճարտարապետներ, իրավաբաններ: Ինքս երաժիշտ եմ եւ լավ գիտեմ, ինչի համար եմ եկել այստեղ: Ազատության հրապարակում էր նաեւ Հ2 հեռուստատեսության «Մերոնք» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Սուրեն Սարգսյանը: Նա ի՞նչ է մտածում, ովքե՞ր են հավաքվել: - Հավաքվել է երիտասարդության սերուցքը: 1988-ին էլ մենք էինք այստեղ, ուսանող տղերք էինք: Կարծում եմ` պայքարի կիզակետում հենց երիտասարդությունը պիտի լինի: Իսկ Թորոսյանը թող գնա, մտածի ու փորձի պատասխանել, թե էդ ինչպե՞ս է լինում, որ յուրաքանչյուր սպանությունից, ինքնասպանությունից հետո Քոչարյանն ու Սարգսյանը «մեկ քայլ առաջ են գնում», ինքն էլ` նրանց ետեւից: Թող գնա ու մտածի, թե Գառնի գետի վրա գտնվող ԳԷՍ-ը ամսական որքա՞ն օգուտ է իրեն բերում: Նա կապ չունի ոչ էս ժողովրդի, ոչ էս երկրի պատմության հետ:
- Մարինա Բաղդագյուլյան
Քննարկում
ara գրել է:
ԼՈՒՅՍ եք ուզու՞մ մտեք www.louysworld.com և լուսավորվեք: Կարիք չկա լույս փնտռել ԼՏՊ-ի դժոխային մթության մեջ:
Հայկ գրել է:
Ակամայից աչքիս առաջ է գալիս 1988-ի Մայիսը, երբ այս նույն հարդակի վրա, հարյուրավոր իմ պես ուսանողների հետ, ես էի նստացույց անում հանուն արդարության ու երջանիկ ապագայի: մեզ՝ ուսանողներիս միացան ու իրենցով արին ՀՀՇ-ականները և մեր նստացույցը օգտագործեցին իրենց նպատակների համար: ՀՀՇ-ի պայքարի ձևը չի փոխվել, խաբկանքի այս ձևը շատ լավ է աշխատում ուսանողների մոտ: Այն ժամանակ ասում եին, թե պետք է պայքարել կոմունիստների դեմ, օգտագործելով նույնիսկ նույն բառերը, ոնց որ հիմա, իսկ հիմա ասում են, թե պետք է պայքարել ղարաբաղցիների դեմ: Լավ, հասկացանք, նրանք ղարաբաղցի են, բա Լևոնն էլ սիրյացի ա, դե ետ որ հայը ինչ որ տեղացի չէ: Ես օրինակ Երևանցի եմ:Այն ժամանակ պայքար էր տարվում կոմունիստների չնտրվելու համար, իսկ նրանց ընդիմադիր կար միայն ՀՀՇ կազմակերպությունը, դրա համար էլ ընտրվեց Լևոնը:Այն ժամանակ էլ էր նա ասում, որ նա ոչ մի ծրագիր չունի և որ նրա ծրագիրը ժողովուրդն են, ինչ որ ժողովուրդը ասի այն էլ կանի, բայց արի ու տես, որ ընտրվելուց հետո նա էլ ժողովրդի ձայնը չեր լսում: Ի դեպ նա հեռանալուց ասել էր, որ մինջև ազգովի ինձ չխնդրեք, չեմ վերադառնա:Դարձյալ ստեց:
Gevor գրել է:- ara
ԼՈՒՅՍ եք ուզու՞մ մտեք www.louysworld.com և լուսավորվեք: Կարիք չկա լույս փնտռել ԼՏՊ-ի դժոխային մթության մեջ:
Այո միայն ԼՒՈՒՅՍ ՀԱՅ ԱԶԳԻ ԿԵՆՏՌՈՆ Է http://www.louysworld.com- ara
Gevorg գրել է:
levone menak dagaxe kdsi
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ. 3
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:
Ինչ խոսք, համոզված ենք` ...ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 4
Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են ...ՈՂՋՈՒՅՆ, ԻՄ ՍԵՐ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Վաչե Պետրոսյան 1
Մի փոքրիկ փետրվար, որ արթնացրեց Ալիքը մեծ ըմբոստության ոգու.
Ողջույն, իմ Սեր` Ազատության կնիք էլ չեմ կարող ինձ թաքցնել դատարկ
վեճերի մեջ ճշմարտության տաղի,
էլ չեմ կարող վառարանը գրկած`
շնչել քծնանք` ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
Հ.Մ. 5
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, ...«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
Աստղիկ Հախինյան
Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:
Խոսքն ամենեւին այս կամ այն ...«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 2
Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՀԻՇԵՆՔ ԱՆԵԿԴՈՏԸ
Արամ Ամատունի 2
Հանրապետության շատ քաղաքացիների որոշակի տարակուսանք ու նույնիսկ մտահոգություն է պատում, երբ նրանք լսում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ու միջազգային կառույցներից ստացվում Սերժ Սարգսյանին ...ՀԱՂԹՈՂԸ ԴԱՎԻԹՆ Է
Մարինե Խառատյան 2
Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը:
Երբ մտնում ես ...ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
Էմմա Գաբրիելյան 1
Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին ...«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Կարինե Հարությունյան
Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:
Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում ...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԻ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ»
2
Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:
Ե՞ս:
Իհարկե:
Միայն Լեւոն:
Լեւոնը... ուրիշ է:
Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա: ...ԵՐԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1
Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:
Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ...ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:
Ու դա ...
ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե ՀարությունյանՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԽՐԱՆՔԸ»
Գագիկ ԱբգարյանՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե ՄանուկյանԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
Աստղիկ ՍարգսյանԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

