
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
- ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:

Ինչ խոսք, համոզված ենք` պարոն Հովհաննիսյանը նպատակ չուներ վրեժ լուծել Սերժ Սարգսյանից` իր ձայները յուրացնելու համար: Ինչեւէ` երեկ նա հանդես եկավ հայտարարությամբ, որով համ նալին խփեց, համ` մեխին: Թվում էր` նախընտրական շրջանում այդքան վստահ ելույթներ ունեցած նախագահի թեկնածուն նախեւառաջ պետք է դիմեր ԿԸՀ` պահանջելով վերանայել ընտրությունների արդյունքները: Հատկապես, որ առաջին իսկ ընտրատեղամաս` 9/31-ի վերահաշվարկը ցույց տվեց, որ ՀՅԴ թեկնածուի ստացած համարյա բոլոր ձայները գնացել են Սերժ Սարգսյանին: Երեկ, սակայն, Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով մի կողմից ասաց, թե «տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը: Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը», մյուս կողմից` նա քննադատության սլաքն ուղղեց Ազատության հրապարակում մեկնարկած քաղաքացիական շարժման դեմ. «Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան...» ու էդ ոճով ասաց ՀՅԴ թեկնածուն` չմոռանալով հավելել. «Բայց հավերժ այսպես չի լինելու: Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին»: Քաղաքագետ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Վահան Հովհաննիսյանի հրաժարականը ընտրությունների արդյունքների եւ ներկուսակցական զարգացումների արդյունք էր: «Քանի որ նման հաջողված քարոզարշավի դեպքում նման ցածր ցուցանիշները արդեն իսկ վկայում են այն մասին, որ կուսակցությունը չի լուծել ընտրությունների ժամանակ իր առաջ դրած խնդիրը», - տեսակետ հայտնեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, թե որքանով իրեն է հայտնի, Վահան Հովհաննիսյանի հրաժարականին հաջորդելու են դաշնակցական նախարարների հրաժարականներ եւ նման պահանջ է ներկայացվել կուսակցության շարքերից: Երեկ երեկոյան արդեն խոսակցություններ կային, որ Վահան Հովհաննիսյանից հետո հրաժարական են տվել դաշնակցական նախարարները: Երեկ, սակայն, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հերքեց այդ տեղեկությունը` հայտարարելով, որ կուսակցությունը նման որոշում չի կայացրել: «Ես կարծում եմ, այդ հրաժարականը եղել է Սերժ Սարգսյանի պահանջով, որը փորձել է իր վրեժը լուծել, որ Դաշնակցությունը փորձել է սեփական խաղը տանել», - տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` Վահան Հովհաննիսյանի հայտարարության մեջ տեղ գտած գնահատականների առթիվ հավելելով. «Դրանցով նա փորձ արեց փրկել իր դեմքը եւ մնալ որպես քաղաքական գործիչ»: Ի դեպ, տեսակետ կա, որ ՀՅԴ-ն որոշել է տարանջատվել ներկա իշխանություններից ու ընդդիմություն դառնալ: Ավելին` Վազգեն Մանուկյանի հետ միավորվելով շարունակել ընդդիմադիրի կեցվածքը Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: Երեկ նաեւ հայտարարությամբ հանդես եկավ նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որը նույնպես իր քննադատության սլաքն ուղղեց Տեր-Պետրոսյանի դեմ: Այնպես որ` ՀՅԴ-ն ու ԱԺՄ-ն լուրջ հիմքեր ունեն միավորվելու:
- Մ.Խ.
Քննարկում
hai գրել է:- հայուհի
Ահա թե ինչ, ես հարգում էի այս մարդուն , շատ,,, բայց արի ու տես ինքն էլ է խաղամոլ...Լ ՏՊ-ն պատահաբար բերանից դուրս թռցրեց ԿԱԶԻՆՈ բառը...
Ֆիլմերում ինչպես եւ ով է թղթախաղի ժամանակ հաղթում, ով հատուկ գործողությունների ծրագրով է խաղին մոտենում...
նա պետք է կարողանա վարպետորեն,,,աննկատ հանել կեղծ խաղաթղթեր, որոնք նախքան խաղը սկսելն էր պատրաստել,,,
ՎՀ-ն ու Ա Բ-ն ուժեղ էին , բայց ազնիվ էին խաղում , մյուսները նույնպես...այդ իսկ պատճառով նրանց հաղթեց վարպետորեն կեղծ խաղաթղթեր օգտագործող ԼՏՊ-ն...
բայց արի ու տես, որ ՍՍ-ն իրենց հետ չէր խաղում ու մի բան էլ ավել՝ ասում են .«կաշառում էր տան անդամներին, որ այդ խաղին չխառնվեն».
Այս ՍՍ-ին շարքից հանել է պետք... Ինչ որ ՌՔ-ի , ՀՈ-ի հետ շատ են նեղում մեր տերերին
///հողեր են ուզում,,,ցեղասպանության հարց բարձրացնում,,,ընենց ցեղասպանություն սարքենք ու հետքերը իրանց վրա գցենք//ունենք չէ՞ էդ շնորքը// որ վախից ձեները կտրեն/// ՎԱՅ ՄԵԶ ՀԱՅԵՐ,,,ԱՅՍ ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ ՏԵՍՆՈՒՄ Ե՞Ք....
Ափսոս, որ այս հայրենասեր մարդն էլ, մոռացության մեջ ընկավ ՝... հանուն խաղի...
axtchik djan tchi lini mardkants vra tchazdes .xexkatak filho do mae- հայուհի
Արմեն գրել է:
Լսե՛ք, սաղդ միասին ու բոլորդ հատ–հատ, եթե սրանից հետո էս սայթում ինչ–որ մեկը որևէ տեսակի անվայել բառ, արտահայտություն, էլ ուր մնաց քֆուր գրի, ուրեմն սաղդ էլ իմացեք որ ամենաԱՌԱՋԻՆ հերթին էդ քֆուրը կվերաբերվի իրա մորը, քրոջը ու ամբողջ ազգ ու տակին։ ՀԵՐԻՔ ԷՂԱՎ ԱՐԴԵՆ ԲՈԼ ԷՂԱՎ։
Andranik գրել է:
lav bane zi sasum vor mardik normal pahen irents zmtatselov vor hasaravor mardik en kardum tarber seri
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ. 3
ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին:
Ինչ խոսք, համոզված ենք` ...ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 4
Ազատության հրապարակում ազատությունը սիրող երիտասարդներն էին հավաքվել. իրենց բաժին պայքարի համար, իրենց ազատության, արդարության հաստատման, եկող օրը արժանապատվորեն ապրելու համար: Նրանք ճշմարտությունն են ...ՈՂՋՈՒՅՆ, ԻՄ ՍԵՐ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Վաչե Պետրոսյան 1
Մի փոքրիկ փետրվար, որ արթնացրեց Ալիքը մեծ ըմբոստության ոգու.
Ողջույն, իմ Սեր` Ազատության կնիք էլ չեմ կարող ինձ թաքցնել դատարկ
վեճերի մեջ ճշմարտության տաղի,
էլ չեմ կարող վառարանը գրկած`
շնչել քծնանք` ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՔԱՎԱՐԱՆԻ ՊԵՍ ՄԻ ՏԵՂ Է»
Հ.Մ. 5
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր տարբեր բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ նախկին ու ապագա ուսանողներ, որոնց, ինչպես նրանցից մեկը խոստովանեց, ...«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է»
Աստղիկ Հախինյան
Արցախյան շարժման 20-ամյակը փետրվարի 20-ին համազգային տոնախմբությամբ նշել, թերեւս, դժվար կլիներ նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ծանր ու հակասական մթնոլորտում:
Խոսքն ամենեւին այս կամ այն ...«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքների էլ ավելի աճող մարդաշատությունն ու արդեն անվերահսկելի դարձող հեղափոխական ալիքն այն աստիճան է սարսափեցրել իշխանություններին, որ վերջիններս անգամ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 2
Հայկական իրականության փակ տեղեկատվության պայմաններում, որը եւս հաստատում է վարչակարգի ավտորիտարությունը, արտերկրի մամուլից ավելի նորմալ կարելի է իրազեկ լինել Հայաստանի իրադարձություններին, քան երկրի պաշտոնական ...ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՀԻՇԵՆՔ ԱՆԵԿԴՈՏԸ
Արամ Ամատունի 2
Հանրապետության շատ քաղաքացիների որոշակի տարակուսանք ու նույնիսկ մտահոգություն է պատում, երբ նրանք լսում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ու միջազգային կառույցներից ստացվում Սերժ Սարգսյանին ...ՀԱՂԹՈՂԸ ԴԱՎԻԹՆ Է
Մարինե Խառատյան 2
Այս օրերին Ազատության հրապարակում գտնվելով` անհնար է չզգալ ազատության ու միասնության ոգին, որ թեւածում է այնտեղ. նույն ոգին, որ պատմության ընթացքում շրջել է անշրջելին, փոխել անփոփոխը:
Երբ մտնում ես ...ՀՈՂԸ ԳՆԱՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ
Էմմա Գաբրիելյան 1
Օրը եկել է` տեր կանգնեք այս երկրին «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք հաղթել եք, մենք հաղթել ենք, հայ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, եւ ես սրանից հետո պիտի խնդրեմ` չդիմել նրան որպես առաջին նախագահ. առաջին ...«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ` ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Կարինե Հարությունյան
Գործող իշխանությունը օր օրի քստմնելի քայլերով ապացուցում է իր խղճուկությունը, իր ողորմելիությունը, հոգեվարք ապրող չարի իր եղկելիությունը:
Գործող իշխանությունը այլեւս չկա: Գործող իշխանությունը ինքնասպանվում ...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԻ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ»
2
Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:
Ե՞ս:
Իհարկե:
Միայն Լեւոն:
Լեւոնը... ուրիշ է:
Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա: ...ԵՐԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1
Որոնք, միաժամանակ, իրենց խորքում նաեւ` անբարո են: Ու նաեւ` մոլորեցնող: Դրանով իսկ` խիստ վտանգավոր:
Բայց դե, մեզ` հայերիս, ի~նչ. վտանգի հերն էլ անիծած, բարոյականությանն էլ, մոլորվելունն էլ: Կարեւորը ...ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:
Ու դա ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԱԿԱՄԱ ՆՊԱՍՏԵԼՈՎ ԲՈՒՐԳԻ ՔԱՆԴՄԱՆԸ
Մ.Խ.
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՈՏՔՆԵՐԴ ՏԵԽԱՍՄՈՏՐ ԱՐԵԼ Ե՞Ք»
Հ.Մ.ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ՄԵՆՔ ԼՈՒՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Գոհար Բարսամյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

