
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
- Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ.Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը, Արամ Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ էլի տասնյակ հազարավոր մարդ Ազատության հրապարակում էին, ուր եւ պատրաստվում էին մնալ մինչեւ վերջնական հաղթանակ:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի հաղթանակած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում բացահայտեց այն «չափազանց կարեւոր իրադարձությունը», որ խոստացել էր նախորդ օրը: Բազմահազարանոց հրապարակը երեկ պայթեց ծափերից ու վանկարկումներից, երբ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երեկ ես հանդիպել եմ ՀՀ պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ: Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ նրան միացած մեկ այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, նրանք` ժողովրդի անունից, իշխանությունների անունից` բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում: Բանակցությունների իմաստը հետեւյալն է, որ բանակի հրամանատարությունը` հանձինս Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի` հայտարարում է, որ իրենք որպես բանակի փոխնախարարներ` կանգնած են իրենց ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»: Լ.Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ Մ.Գրիգորյանն ու Գ.Մելքոնյանը հայտարարել են նաեւ, որ թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ ուժ գործադրի սեփական ժողովրդի դեմ. «Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը իրենց համարում են հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր», շարունակեց Լ.Տեր-Պետրոսյանը վստահեցնելով, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա նրանց. «Ուրեմն` ոչ թե Լեւոն, այլ Մանվել...», նկատեց Լ.Տեր-Պետրոսյանն, իսկ Ազատության հրապարակը շարունակեց` «այո», «Մանվել, Մանվել», «Գագիկ, Գագիկ» վանկարկել: Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա իր ելությում նաեւ նկատեց, որ հրապարակում տոն է, եւ որ այդ հրապարակը ոգեղեն է, քանի որ թեւածում են բոլոր սուրբ նահատակների ոգիները. «Թեւածում են արցախյան պատերազմի բոլոր զոհերի հոգիները, անկախության պայքարում տրված բոլոր նահատակների ոգիները, վերջապես երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ոգին»: Այնուհետեւ Լ.Տեր-Պետրոսյանը իր խոսքը ուղղեց Սերժիկ Սարգսյանին` շեշտելով, որ դա նրա անձնագրային անունն է. «Պարոն Սերժիկ Սարգսյան, մի փչացրեք մեր տոնը, ժողովուրդը ձեզ չի ընդունում, ժողովուրդը չի ուզում ապրել Սերժիկ Սարգսյանի, Սաշիկի, Թոխմախի Մհերի եւ Նեմեց Ռուբոյի լծի տակ»:
Հանրահավաքը կայացավ եւ չի դադարելու... Մինչ երեկվա հանրահավաքի մեկնարկը ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում մեքենայի մեջ բարձրախոսներով հետեւողականորեն ժողովորդին խնդրում էին չհավաքվել հանրահավաքի` «քանի որ այն արտոնված չէ», եւ «հակառակ դեպքում դա անկախատեսելի հետեւանքներ կունենա...», սակայն հրապարակ շտապող հազարավոր քաղաքացիները ոչ միայն արհամարհանքի ու անուշադրության էին մատնում այդ հորդորները, այլեւ` ամբողջ հանրահավաքի ընթացքում բազմությունն ավելի էր մեծանում, ինչի արդյունքում փետրվարի 9-ի եւ փետրվարի 16-ի հզոր հանրահավաքներից չտարբերվող հանրահավաք կայացավ, միակ տարբերությունը թերեւս այն էր, որ ժողովրդի տրամադրությունն առավել տոնական էր. ժամանակ առ ժամանակ 10 րոպեանոց ընդմիջումներ էին հայտարարվում, որոնց ընթացքում թե ժողովուրդը հրապարակում եւ թե հանրահավաքի կազմակերպիչները հարթակում տոնում էին Լ.Տեր-Պետրոսյանի հաղթանակը` մեծ ոգեւորությամբ պարում էին: Անդրադառնալով ոստիկանների դիտողությանը` հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը երեկ հակադարձեց խնդրի թե բարոյական, թե իրավական մասը. «Ես հարց եմ տալիս. իսկ երբ համազգեստավոր ոստիկանները տեղամասում ԱԺ պատգամավոր էին ծեծում` սա օրինակա՞ն էր, երբ Նեմեց Ռուբո անունով հանցագործը մարդ էր առեւանգում եւ պահում` օրինակա՞ն էր, երբ Հովհաննես Շահինյան անունով հանցագործը հարձակվում էր իր հրոսակախմբով վստահված անձանց վրա` սա օրինակա՞ն էր, երբ Մխչյանի Մկան լակոտները հարձակվում էին խաղաղ ցուցարարների վրա` սա օրինակա՞ն էր, իսկ երբ լցոնումներ էին կատարվում տեղամասերում, վստահված անձանց ծեծելով դուրս էին հանում` սա օրինակա՞ն էր: Քոչարյանասերժական կլանը իրավունք չունի խոսել օրենքից, Հայաստանում մեկ բարձրագույն օրենք կա` ՀՀ-ի իշխանությունը ժողովուրդն է», - հակադարձեց Ն.Փաշինյանը` պարզաբանելով, որ անց է կացվում ոչ զանգվածային-հրապարակային միջոցառում, որը անցկացնելու համար որեւէ իրազեկում անհրաժեշտ չէ եւ ոչ զանգվածային-հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վեր է ածվել զանգվածային-հրապարակային միջոցառման: Հանրահավաքի կազմակերպիչները նաեւ տեղեկացրին, որ միջոցառումները չեն դադարելու եւ լինելու են շուրջօրյա, Ազատության հրապարակը դառնում է համաժողովրդական բողոքի կենտրոնական շտաբ, որտեղից ղեկավարվելու են բոլոր գործողությունները. մինչեւ ավազակախմբի հեռացումը լինելու են պիկետներ, ակցիաներ, երթեր: Հանրահավաքում ներկայացվեց պահանջ ԿԸՀ-ին` անվավեր ճանաչել ընտրությունները ու նշանակել նոր ընտրություններ եւ պատժել ընտրությունների օրը կեղծիքներ գործածներին, 24 ժամվա ընթացքում ձերբակալել բոլոր հանցագործություններ գործածներին, ինչպես նաեւ ընդդիմությանը ուղիղ եթեր տալու պահանջ ներկայացվեց Հանրային հեռուստատեսությունից եւ սրանով իշխանություններին տրվեց որոշակի` օրենքով սահմանված ժամանակ, եթե այդ ժամկետները կսպառվեն եւ պահանջները չեն կատարվի` կարվի այն, ինչ ժողովուրդը երկու օր պահանջում է` «հիմա, հիմա, հիմա...»:
Դասադուլները սկսվեցին Այն բանից հետո, երբ «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն իր ելույթում կարեւորեց այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը պետք է ունենա մտավորական նախագահ, այլ ոչ թե` թերուս անգրագետ եւ ընդգծեց ուսանողության դերը` իր կուսակցության անունից կոչ արեց դասադուլ հայտարարել, նրա ելույթի ավարտին Լ.Տեր-Պետրոսյանը մոտեցավ բարձրախոսին եւ շեշտեց, որ այդ կոչը ինքը եւս ստանձնում է եւ կոչ արեց բոլոր ԲՈւՀ-երի ուսանողներին դասադուլ հայտարարել, սակայն պարզվեց, որ համարյա բոլոր ԲՈւՀ-երից հանրահավաքում բազմաթիվ խմբեր կային, որոնք էլ սկսեցին միաբերան վանկարկել` «դա-սա-դուլ»... Երեկ նաեւ ընթերցեցին քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Արման Բաբաջանյանի ընդունած հայտարարությունը, որտեղ նրանք դատապարտել էին փետրվարի 19-ի ընտրությունները եւ կարեւորել ժողովրդի կամքի արտահայտումը` հուժկու ժողովրդական ալիքի բարձարցմամբ: Երեկ հանրահավաքում նաեւ տեղեկացրին, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը անդրադարձել է հայաստանյան ընտրություններին: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը մտահոգված է ընտրություններում ձայների հաշվարկման ընթացքում տեղ գտած խնդիրներով, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Էդգար Վասկեսը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով հավաքվածների տոնական տրամադրությանը, ասաց, որ ընտրությունների հաջորդ օրը իշխանությունները հանրահավաք էին անցկացրել, որոնց «տասը մարդ էր մասնակցում», ապա եւ նկատեց. «Իրենք էլ իրենց հաղթանակին չեն հավատում: Հայաստանի պատմության մեջ ավելի անարժան մարդիկ, քան էդ երկուսն են, երբեք չեն ղեկավարել այս երկիրը, եւ դրա համար մենք չպետք է թույլ տանք, որ ՀՀ նախագահ դառնա այս նկարի մարդը, որովհետեւ իրենով վարկաբեկվում է մեր ողջ ժողովուրդը: Խնդիրը միայն բոյը, բուսը չէ, արտաքինը չէ: Այդ մարդը մի քանի ամիս առաջ գրել էր երկրի անվտանգության ծրագիրը, որի առաջին կետը սկսում էր հետեւյալ կերպ` Հայաստանի թիվ մեկ խնդիրը ժողովրդավարությունն է» եւ Սերժ Սարգսյանին նկատի ունենալով` Ա.Զ.Սարգսյանն ասաց. «Ո՞նց է պատկերացնում ժողովրդավարությունը. ձայները փողով գնելո՞վ ու դա արդա՞ր համարելով: Սափրագլուխ անուղեղներով ժողովրդին ահաբեկելը ժողովրդավարությու՞ն են համարում: Ոստիկանությանը ավազակների հետ գործողությունների ուղարկելը ժողովրդավարությու՞ն են համարում: Կամ ժողովրդավարության մասին ընդհանարպես գիտելիք չունեն կամ ստախոս են, իսկ ստախոսը իրավունք չունի երկիր ղեկավարել: Մենք կանգնելու ենք այնքան ժամանակ` մինչեւ ավազակապետերը հեռանան: Ես այստեղ նստացույց եմ անում: Էստեղ բոլոր հավաքվածները իմ հարազատներն են` քույրերս են, եղբայրներս են, մայրերս ու հայրերս են, հորեղբայրներս ու մորաքույրերս»: Ա.Զ.Սարգսյանը վստահեցրեց, որ պետք է ապավինել Լ.Տեր-Պետրոսյանի իմաստությանը. «Եթե Տեր-Պետրոսյանը վստահ չլիներ, որ կհաղթի, չէր մտնի քաղաքականության մեջ: Նա ի սկզբանե հաշվարկել էր նաեւ այս քայլերը: Հաղթում է նա, ով մինչեւ վերջ է պայքարում»:
Յանուկովիչին ու Շեւարդնաձեին էլ էին շնորհավորում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը իր ելույթում շեշտեց. «Մենք միասին գնալու ենք այնտեղ եւ լուծելու ենք այդ խնդիրը», ինչից հետո բազմահազարանոց հրապարակը սկսեց վանկարկել` «հիմա, հիմա», սակայն Ա.Կարապետյանը նշեց, որ պայքարը ունի իր տրամաբանությունը. «Երբ պայքարը սկսվում էր, շատ քչերն էին հավատում, որ այսքան մարդ է հավաքվելու: Եկեք ապավինենք այդ թիմին», եւ խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին, նկատելով, որ եթե նա լիներ լուրջ քաղաքական գործիչ, ապա կհասկանար, որ թերթերով ու հեռուստատեսությամբ ցույց տալով, որ իրեն շնորհավորում են` դա շատ տրիվյալ եւ անընդունելի բան է. «Պարոնայք, հիշեցնում եմ` Յանուկովիչին երկու անգամ շնորհավորեցին, բայց նա նախագահ չդարձավ, Շեւարդնաձեին շնորհավորեցին, բայց նա նախագահ չդարձավ: Պարոնայք, եթե դուք քաղաքական գործիչներ լինեիք, կհասկանայիք, որ մեր երկրի բախտը որոշվում է այստեղ` ժողովրդի հետ»: Ա.Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանը իրեն հարցնում է, թե Փարաքարը փակելու՞ է, թե՞ ոչ. «Ուրեմն ասում եմ` փակելու եմ»: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նախապես խնդրելով չզարմանալ` շնորհակալություն հայտնեց իշխանություններին, որ նրանք հնարավորություն տվեցին համախմբվել, մինչեւ վերջ պայքարել եւ հասնել հաղթանակի. «Համոզված եմ, որ այստեղ ենք լինելու, որքան անհրաժեշտ լինի»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեկ անգամ եւս ընդգծելով, որ ընտրություններում միանշանակ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակեց. «Վարչախումբը պետք է հեռանա, կեղծքիներ եւ բռնարարքներ իրականացրած հանցագործները պետք է պատասխան տան օրենքի առաջ: Այս պայքարում չպետք է լինեն դիտորդներ, յուրաքանչյուրիս վճռականությունից է կախված վերջնական արդյունքը եւ այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ վարչախումբը որեւէ շանս չունի եւ մենք հաղթելու ենք»:
- Էմմա Գաբրիելյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան 1
Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծարգո նախագահ. Շնորհակալություն...
Շնորհակալություն, որ կիսատ չթողեցիք մեր պայքարը:
Պայքար, որ ինձ համար սկսվեց 88-ին, երբ ուսանող էի:
Բայց այդ պայքարը իրականում ...ՆԱՄԱԿ ՄԵՂՐԱՄԻՍԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Հ.Մ.
Երեկ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդագրություն է տարածել, որում օգտակար առաջարկություն ...ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մ.Խ.
Այն, որ ազատ, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող` ապացուցում են բազմաթիվ փաստերը, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը 52.8 տոկոս ձայներ է հավաքել սպառնալիքների ու ժողովրդի ձայները կեղծելու ...«ԿԵՂԾԻՔ ԱՄՐԱԳՐՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
Փետրվարի 19-ին գործող վարչախմբի կողմից նկարված խայտառակ թվերը ոտքի են հանել ոչ միայն հայաստանաբնակներին, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Լոս Անջելեսի հայկական համայնքը տեղական ժամանակով ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»... ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գոհար Բարսամյան 1
Բրիտանական «The Economist» հրատարակությունը գրում է. «Ոչ մի տեղ գերտերությունները այդքան բարդությունների չեն հանդիպում, որքան Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:
Յուրաքանչյուրը գլոբալ ...ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՊԱՊԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԻՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե Մանուկյան
Փետրվարի 19-ի ընտրությունները հիրավի «դարակազմիկ» էին բոլոր իմաստներով` «դասական» ընտրախախտումներից` լցոնումներ, քվեատուփերի առեւանգում, բազմակի քվեարկություն, մինչ վանդալիզմի «դասական» օրինակներ` ծեծ, ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Հրավառություն էր: Հաղթանակի: Ազատության հրապարակում: Ժողովուրդը քոչարի էր պարում: Իր հաղթանակի քոչարին: Մի քանի հարյուր հազար մարդ երեկ երեկոյան հանրահավաքից հետո այստեղ էր եւ ամբողջ գիշերն էր այստեղ:
...ՔՍԱՆ ՏԱՐԻ ԵՒ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՆՑ
Արամ Ամատունի
Ասում են, որ պատմությունն ունի կրկնվելու սովորություն, եւ այդ հանգամանքը մարդկության պատմության ընթացքում հաստատվել է բազմիցս:
Դժվար է ասել, թե արդյոք ինչ է պատմության կրկնվելու հատկությունը` Աստվածային ...ԱՅՍ ՏՈՆԸ ՍԵՐԺԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՉԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան 3
Պաշտպանության փոխնախարարները կանգնած են ժողովրդի կողքին
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի հաղթանակած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում բացահայտեց այն «չափազանց ...«ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ»
Մ.Խ.
Երեկ թվում էր` ողջ Երեւանն է գալիս Ազատության հրապարակ: Ժողովրդի հոսքը չէր դադարում. մի մասը «հերթափոխը հանձնելով»` գնում էր տուն:
Կենտրոնի փողոցներում շատերի հետ զրուցելիս պարզվում էր, որ մարդիկ ...«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԻ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ»
Հ.Մ.
Երեկ խմբագրություն այցելած նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանի որդին` ՀՅԴ 1991-1994թթ.-ին մարտականի պատասխանատու, նախկին ՀՅԴ-ական Արամ Մանուչարյանը մեր թերթի միջոցով կոչ արեց «երկրի ապագայով մտահոգ» ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ.«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ»
2
Մենք հաղթեցինք, եւ այսօր Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք, եւ այն չպետք է զիջենք: Ինձ խանդավառում է մեր ժողովրդի, մեր երիտասարդության վճռականությունը, ...ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀՍՏԱԿՎԱԾ ՋՐԲԱԺԱՆ
Ժողովուրդ - իշխանությունը բռնազավթածներ: Ժողովրդավարական արժեքներ - ավտորիտարիզմ:
Քրիստոնեական արժեհամակարգ - խուլիգանապետություն:
Արժանապատվություն - նվաստացում:
Ազնվություն եւ անկեղծություն ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Էմմա Գաբրիելյան 1
Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, ...
ՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի ԵղիազարյանՑՆՑՎԱԾՆԵՐ ՉԿԱՅԻՆ
Մարինե Խառատյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

