
ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՊԱՊԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԻՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Փետրվարի 19-ի ընտրությունները հիրավի «դարակազմիկ» էին բոլոր իմաստներով` «դասական» ընտրախախտումներից` լցոնումներ, քվեատուփերի առեւանգում, բազմակի քվեարկություն, մինչ վանդալիզմի «դասական» օրինակներ` ծեծ, ջարդ, բռնություն, մարդկանց առեւանգում` դրանցից բխող հետեւանքներով:

Հիշեցնենք, որ ընտրությունների օրը Աբովյանի 28/06 ընտրատեղամասում դաժան ծեծի էին ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատուներ ԱԱ նախկին փոխնախարար, Գուրգեն Եղիազարյանը, նրա որդին` Համբարձում Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը, բացի այդ` նույն տեղամասում առեւանգվել ու ծեծի էին ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, բռնություններ էին կիրառվել լրագրողների նկատմամբ: Կարճ ասած` ընտրությունների ժամանակ եւ դրանից առաջ` քարոզարշավի ընթացքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները բավարար էին, որպեսզի ընտրությունները չկայացած համարվեին: Մինչդեռ մեր երկրում փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունները ճանաչեց որպես եվրոպական չափանիշներին համապատասխան: Ի դեպ, նույն այդ կառույցի ներկայացրած նախնական զեկույցում, չնայած մեղմ ձեւակերպումներով, բայցեւայնպես արձանագրված են ընտրությունների օրվա բարբարոսություններից որոշ պատառիկներ. «Մի քանի առանձին բռնություններ են զեկուցվել, այդ թվում` կրակոցներ Կոտայքի մարզի 28/07 տեղամասում եւ Ավան թաղամասում, եւ չորս ակտիվիստներից` Աբովյանից եւ Դավիթաշենից, որոնք պնդում էին, որ հարձակման են ենթարկվել եւ կրել ֆիզիկական վնասվածքներ: ...Չնայած թեկնածուներից մեկի վրա վստահված անձինք բազմաթիվ բողոքներ են ներկայացրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ, պաշտոնական բողոքներ գրանցվել են այցելած տեղամասերի միայն մոտ 2 տոկոսում: Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է ճշտել իր կողմից ստացված բողոքների փաստացի հիմքերը եւ փոխանցել է մանրամասները համապատասխան մարմիններին, այդ թվում «Ժառանգություն» կուսակցությունից խորհրդարանի երկու անդամների նկատմամբ Երեւանի 13/16 տեղամասում տեղի ունեցած հարձակման մասին տեղեկատվությունը»: Այսքանը թերեւս: Ընտրությունների օրը արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին զրուցեցինք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: «Ռեժիմի պարագլուխները բազմիցս հայտարարել են, թե ցանկանում են, որ լինեն ազատ ու արդար ընտրություններ, իսկ իրավապահ մարմինները, ովքեր պետք է հոգային այդ մասին, իրականում դարձան ռեժիմի գործիքներն ու նպաստեցին, որպեսզի ընտրության պրոցեսների ընթացքում խախտվեն մարդու բոլոր` կարծիք արտահայտելու, ընտրական եւ մյուս իրավունքները: Իսկ այս օրերին ուղղակիորեն ոտնահարվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչը մի բան է նշանակում` իշխանությունները` հանձինս Սերժ Սարգսյանի, որը ցանկանում է իշխանությունն ամեն գնով պահել, կատարելության է հասցրել մարդու բոլոր իրավունքների խախտումները: Բացի այդ, նույն իրավապահները եթե անգամ օրենքը որոշում են կիրառել, խտրական վերաբերմունք են դրսեւորում քաղաքացիների նկատմամբ: Եթե ոտնձգություն է կատարվել ռեժիմի ներկայացուցչի կամ իշխանական թեկնածուի կողմնակիցների իրավունքների նկատմամբ, իրավապահները շատ օպերատիվ գործի են անցնում ու հիշում են օրենքի մասին: Իսկ եթե խախտվում են ընդդիմադիր թեկնածուի կամ նրա կողմնակիցների իրավունքները, նրանք դառնում են ամուլ, անգործունակ ու ոչ կոմպետենտ», - ասաց պրն Սաքունցը: «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ասվում է, որ պետությունը չի կարող ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կստիպեն քաղաքացիներին, որպես վերջին միջոցի, դիմել ապստամբության: Երբ չկա քաղաքական կամք` ապահովել իրականում ազատ, արդար ընտրություններ, երբ չկա արդար դատաքննություն անցկացնելու իրավունք, քաղաքացիներին ապահովագրել խոշտանգումներից եւ ավելին` խոշտանգում իրականացնողներին բացահայտելու ու նրանց պատասխանատվության ենթարկելու, ապա դրանց դեմն առնելու միակ գործիքը դառնում է քաղաքացիական անհնազանդությունն ու ընդվզումը: Փառք Աստծո, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդվզումն ու քաղաքացիական անհնազանդությունը պետք է լինեն միմիայն օրենքի շրջանակներում, իսկ որեւիցե ոտնձգություն այդ անհնազանդության շարժման մասնակիցների նկատմամբ, նույնն է թե` քաղաքացիական իրավունքների իրացման նկատմամբ կլինի ամենակոպիտ իրավախախտումը, որի պատասխանատվությունը կընկնի հենց ռեժիմի վրա», -կարծում է պրն Սաքունցը: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վերն ասվածի կապակցությամբ հետեւյալ դիտարկումն արեց. «Մարդու իրավունքներից կարեւորագույնը ընտրելու իրավունքն է: Իսկ ընտրական ողջ գործընթացում խախտվել է հենց այդ իրավունքը` հալածվել են թեկնածուներից մեկի կողմնակիցները, նրա նկատմամբ անընդհատ հակաքարոզչություն է իրականացվել եւ այլն: Իսկ ամենասարսափելին այն է, որ հասարակությունը կանխավ գիտեր նաեւ այն իրավախախտումների մասին, որոնք պիտի արձանագրվեին ընտրությունների օրը` որ գնալու է ընտրությունների, ընտրելու է ընտրյալին եւ որ այդ ընտրյալի ընտրությունը չի կայանալու եւ որ նրա ընտրությունը գրանցելու համար ստիպված է լինելու հավաքվել փողոցներում ու ամեն գնով փորձելու է վավերացնել իր հաղթանակը: Ինչ վերաբերում է ընտրությունների օրը արձանագրված մարդու իրավունքների խախտումներին, ապա դրանք բազմահազար են, որոնց միայն չնչին տոկոսն է արձանագրվել` ասենք, Կոտայքի մարզում Լ.Տեր-Պետրոսյանի` կին վստահված անձանցից մեկին դաժան ծեծի են ենթարկել, իսկ մյուսին կախել պատուհանից ու սպառնացել, որ դուրս կշպրտեն, եթե վերադառնա ընտրատեղամաս եւ այլն»: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցի բովանդակությանը. «Նրանք ունեն իրենց չափորոշիչները, մենք` մերը եւ այդ գնահատականների հիման վրա չէ, որ պիտի որոշենք մեր անելիքը: Մեր ժողովուրդը գտնվում է պայքարի փուլում` հանուն ժողովրդավարության, այն դիտորդները, որոնք եկել են գնահատելու մեր ժողովրդավարության աստիճանը, նրանք ժողովրդավարության համար երբեք չեն պայքարել, այլ ստացել են իրենց պապերից որպես ժառանգություն եւ դրա արժեքը մինչեւ վերջ չեն պատկերացնում: Այ եթե նրանց պապերը գային գնահատելու մեր իրականությունը, նրանք կտային ճիշտ գնահատականը, որը հայտնի է բոլորիս», - կարծում է պրն Հարությունյանը:
- Հեղինե Մանուկյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան 1
Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծարգո նախագահ. Շնորհակալություն...
Շնորհակալություն, որ կիսատ չթողեցիք մեր պայքարը:
Պայքար, որ ինձ համար սկսվեց 88-ին, երբ ուսանող էի:
Բայց այդ պայքարը իրականում ...ՆԱՄԱԿ ՄԵՂՐԱՄԻՍԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Հ.Մ.
Երեկ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդագրություն է տարածել, որում օգտակար առաջարկություն ...ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մ.Խ.
Այն, որ ազատ, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող` ապացուցում են բազմաթիվ փաստերը, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը 52.8 տոկոս ձայներ է հավաքել սպառնալիքների ու ժողովրդի ձայները կեղծելու ...«ԿԵՂԾԻՔ ԱՄՐԱԳՐՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
Փետրվարի 19-ին գործող վարչախմբի կողմից նկարված խայտառակ թվերը ոտքի են հանել ոչ միայն հայաստանաբնակներին, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Լոս Անջելեսի հայկական համայնքը տեղական ժամանակով ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»... ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գոհար Բարսամյան 1
Բրիտանական «The Economist» հրատարակությունը գրում է. «Ոչ մի տեղ գերտերությունները այդքան բարդությունների չեն հանդիպում, որքան Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:
Յուրաքանչյուրը գլոբալ ...ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՊԱՊԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԻՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե Մանուկյան
Փետրվարի 19-ի ընտրությունները հիրավի «դարակազմիկ» էին բոլոր իմաստներով` «դասական» ընտրախախտումներից` լցոնումներ, քվեատուփերի առեւանգում, բազմակի քվեարկություն, մինչ վանդալիզմի «դասական» օրինակներ` ծեծ, ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Հրավառություն էր: Հաղթանակի: Ազատության հրապարակում: Ժողովուրդը քոչարի էր պարում: Իր հաղթանակի քոչարին: Մի քանի հարյուր հազար մարդ երեկ երեկոյան հանրահավաքից հետո այստեղ էր եւ ամբողջ գիշերն էր այստեղ:
...ՔՍԱՆ ՏԱՐԻ ԵՒ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՆՑ
Արամ Ամատունի
Ասում են, որ պատմությունն ունի կրկնվելու սովորություն, եւ այդ հանգամանքը մարդկության պատմության ընթացքում հաստատվել է բազմիցս:
Դժվար է ասել, թե արդյոք ինչ է պատմության կրկնվելու հատկությունը` Աստվածային ...ԱՅՍ ՏՈՆԸ ՍԵՐԺԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՉԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան 3
Պաշտպանության փոխնախարարները կանգնած են ժողովրդի կողքին
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի հաղթանակած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում բացահայտեց այն «չափազանց ...«ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ»
Մ.Խ.
Երեկ թվում էր` ողջ Երեւանն է գալիս Ազատության հրապարակ: Ժողովրդի հոսքը չէր դադարում. մի մասը «հերթափոխը հանձնելով»` գնում էր տուն:
Կենտրոնի փողոցներում շատերի հետ զրուցելիս պարզվում էր, որ մարդիկ ...«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԻ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ»
Հ.Մ.
Երեկ խմբագրություն այցելած նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանի որդին` ՀՅԴ 1991-1994թթ.-ին մարտականի պատասխանատու, նախկին ՀՅԴ-ական Արամ Մանուչարյանը մեր թերթի միջոցով կոչ արեց «երկրի ապագայով մտահոգ» ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ.«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ»
2
Մենք հաղթեցինք, եւ այսօր Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք, եւ այն չպետք է զիջենք: Ինձ խանդավառում է մեր ժողովրդի, մեր երիտասարդության վճռականությունը, ...ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀՍՏԱԿՎԱԾ ՋՐԲԱԺԱՆ
Ժողովուրդ - իշխանությունը բռնազավթածներ: Ժողովրդավարական արժեքներ - ավտորիտարիզմ:
Քրիստոնեական արժեհամակարգ - խուլիգանապետություն:
Արժանապատվություն - նվաստացում:
Ազնվություն եւ անկեղծություն ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Էմմա Գաբրիելյան 1
Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, ...
«ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ՈՒ ԳՈՀ ՄՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՐԱՐՔԻՑ»
Մարինե ԽառատյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե Առուստամյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

