
ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»... ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բրիտանական «The Economist» հրատարակությունը գրում է. «Ոչ մի տեղ գերտերությունները այդքան բարդությունների չեն հանդիպում, որքան Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:

Յուրաքանչյուրը գլոբալ քաղաքականության հարթակում ունի իր յուրահատկությունները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանը «սառը» պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ: Աշխարհագրական տեսակետից Հայաստանը վատթարագույն վիճակում է. նախ` հարեւան Ադրբեջանի հետ ունի խնդրահարույց հարաբերություն` կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, երկրորդ` Թուրքիայի հետ սառը, իներտ հարաբերություններ` կապված դարասկզբի իրողությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, երրորդ` չունի ծովային ելքեր, հարեւան Վրաստանը շրջափակման մեջ է Ռուսաստանի կողմից, մյուս հարեւանը` Իրանը ունի միջուկային ծրագրի հիմնախնդիր: Հայաստանը այսօր շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Ավելին` Հայաստանը գրեթե չի մասնակցում այս տարածաշրջանի տնտեսական խոշոր նախագծերին եւ այս առումով, իբրեւ կանոն` բացառված երկիր է: Հայաստանում քաղաքական ցանկացած հիմնախնդիր դիտարկելիս ծագում են ածանցյալ հիմնախնդիրներ. այսպես` 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աղքատությունը ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ այս գործոնը հակված է փոխելու մեր ժողովրդի դեմոգրաֆիկ դեմքը: Այսինքն` աղքատության հաղթահարումը Հայաստանում իսկապես ազգային անվտանգության խնդիր է: Սակայն նախագահական ընտրություններում առկա էր նաեւ այլ միտում.աղքատության եզրին գտնվող մարդկանց մի ստվար զանգված հրաժարվեց ընտրակաշառքներից: Այսինքն` Հայաստանը արհեստականորեն շրջանցեց իր աղքատությունը եւ ծանր ճգնաժամից հետո վերելք ապրեց: Բրիտանական «The Economist» հրատարակությունը նշում է այն հանգամանքը, որ թեպետ Վրաստանը արեւմտամետ կողմնորոշում ունի, այդուհանդերձ Հայաստանը առավելություններ ունի այս հանրապետության հետ համեմատած. դա հայկական սփյուռքն է: Այսօր Հայաստանի արտաքին հարաբերություններում առկա են դժվարություններ, քանի որ, լինելով Ռուսաստանի միակ գործընկերը այս տարածաշրջանում, նա չի կարող վերանայել Վրաստանի հետ իր հարաբերությունները, քանի որ սա կլինի ինքնասպանություն: Հարցը դիտարկելով հակառակ բեւեռից` նույնը կարելի է ասել Իրանի առումով. որքան էլ ԱՄՆ-ն ճնշում գործադրի Իրանի նկատմամբ վերաբերմունքի վերանայման առնչությամբ, Հայաստանը այդ քայլին չի կարող գնալ. դա եւս ինքնասպանության նման բան կլինի: Կրեմլի ազդեցությունը մեծ է Հայաստանի վրա. Ադրբեջանի նավթադոլարները այս երկրին ավելի ռազմատենչ են դարձնում եւ ժամանակ առ ժամանակ հնչում են այս հանրապետության ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները: Այս հանգամանքը ավելի է մերձեցնում Հայաստանը Կրեմլին, որին Հայաստանը հուսալի հենարան է համարում: Եթե Կոսովոյի առնչությամբ միամիտ է հավատալ, որ հանգալուծումը պահանջում է բանակցություններ, ապա նույնը կարելի է ասել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ. իսկապես միամիտ է հավատալ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է բանակցային հարթակ վերադառնալ: Ինչպես Կոսովոյի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է նախեւառաջ իշխանության ինստիտուցիոնալ ենթակառույցների կայունություն, ինչը, մեղմ ասած, բացակայում է Հայաստանում: Ահա թե ինչու է նախագահական այս ընտրությունների ժամանակ կարեւորվում այն թեկնածուն, ով կարողունակ կլինի իսկապես իշխանական հաստատուն ենթակառույցներ ստեղծելու Հայաստանում: Մեծ է Հայաստանի շահագրգռվածությունը Կասպյան տարածաշրջանում. դա է պատճառը, որ պատերազմի դեպքում այն դուրս կգա Կովկասի սահմաններից: Ելնելով Հայաստանում կոռուպցիայի ընդգրկուն տարածվածությունից` ժողովուրդը հույս չուներ արդար եւ ազնիվ ընտրությունների կայացման: Այնպես որ, քաղաքական մի շարք ուժեր կողմնորոշվեցին համախմբվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, ով միակ թեկնածուն է, որ կարող է ժողովրդի աջակցության շնորհիվ հաղթահարել երկրում ստեղծված սերժաֆոբիան, որն այսօր երկրի ժողովրդաիշխանության զարգացման գլխավոր խոչընդոտն է: Հայ ժողովուրդը դիմացկուն եւ տոկուն կամք ունի. նա դուրս չի եկել իր սոցիալական հարցերը լուծելու: Հարցն ունի գոյատեւման, դեմոգրաֆիկ, սերնդափոխության, բարոյական արժեքներ: Ժողովուրդը մտովի վեր բարձրացավ իրականության մեջ իրեն հատկացված հարթությունից եւ տեղափոխվեց հանուն ազատ ապագայի հարթություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն այսօր ունեն լուրջ տարաձայնություններ գլոբալ քաղաքականության չափումներում: Կարող ենք թվարկել միայն կարեւորները` էներգետիկ անվտանգության խնդիրներ Եվրոպայում, Իրանի հիմնախնդիր, ԱՄՆ-ն գլխավոր խոչընդոտն է, որպեսզի Ռուսաստանը ինտեգրվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Դեպի Արեւմուտք կողմնորոշման համար Ուկրաինան դարձավ բաստիոն խորհրդային ողջ տարածքի համար: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն շահագրգռվածություններ է դրսեւորում նաեւ Հարավային Կովկասում, որտեղ նույն բաստիոնի դերը կատարում է Վրաստանը: Սակայն, ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի, Հայաստանում ռուսաֆոբիա չկա, թեպետ Հայաստանում էներգետիկ եւ տնտեսական կարեւոր հատվածը հսկում է Ռուսաստանը: Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրություններին արձագանքել են նաեւ ադրբեջանական եւ թուրքական մամուլները: Հարկ է ընդգծել այն իրողությունը, որ դեռ մի քանի օր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին Ադրբեջանում եւ Թուրքիայում համարում էին ավելի շահեկան թեկնածու իրենց համար` հիմնվելով Լեւոն Տեր- Պետրոսյանի այն դիրքորոշման վրա, թե նախեւառաջ հարեւանների հետ հարկ է ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Այսինքն` հարցը մեռյալ կետից անպայման կշարժվի: Այս հանգամանքը շահարկում էր քոչարյանասերժական քարոզչական մեքենան, որը Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում է ադրբեջանամետ, թրքամետ քաղաքական գործիչ: Այսօրվա հրապարակումներում հարցը դիտարկվում է ազգային հիմնախնդիրների առումով: Եվ հարկ է ընդգծել, որ Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի թեկնածուն դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների հայանպաստ հանգուցալուծման հարթակում: Ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը իր շրջահայացությունը եւ պրագմատիզմը դրսեւորեց նաեւ այս առումով. շեշտվեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ մասնավորապես նա կնքեց հայ-ռուսական բազմակողմ համագործակցության պատմական համաձայնագիրը: Այնպես որ, վարչախմբի փոփոխությունը Հայաստանում չի ենթադրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացում կամ էլ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա նոր վարչակազմի ճնշում: Այսինքն` վարչակազմերի փոփոխությունը չի ենթադրում միջպետական հարաբերությունների վատացում եւ մեր տարածաշրջանում ապակայունացում: Այս քաղաքականությունը արդեն շահարկման ենթակա չէ:
- Գոհար Բարսամյան
Քննարկում
Vahan գրել է:
ԱՆԱՍՈՒՆ սերբերն էլ ընկան նատօյի խելքին կոսովոն կորցրեցին հիմա իրենց պատռում են ետ բերելու համար, իսկ լեվօնը կանի հետեվլալը՝կբերի խաղախապահ ուժեր ազիկնեռրն կլցվեն Արցախ և լեվօնը կստանա նօբելյան մրացանակ խաղաղություն հաստատելու համար և տաս տառի հետո ցտեսուըլուն Արցախ
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան 1
Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծարգո նախագահ. Շնորհակալություն...
Շնորհակալություն, որ կիսատ չթողեցիք մեր պայքարը:
Պայքար, որ ինձ համար սկսվեց 88-ին, երբ ուսանող էի:
Բայց այդ պայքարը իրականում ...ՆԱՄԱԿ ՄԵՂՐԱՄԻՍԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Հ.Մ.
Երեկ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդագրություն է տարածել, որում օգտակար առաջարկություն ...ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մ.Խ.
Այն, որ ազատ, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող` ապացուցում են բազմաթիվ փաստերը, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը 52.8 տոկոս ձայներ է հավաքել սպառնալիքների ու ժողովրդի ձայները կեղծելու ...«ԿԵՂԾԻՔ ԱՄՐԱԳՐՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
Փետրվարի 19-ին գործող վարչախմբի կողմից նկարված խայտառակ թվերը ոտքի են հանել ոչ միայն հայաստանաբնակներին, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Լոս Անջելեսի հայկական համայնքը տեղական ժամանակով ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»... ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գոհար Բարսամյան 1
Բրիտանական «The Economist» հրատարակությունը գրում է. «Ոչ մի տեղ գերտերությունները այդքան բարդությունների չեն հանդիպում, որքան Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:
Յուրաքանչյուրը գլոբալ ...ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՊԱՊԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԻՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե Մանուկյան
Փետրվարի 19-ի ընտրությունները հիրավի «դարակազմիկ» էին բոլոր իմաստներով` «դասական» ընտրախախտումներից` լցոնումներ, քվեատուփերի առեւանգում, բազմակի քվեարկություն, մինչ վանդալիզմի «դասական» օրինակներ` ծեծ, ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Հրավառություն էր: Հաղթանակի: Ազատության հրապարակում: Ժողովուրդը քոչարի էր պարում: Իր հաղթանակի քոչարին: Մի քանի հարյուր հազար մարդ երեկ երեկոյան հանրահավաքից հետո այստեղ էր եւ ամբողջ գիշերն էր այստեղ:
...ՔՍԱՆ ՏԱՐԻ ԵՒ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՆՑ
Արամ Ամատունի
Ասում են, որ պատմությունն ունի կրկնվելու սովորություն, եւ այդ հանգամանքը մարդկության պատմության ընթացքում հաստատվել է բազմիցս:
Դժվար է ասել, թե արդյոք ինչ է պատմության կրկնվելու հատկությունը` Աստվածային ...ԱՅՍ ՏՈՆԸ ՍԵՐԺԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՉԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան 3
Պաշտպանության փոխնախարարները կանգնած են ժողովրդի կողքին
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի հաղթանակած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում բացահայտեց այն «չափազանց ...«ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ»
Մ.Խ.
Երեկ թվում էր` ողջ Երեւանն է գալիս Ազատության հրապարակ: Ժողովրդի հոսքը չէր դադարում. մի մասը «հերթափոխը հանձնելով»` գնում էր տուն:
Կենտրոնի փողոցներում շատերի հետ զրուցելիս պարզվում էր, որ մարդիկ ...«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԻ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ»
Հ.Մ.
Երեկ խմբագրություն այցելած նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանի որդին` ՀՅԴ 1991-1994թթ.-ին մարտականի պատասխանատու, նախկին ՀՅԴ-ական Արամ Մանուչարյանը մեր թերթի միջոցով կոչ արեց «երկրի ապագայով մտահոգ» ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ.«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ»
2
Մենք հաղթեցինք, եւ այսօր Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք, եւ այն չպետք է զիջենք: Ինձ խանդավառում է մեր ժողովրդի, մեր երիտասարդության վճռականությունը, ...ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀՍՏԱԿՎԱԾ ՋՐԲԱԺԱՆ
Ժողովուրդ - իշխանությունը բռնազավթածներ: Ժողովրդավարական արժեքներ - ավտորիտարիզմ:
Քրիստոնեական արժեհամակարգ - խուլիգանապետություն:
Արժանապատվություն - նվաստացում:
Ազնվություն եւ անկեղծություն ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Էմմա Գաբրիելյան 1
Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, ...
ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՒՈՐԵԼ
Էմմա ԳաբրիելյանՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է
Ելենա ՏիմակովաԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Էմմա ԳաբրիելյանԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՒ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ` ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Արմեն Գրիգորյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

