
«ԿԵՂԾԻՔ ԱՄՐԱԳՐՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
- Փետրվարի 19-ին գործող վարչախմբի կողմից նկարված խայտառակ թվերը ոտքի են հանել ոչ միայն հայաստանաբնակներին, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:

Լոս Անջելեսի հայկական համայնքը տեղական ժամանակով ժամը 12.30-ին բողոքի ցույց է անցկացրել հայկական հյուպատոսարանի մոտ: Ինչպես պատմեց Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի անդամ Համբարձում Սարաֆյանը, տեղի հայությունը հետեւել է նախագահական ընտրությունների ընթացքին «Արմենիա» հեռուստաընկերությամբ, «Ա1+»-ի եւ լրատվամիջոցների ինտերնետային կայքերով հաղորդվող ինֆորմացիային, ինչպես նաեւ շատ-շատերը զանգահարել են Հայաստան եւ իրենց հարազատներից տեղեկացել, թե ինչ է կատարվում այստեղ: Մեր հայրենակիցների համար միանշանակ պարզ է եղել, որ կրկնվում է 2003-ը` ավելի կոպիտ ձեւերով: Ինչպես ասաց Համբարձում Սարաֆյանը. «Ոգեւորված էինք եւ մտածում էինք, որ այս անգամ ընտրությունները կանցնեն ժողովրդավարական պահանջներին համապատասխան: Սակայն նաեւ դառը փորձը ունենալով նախատեսել էինք, որ կարող է ցույց կազմակերպենք: Ժամանակ չունեինք արդեն մեծ հանրահավաքի թույլտվություն վերցնելու եւ միայն փոքր ցույցի` 100 հոգու համար տեղեկացրել էինք ոստիկանությանը: Հավաքվել էր 150-ից ավելի մարդ, պաստառներով, կարգախոսներով քայլում էին մայթով եւ իրենց բողոքի ձայնը փորձում հասցնել հայկական հյուպատոսությանը: Վերջինիս նույնպես զգուշացրել էինք պատրաստվող ցույցի մասին, սակայն բացի գործավարից` շենքում ոչ ոք չկար եւ որեւէ մեկը չմոտեցավ ցուցարարներին: Ի դեպ, 150 մարդը բավականին պատկառելի թիվ է այստեղ մի քանի ժամվա ընթացքում մարդկանց համախմբելու համար»: Լոս Անջելեսում բնակվող հայերը կատարված կեղծիքների դեմ իրենց ընդվզումն արտահայտել են բավականին տպավորիչ կարգախոսներով. «Ամոթ», «Միայն ժողովրդավարությունն է Հայաստանի փրկությունը», , «Լեւոն Տեր-Պետրոսյանը` ժողովրդի ընտրյալ նախագահ», «Ոչ ընտրակեղծիքներին, ոչ բռնապետությանը, ոչ ավազակապետությանը», «Տեր կանգնիր քո քվեին, որ տեր լինես քո ապագային»: Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի անդամներ Կարո Կարապետյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Համբարձում Սարաֆյանը: Վերջինս կարդացել է ԱՄՆ-ում բնակվող հայերի ուղերձը Ռ.Քոչարյանին, որում ասվում է, որ Հայաստանի գործող նախագահը մինչ նախագահական ընտրությունները խոստումներ էր տվել հավատարիմ լինել ժողովրդավարության սկզբունքներին եւ ամեն ինչ անել արդար, թափանցիկ ընտրությունների կայացման համար: Սակայն Ռ.Քոչարյանը «խոստումնադրուժ եղավ եւ նույնիսկ մինչ ԿԸՀ պաշտոնական հայտարարությունը կանխավ շնորհավորեց իր կարծիքով առավելագույն ձայներ հավաքած թեկնածուին»: Ուղերձում ասվում է նաեւ, որ Ռ.Քոչարյանը իր արարքով «ամբողջացրեց բազմաթիվ հակաօրինական արարքները, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում: Այս ընտրություններով մի ոստյուն կատարեցինք դեպի ետ եւ առավել հեռացանք ժողովրդավարության եւ արժանապատիվ ապագայի տեսլականից»: Համբարձում Սարաֆյանը ասվածին հավելեց, որ Հայաստանում ծավալված համազգային Շարժման հուժկու ոգով են համակված նաեւ իրենք` ամերիկահայերը. «Մենք հետամուտ ենք լինելու, որ արդարությունը հաղթանակի, եւ մեր հայրենիքը արժանապատիվ եւ ժողովրդավարական հայրենիք դառնա: Մենք աշխատում ենք մեր ձայնը հասցնել ԱՄՆ պետական մարմիններին եւ մասնավորապես Պետդեպարտամենտ ենք դիմել, որպեսզի ձեռնպահ մնան որեւէ գնահատական տալուց եւ Ս.Սարգսյանին շնորհավորելուց, քանի դեռ չեն պարզվել ընտրակեղծիքները եւ իրավախախտումները: Այստեղ շատ-շատերն են նամակներ ուղարկում եւ զանգահարում ԱՄՆ Պետդեպարտամենտ` նույն պահանջով: Մենք աշխատում եւ կապ ենք պահպանում աշխարհի այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի նրանք էլ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն այդ երկրներում: Մենք ոտքի ենք կանգնել, որ գործող իշխանությունները չմտածեն, թե իրենց սեւ գործը արեցին եւ վայելելու են այդ սեւ գործի արգասիքները` առանց հետեւանքների եւ պատասխանատվություն կրելու»:
- Կարինե Հարությունյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան 1
Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծարգո նախագահ. Շնորհակալություն...
Շնորհակալություն, որ կիսատ չթողեցիք մեր պայքարը:
Պայքար, որ ինձ համար սկսվեց 88-ին, երբ ուսանող էի:
Բայց այդ պայքարը իրականում ...ՆԱՄԱԿ ՄԵՂՐԱՄԻՍԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Հ.Մ.
Երեկ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդագրություն է տարածել, որում օգտակար առաջարկություն ...ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մ.Խ.
Այն, որ ազատ, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող` ապացուցում են բազմաթիվ փաստերը, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը 52.8 տոկոս ձայներ է հավաքել սպառնալիքների ու ժողովրդի ձայները կեղծելու ...«ԿԵՂԾԻՔ ԱՄՐԱԳՐՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
Փետրվարի 19-ին գործող վարչախմբի կողմից նկարված խայտառակ թվերը ոտքի են հանել ոչ միայն հայաստանաբնակներին, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Լոս Անջելեսի հայկական համայնքը տեղական ժամանակով ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»... ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գոհար Բարսամյան 1
Բրիտանական «The Economist» հրատարակությունը գրում է. «Ոչ մի տեղ գերտերությունները այդքան բարդությունների չեն հանդիպում, որքան Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:
Յուրաքանչյուրը գլոբալ ...ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՊԱՊԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԻՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե Մանուկյան
Փետրվարի 19-ի ընտրությունները հիրավի «դարակազմիկ» էին բոլոր իմաստներով` «դասական» ընտրախախտումներից` լցոնումներ, քվեատուփերի առեւանգում, բազմակի քվեարկություն, մինչ վանդալիզմի «դասական» օրինակներ` ծեծ, ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Հրավառություն էր: Հաղթանակի: Ազատության հրապարակում: Ժողովուրդը քոչարի էր պարում: Իր հաղթանակի քոչարին: Մի քանի հարյուր հազար մարդ երեկ երեկոյան հանրահավաքից հետո այստեղ էր եւ ամբողջ գիշերն էր այստեղ:
...ՔՍԱՆ ՏԱՐԻ ԵՒ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՆՑ
Արամ Ամատունի
Ասում են, որ պատմությունն ունի կրկնվելու սովորություն, եւ այդ հանգամանքը մարդկության պատմության ընթացքում հաստատվել է բազմիցս:
Դժվար է ասել, թե արդյոք ինչ է պատմության կրկնվելու հատկությունը` Աստվածային ...ԱՅՍ ՏՈՆԸ ՍԵՐԺԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՉԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան 3
Պաշտպանության փոխնախարարները կանգնած են ժողովրդի կողքին
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի հաղթանակած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում բացահայտեց այն «չափազանց ...«ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ»
Մ.Խ.
Երեկ թվում էր` ողջ Երեւանն է գալիս Ազատության հրապարակ: Ժողովրդի հոսքը չէր դադարում. մի մասը «հերթափոխը հանձնելով»` գնում էր տուն:
Կենտրոնի փողոցներում շատերի հետ զրուցելիս պարզվում էր, որ մարդիկ ...«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԻ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ»
Հ.Մ.
Երեկ խմբագրություն այցելած նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանի որդին` ՀՅԴ 1991-1994թթ.-ին մարտականի պատասխանատու, նախկին ՀՅԴ-ական Արամ Մանուչարյանը մեր թերթի միջոցով կոչ արեց «երկրի ապագայով մտահոգ» ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ.«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ»
2
Մենք հաղթեցինք, եւ այսօր Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք, եւ այն չպետք է զիջենք: Ինձ խանդավառում է մեր ժողովրդի, մեր երիտասարդության վճռականությունը, ...ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀՍՏԱԿՎԱԾ ՋՐԲԱԺԱՆ
Ժողովուրդ - իշխանությունը բռնազավթածներ: Ժողովրդավարական արժեքներ - ավտորիտարիզմ:
Քրիստոնեական արժեհամակարգ - խուլիգանապետություն:
Արժանապատվություն - նվաստացում:
Ազնվություն եւ անկեղծություն ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Էմմա Գաբրիելյան 1
Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

