
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Այն, որ ազատ, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող` ապացուցում են բազմաթիվ փաստերը, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը 52.8 տոկոս ձայներ է հավաքել սպառնալիքների ու ժողովրդի ձայները կեղծելու միջոցով:

Ավանի 1/09 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնն ու համայնքի համատիրություններից մեկի նախագահի պաշտոնը համատեղող Առնակ Մանուչարյանը լարված մթնոլորտում է պահել տեղամասը` այն աստիճան, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձն ու հանձնաժողովի «Ժառանգության» անդամը սպառնալիքների ներքո ստիպված են եղել լքել տեղամասը ձայների հաշվարկի ժամանակ: Հանձնաժողովի մյուս անդամները լուռ համաձայնել են նախագահի հետ: Արդյունքում, եթե Ավանի մնացած տեղամասերում Տեր-Պետրոսյանը միջինը հավաքել է 400 ձայն, ապա այդ տեղամասում միայն 24 ձայն, իսկ Սերժ Սարգսյանը` 950, 300 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձի վկայականով տեղամաս են մտել Առնակ Մանուչարյանի շրջապատի ներկայացուցիչները: «Լարված մթնոլորտ է եղել ողջ քվեարկության ընթացքում: Մինչեւ գիշերվա 2-ը քվեատուփը չի բացվել: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանում էր` մարդ եմ սպասում, մի քիչ հանգստանանք, հետո կհաշվենք, այդպես մինչեւ ժամը երկուսը: Դրա հետ զուգահեռ տարբեր խոսակցությունների միջոցով անուղղակի սպառնում էր: Տեսնելով, որ չեմ կարողանում պաշտպանել իմ թեկնածուի շահերը, դուրս եկա տեղամասից», - մեզ հետ զրույցում պատմեց Տեր-Պետրոսյանի վստահված անձ Միքայել Հովհաննիսյանը: Վերջինս տեղեկացրել է շտաբին, որ իրեն սպառնում ու ահաբեկում են: Սպառնացել են նաեւ 1/09-ի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Գեղամ Մեխակյանին: «Այս իշխանության տարիներին ես կորցրել եմ երկու տուն, չեմ ուզում երկու երեխաներիս կորցնել», - առանց մանրամասնելու երեկ Ազատության հրապարակում պատմեց «Ժառանգության» ներկայացուցիչը` հավելելով. «Սպառնալիքների տակ ստորագրել եմ դատարկ բլանկներն ու դուրս եմ եկել: Իսկ մինչ այդ, երբ ճանապարհել եմ Տեր-Պետրոսյանի վստահված անձին ու մի 20 րոպե բացակայել տեղամասից, ետ գալով տեսա` բոլոր քվեաթերթիկները բաց են, արդեն 300 անվավեր է ճանաչվել: Ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանին տրված ձայները փչացվել էին, որ անվավեր ճանաչեն: Բացի դա, բացահայտ Տեր-Պետրոսյանի ձայները միացվում էին Սերժ Սարգսյանի եւ մյուսների ձայներին»: Հանձնաժողովի անդամն այս առթիվ դիմում-բողոք է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, սակայն Առնակ Մանուչարյանի ներկայացուցիչները հանդիպել են իրեն, համոզել ետ վերցնել դիմումը` խոստանալով խախտումները վերացնել: «Ես համաձայնեցի եւ ետ վերցրի, բայց իրենք իրենց պայմանավորվածությունը չկատարեցին», - նշեց հանձնաժողովի անդամը: Ի դեպ, վերոնշյալ փաստերի առթիվ դիմում-բողոք է ներկայացվել նաեւ ԿԸՀ: «Ողջ ընտրության ընթացքում շատ խախտումներ են եղել, արձանագրություններ են կազմվել, նախագահը ոչ մեկը չի արձանագրել, - պատմեց «Ժառանգության» անդամը` շարունակելով. «Մասնավորապես 1/09-ում եղել են քաղաքացիների փոխարեն քվեարկություններ, մարդիկ եկել, տեսել են իրենց անվան դիմաց արդեն ստորագրած է, մեկը իր տատու, մեկը պապու անձնագրով էր եկել քվեարկելու, մի քանի նման միջադեպեր գրանցել ենք, մի արձանագրություն նախագահը չի արձանագրել: 100 քվեաթերթիկի կտրոններ բացակայել են, ինչը վկայում է, որ դրանք դրսից են բերվել: Իսկ ընդհանուր առմամբ, հիմնականում մարդկանց գումարով բերում էին»: Հ.Գ. Մեզ հասած տեղեկություններով` հանձնաժողովի անդամ Գեղամ Մեխակյանին հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը սպառնացել է ատրճանակով, թեեւ երեկ մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամը չցանկացավ այդ մասին խոսել:
- Մ.Խ.
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան 1
Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծարգո նախագահ. Շնորհակալություն...
Շնորհակալություն, որ կիսատ չթողեցիք մեր պայքարը:
Պայքար, որ ինձ համար սկսվեց 88-ին, երբ ուսանող էի:
Բայց այդ պայքարը իրականում ...ՆԱՄԱԿ ՄԵՂՐԱՄԻՍԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Հ.Մ.
Երեկ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդագրություն է տարածել, որում օգտակար առաջարկություն ...ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մ.Խ.
Այն, որ ազատ, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող` ապացուցում են բազմաթիվ փաստերը, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը 52.8 տոկոս ձայներ է հավաքել սպառնալիքների ու ժողովրդի ձայները կեղծելու ...«ԿԵՂԾԻՔ ԱՄՐԱԳՐՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
Փետրվարի 19-ին գործող վարչախմբի կողմից նկարված խայտառակ թվերը ոտքի են հանել ոչ միայն հայաստանաբնակներին, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Լոս Անջելեսի հայկական համայնքը տեղական ժամանակով ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»... ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գոհար Բարսամյան 1
Բրիտանական «The Economist» հրատարակությունը գրում է. «Ոչ մի տեղ գերտերությունները այդքան բարդությունների չեն հանդիպում, որքան Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:
Յուրաքանչյուրը գլոբալ ...ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՊԱՊԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԻՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե Մանուկյան
Փետրվարի 19-ի ընտրությունները հիրավի «դարակազմիկ» էին բոլոր իմաստներով` «դասական» ընտրախախտումներից` լցոնումներ, քվեատուփերի առեւանգում, բազմակի քվեարկություն, մինչ վանդալիզմի «դասական» օրինակներ` ծեծ, ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Հրավառություն էր: Հաղթանակի: Ազատության հրապարակում: Ժողովուրդը քոչարի էր պարում: Իր հաղթանակի քոչարին: Մի քանի հարյուր հազար մարդ երեկ երեկոյան հանրահավաքից հետո այստեղ էր եւ ամբողջ գիշերն էր այստեղ:
...ՔՍԱՆ ՏԱՐԻ ԵՒ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՆՑ
Արամ Ամատունի
Ասում են, որ պատմությունն ունի կրկնվելու սովորություն, եւ այդ հանգամանքը մարդկության պատմության ընթացքում հաստատվել է բազմիցս:
Դժվար է ասել, թե արդյոք ինչ է պատմության կրկնվելու հատկությունը` Աստվածային ...ԱՅՍ ՏՈՆԸ ՍԵՐԺԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՉԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան 3
Պաշտպանության փոխնախարարները կանգնած են ժողովրդի կողքին
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի հաղթանակած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում բացահայտեց այն «չափազանց ...«ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ»
Մ.Խ.
Երեկ թվում էր` ողջ Երեւանն է գալիս Ազատության հրապարակ: Ժողովրդի հոսքը չէր դադարում. մի մասը «հերթափոխը հանձնելով»` գնում էր տուն:
Կենտրոնի փողոցներում շատերի հետ զրուցելիս պարզվում էր, որ մարդիկ ...«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԻ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ»
Հ.Մ.
Երեկ խմբագրություն այցելած նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանի որդին` ՀՅԴ 1991-1994թթ.-ին մարտականի պատասխանատու, նախկին ՀՅԴ-ական Արամ Մանուչարյանը մեր թերթի միջոցով կոչ արեց «երկրի ապագայով մտահոգ» ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ.«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ»
2
Մենք հաղթեցինք, եւ այսօր Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք, եւ այն չպետք է զիջենք: Ինձ խանդավառում է մեր ժողովրդի, մեր երիտասարդության վճռականությունը, ...ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀՍՏԱԿՎԱԾ ՋՐԲԱԺԱՆ
Ժողովուրդ - իշխանությունը բռնազավթածներ: Ժողովրդավարական արժեքներ - ավտորիտարիզմ:
Քրիստոնեական արժեհամակարգ - խուլիգանապետություն:
Արժանապատվություն - նվաստացում:
Ազնվություն եւ անկեղծություն ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Էմմա Գաբրիելյան 1
Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

