
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
- Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծարգո նախագահ. Շնորհակալություն...

Շնորհակալություն, որ կիսատ չթողեցիք մեր պայքարը: Պայքար, որ ինձ համար սկսվեց 88-ին, երբ ուսանող էի: Բայց այդ պայքարը իրականում ավելի խոր արմատներ ուներ. ես կասեի` 37-ի բանտերում ու մատույցներում հայտնված, տառապած մարդկանց խենթ ու խոր հոգիներում բռնադատված երազների եւ իրականության մեծ սերնդաճն էր դա: Առողջ ու զորավոր մի բջիջ ճեղքեց հիվանդությունը մեր ժողովրդի մեջ (կոմունիզմի հիվանդություն, որ կեղծ դրախտ էր ուսուցանում) եւ մի ողջ սերնդի հավաքեց Ազատության հրապարակում` պայքարի ու հաղթելու համար: Այդ պայքարի, այդ շարժման մեծ ոգեւորվողը, ինձ հավատ ու հույս ներշնչողը նախ հայրս էր. Մարդ, որ 37-ին խմբապետ ու դաշնակցական պապիս գլխատումից հետո, դեռ մանուկ հասակում կորուսյալ հայրենիքի տառապանքն է ապրել, դեռ պատանի` խոցվել է «Մեծ հայրենականում», հետո ինքնակամ միացել Սիբիր բռնագաղթող ընտանիքին, դատվել ու տասը տարի ազատազրկման ենթարկվել սիբիրյան բանտում. - Թալեաթ ու Էնվեր փաշաները չկարողացան սպանել հայ ժողովրդի ոգին, դուք եւս չեք կարող, - դիմել է նա սովետական դատարանին... Ահա այս Մարդը, վերադառնալով հայրենիք, իր ոդիսականից հետո տուն էր կառուցել հայրենի գյուղում ու երազել ազատության մասին... Ես պիտի ափսոսեմ անընդհատ, որ մեր երկրային կյանքում տեղի չունեցավ նրա եւ Ձեր` Լեւոն Տեր-Պետրոսյան պատվարժան նախագահիդ, հանդիպումը: Պիտի տեսնեիք, թե որքան լույս, սեր եւ ուրախություն կար նրա աչքերում, երբ Աստծո կամոք նախագահ ընտրվեցիք եւ հայտարարեցիք Հայաստանի Հանրապետությունը Անկախ պետություն... - Կիլիկիայի Լեւոն թագավորին է Աստված նորից ծնել. պահպանենք հայոց վերածնված թագավորությունն ու մեր արքայազնին, - տոնում էր ու հրճվում երեխայի պես: Ցավոք, ուրախության այդ մաքուր արցունքները տասը տարի հետո եւ հատկապես հոկտեմբերի 27-ին (որ համընկնում էր նաեւ իր կյանքի վերջին օրերին) փոխակերպվեցին կաթվածահար եղած մարդու (ինչպես մեր երկիրը) վշտաբեկ ու ծանր արցունքների... Ապա Լեւոն Ներսիսյանը. - Անկախությունը տոն է, հրավառություն, եթե նույնիսկ լինենք ամենածանր նյութական վիճակի մեջ, - ասում էր նա` մեծ դասախոսն ու հումանիստը եւ հավելում. - Լեւոն Տեր-Պետրոսյանն է այն միակ արժանավոր թեկնածուն, որին ես տեսնում եմ. մեկ ուրիշի դեպքում Հայաստանը կարող է քսան-երեսուն, հարյուր տարով ետ ընկնել: Մարգարեանու՞մ էր նա, երբ փաստում էր, որ, ցավոք, մի սերունդ անպայման պիտի դուրս գա, տառապի ու հեռանա... Իրենց ` մեր հայրերի ու ուսուցիչների՞ մասին էր խոսքը, Ազատության Պատերազմին որդեգրված մեր եղբայրների՞, թե՞ պատերազմը շահած Վազգեն Սարգսյան Սպարապետի ու այն հերոսների, որոնք խաղաղություն վաստակելուց հետո, հենց հայրենիքում պիտի խոցվեին` դավաճան ու ստորագույն ձեռքերով. - Ամեն մի նախագահող ազդում է ազգի դաստիարակության վրա, - ժամանակին համաշխարհային ողջ գրական ու պատմական մեծ ընդհանրացումներն ու դասերը ուսուցանող, հայոց ամենաազնվական լսարանը վայելող մեծ դասախոսի խոսքերն այսօր առավել քան ճշմարիտ են... Այսօր առավել քան ուղղորդված են: Եվ այսօր ես իմ ընտրությունը կատարել եմ: Այդ ընտրությունը կատարել են նաեւ այն մայրերը, ովքեր խղճի ընտրություն ունեին, ովքեր հոգու խորքում պահած սուրբ հայրերի ու ուսուցիչների խոսքերն` իբրեւ արձագանք ու կոչ ունեին, ովքեր հոգու պարտք ունեին... Կատարել ենք` մեր երեխաներին շիտակ ապրելու, ազնվացեղ ապրելու, գաղափարապես ապրելու ճիշտ կենսակերպը ժառանգելու համար... Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահիդ կերպարը առավել մաքուր է, առավել սրբված ու բարոյական. Որովհետեւ ելել եք կռվի` ազգի ներսի չարության դեմ... Որովհետեւ բարոյական աղճատումներն այսօր առավել քան երբեւէ ավելացել են. Որովհետեւ գայթակղություններն այսօր առավել քան երբեւէ հովանավորվել են. Որովհետեւ Խորենացուդ ողբն առավել քան հնչեղ է... Ծանր է Ձեր խաչը. Մեր սերն ու օրհնությունը թող այն թեթեւացնի, երբ ստիպված եք մեր ժողովրդի համար նորից Աստվածաշունչ թարգմանելու, բայց` արդեն բանավոր ու բառ-ացի... Շնորհակալություն...
- Համեստ Կարապետյան
«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան 1
Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծարգո նախագահ. Շնորհակալություն...
Շնորհակալություն, որ կիսատ չթողեցիք մեր պայքարը:
Պայքար, որ ինձ համար սկսվեց 88-ին, երբ ուսանող էի:
Բայց այդ պայքարը իրականում ...ՆԱՄԱԿ ՄԵՂՐԱՄԻՍԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Հ.Մ.
Երեկ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդագրություն է տարածել, որում օգտակար առաջարկություն ...ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մ.Խ.
Այն, որ ազատ, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող` ապացուցում են բազմաթիվ փաստերը, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը 52.8 տոկոս ձայներ է հավաքել սպառնալիքների ու ժողովրդի ձայները կեղծելու ...«ԿԵՂԾԻՔ ԱՄՐԱԳՐՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
Կարինե Հարությունյան
Փետրվարի 19-ին գործող վարչախմբի կողմից նկարված խայտառակ թվերը ոտքի են հանել ոչ միայն հայաստանաբնակներին, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Լոս Անջելեսի հայկական համայնքը տեղական ժամանակով ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»... ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գոհար Բարսամյան 1
Բրիտանական «The Economist» հրատարակությունը գրում է. «Ոչ մի տեղ գերտերությունները այդքան բարդությունների չեն հանդիպում, որքան Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:
Յուրաքանչյուրը գլոբալ ...ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՊԱՊԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԻՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե Մանուկյան
Փետրվարի 19-ի ընտրությունները հիրավի «դարակազմիկ» էին բոլոր իմաստներով` «դասական» ընտրախախտումներից` լցոնումներ, քվեատուփերի առեւանգում, բազմակի քվեարկություն, մինչ վանդալիզմի «դասական» օրինակներ` ծեծ, ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Հրավառություն էր: Հաղթանակի: Ազատության հրապարակում: Ժողովուրդը քոչարի էր պարում: Իր հաղթանակի քոչարին: Մի քանի հարյուր հազար մարդ երեկ երեկոյան հանրահավաքից հետո այստեղ էր եւ ամբողջ գիշերն էր այստեղ:
...ՔՍԱՆ ՏԱՐԻ ԵՒ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՆՑ
Արամ Ամատունի
Ասում են, որ պատմությունն ունի կրկնվելու սովորություն, եւ այդ հանգամանքը մարդկության պատմության ընթացքում հաստատվել է բազմիցս:
Դժվար է ասել, թե արդյոք ինչ է պատմության կրկնվելու հատկությունը` Աստվածային ...ԱՅՍ ՏՈՆԸ ՍԵՐԺԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՉԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան 3
Պաշտպանության փոխնախարարները կանգնած են ժողովրդի կողքին
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի հաղթանակած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում բացահայտեց այն «չափազանց ...«ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ»
Մ.Խ.
Երեկ թվում էր` ողջ Երեւանն է գալիս Ազատության հրապարակ: Ժողովրդի հոսքը չէր դադարում. մի մասը «հերթափոխը հանձնելով»` գնում էր տուն:
Կենտրոնի փողոցներում շատերի հետ զրուցելիս պարզվում էր, որ մարդիկ ...«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԻ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ»
Հ.Մ.
Երեկ խմբագրություն այցելած նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանի որդին` ՀՅԴ 1991-1994թթ.-ին մարտականի պատասխանատու, նախկին ՀՅԴ-ական Արամ Մանուչարյանը մեր թերթի միջոցով կոչ արեց «երկրի ապագայով մտահոգ» ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ.«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ»
2
Մենք հաղթեցինք, եւ այսօր Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք, եւ այն չպետք է զիջենք: Ինձ խանդավառում է մեր ժողովրդի, մեր երիտասարդության վճռականությունը, ...ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀՍՏԱԿՎԱԾ ՋՐԲԱԺԱՆ
Ժողովուրդ - իշխանությունը բռնազավթածներ: Ժողովրդավարական արժեքներ - ավտորիտարիզմ:
Քրիստոնեական արժեհամակարգ - խուլիգանապետություն:
Արժանապատվություն - նվաստացում:
Ազնվություն եւ անկեղծություն ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Էմմա Գաբրիելյան 1
Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, ...
ՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե ՄանուկյանՍՓՅՈՒՌՔ, ՍՓՅՈՒՌՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Սարգիս ՀացպանյանՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ` ԱՎԵԼԻ ՍՏՎԱՐԱՑԱԾ ՇԱՐՔԵՐՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

«ԱՄԵՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԱԶԴՈՒՄ Է ԱԶԳԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Համեստ Կարապետյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

