
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
- Կարելի է ասել` Սերժ Սարգսյանը պայթեցրեց մթնոլորտը, որում պատրաստվում էր նախագահել:

Երեկ ողջ քաղաքը խոսում էր, թե ինչպես իշխանությանը սերտաճած թաղային հեղինակությունները, որոնցից ժողովուրդն առանց այդ էլ զզված է, կեղծեցին ընտրությունները, բռնացան ժողովրդի կամքի վրա, ընչազուրկ թոշակառուներին ու կարիքավորներին «գնեցին» 5 հազար դրամով: Շատերը, բարկացած հեռուստատեսությամբ ցուցադրվող կեղծ տեղեկություններից ու ցինիզմից, առավոտից դուրս էին եկել փողոց ու գնացել Մատենադարանի հարթակ: Ճորտատիրության դրսեւորումներից դժգոհ էին անգամ իշխանության վերնախավում եղածները: Այնպես որ, կարելի է արձանագրել, որ այս ընտրություններից հետո Սերժ Սարգսյանից դժգոհների բանակը կտրուկ աճեց, ու Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժումը սպառնում է դառնալ քաղաքացիական լայն շարժում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Լավ, ենթադրենք նախագահ դարձավ, ի՞նչ հաճույք է լինել մի ժողովրդի նախագահ, որի մեծ մասը քեզ ատում է», - մեզ հետ զրույցում երեկ տարակուսանք հայտնեց մի երիտասարդ: Կարելի է արձանագրել, որ ընդդիմության երեկվա հանրահավաքին եկել էր հիմնականում մտավորականությունը, նաեւ` միջին խավը, որը դժգոհ էր իր հանդեպ կիրառված աննախադեպ ոտնձգությունից, ինչպես նաեւ շատ երիտասարդներ: Վերոնշյալ խախտումներին ու բռնարարքներին երեկ գումարվեց նաեւ այն, որ մարդիկ Երեւանում փաստացի զրկվել էին ազատ տեղաշարժի իրավունքից. իշխանություններն արգելել էին քաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը` փորձելով այդպիսով կանխել մարդկանց հոսքը Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Ժողովրդի դժգոհությունն այնքան մեծ էր, որ անգամ հեռավոր արվարձաններից շատերը Մատենադարանի տարածք էին գնացել ոտքով: 71- ամյա Սուսաննա Բաղդասարյանն ասաց, որ Էջմիածնից ոտքով է եկել Մատենադարանի տարածք: «Ես եկել եմ իմ ձայնը պաշտպանելու: Ընտանիքով ընտրել ենք Տեր-Պետրոսյանին: Բոլոր ռայոնների, գյուղերի ճանապարհները փակ են: Իր միտինգի ժամանակ մարդկանց մեքենաներով էին ռայոններից բերում, իսկ Լեւոնի ժամանակ լրիվ ճանապարհները փակել է», - դժգոհեց կինը` հավելելով. «Բարեկամներիցս շատերը 5 հազար դրամով իրենց ձայները ծախել են, որովհետեւ նեղ վիճակում են, դպրոցների մանկավարժներին, շատերին փողով առել են: Էսօրվա դրությամբ Սերժ Սարգսյանին ոչ մեկը չի ուզում»: «Ես Կոմիտասից եմ ոտքով եկել: Ամբողջ ընտանիքով` 6 հոգով Լեւոնին ենք ընտրել: Դրա համար եմ եկել, որ կեղծ ընրությունները չեղյալ համարվեն», - մեզ հետ զրույցում ասաց Ռշտունի Ազիզյանը: «Իմ աչքով տեսել եմ` ժամը 19.30-ին թիվ 56 դպրոցում տեղակայված տեղամաս լցվեցին միանգամից 30-35 հոգի եւ սկսեցին լցնելը, ոչ միլիցիա կար, ոչ մեկը: Ինչքան պետք էր լցրեցին, դուրս եկան: Էլ ի՞նչ ընտրություն», - հարց ուղղեց Մատենադարանի տարածքում գտնվող մեկ այլ քաղաքացի` Հրաչիկ Խաչատրյանը: Արմավիրի մարզի Սամաղար գյուղի մի բնակիչ պատմեց հետեւյալը. «Մեր գյուղում երեկոյան ժամը 16-ից հետո քվեաթերթիկ չի եղել ընդհանրապես: Ընտրատարածք մտնողների անձնագրում կնիքը դրել են, ասել` վերջ, ընտրել եք, գնացեք տուն»: Այնուհետեւ Երեւանի փողոցներում զրուցեցինք պատահական քաղաքացիների հետ` շոշափելու ընդհանուր հետընտրական տրամադրությունները: Ժողովուրդը հիմնականում դժգոհ էր ու բարկացած: Բարկացած, որ հերթական անգամ Հայաստանում տեղի ունեցան խայտառակ ընտրություններ ու իր ձայնը կեղծեցին: Հարցին` ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքն ու արդյունքները` շատերը, առանց ներկայանալու, հայտարարեցին. «Բացասական, որովհետեւ տեսել ենք ինչ են արել, ահավոր կեղծիքներ են եղել»: «Տեր-Պետրոսյանին եմ ընտրել, բայց չի անցել», - այգում մեզ հետ զրույցում ասաց մի քաղաքացի: Մկրտիչ Սեդոյանը դժգոհ էր ընտրությունների ընթացքից էլ, արդյունքից էլ. «Որովհետեւ ընտրակեղծիքներ են եղել: Բոլոր ծանոթներս ընտրել են Լեւոնին»: Մեզ հետ զրուցած միայն մեկ քաղաքացի էր գոհ ընտրությունների արդյունքից` Չեխովի անվան դպրոցի ուսուցչուհի Իրինա Հարությունյանը. «Կարող է ինչ-որ բաներ արվել է, բայց ոչ էդ մակարդակով, որ ազդեր արդյունքների վրա», - համոզված էր տիկինը: «Շատ բացասաբար եմ գնահատում», - ասաց մի տղամարդ` բացատրելով. «Դժգոհ եմ ոչ թե որ իմ թեկնածուն չանցավ, այլ ընդհանրապես մթնոլորտից, էս աղտոտությունից: Ես կարծում եմ, որ էսպես շարունակվի, մենք լավ ապագա չենք ունենա»:
- Մարինե Խառատյան
ԻՆՉՊԵ՞Ս Է «ՇԱՐԺՎՈՒՄ» ՄԱՐԴԸ
Կամ ոտքով կամ մեքենայով` կպատասխանեք դուք: Այդուհանդերձ, հակառակ այդ հանրահայտ ճշմարտության, այսօր գիտնականները...
Նոր ուղղության հետազոտողները մասնագիտացել են քրոնալ կենսաբանության բնագավառում, իսկ ...ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԶԱՀՐԱՏԻ
Ա.Մորիկյան
Գրականությունը կյանքի-իրականության-եղածի խմբագրումն է-հարմարեցումը գրողի պատկերացումներին ու ցանկություններին: Հետո է միայն, եթե Արարչին դա դուր է գալիս կամ անհրաժեշտ է թվում, գրողի «խմբագրածը» դառնում ...ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ
Գոհար Բարսամյան
Երկրներում, որտեղ կառավարիչները միանձնյա իշխանություն են հաստատում, դժվար են հրաժեշտ տալիս այդ կառավարիչներին:
Ժողովուրդը հոգեբանական նախապատրաստության կարիք է զգում: Այդպես եղավ ԽՍՀՄ-ում, երբ ժողովուրդը ...ԳԼԽԱՎՈՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐՆ ԵՆ
Գոհար Բարսամյան
Ինչպես պատմությունն է ցույց տալիս, դյուրին չէ ժողովուրդների ինքնիշխանության եւ նրա ընտրած` ժողովրդաիշխանության ճանապարհը: Դրանք ենթադրում են նախեւառաջ քաղաքական ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք միջազգային ...«ԸՆՏՐՎԱԾԸ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԸՆՏՐՅԱԼ Է»
Հեղինե Մանուկյան
Ինչպես եւ կանխատեսելի էր, նախագահական ընտրությունների ընթացքին հետեւած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները այս անգամ էլ դրսեւորեցին իրենց հատուկ կարճատեսությունն ու, չնայած արձանագրված բազում խախտումներին ու դրանցից ...ՆԿԱՏՎԵԼ ԵՆ «ԲԱԶԱՐԱՅԻՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ», ԻՍԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ
Գայանե Հովսեփյան
Վանաձորի թիվ 29/13 ընտրական տեղամասում, որ տեղակայված էր թիվ 33 մանկապարտեզում, մի քանի «արտառոց փաստերի» մասին (իր իսկ խոսքերով) պատմեց հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Սահարյանը, որ ներկայացված է եղել «Ժառանգություն» ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ
Մ.Խ.
Երեկ մինչ ընտրակեղծիքներով երկու անգամ ՀՀ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը կշտապեր շնորհավորել ընտրակեղծիքների արդյունքում 52.8 տոկոս ձայն հավաքած Սերժ Սարգսյանին` ՀՀ դատախազությունը շտապել է օրինականացնել ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԱԽՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Հ.Մ.
Երեկ, ժամը 16:00-ին, այն ընթացքում, երբ Մատենադարանի մոտ բազմահազար մարդիկ իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունն էին հայտնում երեկվա ընտրությունների կապակցությամբ, ընտրություններում միջազգային դիտորդական ...«ԾԻԾԱՂԵԼԻ Է ՏԵՍՆԵԼ ԲԶԵԶԻՆ, ՄԱՏՆԵՐԻ ՎՐԱ ՄԵԾ ՓԱՐԱՎՈՆԻ»
Գագիկ Աբգարյան
Նյութի վերնագիրը վերցված է Հենրիկ Էդոյանի բանաստեղծություններից մեկից: Ավելի լավ միջոց չգտանք ցույց տալու համար, թե ինչ ծիծաղելի վիճակի մեջ է հայտնվում նա, ով փորձում է իր վրա վերցնել մի քիչ ավելին, քան ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան 1
Կարելի է ասել` Սերժ Սարգսյանը պայթեցրեց մթնոլորտը, որում պատրաստվում էր նախագահել:
Երեկ ողջ քաղաքը խոսում էր, թե ինչպես իշխանությանը սերտաճած թաղային հեղինակությունները, որոնցից ժողովուրդն առանց այդ ...Հ1-Ը, ՓԱՍՏՈՐԵՆ, ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է. ԻՆՉ ՈՒԶԻ` ԿԱՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի մամուլի ակումբի` յոթ հեռուստաընկերությունների եւ ռադիոյի շրջանակներում անցկացրած մոնիտորինգի արդյունքների մասին զրուցեցինք ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Հիմնական եզրակացությունն այսպիսին ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ՏԱՆԵԼՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Էմմա Գաբրիելյան
«ՀՀ ազատ քաղաքացիներ, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ` խայտառակ ընտրություններ, հերթական անգամ բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա», - երեկ ...ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ»
Սա կեղծիքների իշխանություն է եւ, կարծում եմ, պետք է նոր ընտրություններ լինեն:
Շատ ցավալի է, որ նախագահի աթոռին հավակնող թեկնածուն նախապես հայտարարել է, որ նախորդ իշխանության քաղաքականությունն է շարունակելու: ...ՊԱՐԶ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Ասել, որ նախագահական ընտրություններն այս անգամ անցան եզակի եւ դժվար պատկերացնելի բռնությունների եւ ահաբեկումների ալիքի ներքո` հավասարազոր է ոչինչ չասելուն: Որովհետեւ այն, ինչ կատարվեց փետրվարի 19-ին` ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունը
2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով: ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ, Ժ. 15.00, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Այսօր ժամը 15.00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը անակնկալ է խոստացել ժողովրդին, նա այս մասին հայտարարել է երեկ Երեւանում ղարաբաղյան Շարժման 20-ամյակի օրը անցկացված հանրահավաքում, որին մասնակցում էին 200 000-ից ...
ՃԱՆԱՊԱՐՀ...
Կարինե Հարությունյան«ԵԹԵ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ»
Մարինե ԽառատյանՍՏԵՂԾԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐԵՔ
Գայանե ԱռուստամյանՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՈՒ «ՄԱՐՏՈՒՆԱԿ»
Մարինե Խառատյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

