
ԻՆՉԵ~Ր ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ...
- Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնել հնարավոր չէր, ոչ մի երթուղային չկար, առհասարակ, քաղաքում տրանսպորտը կաթվածահար էր: Հասնելով Մալաթիա-Սեբաստիա եւ տեսնելով համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց գտնվող երթուղայինների շարանները` ամեն ինչ պարզ էր:

Քոչարյանասերժական «թայֆայի» նվիրյալ «լավ տղերքը» մայրաքաղաքի տրանսպորտով այնպիսի «կարուսել» էին սարքել, որ Դիսնեյլենդի ինժեներների անթաքույց նախանձը կշարժեր: 82 համարի երթուղայինները, որոնց շրջերթը սովորական օրերին սկսվում է Ավանից, վերջանում Երրորդ մասում, այսօր աշխատում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքում` որջից մինչեւ ընտրատեղամաս, ընտրատեղամասից` որջ: Այստեղ նույն մարդկանց բաժանվում էին հերթական կեղծված անձնագրերը եւ 82 համարի երթուղայինով մի քանի անգամ տարվում ընտրատեղամասեր: Մանկապարտեզում տեղակայված 7/01 ընտրատեղամասում էինք, երբ «006» պետհամարանիշով վերջացող Ջիպի ուղեկցությամբ (հայտնի է, որ «006»-ը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային պետհամարանիշն է) 82 համարի երկու երթուղայիններ ժամանեցին ընտրատեղամասի բակ: Լրագրողը նկատեց, թե ինչպես հանրապետականի հավաստագրով վստահված անձը հուշում է նոր (ավելի ճիշտ` կրկին) ժամանածներին, որ մոտենան 3-րդ սեղանին: Լրագրողի միջամտությանը վստահված անձը պատասխանեց, թե ինքը ընդամենը օգնում է... Ընդհանրապես, հանձնաժողովի նախագահներն ամեն ինչ անում էին ընտրատեղամասերում հերթեր գոյացնելու, անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար: Իսկ երբ լուսանկարեցի ընտրազանգվածի կուտակումները, 7/04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը` գերօքսիդով շիկացրած մազերով, ալ կարմիր շուրթերով մի կին ճչաց, թե` «Չի կարելի լուսանկարել, միայն ժամը 20-ից հետո...»: Իսկ 8/25-8/26 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների անհեթեթ որոշմամբ ընտրությունը կատարվել է ըստ այբբենական կարգի: Հերթում մարդիկ դժգոհում էին, բողոքում, բայց քչերն էին բարձրաձայնում. ձայնագրիչը տեսնելով` վախեցած չորս կողմն էին նայում, թե` «Դե, ի՞նչ ասենք»... Միայն մի կին անվախ հայտարարեց. «Ի՞նչ եք ձայներդ կտրել, հերթեր են սարքում, որովհետեւ ինչ-որ մեկին էդպես է ձեռնտու...»: Համայնքի բոլոր տեղամասերից ահազանգեր էին ստացվում եւ պատմում, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «006»-ով ավարտվող պետհամարանիշով մեքենաների շքախմբով շրջում համայնքում եւ լցոնումներ կատարում: Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված տեղամասում մի քանի տասնյակի հասնող մարդիկ Ս.Ալեքսանյանի ուղեկցությամբ ծեծի են ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, ովքեր փորձել էին խոչընդոտել լցոնումները: Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի բնակիչ, որ նախընտրեց չներկայանալ, տեղեկացրեց, որ 7/01 ընտրատեղամասի շենքի ետեւում սպիտակ Գազելով փող են բաժանում: «Վարորդներն էլ զզված են, ասում են` «Էս ինչեր են անում...»»:
- Մարինա Բաղդագյուլյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
Ցավալի է, սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր նախագահության ժամկետը, ընտրեց հեռանալու երկու տարբերակներից ամենից անցանկալին` թե իր եւ թե պետության ու հասարակության համար:
Տասը տարի շարունակ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 4
Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում, թերեւս կարելի էր համեմատել օտարերկրյա մի արշավանքի հետ, քանի որ ամենածանր մղձավանջում անգամ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է սեփական ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ
Կարինե Հարությունյան
Սա 2003-ի փետրվարի 19-ը չէր, ոչ էլ` 2003-ի մարտի 5-ը: 2008-ի փետրվարի 19-ը մի բան փաստեց. գործող վարչախումբը լկտի լինելու բարդույթ չունի, ստոր լինելու բարդույթ չունի, գազան լինելու բարդույթ չունի: Ամենաանմարդկային ...«ՉԵՆ ԱՆՑՆԻ» ԱՍՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ Աբովյանում դաժան ծեծի են ենթարկվել «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Ընտրությունների օրը Գագիկ Աբգարյանը եղավ Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի մի շարք ընտրատեղամասերում:
Ընդհանուր առմամբ տեղամասերում մթնոլորտը խաղաղ էր, սակայն Արմավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում ...ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ ՄԵՂՔ
Մեսրոպ Հարությունյան 1
Ի՞նչ անես, երբ մի ամբողջ ստի մեքենա իր բաղկացուցիչներով` ազատ ու պատասխանատու հեռուստաալիքներով` ՀԱՍԱՐԱԿԱՑ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ գլխավորությամբ, դատախազությամբ, ոստիկանությամբ, ԿԸՀ-ով, իրենց գրպանային տեղական ...ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՈՒՄ ԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների ողջ ընթացքը զուգորդվում էր ընտրողներին ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, վախեցնելու գործընթացով, որոշ տեղերում` բացահայտ:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում այդ սեւ ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ԵԹԵ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԵՂԾՎԻ...»...
Երբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, www.azadakrum.org կայքէջը ողողվեց բազմաթիվ եւ բազմաբնույթ նամակներով, ...«ՄԵՌՆԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ»
Մարիա Պալյան 1
Բռավո, մարդու ուղեղը երկար ժամանակ աշխատում է ոչ թե հանուն «բարգավաճ» երկրի, այլ ընտրական կեղծ տեխնոլոգիաների, որի տխրահռչակ հետեւանքները մեր գորշ կյանքն է:
Արեւելյան բազարի իսկական խճապատկեր, որում ...ԻՆՉԵ~Ր ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ...
Մարինա Բաղդագյուլյան
Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնել հնարավոր չէր, ոչ մի երթուղային չկար, առհասարակ, քաղաքում տրանսպորտը կաթվածահար էր: Հասնելով Մալաթիա-Սեբաստիա եւ տեսնելով համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց ...ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԱԿՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ազատ, արդար ընտրություններից խոսում էր բացառապես ժողովրդավար ձեւանալու համար, իսկ իրականում սովորական, կարելի է ասել, շարքային ընտրակեղծարար է ու միակ կուռքը, որին հավատում ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատապարտում ենք փետրվարի 19-ին կայացած խայտառակ եւ ամոթալի ընտրությունները, որոնք ուղեկցվեցին իշխանությունների մաս կազմող, ինչպես նաեւ նրանց հովանավորությունը վայելող քրեածին տարրերի կողմից սանձազերծված ...ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Հայաստանի ողջ տարածքում բնակչության ահաբեկման մթնոլորտում, տոտալ «գազելահոսքով» մարդկանց տեղահանման, ընտրակաշառքների բացահայտ բաժանումների փաստերի առկայությամբ ...ԵՐԵԿ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ ԷՐ
Այսօր` հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրը Իրապես այդպես է:
Որովհետեւ երեկվա օրը, իրականում, նման էր ավազակապետության հոգեվարքի վերջին, բայցեւ` անխուսափելի ցնցումներին:
Բռնություններ, կեղծիքներ, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ: ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Այսօրվանից վերսկսվում է Հայաստնաի երրորդ հանրապետության ընդհատված ժամանակագրությունը:
Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսին կլինի այդ վերսկսված կյանքը, որքանով արժանի կլինենք մեր ազատությանն ու ...
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը»
Է.ԳաբրիելյանՃԱՆԱՊԱՐՀ...
Կարինե ՀարությունյանՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
Գայանե ԱռուստամյանՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի ԵղիազարյանՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ ԿՍՏԻՊԵՆ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

