
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՈՒՄ ԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԷԻՆ
- Կարելի է արձանագրել, որ ընտրությունների ողջ ընթացքը զուգորդվում էր ընտրողներին ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, վախեցնելու գործընթացով, որոշ տեղերում` բացահայտ:

Քանաքեռ-Զեյթուն համայնքում այդ սեւ գործին լծվել էր Սերժ Սարգսյանի կողմնակից «Քեթրին» ընկերության տեր ոմն Միհրանը, քրեական հեղինակություն Քլոսը եւ «Տոնուս» ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը: Վերջինս իր թիկնապահներով մտել է 3/21 տեղամաս, որից հետո Տոնուսի թիկնապահը սպառնացել է Տեր-Պետրոսյանի վստահված անձին, թե «այ լակոտ, խի քեզ խելոք չես պահում»: Լրացուցիչ սրացումից խուսափելու համար Տեր-Պետրոսյանի վստահված անձը չի պատասխանել, ընտրական հանձնաժողովի ոչ մի անդամ չի արձագանքել կատարվածին: Մեր այցելության պահին թիվ 136 դպրոցում տեղակայված 3/14 ընտրատեղամասի առջեւ մի անձ ակնհայտ սակարկում ու պայմանավորվում էր տեղամասից դուրս եկած երկու կանանց հետ: «Ինքը տեսավ, որ ես ընտրել եմ», - փորձում էր վստահեցնել կանանցից մեկը, փոխարենը թերեւս ակնկալելով վերցնել խոստացված ընտրակաշառքը: Տղամարդը խոստացավ ինչ-որ բան ճշտել, հետո գտնել իրենց, կողքից այնպիսի տպավորություն էր, որ ակնհայտ խաբելու էր կնոջ: Որքան մեզ հաջողվեց լսել, խոսքը գնում էր 120 հազար դրամի մասին: Թիվ 39 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասի առաջ, ականատեսների, վկայությամբ, ընտրության ողջ ընթացքում սեւ Ջիպ էր կանգնած` 99 888 համարներով, ոմն Անտոն, որը մանր թաղային հեղինակություն է, ցուցակով մարդկանց բերում, գումարը տալիս, ուղարկում էր ընտրելու: Որոշ տեղեկություններով` Քանաքեռ-Զեյթունում բաժանվել է մինչ 30 հազար դրամ, ընդ որում` 5 հազարը տվել են նախորդ օրը, պայմանավորվել, որ 25 հազարը տալու են հետո: «Քեթրինի» Միհրանը նախօրեին 15-20 հոգով ներխուժել է Քանաքեռ-Ջեյթունի 3/29 տեղամաս, երբ ընտրական հանձնաժողովի նիստը դեռ չի ավարտվել ու սպառնալիքներ է տեղացել հանձնաժողովի անդամների հասցեին: Խնդիրն այն է, որ հանձնաժողովի նիստի ժամանակ կորել է մի քվեաթերթիկ, ինչը հանձնաժողովի ոչ ՀՀԿ-ական անդամները ստիպել են արձանագրել հանձնաժողովի նախագահին: Ի դեպ, մեկ քվեաթերթիկի բացակայությունը հնարավորություն է տալիս «կարուսել» իրականացնել: Տեղամասում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շնորհիկ Զատիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Քեթրին» ընկերության տեր Միհրանը ակտիվ մասնակցել է ընտրակաշառք բաժանելու եւ մարդկանց ուղղորդելու գործընթացին: Բյուրեղավան քաղաքի բավական մեծ քանակով բնակիչներ ժամանակավոր գրանցման թղթեր են ներկայացրել Պարույր Սեւակի 90 հասցեով եւ, Շնորհիկ Զատիկյանի վկայությամբ, ժամանակավոր բնակչի կարգավիճակով քվեարկել են Զեյթունում: «Ինչը չափազանց կասկածելի է»: Տվյալ ընտրատեղամասում քվեարկել են նաեւ Գյումրու եւ Վանաձորի բնակիչները, ընդ որում` նրանք եկել են սեփական գրիչներով: Ժամը 17-ի դրությամբ 68 հոգի քվեարկել է լրացուցիչ ցուցակով: Վստահված անձի խոսքերով` հանձնաժողովի նախագահը, որը Սաշիկ Աֆյանի հորեղբոր տղան է, ընտրողների ներկայությամբ բացահայտ հակաքարոզչություն է տարել Տեր-Պետրոսյանի դեմ: Տեր-Պետրոսյանի շտաբի տվյալներով` մասսայական լրացուցիչ ցուցակներ են ներկայացվել, իսկ Բյուրեղավանից մոտ 200 մարդ ընտրել է Քանաքեռ-Զեյթունում: «Քեթրին» ընկերության տեր ոմն Միհրանը եւ «Տոնուս» ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը ջիպերով, մեքենաների շարասյուներով տեղամասից տեղամաս են անցնում, հանձնարարականներ են տալիս իրենց «ակտիվիստներին», որոնք հենց տեղամասերի դիմաց մարդկանց ուղղորդում են` Սերժ Սարգսյանին ձայն տալու համար եւ ուղարկում ընտրատեղամասեր», - Տեր-Պետրոսյանի Քանաքեռ-Զեյթունի շտաբում պատմեց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քարտուղար Վարդան Գրիգորյանը` հավելելով. «Մասսայաբար մեքենաներով մարդկանց են տեղափոխում: Մասսայական ընտրակաշառքներ են բաժանում, այդ նույն ցուցակներով էլ մարդկանց տանում են ընտրության: Անձնագրերի առաջին էջում մատիտով ֆիքսված մարդիկ են մտնում տեղամաս: Դա արդեն յուրահատուկ նշան է»: Ի դեպ, գրեթե բոլոր ընտրատեղամասերում հանդիպեցինք անձնագրի առաջին էջում մատիտով նշան արված ընտրողների: Երբ փորձում էինք լուսանկարել, հանձնաժողովների նախագահները հունից դուրս էին գալիս: «Չեմ էլ իմանում, երեւի թոշակի ժամանակ են գրել», - ասաց 90-ամյա Գայանե Գյոդակյանը: Այդ ժամանակ 3/12 տեղամասի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, թե մենք իրավունք չունենք նկարելու ու խոչընդոտում ենք հանձնաժողովի աշխատանքը: Երբ բացատրեցինք, որ որպես լրագրող գրանցվելուց հետո իրավունք ունենք լուսանկարելու, նախագահը մարդ կանչեց տարածքային հանձնաժողովից, որը փորձեց համոզել, թե մատիտով նշան արել են թոշակի համար: Մատիտով նշաններ տեսանք նաեւ երիտասարդ ընտրողների անձնագրերում: 3/29 ընտրատարածքի ընտրող Կարապետյան Վիլենայի անձնագրում մատիտով նշում կար, որը հաջողվեց ֆիքսել: Ի դեպ, նա թոշակառու չէր եւ բնակվում էր Պարույր Սեւակի 92/45 հասցեում: Ընտրողի անձնագրի առաջին էջում մատիտով 21 էր գրված: 3/21 տեղամասում ընտրող Քրիստինա Թորոսյանի եւ նրա քրոջ փոխարեն արդեն ստորագրել ու ընտրություն էին կատարել: Հանձնաժողովի նախագահ Համասփյուռ Կուլախազյանն ասել էր, թե ձեր փոխարեն արդեն ստորագրել են, ուստի չեք կարող քվեարկել եւ դուրս էր հրավիրել ընտրատեղամասից: «3/14 ընտրատեղամասից հայտնել են, որ դրոշակակիր Գազելներով, Սերժ Սարգսյանի նկարները կպցրած, մարդկանց բերում են ընտրության, գումարը բաժանում են Գազելում: Իրենց հատուկ գրիչներով մտցնում են ընտրության», - մեզ հետ զրույցում ասաց Տեր-Պետրոսյանի շտաբի պետի տեղակալ Արթուր Գասպարյանը` շարունակելով. «Նույն իրավիճակն է 3/15 տեղամասում, 3/12-ում: Սպառնացել են վստահված անձանց, թե գալու ենք ձեզ ջարդենք: 3/21-ում ոստիկանը քաշքշել էր Տեր-Պետրոսյանի վստահված անձի ձեռքից, ուզեցել էր դուրս շպրտել: Շտաբի միջամտությունից հետո սպառնալիքները դադարել են, սակայն վստահված անձին այլեւս մոտ չեն թողել ընտրողներին: 3/24 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկից 15 րոպե առաջ տեղամասի դուռը փակել են Տեր-Պետրոսյանի վստահված անձի առաջ ու նրան այլեւս ներս չեն թողել: 3/21-ում ընտրության ավարտից առաջ Տեր-Պետրոսյանի վստահված անձին դուրս են կանչել, դրսից հայհոյել են, ոստիկանությունը որեւէ կերպ չի միջամտել: Ընտրություններում մեքենաների ներգրավման մասին արձանագրություն է կազմվել: Թիվ 3/25 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հայկազ Քիրամիջյանը ժամը 11.20-ին արձանագրել է, որ 19 համարի 2 ավտոբուսներ սպասում են մարդկանց, որոնք դուրս են գալիս տեղամասից: 1919 s, 1550 s համարանիշերով միկրոավտոբուսները սկսած ընտրության պահից կցված են ընտրատեղամասին եւ կես ժամը մեկ մարդկանց են բերում ընտրատեղամաս»: Քանաքեռ-Զեյթունի Տեր-Պետրոսյանի շտաբը արձանագրել է բազմաթիվ ընտրախախտումներ, որոնք ապացուցում են, որ համայնքում ընտրությունները չի կարելի արդար համարել:
- Մարինե Խառատյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
Ցավալի է, սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր նախագահության ժամկետը, ընտրեց հեռանալու երկու տարբերակներից ամենից անցանկալին` թե իր եւ թե պետության ու հասարակության համար:
Տասը տարի շարունակ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 4
Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում, թերեւս կարելի էր համեմատել օտարերկրյա մի արշավանքի հետ, քանի որ ամենածանր մղձավանջում անգամ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է սեփական ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ
Կարինե Հարությունյան
Սա 2003-ի փետրվարի 19-ը չէր, ոչ էլ` 2003-ի մարտի 5-ը: 2008-ի փետրվարի 19-ը մի բան փաստեց. գործող վարչախումբը լկտի լինելու բարդույթ չունի, ստոր լինելու բարդույթ չունի, գազան լինելու բարդույթ չունի: Ամենաանմարդկային ...«ՉԵՆ ԱՆՑՆԻ» ԱՍՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ Աբովյանում դաժան ծեծի են ենթարկվել «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Ընտրությունների օրը Գագիկ Աբգարյանը եղավ Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի մի շարք ընտրատեղամասերում:
Ընդհանուր առմամբ տեղամասերում մթնոլորտը խաղաղ էր, սակայն Արմավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում ...ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ ՄԵՂՔ
Մեսրոպ Հարությունյան 1
Ի՞նչ անես, երբ մի ամբողջ ստի մեքենա իր բաղկացուցիչներով` ազատ ու պատասխանատու հեռուստաալիքներով` ՀԱՍԱՐԱԿԱՑ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ գլխավորությամբ, դատախազությամբ, ոստիկանությամբ, ԿԸՀ-ով, իրենց գրպանային տեղական ...ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՈՒՄ ԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների ողջ ընթացքը զուգորդվում էր ընտրողներին ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, վախեցնելու գործընթացով, որոշ տեղերում` բացահայտ:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում այդ սեւ ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ԵԹԵ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԵՂԾՎԻ...»...
Երբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, www.azadakrum.org կայքէջը ողողվեց բազմաթիվ եւ բազմաբնույթ նամակներով, ...«ՄԵՌՆԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ»
Մարիա Պալյան 1
Բռավո, մարդու ուղեղը երկար ժամանակ աշխատում է ոչ թե հանուն «բարգավաճ» երկրի, այլ ընտրական կեղծ տեխնոլոգիաների, որի տխրահռչակ հետեւանքները մեր գորշ կյանքն է:
Արեւելյան բազարի իսկական խճապատկեր, որում ...ԻՆՉԵ~Ր ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ...
Մարինա Բաղդագյուլյան
Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնել հնարավոր չէր, ոչ մի երթուղային չկար, առհասարակ, քաղաքում տրանսպորտը կաթվածահար էր: Հասնելով Մալաթիա-Սեբաստիա եւ տեսնելով համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց ...ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԱԿՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ազատ, արդար ընտրություններից խոսում էր բացառապես ժողովրդավար ձեւանալու համար, իսկ իրականում սովորական, կարելի է ասել, շարքային ընտրակեղծարար է ու միակ կուռքը, որին հավատում ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատապարտում ենք փետրվարի 19-ին կայացած խայտառակ եւ ամոթալի ընտրությունները, որոնք ուղեկցվեցին իշխանությունների մաս կազմող, ինչպես նաեւ նրանց հովանավորությունը վայելող քրեածին տարրերի կողմից սանձազերծված ...ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Հայաստանի ողջ տարածքում բնակչության ահաբեկման մթնոլորտում, տոտալ «գազելահոսքով» մարդկանց տեղահանման, ընտրակաշառքների բացահայտ բաժանումների փաստերի առկայությամբ ...ԵՐԵԿ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ ԷՐ
Այսօր` հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրը Իրապես այդպես է:
Որովհետեւ երեկվա օրը, իրականում, նման էր ավազակապետության հոգեվարքի վերջին, բայցեւ` անխուսափելի ցնցումներին:
Բռնություններ, կեղծիքներ, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ: ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Այսօրվանից վերսկսվում է Հայաստնաի երրորդ հանրապետության ընդհատված ժամանակագրությունը:
Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսին կլինի այդ վերսկսված կյանքը, որքանով արժանի կլինենք մեր ազատությանն ու ...
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԾԻ ԱՄԵՆԱԻՄԱՍՏՈՒՆ ԿՏԱԿԸ
ՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի«ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ՈՒ ԳՈՀ ՄՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՐԱՐՔԻՑ»
Մարինե ԽառատյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե Առուստամյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

