
«ՉԵՆ ԱՆՑՆԻ» ԱՍՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
- Երեկ Աբովյանում դաժան ծեծի են ենթարկվել «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի որդին` Համբարձում Եղիազարյանը:

Երեկ մեզ հետ զրույցում պրն Եղիազարյանը կատարվածի մասին պատմեց հետեւյալը. «Առավոտյան ժամը 9-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի` Աբովյան քաղաքի շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանը կապվել էր Երջանիկ Աբգարյանի հետ եւ ասել, որ մեր վստահված անձանց տոտալ ահաբեկման են ենթարկում եւ հեռացնում ընտրատեղամասերից, մասնավորապես` 28/06 տեղամասից: Մենք` ես, որդիս, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ Երջանիկ Աբգարյանը շտապ մեկնեցինք Աբովյան ու տեսանք երկու ահաբեկված կանանց` Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Նրանցից մեկը մոտ 20 տարեկան երիտասարդ աղջիկ է, որին ահաբեկած մարդիկ, այսպես ասած, խոստացել էին գիշերը սպանել, եթե փորձի վերադառնալ ընտրատեղամաս: Մյուսը` Լարիսա Թադեւոսյանը, ասաց, որ ոչ մի դեպքում ընտրատեղամաս չի վերադառնա, այնքան որ ահաբեկված էր ու մեզ էլ խորհուրդ տվեց չգնալ այդ տեղամաս: Մենք, այնուամենայնիվ, գնացինք տեղամաս: Տեղամասում նստած էին նախագահի մյուս թեկնածուների 4 վստահված անձինք, ովքեր մեր հարցերին չէին պատասխանում, միայն ասացին, որ առավոտյան եկել առեւանգել են մեր վստահված անձանց, նստեցրել մեքենա ու տարել: Նրանցից մեկին` Լարիսա Թադեւոսյանին ահաբեկչական խմբի անդամները տարել էին քաղաքից դուրս, իջեցրել մեքենայից, սպառնացել, թե եթե վերադառնա, ոտքերը կոտրելու են ու թողել ամայի այդ վայրում: Երբ մենք տեղամասում էինք եւ փորձեցինք զրուցել վերը նշված վստահված անձանց հետ ու մանրամասներ իմանալ կատարվածի կապակցությամբ, միայն Արթուր Բաղդասարյանի վստահված անձը համարձակվեց պատմել կատարվածի մասին: Այդ ընթացքում Լյուդմիլա Սարգսյանի հետ խոսքի բռնվեց Արտաշես Գեղամյանի վստահված անձը` ասելով, թե մենք գիտեինք, որ դուք գալու եք եւ գրեթե գոռալով ասաց` հենց հիմա ազատեք տարածքը: Ես միջամտեցի խոսակցությանն ու առաջարկեցի հանձնաժողովի աշխատանքին չխոչընդոտելու համար դուրս գալ ու դրսում պարզաբանել հարցերը: Այդ ընթացքում զանգ տվեց հանձնաժողովի նախագահն ու շուտով երկու-երեք ավտոմեքենայով ընտրատեղամասի մոտ հավաքվեցին մի խումբ հաստավզեր` սկզբում 7-8 հոգի, ապա շատացան ու այսպիսի խոսակցություն սկսեցին տանել` «մեր դեմ խաղ չկա, Սերժը նաղդով նախագայա»: Մենք էլ ասացինք, որ ձեր Սերժը նախագահ չի ու վաղ է ուրախանալու համար: Այդ խոսակցությունը տեւեց մոտ 20 րոպե, որի ընթացքում նրանցից մեկն անընդհատ ձեռքը տանում էր դեպի կողքի զենքն ու ասում` արա թող գյուլլեմ, սրանց պետք ա գյուլլել, կյանքներս կերան եւ այլն...: Դրանց նպատակն այն էր, որ արձանագրություն չկազմվի մեր վստահված անձանց առեւանգման առնչությամբ, հակառակ դեպքում, ինչպես որ մեզ սպառնացին` «սետկա ենք սարքելու»: Այդ հաստավզերից մեկը խոսակցության ընթացքում հարցրեց Երջանիկ Աբգարյանին, թե ով է: Վերջինս ներկայացավ` ասելով, որ ապրում է Առինջում: Այդ ընթացքում այդ տմարդին սկսեց հայհոյել Աբգարյանին, ես էլ նրան հայհոյեցի: Իսկ քիչ անց նրանցից մեկը` ոմն Էդո, փոքր-ինչ հեռացավ ու սկսեց խոսել հեռախոսով: Վերադառնալուն պես, տղաս, ես ու Երջանիկ Աբգարյանը միաժամանակ հարված ստացանք ու երեքս էլ գետնին ընկանք: Ոհմակն էլի ավելացավ ու սկսեցին բոլորիս վրա հարվածներ տեղալ, մեզ մնում էր միայն պաշտպանել դեմքներս (Գուրգեն Եղիազարյանի ճակատն ամբողջությամբ վնասված է, նրա որդու` Համբարձումի դեմքն ամբողջությամբ այտուցված է, կապտած, իսկ Երջանիկ Աբգարյանի քիթը կոտրվել է, գլխին ծանր հարվածներ է ստացել): Քիչ անց այդ մարդիկ դադարեցին մեզ հարվածել, հավանաբար հրահանգ ստացան ու շարժվեցին փողոցի կողմը: Ես վեր կացա, նորից մտա ընտրատեղամաս ու ասացի հանձնաժողովի նախագահին, որ կատարվածի կապակցությամբ արձանագրություն կազմվի: Վերջինս հիստերիա սարքեց ու մոտ 40 րոպե թույլ չէր տալիս, որ արձանագրությունը կազմվի: Փաստորեն, տոտալ բռնություններ են կատարվում, իսկ մենք դրա դեմը չենք կարողանում առնել»: (Եղիազարյանն ասաց նաեւ, որ վերը նշված ընտրատեղամասում ժամը10.30-ի դրությամբ քվեատուփը կիսով չափ լցված էր` այն դեպքում, որ քվեարկությանն այդ պահին մասնակիցել էր 124 հոգի, սակայն 500 քվեաթերթիկ արդեն իսկ բացակայում էր, այսինքն` քվեարկված էին): «Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ում համար թանկ է մեր երկրի ապագան, վախվորած գառների նման չմտնել փարախն ու սպասել, թե երբ են իրենց խժռելու: Նրանք մի մարդու նման փետրվարի 20-ին, ժամը 15-ին թող գան «Ազատության» հրապարակ ու մասնակցեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Սրանք չպետք է անցնեն, մաֆիայի հաղթանակը չի լինելու: Վաղը, ամենայն հավանականությամբ, մաֆիան ոստիկանության հետ միասին կհոգա այն մասին, որ մեր համախոհները չկարողանան Երեւան գալ: Իսկ հանրահավաքի ժամանակ հանկարծ կհայտնվի ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի մորաքրոջ տղան` Պազոլինին, իր կոչերով` «ոչ բախումներին», «ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին» ու սադրելով հավաքվածներին բախում կհրահրի իր պես այդպիսի բազում «խաղաղարար» կազմակերպությունների, օրինակ` «Համերաշխություն» շարժման կազմակերպիչների հետ: Հիշենք, որ քիչ առաջ նկարագրածիս մասին ժամանակին խոստացել են երկու մարդ` «դհոլը»` Արտաշես Գեղամյանը եւ նույն Գորիկ Հակոբյանը: Սրանք ամեն կերպ կփորձեն իրենց շնիկների միջոցով տապալել փետրվարի 20-ի միտինգը, որին կփորձի միջամտել ոստիկանությունը, մի քանի հոգու կհավաքի եւ... Բայց, այնուամենայնիվ, ասեմ` NO PASARAN, սրանք չեն անցնելու, թույլ չպիտի տանք վանդալիզմի վերադարձը», - հայտարարեց պրն Եղիազարյանը: Հ.Գ. Պրն Եղիազարյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, սակայն ոստիկանությունը, վերջինիս հավաստմամբ, տեղեկություն է տարածել այն մասին, որ տուժածները անհայտ ուղղությամբ հեռացել են: Սա այն դեպքում, որ դեպքից մոտ մեկ ժամ անց` ժամը 13.30-ին Եղիազարյանն ու մյուս տուժածները մամուլի ասուլիս են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի` Եկմալյան հասցեում գտնվող քարոզչական կենտրոնում ու եւս մեկ ժամ, այսպես ասած, հնարավորություն տվել «գտնել» նրանց:
- Հեղինե Մանուկյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
Ցավալի է, սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր նախագահության ժամկետը, ընտրեց հեռանալու երկու տարբերակներից ամենից անցանկալին` թե իր եւ թե պետության ու հասարակության համար:
Տասը տարի շարունակ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 4
Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում, թերեւս կարելի էր համեմատել օտարերկրյա մի արշավանքի հետ, քանի որ ամենածանր մղձավանջում անգամ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է սեփական ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ
Կարինե Հարությունյան
Սա 2003-ի փետրվարի 19-ը չէր, ոչ էլ` 2003-ի մարտի 5-ը: 2008-ի փետրվարի 19-ը մի բան փաստեց. գործող վարչախումբը լկտի լինելու բարդույթ չունի, ստոր լինելու բարդույթ չունի, գազան լինելու բարդույթ չունի: Ամենաանմարդկային ...«ՉԵՆ ԱՆՑՆԻ» ԱՍՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ Աբովյանում դաժան ծեծի են ենթարկվել «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Ընտրությունների օրը Գագիկ Աբգարյանը եղավ Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի մի շարք ընտրատեղամասերում:
Ընդհանուր առմամբ տեղամասերում մթնոլորտը խաղաղ էր, սակայն Արմավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում ...ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ ՄԵՂՔ
Մեսրոպ Հարությունյան 1
Ի՞նչ անես, երբ մի ամբողջ ստի մեքենա իր բաղկացուցիչներով` ազատ ու պատասխանատու հեռուստաալիքներով` ՀԱՍԱՐԱԿԱՑ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ գլխավորությամբ, դատախազությամբ, ոստիկանությամբ, ԿԸՀ-ով, իրենց գրպանային տեղական ...ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՈՒՄ ԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների ողջ ընթացքը զուգորդվում էր ընտրողներին ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, վախեցնելու գործընթացով, որոշ տեղերում` բացահայտ:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում այդ սեւ ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ԵԹԵ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԵՂԾՎԻ...»...
Երբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, www.azadakrum.org կայքէջը ողողվեց բազմաթիվ եւ բազմաբնույթ նամակներով, ...«ՄԵՌՆԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ»
Մարիա Պալյան 1
Բռավո, մարդու ուղեղը երկար ժամանակ աշխատում է ոչ թե հանուն «բարգավաճ» երկրի, այլ ընտրական կեղծ տեխնոլոգիաների, որի տխրահռչակ հետեւանքները մեր գորշ կյանքն է:
Արեւելյան բազարի իսկական խճապատկեր, որում ...ԻՆՉԵ~Ր ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ...
Մարինա Բաղդագյուլյան
Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնել հնարավոր չէր, ոչ մի երթուղային չկար, առհասարակ, քաղաքում տրանսպորտը կաթվածահար էր: Հասնելով Մալաթիա-Սեբաստիա եւ տեսնելով համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց ...ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԱԿՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ազատ, արդար ընտրություններից խոսում էր բացառապես ժողովրդավար ձեւանալու համար, իսկ իրականում սովորական, կարելի է ասել, շարքային ընտրակեղծարար է ու միակ կուռքը, որին հավատում ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատապարտում ենք փետրվարի 19-ին կայացած խայտառակ եւ ամոթալի ընտրությունները, որոնք ուղեկցվեցին իշխանությունների մաս կազմող, ինչպես նաեւ նրանց հովանավորությունը վայելող քրեածին տարրերի կողմից սանձազերծված ...ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Հայաստանի ողջ տարածքում բնակչության ահաբեկման մթնոլորտում, տոտալ «գազելահոսքով» մարդկանց տեղահանման, ընտրակաշառքների բացահայտ բաժանումների փաստերի առկայությամբ ...ԵՐԵԿ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ ԷՐ
Այսօր` հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրը Իրապես այդպես է:
Որովհետեւ երեկվա օրը, իրականում, նման էր ավազակապետության հոգեվարքի վերջին, բայցեւ` անխուսափելի ցնցումներին:
Բռնություններ, կեղծիքներ, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ: ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Այսօրվանից վերսկսվում է Հայաստնաի երրորդ հանրապետության ընդհատված ժամանակագրությունը:
Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսին կլինի այդ վերսկսված կյանքը, որքանով արժանի կլինենք մեր ազատությանն ու ...
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե ՀարությունյանԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա ԱգաեւՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե ԽառատյանԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔ` ՄԵԿ ՔԱՅԼ
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

