
ՀՈԳԵՎԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ
- Սա 2003-ի փետրվարի 19-ը չէր, ոչ էլ` 2003-ի մարտի 5-ը: 2008-ի փետրվարի 19-ը մի բան փաստեց. գործող վարչախումբը լկտի լինելու բարդույթ չունի, ստոր լինելու բարդույթ չունի, գազան լինելու բարդույթ չունի: Ամենաանմարդկային դրսեւորումների օր էր երեկ: Իշխանությունը սապոգում էր: Սապոգում էր սեփական ժողովրդին: Այն ժողովրդին, որին մեկ ամիս սիրո եւ հավատարմության երդումներ էր տալիս վարչապետ Ս.Սարգսյանը: Բայց մի բան էլ փաստվեց. գործող վարչախումբը ամեն ինչի դիմեց իշխանությունը պահելու համար` ընդհուպ մինչեւ վստահված անձանց առեւանգումներ, ծեծուջարդ, լրագրողների նկատմամբ սպառնալիքներ ու հարձակումներ:

«Մեզ քացու տակ կգցեին...» Ավան համայնքում էր: Նարեկացի փողոցում: Այստեղ կողք կողքի են գտնվում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները: Ս.Սարգսյանի շտաբից (Նարեկացի 41) ցուցակներով մտել են մարդկանց տները, ստորագրություն վերցրել եւ տաքսիներով տարել քվեարկության: Մի տղա, ասելով, որ ինքն էլ է ուզում ստորագրել, վերցրել է ցուցակը եւ փախել: Ցուցակը բերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբ, որին հետեւել է վարչապետականների հարձակումը առաջին նախագահի շտաբի վրա (Նարեկացի 40): Վարչապետի շտաբից (պետ` Ռոբերտ Պետրոսյան) հերքեցին փաստը` ասելով, որ մտել են միայն բարեւելու: Բայց օրն առջեւում էր, իսկ կեղտոտ սապոգների հետքերը` ամենուր: Ի դեպ, ամբողջ Ավան համայնքը լիքն էր «Z» եւ «Միլենա» տաքսի ծառայությունների մեքենաներով, նաեւ թիվ 5, 59 երթուղային տաքսիներով: Սրանք բոլորը ուղեւորներին տեղափոխում էին անվճար: Մոտեցա «Միլենայի» տաքսիներից մեկին, վարորդը ասաց. «Երեմյան Արմենն ա անում: Անվճար բերում-տանում ենք»: Երթուղային տաքսիներից ֆիքսել ենք երկուսի պետհամարանիշը. 00-41 S (թիվ 5 երթուղային տաքսի` 1/04 ընտրատեղամասում) եւ 00-73 S (Գազել` 1/06 ընտրատեղամասում): Թիվ 1/10: Կուտակումներ: Օրենքով նախատեսված թույլատրելիության սահմանը անցած ընտրողների քանակություն տեղամասում: Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արմեն Օհանյանին խնդրեցի լուսանկարել, Գեւորգ անունով մեկը հարձակվեց մեզ վրա, ձեռքը գցեց ապարատին ու հրմշտելով փորձում էր այն վերցնել. «Դուք իրավունք չունեք լուսանկարել, դուրս եկեք»: Հանձնաժողովի նախագահ Անուշ Ասլանյանը (թիվ 6 մանկապարտեզի տնօրեն) իր հերթին էր դուրս հրավիրում: Այս տիկինը հիստերիայի նոպայի մեջ էր ընդհանրապես: Տեղամասով գնում-գալիս էր, աղմուկ անում, ինձ հետ ձեռքերով հրելով խոսում եւ դեռ ասում` թե ես եմ աղմուկ անում: Հետո էլ թե` դուրս եկեք, դուք խանգարում եք աշխատել: Մինչեւ չզգուշացրի, որ ինքը խախտում է ՔՕ-ն եւ 154-5 հոդվածով պատասխանատու է դրա համար, չհանգստացավ: «Ընտրությունը քոնն է» հ/կ-ից Կոլյա Գրիգորյանը տեղում էր, տեսավ, արձանագրեց: Ասաց, որ խախտումների մասին զգուշացրել է: Թե 1/10, թե 1/09 ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներն ասել են, որ կարելի է: Վստահված անձ Արմեն Օհանյանն ասաց. «Առավոտից ճնշում են, չեն թողնում աշխատել, աչք են փակում ամեն ինչի վրա, իսկ եթե դուք այստեղ չլինեիք, մեզ քացու տակ պիտի գցեին»: Թիվ 1/09 ընտրատեղամասում Ավան-Առինջ 2/2, բն. 14 հասցեի բնակիչ Մանուշակ Գեւորգյանը իր համար էլ անսպասելի հայտնաբերեց, որ իր հասցեում գրանցված Արկադի Գեւորգյանը, որին չի ճանաչում, արդեն քվեարկել է: Երբ գրում էի տիկնոջ անունը, հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը ոստիկաններ հրավիրեց, պահանջեց, որ ինձ «դուրս անեն»: Բայց ոստիկանները վկայականս ստուգելուց հետո ասացին, որ ես իրավունք ունեմ այնտեղ լինելու եւ ինֆորմացիա ստանալու: Վահան Հովհաննիսյանի վստահված անձ Արմեն Կարապետյանն էլ հաստատեց, որ թիվ 1/06 ընտրատեղամասում կուտակումներ են լինում հաճախ, իսկ նախագահը չի միջամտում: Նույնն էր նաեւ Ավան համայնքի այլ տեղամասերում` կուտակումներ, թիվ 9 ձեւաթղթով քվեարկողներ, ընտրողներին անվճար տեղափոխող տաքսիներ եւ երթուղային տաքսիներ: Ցուցակների մասին: Կոնկրետ մի ցուցակի վերեւում գրված է. «Նարեկացի 41 շենքի օգնության ցուցակ»: Ներառված էին մարդիկ, ովքեր այս կամ այն տեսքով օգնություն-աջակցություն էին ստացել տեղական իշխանություններից: Անունների դիմաց այսպիսի գրառումներ կային. «30000 դրամ, ճամբար, հումանիտար օգնություն, միջնորդագիր, գազի հաշվիչ... Վերջում` Մուղնեցյան Վարդան, վստահված անձ, Նարեկ. 41 շ., բն. 67»: Շատ էին նաեւ մարդիկ, ովքեր անակնկալի եկան, քանի որ իրենց փոխարեն քվեարկել էին կամ մահացած հարազատի անունը ցուցակում էր:
«Նեմեց Ռուբոյի տղերքը» Հոգեվարքի մեջ վերջին ջղաձգություններն անող իշխանությունը ամենալկտի միջոցների է դիմում` խտրականություն չդնելով դրանց իրագործման մեջ: Թիվ 1/04 ընտրատեղամասից Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արսեն Խանամիրյանին ժամը 13-ի սահմաններում մի քանի տղամարդ սեւ գույնի BMW մակնիշի 08...001 պետհամարանիշի ավտոմեքենայով առեւանգել են: Արսեն Խանամիրյանը հասցրել է իր ավտոմեքենայի բանալին գցել իր եղբոր կողմը, որը ընտրատեղամասի բակում է եղել: Եղբայրը` Արմեն Խանամիրյանը, հետեւել է այդ BMW-ին, որը մտել է «Հարսնաքար» ռեստորանի բակ: Ճանաչողներն ասացին, որ BMW-ն պատկանում է ոմն Հովսեփի, որը «Նեմեց Ռուբոյի տղերքից է»: Ժամեր անց, ոստիկանություն եւ դատախազություն դիմելուց հետո Արսեն Խանամիրյանին ծեծված, մարմնական վնասվածքներով ազատ են արձակել: Ավանում երկրորդ առեւանգվողը Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր Գարիկ Ղազարյանն էր 1/03 ընտրատեղամասում: Ականատեսների վկայությամբ` վերջինիս նույնպես տարել են մուգ գույնի BMW-ով եւ որոշ ժամանակ անց բաց թողել: Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Հովհաննես Իգիթյանն ասաց` իշխանությունը գործում էր ֆաշիզմին հատուկ մեթոդներով: «Լակոտի մեկը, տես հլա ինչ եմ անելու» Ֆաշիզմի վառ դրսեւորումներից էին նաեւ հարձակումները-ճնշումները լրագրողների նկատմամբ: Բնության մեջ կենդանու մի տեսակ կա, որն զգալով մոտալուտ վախճանը գարշահոտություն եւ աղբ է տարածում շրջապատում: Նույն վիճակում էր երեկ գործող վարչապետը: Թիվ 1/07 ընտրատեղամաս: Ժամը 19-ի մոտերքը: Թույլ չէին տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը գրանցի անթիվ-անհաշիվ թիվ 9 ձեւով քվեարկողների անունները: Հերթը նաեւ ինձ հասավ: Այն բանից հետո, երբ տեղամասում կանգնած անհայտ անձին հարցրեցի, թե ով է` Արման Մելիքյանի վստահված անձ Գեղամ Չինարյանն ասաց. «Զգույշ խոսեք, ստեղի բնակիչները մի քիչ...»: Ի՞նչ կանեն, կծեծե՞ն` հարցրեցի: «Կարող ա եւ ծեծեն», - ասաց նա: Երբ գրանցում էի իր անունը եւ միացնում ձայնագրիչը, այդ պարոնը եւ Ս.Սարգսյանի վստահված անձը սկսեցին հոխորտալ. «Լրագրող եք, եկել-տեսել եք, դուրս եկեք»: Ի դեպ, նրանք շատ հանգիստ էին, երբ ներկա էին ԵԱՀԿ-ի դիտորդները: Վերջիններիս պատմում էի, թե ինչ խոչընդոտների եւ հարձակումների եմ հանդիպել օրվա ընթացքում: Իրենց ամենակարող համարող վստահված անձինք աշխուժացան դիտորդների հեռանալուց հետո: Գեղամ Չինարյանը սպառնում էր. «Տես քեզ ինչ եմ անելու, անջատի ձայնագրիչը, փաստաթուղթ ցույց տուր»: Երկուսով «վրա էին քշում», հոխորտում, ձեռքերը գործի դնում: Այդ պարոնների սպառնալից հալածանքը բավական երկար տեւեց` 10-15 րոպե: Երկու տղամարդով անընդհատ առաջ գալով եւ ձեռքով հրելով խոսում էին: Իսկ ես ետ-ետ էի գնում, քանի որ բնազդով զգում էի վտանգի հասունանալը. այդ մարդիկ ընդունակ էին ամեն ինչի: Բանը հասավ «դիվանբաշուն»: Ոստիկաններին կանչեցին, թե «սրան ստեղից տարեք»: Ոստիկանները զանգեցին իրենց վերադասին, պարզեցին, որ ես, այո, իրավունք ունեմ իմ վկայականով հետեւել քվեարկության ընթացքին: Հետո, երբ «անմահացնում էի» այդ Գեղամ Չինարյանին, վերջինս սպառնալիքների վերջին կարկուտը թափեց. «Լակոտի մեկը, տես հլա ինչ եմ անելու: Հլա դուրս արի, ապարատդ եմ ջարդելու»: Սպառնալիքն այնքան իրական հնչեց, որ տեղամասից դուրս գալու ժամանակ ոստիկաններից մեկին խնդրեցի ուղեկցել մինչեւ բակ: 2008-ի փետրվարի 19-ը մի բան էլ փաստեց. ազգի տականքը ինքնադրսեւորման սահմաններ չի ճանաչում:
- Կարինե Հարությունյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
Ցավալի է, սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր նախագահության ժամկետը, ընտրեց հեռանալու երկու տարբերակներից ամենից անցանկալին` թե իր եւ թե պետության ու հասարակության համար:
Տասը տարի շարունակ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 4
Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում, թերեւս կարելի էր համեմատել օտարերկրյա մի արշավանքի հետ, քանի որ ամենածանր մղձավանջում անգամ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է սեփական ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ
Կարինե Հարությունյան
Սա 2003-ի փետրվարի 19-ը չէր, ոչ էլ` 2003-ի մարտի 5-ը: 2008-ի փետրվարի 19-ը մի բան փաստեց. գործող վարչախումբը լկտի լինելու բարդույթ չունի, ստոր լինելու բարդույթ չունի, գազան լինելու բարդույթ չունի: Ամենաանմարդկային ...«ՉԵՆ ԱՆՑՆԻ» ԱՍՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ Աբովյանում դաժան ծեծի են ենթարկվել «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Ընտրությունների օրը Գագիկ Աբգարյանը եղավ Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի մի շարք ընտրատեղամասերում:
Ընդհանուր առմամբ տեղամասերում մթնոլորտը խաղաղ էր, սակայն Արմավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում ...ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ ՄԵՂՔ
Մեսրոպ Հարությունյան 1
Ի՞նչ անես, երբ մի ամբողջ ստի մեքենա իր բաղկացուցիչներով` ազատ ու պատասխանատու հեռուստաալիքներով` ՀԱՍԱՐԱԿԱՑ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ գլխավորությամբ, դատախազությամբ, ոստիկանությամբ, ԿԸՀ-ով, իրենց գրպանային տեղական ...ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՈՒՄ ԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների ողջ ընթացքը զուգորդվում էր ընտրողներին ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, վախեցնելու գործընթացով, որոշ տեղերում` բացահայտ:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում այդ սեւ ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ԵԹԵ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԵՂԾՎԻ...»...
Երբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, www.azadakrum.org կայքէջը ողողվեց բազմաթիվ եւ բազմաբնույթ նամակներով, ...«ՄԵՌՆԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ»
Մարիա Պալյան 1
Բռավո, մարդու ուղեղը երկար ժամանակ աշխատում է ոչ թե հանուն «բարգավաճ» երկրի, այլ ընտրական կեղծ տեխնոլոգիաների, որի տխրահռչակ հետեւանքները մեր գորշ կյանքն է:
Արեւելյան բազարի իսկական խճապատկեր, որում ...ԻՆՉԵ~Ր ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ...
Մարինա Բաղդագյուլյան
Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնել հնարավոր չէր, ոչ մի երթուղային չկար, առհասարակ, քաղաքում տրանսպորտը կաթվածահար էր: Հասնելով Մալաթիա-Սեբաստիա եւ տեսնելով համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց ...ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԱԿՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ազատ, արդար ընտրություններից խոսում էր բացառապես ժողովրդավար ձեւանալու համար, իսկ իրականում սովորական, կարելի է ասել, շարքային ընտրակեղծարար է ու միակ կուռքը, որին հավատում ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատապարտում ենք փետրվարի 19-ին կայացած խայտառակ եւ ամոթալի ընտրությունները, որոնք ուղեկցվեցին իշխանությունների մաս կազմող, ինչպես նաեւ նրանց հովանավորությունը վայելող քրեածին տարրերի կողմից սանձազերծված ...ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Հայաստանի ողջ տարածքում բնակչության ահաբեկման մթնոլորտում, տոտալ «գազելահոսքով» մարդկանց տեղահանման, ընտրակաշառքների բացահայտ բաժանումների փաստերի առկայությամբ ...ԵՐԵԿ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ ԷՐ
Այսօր` հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրը Իրապես այդպես է:
Որովհետեւ երեկվա օրը, իրականում, նման էր ավազակապետության հոգեվարքի վերջին, բայցեւ` անխուսափելի ցնցումներին:
Բռնություններ, կեղծիքներ, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ: ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Այսօրվանից վերսկսվում է Հայաստնաի երրորդ հանրապետության ընդհատված ժամանակագրությունը:
Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսին կլինի այդ վերսկսված կյանքը, որքանով արժանի կլինենք մեր ազատությանն ու ...
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե ԱռուստամյանՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա ԳաբրիելյանՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա ԳաբրիելյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե ՀարությունյանՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

