
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
- Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում, թերեւս կարելի էր համեմատել օտարերկրյա մի արշավանքի հետ, քանի որ ամենածանր մղձավանջում անգամ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է սեփական երկրի քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարել այնպես, ինչպես դա երեկ արեց վարչակրիմինալ համակարգը Հայաստանի ընտրատեղամասերում եւ դրանց հարող տարածքներում:

Գործող, բայց արդեն իր պաշտոնից հեռացող, իսկ հասարակությունից էլ դեռ պաշտոնի չեկած արդեն իսկ հեռացած նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրության օրվա առավոտյան կատարելով իր ընտրությունը` հայտարարեց, որ ընտրությունները փորձություն են, որից պետք է դուրս գալ ավելի ուժեղացած: Սակայն արդեն այդ պահին, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր այդ մասին, հետո նաեւ հավելում, որ այս ընտրությունները պետք է լինեն ժողովրդավարության գործում հերթական լուրջ առաջընթացը, Աբովյանում ծեծի էին ենթարկվում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: Հետեւաբար կամ Ռոբերտ Քոչարյանը այդ պահին չէր տիրապետում հանրապետության տարածքում տեղի ունեցող ընտրական գործընթացին` այս դեպքում չակերտավոր ընտրական, կամ ուժեղացած լինելու նրա թեզն ամենեւին էլ չէր վերաբերում պետությանը: Համենայնդեպս, պետությունը չի կարող երբեք ու երբեք մտածել ուժեղանալու մասին, եթե այդ ուժեղության օբյեկտը սեփական ժողովուրդն է: Անհնար է ուժեղանալ` նվաստացնելով սեփական քաղաքացիներին, թեկուզ մեկ քաղաքացու: Մինչդեռ փետրվարի 19-ին ոտնահարվեց հարյուր հազարավորների ինքնասիրությունը, արժանապատվությունը, սերը հայրենիքի, սեփական երկրի, տան, ընտանիքի, քաղաքի, պետականության հանդեպ: Եվ այդ ամենը միայն նրա համար, որ ընտրություններից իշխանությունը դուրս գա ուժեղացած: Թերեւս կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանը նկատի ուներ հենց իշխանություններին, որ հերթական անգամ մահակը կիջեցնեն հասարակության ձեռքին, իսկ եթե ձեռքն այնուամենայնիվ հետ չքաշվեց քվեատուփից, ապա մահակը կիջնի նաեւ ձեռքի տիրոջ գլխին, եւ իշխանությունը իրեն նորից կզգա ուժեղ, այս անգամ ավելի ուժեղ, որովհետեւ գուցե կմտածի, որ այս անգամ ինքը հաղթեց չափազանց ուժեղ մի մրցակցի, որի քաղաքացիական շարժումը շատ կարճ ժամանակում վերածվեց համաժողովրդական հզոր ալիքի: Այդպիսով, իշխանական տրամաբանությունն արդեն ցնծում է, որովհետեւ իրեն համարում է ուժեղ, այնքան ուժեղ, որ արդեն նույնիսկ երկրորդ փուլի կարիք էլ չի զգում հասարակության հետ մի քիչ մուկն ու կատու խաղալու համար: Սակայն այդ զգացումը` ուժեղության, ուժեղացվածության այդ զգացումը իրականում բացարձակապես պատրանք է եւ դա ամենեւին էլ հուսահատությունից տրվող գնահատական չէ: Այն իշխանությունը, որը ինքնահաստատվում է սեփական ժողովրդի կամքի վրա բռնանալով` չի կարող երբեք լինել ուժեղ, որովհետեւ իշխանությունը ժողովրդով է ուժեղ: Իշխանությունն ուժեղ է իր խոսքը լսողով, ոչ թե իր բռունցքից կուչ եկողներով: Պարզապես ուժի մասին պատկերացումներն են տարբեր, ու հենց դրանում է Հայաստանի ներկայիս իշխանության ամբողջ ողբերգականությունը: Որքան ավելի է նա ուժ կիրառում ժողովրդի հանդեպ, այդքան ավելի է զգում իր թուլությունը, որքան ավելի է իր թուլությունը զգում, այդքան ավելի է փորձում ուժ կիրառել, եւ ամեն անգամ վերստին ուժ կիրառելով, սաստկացնում է իր թուլությունը ու այդպես հայտնվում է մի արատավոր շրջանի մեջ, որից ոչ միայն դուրս գալն է անհնար, այլ որի մեջ կանգ առնելը: Իշխանությունը ոչ թե ուժեղ է, այլ ուժեղ պտտվում է: Ընդ որում` ժամացույցի սլաքին հակառակ: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում երեկ` այդ ամենը ժամացույցի հակառակ էր, ժամանակի դեմ: Եվ թերեւս պետք է արձանագրել, որ քաղաքացիներն ու քաղաքացիական, համազգային շարժման ղեկավարները` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որին արդեն կարելի է ասել նաեւ նոր նախագահ, իսկապես բավական իմաստուն գտնվեցին` տուրք չտալով բռնությունների շղթային ու իշխանության հետեւից ընկած դեմ չգնացին ժամանակին: Շարժման խնդիրը ժամանակի հետ համընթաց քայլելն է, ժամանակից ոչ հետ ու ոչ էլ առաջ ընկնելը: Այդ իմաստով համազգային նորածին շարժման համար վճռորոշ է լինելու փետրվարի 20-ը, այսինքն` այսօրը: Փետրվարի 20-ը լինելու է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման սկիզբ: Նոր ոչ միայն ֆիզիկական, այլ առաջին հերթին բարոյահոգեբանական առումով: Նոր որակի իշխանության ձեւավորման սկիզբ: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է լինելու բավական խորը բացատրական աշխատանք տանել հանրության հետ, որն անկասկած կարող է եւ որոշակի հիասթափություն ունենալ փետրվարի 19-ի մղձավանջից հետո: Հանրությանը պետք է բացատրել, որ իշխանությունն իրականում այն չէ, ինչ պատկերացնում են ներկայիս վերնախավի անդամները: Հասարակությանը պետք է բացատրել, որ իշխանությունն առաջին հերթին այն է, ինչ որ մտածում է ժողովուրդը: Եթե քաղաքացիները երեկվա ավազակապետական խրախճանքից հետո մտածեն, որ դա էր իշխանությունն ու իր գործը արեց, ապա Շարժումն այլեւս անելու գործ չունի: Դրա համար, հիմա Շարժումը պետք է շատ գործ անի, ավելի շատ, քան անում էր մինչեւ փետրվարի 19-ը: Որովհետեւ փետրվարի 19-ից առաջ Շարժումը գալիս էր իշխանության, իսկ 19-ից հետո արդեն իշխանություն է: Եվ պետք է նախ ինքզինքը հավատացնել դրանում, իսկ հետո նաեւ հավատացնել հասարակությանը: Հակառակը փակուղին է, եթե անգամ լինեն ագրեսիվ գործողություններ, որոնք ոչ միայն փակուղի կլինեն, այլ ընդհանրապես վերջ` անդառնալի, անվերադարձ: Հետեւաբար անհրաժեշտ է լինելու լուծել այդ դիլեման, որովհետեւ իշխանությունը` որ երեկ զգաց իր թուլությունը, արատավոր շրջանի օրենքով գուցե նորից կփորձի «ուժեղանալ»: Դրան հակադրվելու միակ միջոցը սեփական ուժը գիտակցելն է, բայց նախեւառաջ գիտակցելով, թե ինչ է ուժը, հոգու ուժը, ոգու ուժը, մտքի ուժը: Ուժը ֆիզիկական հասկացություն է ամենավերջին հերթին, երբ այլեւս բան չի մնում անելու: Իսկ Շարժումը դեռ այնքան անելիք ունի:
- Արամ Ամատունի
Քննարկում
paykare arjevuma գրել է:
http://www.a1plus.am/file/vid/6256.wmv
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
Ցավալի է, սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր նախագահության ժամկետը, ընտրեց հեռանալու երկու տարբերակներից ամենից անցանկալին` թե իր եւ թե պետության ու հասարակության համար:
Տասը տարի շարունակ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 4
Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում, թերեւս կարելի էր համեմատել օտարերկրյա մի արշավանքի հետ, քանի որ ամենածանր մղձավանջում անգամ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է սեփական ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ
Կարինե Հարությունյան
Սա 2003-ի փետրվարի 19-ը չէր, ոչ էլ` 2003-ի մարտի 5-ը: 2008-ի փետրվարի 19-ը մի բան փաստեց. գործող վարչախումբը լկտի լինելու բարդույթ չունի, ստոր լինելու բարդույթ չունի, գազան լինելու բարդույթ չունի: Ամենաանմարդկային ...«ՉԵՆ ԱՆՑՆԻ» ԱՍՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ Աբովյանում դաժան ծեծի են ենթարկվել «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Ընտրությունների օրը Գագիկ Աբգարյանը եղավ Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի մի շարք ընտրատեղամասերում:
Ընդհանուր առմամբ տեղամասերում մթնոլորտը խաղաղ էր, սակայն Արմավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում ...ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ ՄԵՂՔ
Մեսրոպ Հարությունյան 1
Ի՞նչ անես, երբ մի ամբողջ ստի մեքենա իր բաղկացուցիչներով` ազատ ու պատասխանատու հեռուստաալիքներով` ՀԱՍԱՐԱԿԱՑ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ գլխավորությամբ, դատախազությամբ, ոստիկանությամբ, ԿԸՀ-ով, իրենց գրպանային տեղական ...ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՈՒՄ ԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների ողջ ընթացքը զուգորդվում էր ընտրողներին ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, վախեցնելու գործընթացով, որոշ տեղերում` բացահայտ:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում այդ սեւ ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ԵԹԵ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԵՂԾՎԻ...»...
Երբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, www.azadakrum.org կայքէջը ողողվեց բազմաթիվ եւ բազմաբնույթ նամակներով, ...«ՄԵՌՆԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ»
Մարիա Պալյան 1
Բռավո, մարդու ուղեղը երկար ժամանակ աշխատում է ոչ թե հանուն «բարգավաճ» երկրի, այլ ընտրական կեղծ տեխնոլոգիաների, որի տխրահռչակ հետեւանքները մեր գորշ կյանքն է:
Արեւելյան բազարի իսկական խճապատկեր, որում ...ԻՆՉԵ~Ր ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ...
Մարինա Բաղդագյուլյան
Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնել հնարավոր չէր, ոչ մի երթուղային չկար, առհասարակ, քաղաքում տրանսպորտը կաթվածահար էր: Հասնելով Մալաթիա-Սեբաստիա եւ տեսնելով համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց ...ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԱԿՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ազատ, արդար ընտրություններից խոսում էր բացառապես ժողովրդավար ձեւանալու համար, իսկ իրականում սովորական, կարելի է ասել, շարքային ընտրակեղծարար է ու միակ կուռքը, որին հավատում ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատապարտում ենք փետրվարի 19-ին կայացած խայտառակ եւ ամոթալի ընտրությունները, որոնք ուղեկցվեցին իշխանությունների մաս կազմող, ինչպես նաեւ նրանց հովանավորությունը վայելող քրեածին տարրերի կողմից սանձազերծված ...ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Հայաստանի ողջ տարածքում բնակչության ահաբեկման մթնոլորտում, տոտալ «գազելահոսքով» մարդկանց տեղահանման, ընտրակաշառքների բացահայտ բաժանումների փաստերի առկայությամբ ...ԵՐԵԿ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ ԷՐ
Այսօր` հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրը Իրապես այդպես է:
Որովհետեւ երեկվա օրը, իրականում, նման էր ավազակապետության հոգեվարքի վերջին, բայցեւ` անխուսափելի ցնցումներին:
Բռնություններ, կեղծիքներ, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ: ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Այսօրվանից վերսկսվում է Հայաստնաի երրորդ հանրապետության ընդհատված ժամանակագրությունը:
Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսին կլինի այդ վերսկսված կյանքը, որքանով արժանի կլինենք մեր ազատությանն ու ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

