
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
- Ցավալի է, սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր նախագահության ժամկետը, ընտրեց հեռանալու երկու տարբերակներից ամենից անցանկալին` թե իր եւ թե պետության ու հասարակության համար:

Տասը տարի շարունակ լինելով երկրի նախագահ, հասարակության տարբեր շերտերի մոտ արժանանալով տարբեր ընկալումների ու գնահատականների, Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ժամկետի ավարտին երեւի թե կարող էր այդ ամենը հասցնել մի զրոյական աստիճանի, եւ ի վերջո` իր լինելը, իր մնալը դարձնելով բազմաթիվ հակասությունների ու տարաբնույթ գնահատականների, դրական ու բացասական եզրակացությունների առիթ, գոնե գնալը կարող էր ամփոփել առնվազն չեզոքությամբ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանն ուներ այնպես հեռանալու հնարավորություն, որ դա կարող էր հանրությանը հիմք տաl ինչ-որ առումով մոռանալ նրա բոլոր սխալները, նույնիսկ ամենից մեծ եւ ամենից ճակատագրական սխալները: Ի վերջո` որեւէ նախագահ ապահովագրված չէ սխալից, ինչպես որ որեւէ մարդ: Պարզապես այդ սխալի գիտակցումը, իսկ եթե խոսքը նախագահների մասին է` այդ սխալի հրապարակային գիտակցումը հանրությանը ստիպում է փոքր-ինչ ներողամիտ հայացքով նայել նման սխալներին: Թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանը կփորձի օգտվել հեռանալու այդ հնարավորությունից, ինչն անկասկած նրան կարող էր դասել Հայաստանի նորագույն պատմության նշանակալից գործիչների շարքը: Նա Հայաստանի նոր իշխանության ձեւավորմանը կարող էր նպաստել այն առումով, որ ամեն ինչ աներ այդ իշխանության լեգիտիմության եւ ձեւավորման օրինականության հիմքերն ապահովելու ուղղությամբ: Դրա համար անհրաժեշտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը, չնայած ունենալով իր նախընտրելի թեկնածուն, այնուամենայնիվ ապահովեր, որպեսզի այդ թեկնածուն մյուս մրցակիցների հետ մրցեր միանգամայն հավասարազոր պայմաններում, չլիներ արտոնյալ, չօգտվեր վարչական ռեսուրսից, չխրախուսեր պարտադրված հանրահավաքները: Բայց դժբախտաբար, գործող նախագահն ընտրեց երկրորդ, թերեւս ամենից վատթար տարբերակը: Նա որոշեց անձամբ ձեւավորել Հայաստանի նոր իշխանությունը: Թերեւս դրանով կարելի էր բացատրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթը, որ տեղի ունեցավ փետրվարի 16-ի երեկոյան: Ֆորմալ առումով դա իհարկե հեռուստահարցազրույց էր, բայց ինքնին հասկանալի է, որ այդտեղ հարցերը կրում են զուտ ձեւական բնույթ, իսկ հարց տվողներն ավելի շատ կատարում են դերասանի, քան լրագրողի գործառույթ: Այսինքն` իրականում մենք գործ ունենք Ռոբերտ Քոչարյանի ելույթի հետ: Իսկ այդ ելույթում հնչած մտքերը հիմք են տալիս եզրակացնելու, որ նախագահը իր վրա է վերցնում Հայաստանի ապագա իշխանության ձեւավորման պատասխանատվությունը, թեկուզ միայն դատելով այն բանից, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանությանն է վերագրում ուժ կիրառելու մենաշնորհը եւ Հայաստանի իրավապահ համակարգը համարում է իր աշխատանքի մեծագույն ձեռքբերումներից մեկը: Այդպիսով կարելի է համարել, որ Ռոբերտ Քոչարյանը, իր նախագահության տասը տարիների ընթացքում ըստ էության այդպես էլ չմերձենալով հասարակության լայն խավերի հետ ու չդառնալով բոլորի նախագահը` իր նախագահության ժամկետի վերջին ամիսներն ու շաբաթները չօգտագործեց այդ բացը լրացնելու, այդ սխալն ուղղելու եւ դրանով իսկ սեփական կառավարումը որոշակի սրբագրման ենթարկելու համար: Ավելին` Ռոբերտ Քոչարյանն իր հեռուստաելույթով, ըստ էության, նոր ձեռնոց նետեց հասարակությանը` փորձելով դառնալ ընտրական գործընթացի մասնակից կողմ, որը հակադրվում է հանրության մի մասին: Կարեւոր չէ, թե որ կողմին է Ռոբերտ Քոչարյանը հակադրվում եւ որի հետ է մերձենում: Նույնիսկ եթե նա հայտարարեր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ այդ ուղղությամբ հեռուստաելույթներ ունենար, փորձեր նախանշել սեփական գործողություններ, ապա այդ դեպքում էլ նրա դիրքորոշումը դատապարտելի կլիներ: Ընտրական գործընթացներն այս կամ այն երկրում մշտապես երկփեղկում են հասարակությանը: Հանրությունը ընտրական գործընթացներում, հատկապես երբ դրանք անցնում են անցումային փուլը դեռ լիովին չհաղթահարած երկրներում, մշտապես հայտնվում է օբյեկտիվ լարվածության շեմին, մշտապես բաժանվում է երկու կամ երկուսից ավելի ճամբարների, մշտապես փորձում է յուրայիններ ու օտարներ որոնել: Դա օբյեկտիվ վիճակ է: Նույնիսկ ինչ-որ տեղ ադեքվատ, առողջ վիճակ: Սակայն իրադրությունը դառնում է ոչ ադեքվատ, վիճակը դառնում է անառողջ այն դեպքում, երբ երկրի տվյալ պահին գործող, բայց արդեն հեռանալու պատրաստվող նախագահը նույնպես հանրությանը բաժանում է ճամբարների եւ հանդես է գալիս որեւէ մի ճամբարի կողմից` էական չէ, թե որ: Մինչդեռ այդ նախագահը տվյալ պահին ունի իրականացնելու առավել կարեւոր առաքելություն, ազգը կոնսոլիդացնելու, երկրում ճամբարականությունը հնարավորինս բացառելու, ոչ թե այն խորացնելու առաքելություն: Չէ՞ որ նա Սահմանադրության երաշխավորն է եւ նրա համար պետք է գլխավորը լինի ոչ թե այն, թե ով կդառնա երկրի հաջորդ նախագահ, այլ այն, որ նախագահ դառնալու ճանապարհին որեւէ մեկը չոտնահարի Սահմանադրությունը: Ցավով պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն դա չարեց, այլ ըստ էության ինքը տոն տվեց այդ բաժանարար գծին, որ առաջանում է հանրության շրջանում իշխանության ռեպրեսիվ քաղաքականության հետեւանքով: Այդպիսով, սակայն, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ինքն իր համար է փակում հանրության հետ մերձենալու վերջին շանսի դուռը, եւ նույնիսկ պատուհանն ու օդանցքը, այլ նաեւ այն նախագահի թեկնածուի համար, որին ինքն է սատարում: Որովհետեւ եթե այդ սատարումը տեղի է ունենում հանրությունից օտարման գնով, ապա այդ օտարումը տարածվելու է նաեւ սատարվող թեկնածուի վրա, որքան էլ նա խոսի համերաշխությունից: Որովհետեւ նաեւ այդ թեկնածուն կարող էր չընդունել սատարման այն մեթոդները, որ կիրառում է գործող նախագահը, երբ ըստ էության ստանձնել է Սերժ Սարգսյանի վստահված անձի դերը: Համաձայնեք, եւ Ռոբերտ Քոչարյանը գուցե ինքն էլ կհամաձայնի, որ հեռացող նախագահներին առավել սազական է լինում դրանից գոնե մեկ աստիճան բարձր կարգավիճակը, այլապես թոշակառու լինելն առավել արժանապատիվ է:
- Ա.Ա.
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.
Ցավալի է, սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր նախագահության ժամկետը, ընտրեց հեռանալու երկու տարբերակներից ամենից անցանկալին` թե իր եւ թե պետության ու հասարակության համար:
Տասը տարի շարունակ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 4
Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում, թերեւս կարելի էր համեմատել օտարերկրյա մի արշավանքի հետ, քանի որ ամենածանր մղձավանջում անգամ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է սեփական ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ
Կարինե Հարությունյան
Սա 2003-ի փետրվարի 19-ը չէր, ոչ էլ` 2003-ի մարտի 5-ը: 2008-ի փետրվարի 19-ը մի բան փաստեց. գործող վարչախումբը լկտի լինելու բարդույթ չունի, ստոր լինելու բարդույթ չունի, գազան լինելու բարդույթ չունի: Ամենաանմարդկային ...«ՉԵՆ ԱՆՑՆԻ» ԱՍՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ Աբովյանում դաժան ծեծի են ենթարկվել «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Ընտրությունների օրը Գագիկ Աբգարյանը եղավ Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի մի շարք ընտրատեղամասերում:
Ընդհանուր առմամբ տեղամասերում մթնոլորտը խաղաղ էր, սակայն Արմավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում ...ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ ՄԵՂՔ
Մեսրոպ Հարությունյան 1
Ի՞նչ անես, երբ մի ամբողջ ստի մեքենա իր բաղկացուցիչներով` ազատ ու պատասխանատու հեռուստաալիքներով` ՀԱՍԱՐԱԿԱՑ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ գլխավորությամբ, դատախազությամբ, ոստիկանությամբ, ԿԸՀ-ով, իրենց գրպանային տեղական ...ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՈՒՄ ԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների ողջ ընթացքը զուգորդվում էր ընտրողներին ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, վախեցնելու գործընթացով, որոշ տեղերում` բացահայտ:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում այդ սեւ ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ԵԹԵ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԵՂԾՎԻ...»...
Երբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, www.azadakrum.org կայքէջը ողողվեց բազմաթիվ եւ բազմաբնույթ նամակներով, ...«ՄԵՌՆԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ»
Մարիա Պալյան 1
Բռավո, մարդու ուղեղը երկար ժամանակ աշխատում է ոչ թե հանուն «բարգավաճ» երկրի, այլ ընտրական կեղծ տեխնոլոգիաների, որի տխրահռչակ հետեւանքները մեր գորշ կյանքն է:
Արեւելյան բազարի իսկական խճապատկեր, որում ...ԻՆՉԵ~Ր ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ...
Մարինա Բաղդագյուլյան
Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնել հնարավոր չէր, ոչ մի երթուղային չկար, առհասարակ, քաղաքում տրանսպորտը կաթվածահար էր: Հասնելով Մալաթիա-Սեբաստիա եւ տեսնելով համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց ...ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԱԿՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԷԻՆ
Մարինե Խառատյան
Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ազատ, արդար ընտրություններից խոսում էր բացառապես ժողովրդավար ձեւանալու համար, իսկ իրականում սովորական, կարելի է ասել, շարքային ընտրակեղծարար է ու միակ կուռքը, որին հավատում ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատապարտում ենք փետրվարի 19-ին կայացած խայտառակ եւ ամոթալի ընտրությունները, որոնք ուղեկցվեցին իշխանությունների մաս կազմող, ինչպես նաեւ նրանց հովանավորությունը վայելող քրեածին տարրերի կողմից սանձազերծված ...ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Էմմա Գաբրիելյան
Փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Հայաստանի ողջ տարածքում բնակչության ահաբեկման մթնոլորտում, տոտալ «գազելահոսքով» մարդկանց տեղահանման, ընտրակաշառքների բացահայտ բաժանումների փաստերի առկայությամբ ...ԵՐԵԿ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ ԷՐ
Այսօր` հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրը Իրապես այդպես է:
Որովհետեւ երեկվա օրը, իրականում, նման էր ավազակապետության հոգեվարքի վերջին, բայցեւ` անխուսափելի ցնցումներին:
Բռնություններ, կեղծիքներ, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ: ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Այսօրվանից վերսկսվում է Հայաստնաի երրորդ հանրապետության ընդհատված ժամանակագրությունը:
Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսին կլինի այդ վերսկսված կյանքը, որքանով արժանի կլինենք մեր ազատությանն ու ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ՆԱԽԱԳԱՀԻՑ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ԿԵՍ ՔԱՅԼ Է
Ա.Ա.ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՒՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

