
ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
- Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն երեկ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը գերազանցեց նախորդ հզոր եւ համաժողովրդական հանրահավաքին: Ըստ հանրահավաքի կազմակերպիչների` երեկ Ազատության հրապարակում սկզբում հավաքվել էին 230 000, իսկ ավարտին` 330 000 մարդ: Հասարակությունը խմբերով` ավտոշարասյուներով, ոտքով Հայաստանի ամբողջ տարածքից մինչեւ հանրահավաքի ավարտը անվերջ գալիս ու գալիս էր... Հանրահավաքի սկզբում հայտարարվեց «Ժառանգություն», «Նոր ժամանակներ», «Ազգային վերածնունդ» կուսակցությունների, ինչպես նաեւ` Ռամկավար ազատական կուսակցության Հյուսիսային Ամերիկայի կազմակերպության կայացրած` ՀՀ հիմնադիր նախագահին եւ համաժողովրդական Շարժմանը միանալու որոշումների մասին: Շարժմանն է միացել նաեւ Ջավախք շարժումը: Հանրահավաքի կազմակերպիչները երեկ նկատեցին, որ իշխանությունները սպասում էին երեկվա հանրահավաքին, որ գծեն ընտրությունների սցենարը` մե՞կ, թե՞ երկու փուլով անցկացնեն ընտրությունները. «Թող տեսնեն ու հասկանան, որ նախագահական ընտրությունները ավարտվել են: Մենք այսքան պառակտումներից հետո վերջապես միասնականացել ենք եւ մեր միասնական կամքին ոչինչ չի կարող հակադրվել», ամրագրեց հանրահավաքը վարող` Նիկոլ Փաշինյանը եւ վկայակոչելով օրերս ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հրապարակումը, որտեղ նշվել էր, որ վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն` Լ.Տեր-Պետրոսյանի օգտին պատրաստ է քվեարկել Հայաստանի ընտրողների 75 տոկոսը»:

Հայտնի դերասան Երվանդ Մանարյանը երեկ դարձյալ առաջինը ելույթ ունեցավ եւ չթաքցրեց զարմանքը հրապարակում հավաքվածների քանակից. «Էս տեսակ բան չէի տեսել: Էն ո՞վ է, որ սրա դեմ պիտի կանգնի... Սա արդեն հաղթանակ է: Կեցցեք դուք»: Հանրահավաքում ելույթ ունեցան` «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը, ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, որը միայն մեկ նախադասություն ասաց. «Եթե մենք ուզում ենք ունենալ բարգավաճ Հայաստան, պետք է ընտրենք բարեկիրթ նախագահ` Լ.Տեր-Պետրոսյանին»: Այնուհետեւ ելույթ ունեցան` «Մարքսիստական» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը: Երեկվա հանրահավաքում դարձյալ ընգծվեց, որ Լ.Տեր-Պետրոսյանին են աջակցում` Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ նաեւ տեղեկացրին, որ համաժողովրդական Շարժմանը միացել, իր զորակցությունն է հայտնել եւ բանտից ուղերձ է հղել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանը:
Ժողովուրդը ազատագրվում է քոչարյանասերժական բռնապետական վարչակազմից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը դիմելով Ազատության հրապարակում հավաքված մի քանի հարյուրհազարանոց բազմությանը նշեց. «Այսօր ձեզ չէ, որ պիտի կոչ անեմ, կոչ եմ անում «Հանրապետական» կուսակցության բազմաթիվ անդամներին` տղերք, ձեզանից շատերը այդ կուսակցություն են մտել եղբորս` Վազգենի կոչով: Տեսնում եք, որ այս քարոզարշավի ընթացքում Ս.Սարգսյանը ձեզ էլ է արհամարհել ու հանդես է գալիս միայնակ: Դուք իրավունք ունեք եւ պարտավոր եք հարց տալ Ս.Սարգսյանին, ասեք պարոն Սարգսյան, հոկտեմբերի 27-ի թիկունքում կա՞ն կազմակերպիչներ, թե՞ ոչ, ու եթե նրա պատասխանը ձեզ կբավարարի, դուք կմտածեք, որ այդ պատասխանից հետո ձեր խիղճը հանգիստ է Վ.Սարգսյանի առջեւ, գնացեք ու ձեր ընտրությունը կատարեք: Ես չէի անդրադառնա սրան, եթե վերջին օրերին Ս.Սարգսյանի ցուցադրած նախընտրական հոլովակները այդքան սրբապիղծ ու երախտամոռ չլինեին: Վ.Սարգսյանը բազմաթիվ անգամներ է իր անձով, հեղինակությամբ արդարացրել իրենց, դա պարզ է բոլորին, բայց նայեք, թե երախտամոռության սահմանը որքան է. Սերժ Սարգսյան, իսկ դու ի՞նչ ես արել Վազգեն Սարգսյանի համար, դու ի՞նչ արեցիր հոկտեմբերի 27-ը կանխելու համար, ավելին` երբ Վ.Սարգսյանի մայրը գնաց եւ իր կրտսեր որդուն ձերբակալելու համար նստեց նախագահականի առաջ` դու չգնացիր Վ.Սարգսյանի մոր մոտ, չէ՞ որ Վազգենը քո համար այդքան բան էր արել, ինքդ այդ կնոջ ձեռքից փեշով հաց էիր կերել»: «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը, ողջունելով հայ ժողովրդի խոշորագույն հասարակական շարժումը, հայտնեց, որ «Ժառանգությունը» համաժողովրդական շարժման հետ է եւ որ կոչ է արել իր համակիրներին ու կողմնակիցներին ձայն տալ համաժողովրդական շարժման առաջնորդ` Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ընդգծեց. «Տասը տարվա պայքարի արդյունքն է այսօր, չվախենալու արդյունքն է, ոտքի կանգնելու արդյունքն է, եկել ենք ապացուցելու, որ հայ ժողովուրդը ունի արժանապատվություն»: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը վստահեցրեց, որ փետրվարի 19-ը ճակատագրական նշանակություն ունի Հայաստանի համար. «Կամ իշխելու է ամենաթողությունն ու կամայականությունը կամ մենք Հայաստանը դարձնելու ենք մեր ազգային արժանապատվության հաղթանակի օր: Այս ուժը կոտրել հնարավոր չէ, սա պետք է գիտակցեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն գնալ ժողովրդի դեմ: Փետրվարի 19-ին մենք քվեարկելու ենք հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր պետության առաջընթացի, հանուն օրինականության եւ փետրվարի 20-ին տոնելու ենք մեր հաղթանակը»:
Լ.Տեր-Պետրոսյանը խոսեց հաղթած ժողովրդի հետ «Ես այսօր խոսում եմ արդեն հաղթած ժողովրդի հետ», - երեկ փաստեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Այսօրվա հանրահավաքը մեր ընտրարշավի ավարտն է, ուստի դա ենթադրում է որոշ ամփոփում կատարել այն պայքարի, որը մենք անցել ենք: Քարոզարշավի ընթացքում եղանք հանրապետության բոլոր մարզերում, բացի` Աշոցքից եւ Ամասիայից` եղանակի պատճառով: Ես չեմ խոսում Երեւանի մասին, չեմ խոսում Երեւանին կից Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի մասին: Երեւանում եւ այս 4 մարզերում ապրում է ՀՀ բնակչության 2, 3-ը` ամենաակտիվ եւ ամենատեղեկացված զանգվածը: Այստեղ մենք խնդիրներ չունենք: Խնդիրներ կային հեռավոր շրջաններում: 10 տարվա այս բռնատիրության մթնոլորտը ստեղծել էր որոշ հոգեբանական վախ: Այդ մարդիկ մեղավոր չեն: 2003-ից հետո մեր հեռուստատեսությունը այդ մարդկանց ներկայացրել է բոլորովին ուրիշ աշխարհ, ուրիշ երկիր: Գիշեր-ցերեկ տարվել է վարչախմբի միագիծ քարոզչությունը, գիշեր-ցերեկ վարկաբեկվել է ընդդիմությունը, ճնշվել ցանկացած բողոքի ձայն: Այդ մարդիկ չգիտեին ինչ երկրում էին ապրում, կամաց-կամաց Երեւանի հանրահավաքների, 4 մարզերի ակտիվության շնորհիվ սկսեց բացվել նաեւ հեռավոր մարզերի բնակիչների աչքերը», - նկատեց Լ.Տեր-Պետրոսյանը` նաեւ հավելելով, որ այս իշխանությունները այս տարիների ընթացքում կարողացել էին հավատացնել ժողովրդին, որ իրենք ամենազոր են, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենք են միակ տղամարդը, կարողացել էին համոզել. «Այդ համոզումը դեռեւս պահպանվում է նրանց անմիջական շրջապատում: Այսօրվա իշխանիկները, նախարարները, թաղապետերը, քաղաքապետերը, բոլորը մոլորության մեջ են: Նրանց մի մասը դեռեւս կարծում է, թե սրանք իսկապես անհաղթահարելի են: Դա կամ բթամտության նշան է, կամ իրականության զգացողությունը կորցնելու նշան: Մի ուրիշ մասը ստիպված է կառչել խորտակվող նավից, քանի որ սրանք նույնքան հանցագործ են, նույնքան թաղված կոռուպցիայի մեջ, նույնքան անօրինականություններ են գործել, որքան Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Բայց նրանք պետք է հասկանան, որ այդ նավը արդեն, իսկապես, խորտակված է: Շարունակելով իր միտքը` առաջին նախագահը շեշտեց. «Մարզային այցելությունների ժամանակ, մարզից մարզ, օր օրի մենք տեսնում էինք ժողովրդի ոգեւորության, վճռականության եւ գիտակցության աճը: Եթե համեմատենք Արթիկը, որը մեր ընտրարշավի սկիզբն էր եւ Էջմիածինը, որը այցելությունների ավարտն էր, ապա դրանք սար ու ձորի տարբերություն ունեն, ցանկացած նոր մարզում մարդկանց թիվը ավելանում էր, ժողովրդական ալիքը բարձրանում էր: Այն ոգեւորությունը, այն վճռականությունը, քաղաքացիական այն գիտակցությունը, որն այսօր տիրում է մեր հրապարակում` կարելի է ասել այսօր համատարած տիրում է ՀՀ ողջ տարածքում: ՀՀ ողջ տարածքում ներկա վարչախումբը պարտված է», - ընգծեց Լ.Տեր-Պետրոսյանը: Խոսելով Մոսկվա կատարած իր այցելության մասին` Լ.Տեր-Պետրոսյանը նկատեց, որ շատ կարեւոր հանդիպումներ է ունեցել եւ եկել է հետեւյալ եզրակացության. «Ռուսաստանը հավատարիմ է 1997թ. ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ կնքված` «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության» պայմանագրին: ՌԴ-ն Հայաստանը դիտում է որպես իր համար չափազանց կարեւոր գործընկեր, բայց ՌԴ-ի համար երկրորդական չէ, թե ով է այդ գործընկերը: Նա հստակ տարբերում է Հայաստանի պետությունը` Հայաստանի վարչախմբից: ՌԴ-ին պետք է իրեն պատիվ բերող գործընկեր, ՌԴ-ին պետք է սեփական ժողովրդի վստահությունը վայելող գործընկեր: Այդպիսին Ռուսաստանը Հայաստանի ներկա վարչախումբը չի համարում: ՌԴ-ն այդպիսին կհամարի փետրվարի 19-ին համաժողովրդական քվեարկությամբ ընտրված իշխանությանը, որի թեկնածուն` նվաստս է»: Վախեցածը ոչ թե ժողովուրդն է, այլ`վարչախումբը Խոսելով ընտրապայքարի ոճի մասին` Լ.Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այն իր սրտով չէր. «Այսուհետեւ իմ շուրթերից այս իշխանությունների հասցեին որեւէ կոշտ խոսք, որեւէ անհարգալից արտահայտություն չեք լսի, եւ դա ունի երկու պատճառ` մեզ հաջողվեց խոսել մեր ողջ ժողովրդի հետ: Մենք այլեւս չունենք ժողովրդի միջից վախը հանելու խնդիր, որովհետեւ վախեցածն այսօր ոչ թե ժողովուրդն է, այլ` իրենք: Մեզ հաջողվեց ժողովրդին թմբիրից հանել, դարձնել այս երկրի իսկական, ազատ քաղաքացի: Մենք այսօր արդեն այդ ազատությունը ձեռք ենք բերել, այդ պատճառով այսուհետեւ մենք պետք է խոսենք հաղթողի հպարտությամբ եւ զսպվածությամբ»: Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ շեշտեց. «Այս հարթակում կանգնած բոլոր ուժերը միահամուռ կանգնած են ժողովրդի կողքին: Ինձ համար մեծագույն պատիվ է, որ այս մարդիկ ինձ են ընտրել ներկայացնելու իրենց ձայնը: Ավելին` ոչ թե այս մարդիկ են ինձ միացել, այլ` ես եմ նրանց միացել: Այս մարդիկ են, որ իրենց քաջությամբ, հետեւողականորեն մղած պայքարով ինձ ամաչեցրին», - նշեց առաջին նախագահը` հիշեցնելով. «Այս պայքարը սկսել են Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը` 1998թ.-ից սկսած: Առաջիկա ընտրությունները լինելու են երեք ընտրությունների ամփոփումը` 1998թ. ձեզանից կորզված հաղթանակի, 2003թ. ձեզանից կորզված հաղթանակի հանրագումարն է լինելու փետրվարի 19-ի ընտրությունը, այն իրականում ոչ թե մեկ, այլ 3 ընտրություն է, որը սկսվել է 1998-ին եւ անկասկած, առանց տարակույսի որեւէ նշույլի` տեղի է ունենալու փետրվարի 19-ին եւ ավարտվելու է լիակատար հաղթանակով»: Լ.Տեր-Պետրոսյանը, ով թեեւ խոստացել էր կոշտ խոսքեր չասել իշխանությունների հասցեին, այնուամենայնիվ երեկ մի փաստի առնչությամբ ահազանգեց. «Իշխանությունները մի նոր ստորություն են գործում: Ստորությունը մեղմ բառ է: Նրանք փորձում են սեպ խրել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: Սեպ խրել` հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ: Ավելին` նրանք մի նոր տարր են ավելացնում` փորձում են սեպ խրել վիրահայության եւ հայաստանցիների միջեւ: Ս.Սարգսյանի վաղվա հանրահավաքին Ախալքալաքից ավտոբուսներով մարդիկ են բերելու: Սա վտանգավոր խաղ է: Նրանք որեւէ սրբություն չունեն` կարող են պառակտել մեր ողջ ազգը: ՀՀ-ում ապրում են 100 հազարավոր ղարաբաղցիներ: Նրանք նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները: Ես համոզված եմ, որ ամենաշատը Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի պահվածքից դժգոհում են այդ մարդիկ` հայաստանաբնակ ղարաբաղցիները, որովհետեւ այդ երկու մարդը բիծ են գցում ողջ ղարաբաղցիների վրա: Ես համոզված եմ, որ հայաստանաբնակ ղարաբաղցիները միահամուռ կերպով միացած են մեր համաժողովրդական շարժմանը, եւ նրանք իրենք են ամենաշատը շահագրգռված ազատվելու այս վիրավորանքից, որը նրանց պատճառում են այդ երկու անձնավորությունները»: Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ ի տարբերություն ժողովրդական շարժման ընդլայնմանը, հզորացմանն ու զսպվածությանը` վարչախմբի ճամբարում լիակատար խուճապ է. «Լիակատար խուճապ, որի արտահայտությունն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հեռուստատեսությամբ` չեմ ուզում կոպիտ բառ ասել` այդ աղբանոցի վերածված իրականությունը: Դա նշան է այն բանի, որ այս իշխանությունը այլեւս ինքն էլ չի հավատում իր հաղթանակին: Սա հոգեվարքի նշան է: Սա ոչ թե հզորի, ոչ թե հաղթողի, այլ խղճուկի, ողորմելու, փոքրի պահվածք է: Սա` «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» մտածողության տեր մարդկանց պահվածք է: ...Վարչախմբին հարած պաշտոնյաների եւ որոշ գործարարների ընտանիքներ արդեն հեռացել են Հայաստանից: Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի բանկերից հսկայական գումարներ են տեղափոխվում արտասահմանյան բանկեր, հսկայական գումարներ: Դա նշանակում է, որ առաջին` այդ մարդիկ համոզված են, որ իրենք պարտված են, եւ երկրորդ, որ այդ գումարները անօրինական ճանապարհով են ձեռք բերված: Այլապես, եթե դրանք լինեին օրինական ճանապարհով ձեռք բերված գումարներ, դրանք վտանգի տակ չէին, կարիք չէր լինի դրանք տեղափոխել Հայաստանից: Եվ երրորդը, որը վտանգավոր է. դա Հայաստանի հարստութունն է, եթե Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը եւ ԿԲ նախագահ Տ.Սարգսյանը չկանխեն այդ երեւույթը, ապա կարող է այնպես պատահել, որ փետրվարի 20-ին Հայաստանի պետական գանձարանը դատարկ լինի: Ես երեկ Մասիսի հանրահավաքում զգուշացրեցի Տիգրան Սարգսյանին, որ նա պարտավոր է կանխել այդ արտահոսքը եւ պարտավոր է յուրաքանչյուր օր հրապարակել Հայաստանի բանկերի նախորդ օրվա հաշվեկշիռը` մուտքն ու ելքը, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի, թե ինչ պրոցես է տեղի ունենում: Վերջին օրերին դոլարը սկսում է արժեւորվել, դա նշանակում է, որ դոլարը պակասում է մեր երկրում: Այս պահին ես նորից կրկնում եմ իմ զգուշացումը Տիգրան Սարգսյանին` եթե նա չկանխի այդ երեւույթը, նա դրա համար պատասխան է տալու մեր ժողովրդի առջեւ»: Հանրահավաքի ավարտին ՀՀ առաջին նախագահը դիմեց ժողովրդին ուղերձով, ինչպես նաեւ տեղի ունեցավ երթ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:
- Էմմա Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է
18
Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ...ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
6
-Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:
- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան 9
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան Սաֆարյան
1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՃՂԵԼՈՒ» ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԻԲԴԱՅԻ ԵՒ ՍՔԻԼԱՅԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
Թադեւոս Խաչատրյան
Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերած փորձին:
Նրանք գրեթե սովորել էին միեւնույն ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՒՈՒՄՆԵՐ. ՈՐՆ Է ԻՄԱՍՏԸ
Գայանե Հովսեփյան
Լոռու մարզի ընտրատարածքների թիվը 2005թ. սահմանվեց չորսը. թիվ 29, 30, 31, 32: Հատկանշական է, որ Ալավերդուն առավել մոտ գտնվող Թումանյանի տարածքը «տարել-փաթաթել» են Տաշիրին ու Ստեփանավանին` ձեւավորելով թիվ ...ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ
Արմեն Գրիգորյան 1
Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն ...ԿՈՉ, ՈՒՂԵՐՁ, ՓԱՓԱԳ
Մարինա Բաղդագյուլյան 2
Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները ...ՇԱԽ` ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏ ԵՒ ՆՈՔԱՈՒԹ` ՍԵՐԺԻՆ
Արմեն Օհանյան 1
Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս ...ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Մանուկյան
Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:
Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ...ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Արամ Ամատունի 1
Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:
...ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
Արման Նավասարդյան
Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ...ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
Մարինե Խառատյան
-Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:
- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող ...ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Կարինե Հարությունյան 1
Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:
...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Էմմա Գաբրիելյան
Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն ...ՄԵԾԻ ԽՈՍՔ
Սա մեր ժամանակների մեծերից մեկի` Լեւոն Ներսիսյանի խոսքն է` ուղղված երեւի թե ինչպես մեզ բոլորիս, այնպես էլ` գալիքին: Խոսք, որը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտ» թերթում: Բայց դա...շուրջ 10 տարի առաջ ...ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
3
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՎ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
1
Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱՄ «ԴՀՈԼ»-2 ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Էմմա Գաբրիելյան 1
Անվիճելի է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակային քաղաքականություն վերադարձը, իրական ընդդիմության ձեւավորումը եւ համաժողովրդական շարժման զարթոնքը հայաստանյան քաղաքական կյանքում քաղաքական ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Էմմա ԳաբրիելյանՎԿԱՅԻ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵ՞ՐԻՑ ԴԱՏԱՎՈՐԸ ԽԼԱՑԱՎ...
Հեղինե ՄանուկյանՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՒԺԱՆՅԱՆ. «ԱՐԱԲԿԻՐՑԻՆ ԿՈՂՄ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ, ԹԱՓԱՆՑԻԿ, ԱԶՆԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»
Մարինե ԽառատյանՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՒՍ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՐՏՎՈՂ ԵՒ ՍՊԱՆԵՐԻ` ԿՐՏՍԵՐ, ԱՎԱԳ, ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՍԿՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան ՍաֆարյանԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

