
ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
- Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:

«Ով Սերժի հետ է, ուրեմն ժողովրդի հետ չի» Այդպիսիք քիչ են եղել մոլորակի քաղաքական պատմության մեջ, բայց հենց նրանց շնորհիվ են տեղի ունեցել ազգային Շարժումները, համաժողովրդական արժեքների վերածնունդը, հասարակական-քաղաքական համակարգի բարենորոգումները: Լեւոն Տեր-Պետրոսյան: Այդ սակավ հզորներից, որի շնորհիվ հայ ժողովուրդը իր նորագույն պատմության մեջ ամրագրեց իր դարավոր երազանքը` անկախ պետականություն, իր հաղթանակների հաղթանակը` Արցախյան ազատամարտ, իր հոգու-մտքի-խոսքի ազատությունը: 10 տարի անց հայ ժողովուրդը վերագտավ իր առաջնորդին, 10 տարի անց հայ ժողովուրդը իր հոգին բացեց Աստծո առջեւ, 10 տարի անց հայ ժողովուրդը կրկին բռունցք պարզեց իր Ազատության հրապարակում: Հանրահավաք էր: Այստեղ էին երկրի բոլոր բնակավայրերից: «Մեր ապագայի, մեր երեխաների համար ենք եկել», - ասում էին: «Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կարա համախմբի հայ ժողովրդին, երկրում հաստատի կարգուկանոն եւ, վերջապես, կառուցի ազգային պետություն մեզ հետ միասին: Իսկ Սերժ Սարգսյանը ի պաշտոնե հանցագործ ա: Մի մարդ, որը ազգային անվտանգության նախարար ա եւ չի կարում ապահովի իր երկրի բարձրագուն իշխանության անվտանգությունը, ինքը ո՞նց կարա իմ անվտանգությունը ապահովի` որպես շարքային քաղաքացի: Իսկ մյուս թեկնածուներին հինգ մատիս պես գիտեմ, բոլորն էլ սրիկաներ են: Ավելի կոպիտ բաներ չեմ ասում, որովհետեւ աղջիկ եք», - ասաց Արտաշատից Ռոբերտ Սարգսյանը: Իսկ նախկին դասախոս Նելլի Խաչատրյանն ասաց, որ «Ստիպողաբար տանում են մարդկանց Սերժի միտինգին: Դա դիկտատուրա է: Ուզում եմ ազատ ապրել, դրա համար Լեւոնին եմ ընտրում: Ապրի Լեւոնը, մեզ մենակ Լեւոնը կփրկի»: Իսկ մյուս թեկնածունե՞րը: «Կեղտոտ մարդիկ են: Ես այնքան հարգում էի Վազգեն Մանուկյանին, բայց հիասթափվեցի, Արտաշես Գեղամյանից հիասթափվեցի, կանանց նման բամբասանքով են զբաղվում»: «Սերժը 10 հազար մարդ հավաքում ա, որից 7 հազարին իրենց կամքին հակառակ են բերում ու ասում ա` ժողովուրդ, որի՞ն ենք բերել, հեռացեք: Մարդկանց ապուշի տեղ ա դնում: ...Ի՞նչ տնտեսական աճ, ես էլ կարամ ասեմ: Լեւոնին եմ ընտրելու: Ինքը կգա, ու ժողովուրդը կտեսնի, թե ինչ սարի պես տղերք են ռագատկի քար դառնում», - սա էլ Աբովյանից Վարդան Բաղդասարյանն էր: Երեւանից Կարեն Գեւորգյան. «Ուրիշ թեկնածու չկա: Կա Լեւոն եւ Սերժ: Իսկ ով Սերժի հետ է, ուրեմն ժողովրդի հետ չի»: Բաբկեն Սարգսյան. «Ոչ մի օրենք չի իրագործվում, դեմ ենք կաշառակերությանը, ուզում ենք փոխվի էս ամեն ինչը: 10 տարի տեսել ենք իրանց, ի՞նչ են արել: Նա (Լ.Տեր-Պետրոսյանը.- խմբ.) ավելի հզոր ա, ուրիշ թեկնածու չեմ տեսնում»: Թալինից բժշկուհի Մարիամ Նազարյանը, որ մի հզոր ոգեղեն ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինում հրավիրած հանրահավաքին: «Շրջաններում, գյուղերում ահավոր է վիճակը ու մի 10 տարի էլ այսպես շարունակվի, ժողովուրդը կկործանվի», - ասաց Թալինի բժշկուհին: Մի իջեւանցի` Ամիրխանյան Գեւորգ. «Մեր առաջին նախագահն ա Լեւոնը: Մնացածը «ֆինտիֆլյուշկա» պյաներ են»: Ի դեպ, շատ-շատերն էին այն կարծիքին, որ «կա երկու թեկնածու միայն. Սերժ եւ Լեւոն: Առաջինը չարից է, երկրորդը` բարուց»: Իսկ մյուս թեկնածունե՞րը. «Ի՞նչ թեկնածու, էդպիսիք չենք ճանաչում»: Մի նոյեմբերյանցի էլ թե. «Ու՞ր ա ընդեղ մարդ: Լեւոնը` ուրիշ, հզոր մարդ ա: »: Այստեղ էր նաեւ հայտնի երգչուհի Արաքս Դավթյանը. «Վստահում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ի դեմս նրա մեծ պրոֆեսիոնալի եմ տեսնում: Գիտեմ, որ 10 տարին հենց այնպես չի անցել նրա համար, նրան ուժ է տվել, որ վերադառնա պետությունը ոտքի կանգնեցնելու համար: Կարծում եմ, որ այն ախտավոր բարքերը, որ այսօր կան` կվերանան: Մյուս թեկնածուներին պարզապես խղճում եմ: Նրանք պետք է ամաչեն, որովհետեւ նախընտրական արշավը իրար վրա ցեխ շպրտելու համար չէ, այլ ժողովրդին ցույց տալու համար իրենց մտավոր-քաղաքական, գաղափարախոսական հնարավորությունները»: Այստեղ էր նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը. «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ: Լեւոն` այսինքն: Ես չեմ հասկանում նրանց, ովքեր այստեղ չեն: Մյուս թեկնածուները բոլորը աշխատում են Ս.Սարգսյանի համար»: Ազատության հրապարակում էին շատերը, ովքեր արտերկրից եկել են իրենց քվեն տալու Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Պարզ չի՞: Լեւոնին եմ ընտրելու: Մյուսները ծախված են: Ես հատուկ եկել եմ, որ Լեւոնին ընտրեմ», - ասաց Գերմանիայից եկած Ռոբերտ Ղարիբյանը:
Ժողովրդի ոգին անկասելի է 300 հազար մարդ մեկ մարդու պես հետեւեց իր առաջնորդին` երթի: Ազատության հրապարակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր քաղաքական զինակիցները, միակամ ժողովրդի այդ հզոր բանակը մտավ Մաշտոցի պողոտա: Մաշտոցի պողոտան թնդում էր, ցնծում էր, արդեն կայացած հաղթանակ էր տոնում: Պատշգամբներից մարդիկ դուրս էին եկել ու համերաշխության բռունցք էին բարձրացրել: Անցնում ու կանգնած ավտոմեքենաների վարորդներին հարցնում էի, թե ու՞մ են ընտրելու: «Լեւոնին: Էսքան ժողովուրդ տեսնողը կարո՞ղ է ուրիշին ընտրի»: Մի ռուս լրագրողի հարցրի իր տպավորության մասին. «Երեւում է, Տեր-Պետրոսյանը հզոր ուժ է, որ այսքան մարդ է գնում նրա հետեւից: Այսպիսի մարդը եւ այսպիսի ժողովուրդը չեն կարող չհաղթել»: Սիրիայից էլ Վաչե Սարգսյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարա ամեն լավ բան անել հայ ազգի համար»: Ասաց, որ իր նման մտածողները հայրենիքում թե սփյուռքում շատ-շատ են: Անցանք Մաշտոցի պողոտան եւ մտանք Գրիգոր Լուսավորիչ փողոց: «Լե-վոն», «Լե-վոն», «Հաղ-թա-նակ», «Սերժիկ, հեռացիր, Հայաստանը մոռացիր»: Ահա այն վանկարկումները, որոնցով ժողովուրդը արտահայտում էր իր միասնականությունը, իր ոգու հզորությունը, իր վճռականությունը: Սա մի ոգի է, որ թափանցում է յուրաքանչյուր բջիջդ, ներծծվում արյանդ մեջ ու համակում քեզ: Պայքարող հայի, կռվող հայի, հաղթանակող-հաղթանակած հայի ոգին էր այստեղ: Երեկ, Երեւանի կենտրոնով շրջող այս ոգին մի բան էր փաստում. հայ ժողովուրդն արդեն ունի իր հոգուն հարազատ առաջնորդ: Երթը անցավ Իտալիայի փողոցով, Հանրապետության հրապարակով, ապա` Նալբանդյան փողոցով եւ Թումանյանով վերադարձավ Ազատության հրապարակ: Անհնար է լինել այնտեղ ու ազգային ոգու ալիքը չզգալ: Խանութներից, երթուղային տաքսիներից մարդիկ դուրս էին գալիս: Որը` լուսանկարում էր բջջայինով, որը` միանում երթին, որն էլ պատշգամբից բռունցք բարձրացնում` ի նշան համերաշխության: Կրկին Ազատության հրապարակ: 40-50 րոպե պահանջվեց` որ ողջ ժողովուրդը հասնի հրապարակ: Իսկ մինչ այդ եկողները պարում էին իրենց հաղթանակի պարը: Ամբողջ երթի ընթացքը եւ տրամադրությունը հաղորդելու համար թերթի նույնիսկ ութ էջերը չեն բավականացնի: Ուրեմն` դառնանք օրվա ավարտին:
«Հաղթելու ենք, հաղթել ենք, հաղթած ենք» Երեկվա վերջին ակորդը Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն էր. «Որ ասում էի արդեն հաղթել եք, չէիք հավատում»: «Հավատում ենք», - գոչեց ամբողջ հրապարակը: Առաջին նախագահը շարունակեց. «Մենք Հայաստանի իշխանություններին եւ նրանց ավազակախմբին տալիս ենք վերջին շանսը` իշխանությունից հեռանալու պատվավոր կերպով: Չգցելու մեր երկրի վարկը: Վերջապես դրանք 18 տարի պետություն են ղեկավարում Ղարաբաղում եւ Հայաստանում, պետք է հասկանան` ինչ բան է պետությունը, որքան կարեւոր է պետության վարկը Հայաստանի անկախության հզորության տեսակետից, մանավանդ` Լեռնային Ղարաբաղի հարցը արժանապատիվ կերպով լուծելու տեսակետից: Երկրի վարկը մեծագույն կապիտալ է, եւ հեռացող իշխանությունը իրավունք չունի այն ոչնչացնելու: Լուրջ քաղաքական առաջարկ եմ անում` արժանապատիվ կերպով հեռանալ իշխանությունից: Եթե քաջություն ունի (Ս.Սարգսյանը.- խմբ.) այսօր եւեթ թող հանի իր թեկնածությունը քվեաթերթիկից...»: «Այո~», - գոչեց ժողովուրդը: Առաջին նախագահը շարունակեց. «Դա ըստ արժանվույն կգնահատվի մեր ժողովրդի կողմից: Նրանք հնարավորություն կունենան դրանով ապացուցելու, որ պետական այր են: Ես չեմ կարծում, որ մենք հաղթելու ենք առաջին փուլով: Բայց եթե նրանք շարունակեն այն, ինչ արել են մինչեւ այսօր, եթե փորձեն կեղծել ընտրությունները, եթե փորձեն իրենց քրեական տարրերի եւ ուժային կառույցների միջոցով բռնանալ մեր ժողովրդի կամքի վրա, նախկինի նման թվեր նկարել, ապա փետրվարի 20-ին նախատեսված մեր հանրահավաքը դառնալու է տեւական եւ մենք ձեզ հետ միասին օգտագործելու ենք օրենքով նախատեսված մեր իրավունքները, բողոքարկելու, պահանջելու եւ հասնելու այդ արդյունքների վերանայմանը: Մեզանից ոչ ոք տուն չի գնա, մինչեւ մենք տեր չկանգնենք մեր հաղթանակին: Մշո սուրբ տան սուրբ Կարապետ թող լինի ձեզ պահապան»:
- Կարինե Հարությունյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է
18
Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ...ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
6
-Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:
- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան 9
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան Սաֆարյան
1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՃՂԵԼՈՒ» ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԻԲԴԱՅԻ ԵՒ ՍՔԻԼԱՅԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
Թադեւոս Խաչատրյան
Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերած փորձին:
Նրանք գրեթե սովորել էին միեւնույն ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՒՈՒՄՆԵՐ. ՈՐՆ Է ԻՄԱՍՏԸ
Գայանե Հովսեփյան
Լոռու մարզի ընտրատարածքների թիվը 2005թ. սահմանվեց չորսը. թիվ 29, 30, 31, 32: Հատկանշական է, որ Ալավերդուն առավել մոտ գտնվող Թումանյանի տարածքը «տարել-փաթաթել» են Տաշիրին ու Ստեփանավանին` ձեւավորելով թիվ ...ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ
Արմեն Գրիգորյան 1
Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն ...ԿՈՉ, ՈՒՂԵՐՁ, ՓԱՓԱԳ
Մարինա Բաղդագյուլյան 2
Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները ...ՇԱԽ` ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏ ԵՒ ՆՈՔԱՈՒԹ` ՍԵՐԺԻՆ
Արմեն Օհանյան 1
Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս ...ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Մանուկյան
Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:
Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ...ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Արամ Ամատունի 1
Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:
...ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
Արման Նավասարդյան
Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ...ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
Մարինե Խառատյան
-Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:
- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող ...ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Կարինե Հարությունյան 1
Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:
...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Էմմա Գաբրիելյան
Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն ...ՄԵԾԻ ԽՈՍՔ
Սա մեր ժամանակների մեծերից մեկի` Լեւոն Ներսիսյանի խոսքն է` ուղղված երեւի թե ինչպես մեզ բոլորիս, այնպես էլ` գալիքին: Խոսք, որը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտ» թերթում: Բայց դա...շուրջ 10 տարի առաջ ...ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
3
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՎ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
1
Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱՄ «ԴՀՈԼ»-2 ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Էմմա Գաբրիելյան 1
Անվիճելի է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակային քաղաքականություն վերադարձը, իրական ընդդիմության ձեւավորումը եւ համաժողովրդական շարժման զարթոնքը հայաստանյան քաղաքական կյանքում քաղաքական ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ... ԲԱՑԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ՞Ց
Մարինե ԽառատյանՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե ՀարությունյանՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա ԳաբրիելյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե ՀարությունյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան ՍաֆարյանԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

