
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
- -Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:

- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող սցենարներին, ապա կարծես թե երեք թեկնածուների շուրջ է ամեն ինչ պտտվում. դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ Սերժ Սարգսյանը, եւ ինչ-որ մեկը, որ պետք է փորձի այս խաղի մեջ ինտրիգ մտցնել: Երեւի թե դա կօգագործվի այն դեպքում, երբ ենթադրվի, որ ընտրությունները լինելու են երկու փուլով: Ես կարծում եմ, որ սկզբնական շրջանում նման դեր վերապահված էր ՀՅԴ-ին, սակայն ընթացքը ցույց տվեց, որ նման դերի ավելի շատ կարող է հավակնել Արթուր Բաղդասարյանը: Չեմ բացառում տարբերակը, որ եթե թույլ տրվի նկարել, ապա Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը հայտնվեն երկրորդ փուլում: Կարծում եմ` թույլ չի տրվի նկարել: Ցավոք, Հայաստանում ընտրություններ ասվածը ավելի շատ ներկայացվում է կեղծիքների դեմ պայքար: Կարծում եմ` կեղծիքների դեմ պայքարի շրջանակներում այդ սցենարների դեմն էլ կառնեն: - Արթուր Բաղդասարյանն այսօր ասում է, որ ինքը որեւէ մեկի խաղին չի մասնակցում, այլ կատարում է բազմահազար համակիրների հորդորը, դրա համար պարզապես չի կարող միանալ Տեր-Պետրոսյանին: Կարծում եք դա լուրջ հիմնավորում չէ՞: - Այդ հայտարարությունները երեւի գեղեցիկ խոսքեր են, գեղեցիկ արդարացումներ են, սակայն քաղաքագիտության տեսանկյունից դա անգրագիտություն է: Անհեթեթություն կլինի ասել, որ այսօր Արթուր Բաղդասարյանը ունի ավելի մեծ ժողովրդականություն, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ակնհայտ է մեկ բան, որ պետք է լինի իշխանության թեկնածու եւ ընդդիմության թեկնածու` երկբեւեռ իրավիճակ է: Մանավանդ` Հայաստանում ամեն ինչ խիստ բեւեռացված է: Իշխանության թեկնածուն նախեւառաջ իշխանական ռեսուրսն է` վարչական, ֆինանսական եւ այլ ռեսուրսներով ձեռք բերված ձայները: Ցանկացած երրորդը, ով մտնում է խաղի մեջ, ձայներ է տանում ընդդիմությունից: Իշխանությունից չի կարող ձայներ տանել: Ձայներ է տանում ընդդիմությունից եւ ընդդիմության առավել հզոր թեկնածուին թուլացնում է: Այսօր փաստորեն ընդդիմության դերում Լեւոն Տեր-Պետրոսյանն է միայն, իսկ մնացած ութ թեկնածուները կարծես թե իշխանության խաղն են խաղում միայն: Ամեն դեպքում այս երկուսից բացի ցանկացած երրորդ թեկնածու ձայներ է տանելու ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանից: - Պարոն Ենոքյան, ընտրությունների ի՞նչ ելք եք կանխատեսում: - Չեմ ուզում կանխատեսում անել, քանի որ էստեղ չափազանց շատ գործոններ են խառնված: Թե նախընտրական բավականին կոշտ քարոզչություն` իշխանական լրատվական մեքենայի կողմից, թե վարչական եւ ուժային որոշակի ռեսուրսների կիրառում հենց ընտրությունների ընթացքում եւ թե դրանց հակահարված տալու բավականին լուրջ վճռականություն: Այս բոլորը միասին բավական լուրջ գործոններ են եւ բոլորը միասին ընտրությունների ելքը բավական անկանխատեսելի են դարձնում: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի հենց առաջին փուլով հաղթել, որովհետեւ իսկապես այս կողմից կա վճռականություն եւ հավատ: Սերժ Սարգսյանի մոտ շատ փոքր մարդկանց շրջանակում է վճռականությունը, հավատ բացարձակապես չկա: - Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստացի հաղթանակի դեպքում ի՞նչ գործողություններ կորդեգրեն իշխանությունները: Կարծում եք հե՞շտ կհանձնեն իշխանությունը: - Սադրանքներ, իհարկե, կլինեն, բայց մեզ պետք է թե հաղթանակը ֆիքսել, թե սադրանքների դեմն առնել: Իշխանության մեջ եղած մի քանիսի համար սա ոչ թե իշխանության համար պայքար է, այլ ճաղերից այն կողմ չհայտնվելու պայքար, սեփականությունը պահելու համար պայքար: Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում մենք նաեւ ստիպված ենք լինելու ընդդիմություն ձեւավորելու մասին մտածել, որովհետեւ իշխանական կողմը պարզապես կհեռանա քաղաքական ասպարեզից. այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Այսօր դուք չեք տեսնի Շեւարդնաձեի ջատագով որեւէ մեկին: Իշխանական կողմը հիմնականում «կոնյունկտուրշչիկներ» են, որոնք անմիջապես կվազեն դեպի նոր իշխանությունը` այսինքն` Տեր-Պետրոսյանը: Այլ հարց է` դրանցից քանիսը կընդունվեն: - Այսօր արդեն ընտրակաշառք է բաժանվում իշխանական թեկնածուի օգտին, հանձնաժողովների անդամներին են փորձում կաշառել, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքի վրա: - Որոշակի մեթոդներ կան, որոնցով այդ ամեն ինչը հնարավոր է կանխել եւ այդ մեթոդներից շատ կարեւորն է` վերադարձ դեպի բարոյականությունը: Արդեն քանի-քանի դեպքերի եմ ականատես եղել, որ ընտրակաշառք բաժանողներին անպատվում են, հայհոյում են ու վռնդում են: Այնպես որ, մարդիկ վերագտնում են իրենց բարոյական կերպը:
- Մարինե Խառատյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է
18
Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ...ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
6
-Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:
- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան 9
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան Սաֆարյան
1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՃՂԵԼՈՒ» ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԻԲԴԱՅԻ ԵՒ ՍՔԻԼԱՅԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
Թադեւոս Խաչատրյան
Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերած փորձին:
Նրանք գրեթե սովորել էին միեւնույն ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՒՈՒՄՆԵՐ. ՈՐՆ Է ԻՄԱՍՏԸ
Գայանե Հովսեփյան
Լոռու մարզի ընտրատարածքների թիվը 2005թ. սահմանվեց չորսը. թիվ 29, 30, 31, 32: Հատկանշական է, որ Ալավերդուն առավել մոտ գտնվող Թումանյանի տարածքը «տարել-փաթաթել» են Տաշիրին ու Ստեփանավանին` ձեւավորելով թիվ ...ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ
Արմեն Գրիգորյան 1
Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն ...ԿՈՉ, ՈՒՂԵՐՁ, ՓԱՓԱԳ
Մարինա Բաղդագյուլյան 2
Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները ...ՇԱԽ` ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏ ԵՒ ՆՈՔԱՈՒԹ` ՍԵՐԺԻՆ
Արմեն Օհանյան 1
Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս ...ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Մանուկյան
Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:
Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ...ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Արամ Ամատունի 1
Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:
...ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
Արման Նավասարդյան
Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ...ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
Մարինե Խառատյան
-Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:
- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող ...ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Կարինե Հարությունյան 1
Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:
...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Էմմա Գաբրիելյան
Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն ...ՄԵԾԻ ԽՈՍՔ
Սա մեր ժամանակների մեծերից մեկի` Լեւոն Ներսիսյանի խոսքն է` ուղղված երեւի թե ինչպես մեզ բոլորիս, այնպես էլ` գալիքին: Խոսք, որը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտ» թերթում: Բայց դա...շուրջ 10 տարի առաջ ...ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
3
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՎ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
1
Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱՄ «ԴՀՈԼ»-2 ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Էմմա Գաբրիելյան 1
Անվիճելի է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակային քաղաքականություն վերադարձը, իրական ընդդիմության ձեւավորումը եւ համաժողովրդական շարժման զարթոնքը հայաստանյան քաղաքական կյանքում քաղաքական ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան ՍաֆարյանԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

