
ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
- Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ավերիչ երկրաշարժ, պետականության վերագտնում, պատերազմ հարեւան երկրի հետ:

Այս բոլորը բաժին ընկավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երկրաշարժի հետեւանքների վերացման խնդիրը` իր հաջողություններով կամ թերություններով հանդերձ, թողնում եմ տնտեսագետներին ու սոցիոլոգներին: Ձեռքի տակ ունենալով վիճակագրական բազային ինֆորմացիա` նրանք դա ինձնից լավ կանեն: Ես կանգ կառնեմ այն տարիներին զուգահեռաբար ընթացող երկու երեւույթների` պետականության հաստատման ու պատերազմի պայմաններում Հայաստանի շուրջ ձեւավորված քաղաքական-դիվանագիտական մթնոլորտի վրա: Պատերազմական տարիներին սկսված` Հայաստանի անկախության ճանաչման եւ օտար երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին անդամագրման գործընթացները, իրոք, դարակազմիկ շրջան էին մեզ համար: Արտգործնախարարության գործունեությանը հետեւում էր ողջ ժողովուրդը, մարդիկ ուրախանում եւ ոգեւորվում էին օտար պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու յուրաքանչյուր առիթով: Հայ առաջին դիվանագետները գործում էին անմիջականորեն նախագահի ցուցումներով: Չունենալով մեծ փորձ եւ հաճախ գնալով էմպիրիկ ճանապարհով` նրանք օգտագործում էին դիվանագիտական ճանաչումը պայմանագրաիրավական բազա ստեղծելու համար: Չեմ հիշում որեւէ դեպք, երբ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումը չուղեկցվեր տվյալ երկրի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հյուպատոսական եւ այլ փաստաթղթերի ստորագրմամբ: Դրանք, մի կողմից, ոգեւորության, կասեի` էյֆորիայի, մյուս կողմից` քրտնաջան, ստեղծագործ աշխատանքի տարիներ էին: Հիմք էր դրվում անկախ եւ ազատ Հայաստանի դիվանագիտական ծառայությանը: Եվ հաջողությունն ակներեւ էր: 1992 թվականին Հայաստանը մշտական պատվիրակություն գործուղեց Վիեննա` ԵՀԱԿ-ում մեր շահերը պաշտպանելու համար, առաջին հերթին` ղարաբաղյան հիմնահարցում: Ինձ զարմանք էր պատճառում այն բարյացկամ վերաբերմունքը, որը ցուցաբերում էին մեր նկատմամբ մյուս պատվիրակությունները: Իսկ ռուսական, ֆրանսիական, հունական եւ կիպրական պատվիրակությունների հետ մենք համագործակցում էինք սերտորեն: Ամերիկյան պատվիրակության վերաբերմունքը մեր նկատմամբ լոյալ էր: Հոֆբուրգի պալատում, ուր ընթանում էին այդ աշխատանքները, մենք բախումներ էինք ունենում միայն Թուրքիայի պատվիրակության հետ, որը ներկայացնում էր նաեւ Ադրբեջանի շահերը (Բաքուն պատվիրակություն ուղարկեց ավելի ուշ): Որպես Վիեննայում հայկական պատվիրակության առաջին ղեկավար` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԵՀԱԿ-ում հայկական կողմը դիտվում էր որպես ագրեսիայի զոհ, իսկ Ղարաբաղը` որպես ինքնորոշման համար պայքարող ազգային փոքրամասնություն: Հայաստանը կռվում էր, սակայն նրան կարծես դա «ներվում էր», իսկ ագրեսոր դիտվում էր միայն Ադրբեջանը: Այսօր, դժբախտաբար, դրությունը փոխված է 180 աստիճանով: Կարող եք հարց տալ, իսկ ինչու՞մն էր մեր հաջողությունը: Ոչ մի գաղտնիք էլ չկար: Կային պատճառներ: Նախ` Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած միջազգային քաղաքականությունը հավանության էր արժանանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից: Հայաստանն անվանվում էր դեմոկրատիայի մոդել, դեմոկրատիայի կղզի: Նախկին խորհրդային հանրապետություններից մեզ համեմատում էին միայն մերձբալթյան հանրապետությունների հետ: Թող տարօրինակ չթվա ասածս, բայց իր տեսակի մեջ կոմլեմենտար քաղաքականություն էր վարում հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քանի որ այդ քաղաքականությունը հնարավորություն էր ընձեռում նրան հավասարակշռել Հայաստանը Արեւմուտք-Արեւելք աշխարհաքաղաքական ճոճվող նժարների վրա: Նրա պաշտոնական այցելության ժամանակ Վաշինգտոն Քլինթոնը Հայաստանի վարած քաղաքականությունն անվանեց «խիզախ եւ ոգեւորիչ»: Իսկ Եվրոպան, մանավանդ Ֆրանսիան, Հայաստանի նախագահին համարում էր ամենաընդունելին եւ ամենախարիզմատիկը ԱՊՀ-ի երկրների լիդերների շարքում: Սրանք պատմական փաստեր են: Անշուշտ, այս ամենում որոշակի դեր էին խաղում նրա բարոյակամային հատկանիշները, շատ մեծ էրուդիցիան եւ ինտելեկտը, լեզուների փայլուն իմացությունը, անձնական հմայքը: Իսկ ինչպե՞ս էր արտացոլվում այս ամենը հայ-ռուսական հարաբերությունների վրա: Միանշանակ նորմալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայի հետ հարաբերությունները համարում էր առաջնային եւ զարգացնում էր այդ հարաբերությունները ոչ թե վասալ-սյուզերեն արատավոր հիմքերի վրա, ոչ թե պետական ունեցվածքը շռայլելու եւ կամ ֆորպոստ անվանվելու գնով, այլ սեփական հետաքրքրությունները զարգացնելու եւ փոխշահավետությունը հարգելու սկզբունքների վրա: Չհրաժարվելով դարավոր բարեկամության իրողությունից, բայց երկրորդական պլանի վրա դնելով «օրհնվի էն սհաթը» հուզական նշանաբանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ առաջին անգամ հյուսիսի հետ խոսեց ոչ թե «փոքր» եղբոր թոթով լեզվով, այլ փոխադարձ շահերը հարգելու, իրար օգնելու դիրքերից: Դա համարձակ, շատ համարձակ քայլ էր, կառուցողական դիվանագիտության ֆիլիգրանային հաշվարկ: Նախագահը եկել էր այն եզրակացության, որ, կոպիտ ասած, եթե Ռուսաստանը պետք է Հայաստանին, մենք էլ պետք ենք նրան: Ադրբեջանի եւ մանավանդ Վրաստանի վարած արտաքին քաղաքականության խորապատկերին` Հայաստանը մնում էր միակ կետը, որը կարող էր ապահովել Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում, ինչը օդի եւ ջրի պես անհրաժեշտ էր նրան: Սա դուրս էր գալիս երկկողմ հարաբերությունների շրջանակներից` Մոսկվայի համար դառնալով աշխարհաքաղաքական հիմնահարց: Եվ Երեւանը գնաց ընդառաջ. ապահովեց նրա ներկայությունը տարածաշրջանում, բայց չմոռացավ մեր շահերը եւս: Ավելին` խիստ հետամուտ էր դրանց եւ հաջողում էր բոլոր հարցերում, որոնք, առայժմ, պետական գաղտնիք են եւ չարժե բարձրաձայն խոսել այդ մասին: Հաջորդը: Ռուսաստանը պատերազմում էր Չեչնիայում եւ կանգնած էր հարավում իսլամական հրդեհի բռնկման վտանգի առաջ: Դետոնատոր կարող էր հանդիսանալ Դաղստանը: Հաղթելով Ադրբեջանին` Հայաստանը, փաստորեն, պատնեշեց այդ վտանգը թիկունքից: Ավելին` նա երբեք չդրեց Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման հարցը, ընդհակառակը` դրանց տվեց ռազմական բազայի ստատուս: Էլ չեմ խոսում համագործակցության մյուս ուղղությունների եւ ստորագրված պայմանագրերի մասին: Միայն 97-ին 25 տարով ստորագրված, այսպես կոչված, Մեծ պայմանագիրն ինչ ասես արժե: Այն լայն ճանապարհ բացեց երկու երկրների միջեւ երկար տարիների փոխշահավետ համագործակցության համար: Տերպետրոսյանական շրջանի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատումը եւ զարգացումը հատուկ ուսումնասիրման առարկա է: Այն նոր տիպի դիվանագիտություն է, որը փայլուն կերպով իրագործեց առաջին նախագահը: Արդյունքը` օգուտների առումով, դժվար է անգամ հաշվարկել: Եվ հետաքրքիրն այն է, որ աշխարհը, այդ թվում Ռուսաստանի ընդդիմախոս երկրները հասկացան այդ հարցում հայկական դիվանագիտական լեզուն: Առանձին վերլուծության թեմա է պատերազմական տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիվանագիտական գիծը անմիջական 4 հարեւանների նկատմամբ: Մենք դրան դեռ կանդրադառնանք: Միայն հիշենք, որ ծրագրերը, դժբախտաբար, մնացին կիսատ, եւ հուսանք, որ մոտ ապագայում Հայաստանի հիմնադիր նախագահը հնարավորություն կունենա շտկելու տասնամյա բացթողումները:
- Արման Նավասարդյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է
18
Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ...ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
6
-Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:
- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան 9
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան Սաֆարյան
1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՃՂԵԼՈՒ» ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԻԲԴԱՅԻ ԵՒ ՍՔԻԼԱՅԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
Թադեւոս Խաչատրյան
Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերած փորձին:
Նրանք գրեթե սովորել էին միեւնույն ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՒՈՒՄՆԵՐ. ՈՐՆ Է ԻՄԱՍՏԸ
Գայանե Հովսեփյան
Լոռու մարզի ընտրատարածքների թիվը 2005թ. սահմանվեց չորսը. թիվ 29, 30, 31, 32: Հատկանշական է, որ Ալավերդուն առավել մոտ գտնվող Թումանյանի տարածքը «տարել-փաթաթել» են Տաշիրին ու Ստեփանավանին` ձեւավորելով թիվ ...ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ
Արմեն Գրիգորյան 1
Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն ...ԿՈՉ, ՈՒՂԵՐՁ, ՓԱՓԱԳ
Մարինա Բաղդագյուլյան 2
Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները ...ՇԱԽ` ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏ ԵՒ ՆՈՔԱՈՒԹ` ՍԵՐԺԻՆ
Արմեն Օհանյան 1
Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս ...ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Մանուկյան
Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:
Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ...ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Արամ Ամատունի 1
Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:
...ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
Արման Նավասարդյան
Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ...ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
Մարինե Խառատյան
-Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:
- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող ...ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Կարինե Հարությունյան 1
Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:
...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Էմմա Գաբրիելյան
Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն ...ՄԵԾԻ ԽՈՍՔ
Սա մեր ժամանակների մեծերից մեկի` Լեւոն Ներսիսյանի խոսքն է` ուղղված երեւի թե ինչպես մեզ բոլորիս, այնպես էլ` գալիքին: Խոսք, որը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտ» թերթում: Բայց դա...շուրջ 10 տարի առաջ ...ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
3
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՎ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
1
Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱՄ «ԴՀՈԼ»-2 ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Էմմա Գաբրիելյան 1
Անվիճելի է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակային քաղաքականություն վերադարձը, իրական ընդդիմության ձեւավորումը եւ համաժողովրդական շարժման զարթոնքը հայաստանյան քաղաքական կյանքում քաղաքական ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...
ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԶ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
Արամ ԱմատունիՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ ԱմատունիՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան ՍաֆարյանԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

