
ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
- Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:

Հազիվ թե իրավիճակը, որ ձեռք է բերել զարգացման խիստ որոշակի վեկտոր, էական փոփոխություն կրի մնացած քարոզչության օրվա եւ այսպես կոչված` չեզոք 24 ժամերի ընթացքում: Դրա համար առնվազն պետք է լինեն խիստ արտառոց քայլեր, որոնք այս պահի դրությամբ թերեւս ձեռնտու չեն նախագահական ընտրությունների գործընթացի հիմնական մասնակիցներից եւ ոչ մեկին: Իսկ հիմնական մասնակից ասելով երեւի թե այլեւս նկատի են առնվում երկուսը` իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանը եւ միակ ըստ էության ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն այդ իրավիճակին հասանք բավական տեւական պրոցեսի ընթացքում, որը սկսվեց դեռեւս խորհրդարանական ընտրություններից հետո: Գուցե դա շատ հեռու թվա, բայց ներկայիս քաղաքական պրոցեսների արմատները հենց խորհրդարանական ընտրություններում են, ուր քաղաքական դաշտը ենթարկվեց բավական զգալի պարզաջրման` այն իմաստով, որ ըստ էության բացահայտվեց գրեթե բոլոր քաղաքական ուժերի իրական ներուժը: Դրանից ակնհայտ դարձավ, որ ներկայիս քաղաքական դաշտի պարագայում իշխանությունը չունի նախագահական ընտրության ելքի մասին մտահոգվելու որեւէ լուրջ պատճառ: Սակայն եթե իշխանությունների համար այդ իրողությունն ինքնին մահոգիչ չէր, ապա ընդհանրապես երկրի ու պետության զարգացման տեսանկյունից վտանգը թերեւս ակնառու էր: Քաղաքական մրցակցության բացակայությունը երկիրը հասցնելու էր կատարյալ ճահճացման, որովհետեւ լճացումն արդեն իսկ տեւական ժամանակ է, ինչ ակնհայտ փաստ է: Եվ տրամաբանական էր, որ իրավիճակի փոփոխություն հնարավոր է միայն մի դեպքում երբ խաղի մեջ մտնի մի ուժ, որը դուրս է ճահճից: Այսինքն` կամ Հայաստանում պետք է ի հայտ գար բոլորովին երիտասարդ մի քաղաքական ուժ կամ պետք է քաղաքականություն վերադառնար դրանից բավական նկատելիորեն տարանջատված առաջին նախագահը: Զարգացումները վկայել էին, որ այլ տարբերակն ուղղակի բացառվում էր, եթե իհարկե իշխանություններն իրենք չորոշեին ստեղծել այդ այլընտրանքը: Բայց դա խիստ տեսական դատողություն է, որովհետեւ իշխանությունները չունեն որեւէ շահագրգռություն իրենք իրենց կյանքը բարդացնելու հարցում: Նոր, երիտասարդ քաղաքական ուժի ի հայտ գալը որքան էլ տարբերակներից լավագույնն էր, այնուամենայնիվ երեւի թե ամենից անիրատեսականը, որովհետեւ Հայաստանի ներկայիս քաղաքական միջավայրում որեւէ նոր քաղաքական ուժի ձեւավորումը գործնականում անիրականանալի է, քանի դեռ դաշտը չի մաքրվել: Իսկ դաշտը մաքրելուն ունակ է թերեւս այն քաղաքական ուժը, որը ծանոթ է ներկայիս իրավիճակի առաջացման նրբերանգներին: Կասկածից վեր է, որ եթե ոչ ամենաքաջատեղյակը, ապա դրանցից մեկը հենց հանրապետության առաջին նախագահն էր: Իսկ քանի որ մնացյալ այն գործիչները, որոնք կարող էին համարվել դաշտը մաքրելու ունակ քաջատեղյակ հավակնորդներ, տարիների ընթացքում կամա թե ակամա հայտնվեցին ճահճի մեջ, հետեւաբար օբյեկտիվ իրականություն էր, պատմական անխուսափելիություն, ժամանակի ու տարածության չգրված կանոն, որ քաղաքականություն պետք է վերադառնար առաջին նախագահը: Դա պահանջում էր իրավիճակը: Ոչ նախագահի կամքը, ոչ նրա շրջապատի կամ հասարակության պահանջմունքները, ոչ հայրենիքի փրկության գործը: Դա պահանջում էր ժամանակի ու տարածության կանոնը, այլապես Հայաստանի համար թե ժամանակն էր կանգ առնելու, թե տարածությունն էր սկսելու փոքրանալ: Սա գուցե կարող է թվալ չափազանցություն, բայց այդ դեպքում չափազանցություն պետք է համարել նաեւ այն մտահոգությունները, որ առկա են երկրի զարգացման ճանապարհին հառնած սոցիալ-տնտեսական, բարոյաքաղաքական, հոգեբանական խնդիրների առնչությամբ: Մինչդեռ դրանք չեն կարող լինել չափազանցություն, քանի որ ինչ-որ տեղ անգամ իշխանությունն այլեւս չի կարողանում չընդունել առկա իրավիճակի ծանրությունը, այլապես չէր խոսի, իհարկե առավելապես ձեւական առումով, բայց անհրաժեշտ համակարգային փոփոխությունների մասին: Մինչդեռ իշխանության հռչակած այդ փոփոխությունները սկսեցին իրականություն դառնալ հենց առաջին նախագահի քաղաքական վերադարձի շնորհիվ: Ինչ տեղի ունեցավ այն պահից ի վեր, երբ ասպարեզ եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Զուտ սոցիալ-տնտեսական առումով թերեւս ոչինչ, քանի որ դրա համար անհրաժեշտ են իշխանական լծակներ, թեեւ կարելի է համարել նաեւ, որ փոփոխությունն առկա էր այդ տեսանկյունից, քանի որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չձեւավորեր հզոր հասարակական Շարժում, ապա իշխանությունը ստիպված չէր լինի մի քանի անգամ բարձրացնել ընտրակաշառքների շեմը: Դա իհարկե որպես կատակ: Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձից հետո Հայաստանում երկար տարիների ընդմիջումից հետո սկիզբ առավ քաղաքական պրոցես: Այլ հարց է, որ այդ պրոցեսին անպատրաստ գտնվեցին բոլորը` թե իշխանությունները, թե ընդդիմություն համարվող քաղաքական ուժերը եւ թե միջանկյալ կեցվածք ընդունած Դաշնակցությունը: Նրանց ներուժը բավականացրեց առաջին մի քանի օրերի ու շաբաթների համար, իսկ հետո այլեւս ակնհայտ էր, որ երկրում քաղաքականությամբ զբաղվում է մի ուժ` առաջին նախագահը, իսկ մնացածներն արդեն սկսեցին ցուցաբերել ինքնապաշտպանական բնազդներ, ինչը Հայաստանի քաղաքական դաշտում արտահայտվում է իշխանության հետ պայմանավորվածությունների գնալու պատրաստակամությամբ: Եվ որքան ուժգնանում էր առաջին նախագահի գլխավորած Շարժումը, ըստ էության քաղաքականից արդեն վերածվելով քաղաքացիականի, այդքան ավելի էր քաղաքական կոչվող դաշտը սեղմվում: Դրանով ակնհայտ էր դառնում երկրում բարոյաքաղաքական իրավիճակի փոփոխությունը, որն, ինչ խոսք, համակարգային փոփոխության ամենից կարեւոր նախադրյալն է: Հենց դրա պտուղներն են այն իրողությունները, որ ընդամենը մի քանի ամիս առաջ իշխող համակարգի անբաժանելի մաս դիտվող գործիչներն ու միավորները այժմ արդեն համարձակ հայտարարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Այսինքն` համակարգն այլեւս գոյություն չունի, համենայնդեպս իր նախկին տեսքով: Եվ պակասել են բավական օրգանական միավորներ, որոնք անկասկած դիտվում էին որպես համակարգի պատվարներ, մինչդեռ այժմ անդամակցում են քաղաքացիական շարժմանը: Եվ այն պնդումները, որ Շարժմանը չմիանալը դավաճանություն է կամ եթե դա խիստ է ասված, ապա, առնվազն, պատեհապաշտություն եւ իշխանության հետ ակամա գործակցություն, ամենեւին էլ շանտաժ չեն: Դրանք պարզապես արտացոլում են իրականությունը, ընդ որում` այն իրականությունը, որը դառն է առաջին հերթին այն չմիացողների համար, որովհետեւ չմիանալու դեպքում նրանք կարող են լինել լավագույն դեպքում երկրորդը, ինչպես նրանց խոստանում են իշխանությունները, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը առաջինը լինելն էր: Քաղաքացիական շարժումը նրանց տալիս է առաջինը լինելու հնարավորություն, ինչպես բոլոր քաղաքացիներին: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք քաղաքական դաշտի հոգեբանական բարդույթների հետ: Մշտապես խաղալով երկրորդ ջութակի դերում, մշտապես լինելով իշխանական սցենարների սպասարկուն` քաղաքական դաշտում ձեւավորվել է մի հոգեբանություն, որ գուցե նրանց թույլ չի տալիս հավատալ առաջինը լինելու հնարավորությանը: Իսկ այն քաղաքական ուժը, որ չի հավատում առաջինը լինելու հնարավորությանը, ոչ միայն պիտանի չէ քաղաքական պրոցեսների համար, այլ, նույնիսկ, կարող է դառնալ դրանց էական խոչընդոտ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ինչ-որ տեղ ուլտիմատիվ տոնն այդ ուժերին ունի նրանց համար իրավիճակը ամբողջապես բացատրելու նպատակ: Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանի Շարժման ուժն էլ այն է, որ նա որեւէ մեկին չի խոստանում լինել երկրորդը, երրորդը, չորորդը կամ հինգերորդը, այլ բոլորին ապահովում է առաջինը լինելու հնարավորություն: Եվ հարցն իսկապես ձեռք է բերում որոշակի կատեգորիկ երանգ: Այո, եթե բոլորը լինելու են առաջին, ապա երկրորդի խնդիր չկա, այլ կա ընդամենը դաշտում լինել-չլինելու հարց: Եվ այդ տեսակետից Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձը արդեն իսկ կատարել է անգնահատելի դեր` բացահայտելով քաղաքական դաշտը, այն ի ցույց դնելով հանրության առաջ, այսինքն` բացելով համակարգը: Դա է այն հաղթանակը, որի մասին հայտարարում է առաջին նախագահը: Այսինքն` նա արդեն իսկ հաղթել է համակարգին, ստիպելով նրան բացվել ժողովրդի առաջ, իհարկե այդ բառի ոչ ֆիզիկական իմաստով: Պետք է արձանագրել, որ քարոզարշավի պաշտոնական մեկ եւ ոչ պաշտոնական երկու-երեք ամիսները, ըստ էության, դարձան Հայաստանի անցած տասնամյակի խտացված մանրակերտը, երբ իշխանությունն ու քաղաքական ուժերը շատ կարճ ժամանակում ընդհանուր առմամբ դրսեւորեցին այն, ինչ կատարել էին վերջին տասը տարիներին: Իսկ դրան հասնելն անհրաժեշտ էր հասարակության մոտ պատկերն ամբողջական եւ խոսքը ընկալելի դարձնելու համար: Իսկ երբ խոսքը դառնում է ընկալելի, ապա գործն այլեւս անխուսափելի է, այլապես ժամանակը կանգ է առնում, իսկ տարածությունը սկսում փոքրանալ: Բայց հենց դա թույլ չտալու համար են գալիս` թեկուզ ուշ-ուշ, բայց երբեք ոչ` ուշացած:
- Արամ Ամատունի
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է
18
Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ...ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
6
-Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:
- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան 9
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան Սաֆարյան
1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՃՂԵԼՈՒ» ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԻԲԴԱՅԻ ԵՒ ՍՔԻԼԱՅԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
Թադեւոս Խաչատրյան
Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերած փորձին:
Նրանք գրեթե սովորել էին միեւնույն ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՒՈՒՄՆԵՐ. ՈՐՆ Է ԻՄԱՍՏԸ
Գայանե Հովսեփյան
Լոռու մարզի ընտրատարածքների թիվը 2005թ. սահմանվեց չորսը. թիվ 29, 30, 31, 32: Հատկանշական է, որ Ալավերդուն առավել մոտ գտնվող Թումանյանի տարածքը «տարել-փաթաթել» են Տաշիրին ու Ստեփանավանին` ձեւավորելով թիվ ...ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ
Արմեն Գրիգորյան 1
Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն ...ԿՈՉ, ՈՒՂԵՐՁ, ՓԱՓԱԳ
Մարինա Բաղդագյուլյան 2
Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները ...ՇԱԽ` ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏ ԵՒ ՆՈՔԱՈՒԹ` ՍԵՐԺԻՆ
Արմեն Օհանյան 1
Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս ...ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Մանուկյան
Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:
Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ...ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Արամ Ամատունի 1
Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:
...ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
Արման Նավասարդյան
Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ...ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
Մարինե Խառատյան
-Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:
- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող ...ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Կարինե Հարությունյան 1
Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:
...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Էմմա Գաբրիելյան
Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն ...ՄԵԾԻ ԽՈՍՔ
Սա մեր ժամանակների մեծերից մեկի` Լեւոն Ներսիսյանի խոսքն է` ուղղված երեւի թե ինչպես մեզ բոլորիս, այնպես էլ` գալիքին: Խոսք, որը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտ» թերթում: Բայց դա...շուրջ 10 տարի առաջ ...ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
3
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՎ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
1
Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱՄ «ԴՀՈԼ»-2 ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Էմմա Գաբրիելյան 1
Անվիճելի է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակային քաղաքականություն վերադարձը, իրական ընդդիմության ձեւավորումը եւ համաժողովրդական շարժման զարթոնքը հայաստանյան քաղաքական կյանքում քաղաքական ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան ՍաֆարյանԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

