
ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
- Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:

Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ենթարկվեն 1998-ից այս կողմ տեղի ունեցած անցքերի ու իրադարձությունների արդյունքում արձանագրված զարգացումները, դրանցից բխող առկա իրավիճակն ու այդ իրավիճակին ադեքվատ հույզերը, քանի որ հաջորդ օրը վճռվելու է մեր պետության առաջիկա 5 տարիների ապագան: Հավանաբար հենց այդ օրը Հայաստանն իրոք «կբացի աչքերը», «Վահանի ու մյուսների հետ» վերջապես «ազգային համաձայնության» կգա, «կհիշի անցյալը» ու կզգա, որ հասունացել է ոչ թե լլկվելու ու «հարմարվելու», այլ վճռականության գնալու` «փոխելու» պահը: Այդժամ արդեն պարզ կդառնա, որ «առաջ» արձանագրելու, «արարելու» եւ առհասարակ մնացած ամեն ինչի համար պետք է նպաստենք այն համոզվածության ձեռքբերմանը, որ հաջորդ օրը` փետրվարի 19-ին «հաղթելու ենք»: Մենք ամփոփել ենք քարոզարշավի անցած 20-օրյակի արդյունքները, հերթը հիմա վերջին շաբաթվանն է: Անկեղծ ասած` վերջին շաբաթն իր հիմնական գծերով ու տոնայնությամբ կրկնում է անցած քսանօրյակը, եւ այն ակնկալիքները, թե գոնե վերջին մի քանի օրերին թեկնածուները կոմպրոմատային պայքարից անցում կկատարեն գաղափարական պայքարի հարթություն` տեղի չունեցավ: Ցավոք, այդ պայքարը` մեղադրանք-արդարացում հերթափոխությամբ շարունակվում է նաեւ այս օրերին, որը հոգեւոր թունավորումից զատ, ոչ մի կազդուրիչ ազդեցություն չի թողնում ընտրազանգվածի վրա: Անցած հնգօրյակի ամենացնցող բացահայտումներն ու գործողությունները նորից կապված էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Վերջինս փետրվարի 9-ին տեղի ունեցած իր հանրահավաքում բացահայտեց իշխանությունների` որպես ԼՂՀ լուծման տարբերակ Մեղրին Լաչինով փոխանակելու հետ կապված ոչ վաղ անցյալի մտադրությանը: Պարզվեց նաեւ, որ այդ մտադրությանը խոչընդոտելու հանգամանքով էր պայմանավորված հոկտեմբերի 27-ը: Իսկ ամենաինտիգային գործողությունը Լեւն Տեր-Պետրոսյանի` Մոսկվա կատարած այցն էր, որի առեղծվածը բացահայտելու փորձեր արվեցին ամենատարբեր մակարդակի, «կալիբրի», ծագման ու նշանակության գործիչների կողմից: Չարժեր, քանի որ ակնհայտն ապացուցման կարիք չունի: Անցած հնգօրյակում իրենց «ոգին փորձության» ենթարկեցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը եւ արդյունքում որոշեցին սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Վերջինիս սատարելու մտքին հանգեցին նաեւ «Ժառանգություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցություններն ու այսպիսով Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի թիվը դարձավ 23: Դատելով մյուս թեկնածուների պահվածքից ու քարոզարշավի անցկացման մարտավարությունից` վերահաստատվում է այն իրողությունը, որ նախընտրական պայքարն ընթանում է երկու` Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Սերժ Սարգսյան գումարած մյուս յոթ թեկնածուները-Լեւոն Տեր-Պետրոսյան ճակատներով: Ընդ որում` նախագահացուներից ոմանք խիստ պարտաճանաչ են կատարում «կենտրոնի» կողմից իրենց տրված առաջադրանքը` հնարավորինս հաճախակի ու տարբեր ուղղություններվ հրետակոծել Լեւոն Տեր-Պետրոսյան «օբյեկտը»: Նշենք, որ առաջադրանքը տեխնիկական մասով փայլուն է կատարվում` «ցուրտն ու մութը» պատկերող «ճաշակով» ընտրված կադրեր, հիանալի «արանժիրովկա»` «համբարձում յայլա, յայլա ջան յայլա»-ի ոճով: Միայն թե դրանց ազդեցությունը գրեթե զրոյական է, քանի որ գործի դրված փամփուշտները դատարկ են, հետն էլ ժանգոտած, հետեւապես առողջության համար վտանգ չներկայացնող: Արամ Հարությունյանն, օրինակ, իր քարոզարշավը սկսեց ակումբներում` գրեթե միշտ նույն` «հակալեւոնական» «բաների» մասին խոսելով, հետո այդ նույն «բաները» փորձեց քարոզել ակումբներից դուրս գալով մարդամեջ: Սակայն հեքիաթասացի նրա տաղանդն այդպես էլ չբավարարեց իրեն լսողներին մինչեւ «...երկնքից երեք խնձոր ընկավ»-ը պահելու համար, որովհետեւ պարզ էր, թե ով եւ քանի հատ խնձոր է գցելու երկնքից եւ ում են հասնելու այդ խնձորները: Ի դեպ, Հարությունյանի քարոզչական հոլովակի հեղինակին եւս, որպես հատուցում` Հայաստանի քարտեզը Ադրբեջանի քարտեզի գույներով ներկելու մտահղացման դիմաց: Դաշնակցական նախագահացու Վահան Հովհաննիսյանը համառորեն շարունակում է իր հետ կապել մեր երկրի ապագան ու դաշնակցականին հատուկ ոխերիմ տոնով «ոչ» է ասում նախկիններին էլ, ներկաներին էլ: Մերժում է նախկինների «ջարդենք-փշրենք»-ը, «ներկաների»` ապաշնորհությունը (չնայած «ներկայի» կարգավիճակ ունի), մոռանալով որ ինքն էլ այսկերպ «ջարդենք-փշրենք» է քարոզում, միայն թե «դաշնակցականավարի»: Ընդ որում` վերջին մի քանի օրերին Հովհաննիսյանի տոնն էլ ավելի կծու է դարձել. «Նախկին իշխանության ժամանակ ձեւավորված արատների («լկտի ու կաշառակեր չինովնիկներ», «այսօր իրենց ֆինանսական կլաններ անվանող կիսագողական թայֆաներ») անցյալից գալը չի արդարացնում դրանց գոյությունն այսօր: Այսօրվա իշխանության մասին խոսենք: Այս ինչ աստիճանի զզվանք պետք է արդեն առաջացնես սեփական ժողովրդիդ մեջ, որ սեփական ժողովուրդդ այսօրվա վատից փրկվելու համար գնում է դեպի վատագույնը», - նախորդ օրը Վայոց ձորում իր նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ թեկնածուն: Ի դեպ, փետրվարի 7-ին Հովհաննիսյանը հանրահավաք հրավիրեց Ազատության հրապարակում եւ իր ելույթի վերջում ամոթանք տվեց այդ ձյուն-ձմեռնոցով հրապարակում հավաքված մարդկանց` «եթե այս անգամ էլ չհաջողենք»: Այս շաբաթ վերջապես ցրվեց Արթուր Բաղդասարյանի նախընտրական մարտավարության մշուշը, Լ.Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր միավորման շուրջ տարվող բանակցությունները վիժեցվեցին: «...Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել` ով ինձ չի միանում, ուրեմն դավաճանություն է անում, ուրեմն Սերժի կամ Ռոբերտի հետ է: Այսօր «Հայոց աշխարհ» թերթը նույն հաջողությամբ դատափետում է ինձ, ինչպես որ «Հայկական ժամանակ» թերթը: Այսինքն` եւ Սերժ Սարգսյանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը... Ես չգիտեմ, ուղղակի ինչ-որ խուճապային տրամադրությունների մեջ են նրանց թիմերը», - ինքն իրեն փրկելու փորձ էր արել Արթուր Բաղդասարյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: Ի դեպ, այս շաբաթ վերջապես կայացավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը «Բերմուդյան եռանկյունու» համբավ ունեցող Արտաշատ քաղաք` այն էլ «Սուրբ Վալենտինի» օրով: Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը լավագույնս հոգացել էր Սերժ Ազատիչի հետ հանդիպումը հնարավորինս ճոխ կազմակերպելու համար: Հանդիպումը ճոխ էր եւ բազմամարդության` եկել էին մարզի բոլոր հիմնարկ-ձենարկություններն իրենց ողջ անձնակազմով, եւ արարողակարգային առումով` փուչիկներ, դրոշակներ, բաղաձայն գոռում-գոչյուններ, հրավառություն, մի խոսքով` իսկական մայիսմեկյան «պառադ»: Հենց այդ հանդիպման ժամանակ էր, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ մեղանչեց` «ովքեր որ ստիպողաբար են ինձ հետ հանդիպման եկել, կարող են գնալ»: Ոչ ոք ռիսկ չարեց գնալ, թեեւ արժեր, որ Ս.Սարգսյանի հորդորին անսային հարսանեկան թեթեւ շորեր հագած նորահարսները, որոնք իրենց նորափեսա ամուսիների հետ եկել ու սպասում էին, թե երբ է Սերժ Սարգսյանն իր ելույթն ավարտելու, որ, ըստ սցենարի, վերջինիս հետ «տրնդեզի» օրվա կապակցությամբ վառվելիք կրակի շուրջ 7 անգամ պտտվեն ու իրենց միսիան ավարտած տուն գնան: Սերժ Սարգսյանն, ի դեպ, արտաշատցիներին շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ իր հետ հանդիպման ընթացքում վերջիններս «չգնացին սադրանքի», ինչպես որ տեղի ունեցավ իր գլխավոր ախոյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, այդ սադրանքի հեղինակները թեեւ հայտնի են, սակայն մինչեւ այժմ պատժված չեն` պատասխանատուների հրահանգով:
- Հեղինե Մանուկյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է
18
Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ...ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
6
-Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:
- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան 9
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան Սաֆարյան
1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՃՂԵԼՈՒ» ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԻԲԴԱՅԻ ԵՒ ՍՔԻԼԱՅԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
Թադեւոս Խաչատրյան
Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերած փորձին:
Նրանք գրեթե սովորել էին միեւնույն ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՒՈՒՄՆԵՐ. ՈՐՆ Է ԻՄԱՍՏԸ
Գայանե Հովսեփյան
Լոռու մարզի ընտրատարածքների թիվը 2005թ. սահմանվեց չորսը. թիվ 29, 30, 31, 32: Հատկանշական է, որ Ալավերդուն առավել մոտ գտնվող Թումանյանի տարածքը «տարել-փաթաթել» են Տաշիրին ու Ստեփանավանին` ձեւավորելով թիվ ...ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ
Արմեն Գրիգորյան 1
Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն ...ԿՈՉ, ՈՒՂԵՐՁ, ՓԱՓԱԳ
Մարինա Բաղդագյուլյան 2
Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները ...ՇԱԽ` ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏ ԵՒ ՆՈՔԱՈՒԹ` ՍԵՐԺԻՆ
Արմեն Օհանյան 1
Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս ...ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Մանուկյան
Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:
Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ...ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Արամ Ամատունի 1
Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:
...ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
Արման Նավասարդյան
Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ...ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
Մարինե Խառատյան
-Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:
- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող ...ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Կարինե Հարությունյան 1
Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:
...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Էմմա Գաբրիելյան
Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն ...ՄԵԾԻ ԽՈՍՔ
Սա մեր ժամանակների մեծերից մեկի` Լեւոն Ներսիսյանի խոսքն է` ուղղված երեւի թե ինչպես մեզ բոլորիս, այնպես էլ` գալիքին: Խոսք, որը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտ» թերթում: Բայց դա...շուրջ 10 տարի առաջ ...ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
3
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՎ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
1
Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱՄ «ԴՀՈԼ»-2 ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Էմմա Գաբրիելյան 1
Անվիճելի է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակային քաղաքականություն վերադարձը, իրական ընդդիմության ձեւավորումը եւ համաժողովրդական շարժման զարթոնքը հայաստանյան քաղաքական կյանքում քաղաքական ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե ԱռուստամյանՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե ՀարությունյանԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ՄԶԿԻԹ
Գայանե ԱռուստամյանՀԵՏԱՔՐՔԻՐ Է` ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ
Գայանե Հովսեփյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան ՍաֆարյանԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

