
2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
- 1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին եւ Հենրիկ Աբրահամյանին: Ահաբեկչությանը հաջորդած ժամերին Հայաստանում տեղի ունեցածի մասին հանրությունը այս կամ այն չափով ծանոթ է: Իսկ ի՞նչ էր կատարվում Հայաստան-աշխարհ կտրվածքով:

Դեպքից բառացիորեն ժամեր անց՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեյմս Ռուբինի տված բրիֆինգը լույս է սփռում որոշ հանգամանքների վրա: Նա իր խոսքում մասնավորապես նշում է. «Մենք տեղեկություն չունենք այս գրոհի դրդապատճառների մասին: Որքան մենք հասկանում ենք, նախագահ Քոչարյանը չի եղել խորհրդարանում, երբ այդ հարձակումը տեղի է ունեցել: Նա վտանգի տակ չէ, եւ ինչպես հաղորդում են, միջադեպի վայրում, գործողությունների թատերաբեմում է՝ համակարգելով այս ճգնաժամը հաղթահարելուն ուղղված Հայաստանի ջանքերը»: «Երեւանում մեր դեսպան Մայքլ Լեմոնը պարբերական կապի մեջ է եղել Հայաստանի ղեկավարության հետ միջադեպը սկսվելուն հաջորդած ժամերին»: Ապա քիչ անց նշում է. «Մեր դեսպանը ակներեւաբար մի շարք հարցեր է ուղղել արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձանց: Առկա է շատ հակասական տեղեկատվություն: Մենք տեղեկություն չունենք հանցագործների ինքնության մասին»: Այդպես էլ մութ է մնացել, թե Հայաստանի արտգործնախարարության պաշտոնատարները այդ ժամերին ինչ հակասական տեղեկություններ են տվել ԱՄՆ դեսպանին Ապա Ջեյմս Ռուբինը տեղեկացնում է. «Այս պահին մենք պատճառ չունենք հավատալու, վստահելու, որ սա կապված է Լեռնային Ղարաբաղի վեճի կամ այն քննարկման հետ, որ պետքարտուղարի տեղակալ Թելբոթը ունեցել է»՝ ի պատասխան այն հարցին, թե «Որեւէ պատճառ կա՞ հավատալու, որ հրազենային կրակոցները ինչ-որ կապ ունեին Լեռնային Ղարաբաղի վեճի հետ»: 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից առաջ եւ հետո քաղաքական իրավիճակների տարբերությանը բազում անդրադարձեր են եղել, առաջադրվել ահաբեկչության կազմակերպման բազմաթիվ վարկածներ: Սակայն ժամանակի ընթացքում, հոկտեմբերի 27-ի գործի նախաքննական մարմնի, իսկ հետագայում դատարանի ոչ բազմակողմանի նախաքննության եւ դատաքննության արդյունքում հանցագործության իրական կազմակերպիչների ու մոտիվի խնդիրը մնաց անպատասխան: Ժամանակը նաեւ կրճատեց այդ վարկածների մեծ մասը: Իսկ ահաբեկչության քաղաքական բնույթն ու քաղաքական ակնառու հետեւանքները հիմք դարձան բազմաթիվ քաղաքական գործիչների, վերլուծաբանների համար պնդելու, որ հոկտեմբերի 27-ն ունեցել է հանգուցալուծիչ նշանակություն այդ ժամանակ ընթացող ներքաղաքական պայքարի համար՝ ի նկատի ունենալով ահաբեկչությունից հետո քաղաքական դաշտի, պետական իշխանության մարմիններում քաղաքական ներկայացվածության վերաձեւումը: Այսինքն` պնդվում է, որ ահաբեկչության պատճառ է եղել 1998թ. նախագահական եւ 1999թ. խորհրդարանական ընտրություններով ձեւավորված պետական իշխանության տարբեր թեւերի միջեւ սկիզբ առած քաղաքական պայքարը քաղաքական իշխանության համար` Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի, Ռ.Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Սամվել Բաբայանի ունեցած տարաձայնությունները բազմաթիվ ոլորտներում վարվող քաղաքականության հարցերի շուրջ: Այդ թվում՝ արտաքին եւ ներքին քաղաքականության, քաղաքական որոշումներ ընդունելու իրավունքի, իշխանությունը տնօրինելու, նախկին իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների սեփականաշնորհման, մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ պայքարի, ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ այլ հարցերում: Թե ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց սատարող քաղաքական ուժերի վերաբերմունքը այս վարկածի նկատմամբ` բոլորին է հայտնի: Նրանք մինչ օրս հերքում են մինչեւ հոկտեմբերի 27-ը իրենց, Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միջեւ լուրջ տարաձայնությունների գոյության փաստը: Այսինքն` հերքվում է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ներիշխանական պայքարի արգասիքն ու հանգուցալուծումն է: Այդ հիմնավորումների անուղղակի կամ ուղղակի բանաձեւումը հետեւյալն է. գոյություն չունեցած կոնֆլիկտի լուծումը ահաբեկչության միջոցով անմիտ վարկած է, հետեւաբար այդպիսի մոտիվ գոյություն չի ունեցել: Իհարկե, որքան էլ որ նրանց կողմից թաքցվի կոնֆլիկտների երբեմնի գոյությունը, դրանք երբեմն-երբեմն դրսեւորվել են, եւ սա առանձին ուսումնասիրության նյութ է: Բայց եթե անգամ մի պահ ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ դիրքորոշումների ու մոտեցումների կոնֆլիկտ չի եղել ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության եւ ոչ էլ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերում, ապա մի խնդրի շուրջ այդ շրջանում զարգացող գործընթացները սպառնում էին ներքին քաղաքական կյանքի համար վճռորոշ դառնալ եւ խիստ որոշակի ուղղվածություն ստանալ: Դա ղարաբաղյան խնդիրն էր, որի շուրջ մինչեւ հոկտեմբերի 27-ը ընթացած բանակցային գործընթացը, չնայած դրան առնչվող սակավ տեղեկատվությանը, պարզվում է, մոտենում էր խիստ որոշակի հանգրվանի՝ վերջնական լուծման: Իսկ դա 1999թ. աշնանը կամ ամենաուշը՝ 2000թ. գարնանը Հայաստանում անխուսափելիորեն բերելու էր արտահերթ իշխանափոխության, որքան էլ որ հիշատակվող շրջանում դրա համար անհրաժեշտ իրական նախադրյալները, մթնոլորտն ու ուրվականը տեսանելի չէին հասարակության եւ քաղաքական ուժերի համար: Իշխանափոխության արդյունքում «Միասնություն» դաշինքի ղեկավարներից մեկնումեկը շուտափույթ դառնալու էր հանրապետության նախագահ: Իսկ թե ի՞նչ է տեղի ունեցել այդ ոլորտում մինչեւ հոկտեմբերի 27-ը` հայտնի է բոլորին` բացի որոշ ուշագրավ մանրամասներ: Ի՞նչ էր սաղմնավորվել բանակցային գործընթացում մինչեւ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցած 13 հանդիպումների արդյունքում: 1999թ. հոկտեմբերի 27-ի մի խիստ էական հաղորդագրությունից, որն այդ օրերին աննկատ էր մնացել Հայաստանում ահաբեկչությանն առնչվող ինֆորմացիոն հեղեղի պատճառով, պարզվում է, որ 13 հանդիպումների ժամանակ համաձայնեցվել է խնդրի ինչ-որ մի լուծում: Ինֆորմացիայի սակավության պատճառով դժվար է ասել, թե այն ինչ տեսք եւ բովանդակություն է ունեցել. եղե՞լ է փաստաթղթային տեքստի ձեւով, թե՞ ոչ: Այդ կարեւոր հաղորդագրությունը տրվեց ոչ Հայաստանում՝ ԱՄՆ պետական քարտուղարության մամուլի խոսնակ Ջեյմս Ռուբինի կողմից, հոկտեմբերի 27-ի կեսօրվա բրիֆինգի ընթացքում: Բրիֆինգի համապատասխան հատվածը մեջբերում եմ բառացի եւ ամբողջությամբ, երբ Ջեյմս Ռուբինը միանգամայն սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ ի պատասխան որեւէ հարցի, հայտնեց հետեւյալը. «Նաեւ ձեր ինֆորմացիայի համար. պետքարտուղարի տեղակալ Թելբոթը Երեւանից մեկնել է ճիշտ այդ իրադարձության տեղի ունենալուց մոտավորապես մեկ ժամ առաջ: Որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման (տեքստում` resolution) ընթացքի եւ հնարավորության գնահատմանն ուղղված այցի բաղկացուցիչ մաս, նա հանդիպել է նախագահի, վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Նա մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել նախագահի նստավայրում՝ վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի ներկայությամբ: Նրա պատվիրակությունը դա համարել է որպես շատ կառուցողական հանդիպում, իսկ մինչ այդ նրանք արդեն իսկ եղել են Բաքվում՝ հանդիպելու ադրբեջանցիների հետ: Այժմ նրանք Անկարայում են: Պետքարտուղարի տեղակալ Թելբոթը զեկուցել է պետքարտուղար Օլբրայթին ինչպես հանդիպման, այնպես էլ այն ամենի մասին, ինչ գիտե Երեւանի իրադարձությունների վերաբերյալ, որոնք ծավալվեցին այս առավոտյան»: Ինչպես նկատում ենք տեքստից, պետքարտուղարի տեղակալ Ս.Թելբոթի առաքելությունն է եղել գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ինչ-որ մի լուծման կապակցությամբ: Ակնհայտ է դառնում, որ Ս.Թելբոթը Բաքու, ապա Երեւան էր եկել գնահատելու մինչ այդ տեղի ունեցած երկկողմ հանդիպումներում Ալիեւի եւ Քոչարյանի մշակած փոխզիջումային ինչ-որ լուծում կյանքի կոչելու նրանց պատրաստակամությունը կամ օգտագործված տերմինով՝ պոտենցիալը, խաղաղություն հաստատելուն նրանց հակվածությունը, ճշտելու այդ լուծման նկատմամբ նրանց վերջնական դիրքորոշումը, երբ նրանք պետք է «այո» կամ «ոչ» ասեին դրան: Սակայն այստեղ տարօրինակն այն է, որ Թելբոթի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռ.Քոչարյանի վերաբերմունքը գնահատվում է ոչ թե ՀՀ Սահմանադրության համաձայն երկրի երկրորդ պաշտոնյան համարվող եւ բացի այդ՝ ամենամեծ հանրային աջակցությունը վայելող ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, այլ երրորդ պաշտոնյան հանդիսացող Վազգեն Սարգսյանի ներկայությամբ: Ինչպես մեջբերված տեքստից նկատեցինք, հանդիպումն էլ եղել է ոչ թե Վազգեն Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի հետ, այլ Ռ.Քոչարյանի հետ՝ նրանց ներկայությամբ: Ջեյմս Ռուբինը հանդիպման մասին երկրոդ անգամ խոսելիս հատուկ հստակեցնում է դա: Թե ինչու՞ էր Վազգեն Սարգսյանը հրավիրվել հանդիպմանը կամ ո՞վ էր հրավիրել կամ ո՞վ էր պնդել, որ նրա ներկայությունը էական է` պարզ չէ: Ակնհայտ է մի բան, նրա մասնակցությամբ հոկտեմբերի 27-ին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ինչ-որ լուծում: Զավեշտալին այն է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի օրվա դրությամբ այդ լուծումը գոյություն ունենալով հանդերձ, հստակ պարզ չէ` այն մերժվե՞լ է, թե՞ ոչ, ո՞ր կողմն է այն մերժել եւ որ կողմը ընդունել: Այս հարցադրումն արվում է այն պարզ պատճառով, որ մինչեւ այժմ գոյություն ունեցած բոլոր տարբերակների կամ սկզբունքների դեպքում հայտնի է, թե ով եւ երբ է դրանք մերժել: Սույն լուծման առնչությամբ միայն ակնհայտ է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը խոչընդոտել է այն վերջնական պահի վրա հասնելուն, երբ կողմերը հարկադրված կլինեին պաշտոնապես պատասխան հնչեցնել դա ստորագրելու մասին: Կրկնում եմ` ստորագրելու, քանի որ, ինչպես քիչ առաջ հանգամանալից ներկայացվեց, այն կազմվել էր բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ջանքերով, նրանց հանդիպումների արդյունքում եւ համանախագահների կողմից միայն համակարգվել էր: Հետեւաբար դրան ծանոթանալու, հավանություն տալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Սա միակ տեղեկատվությունը չէ, որ վկայում է հոկտեմբերի 27-ի օրը ղարաբաղյան խնդրի լուծման գոյություն ունենալու մասին: Հիշենք, որ Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի օրերին համանախագահները ափսոսանք հայտնեցին ահաբեկչության տեղի ունենալու կապակցությամբ, քանի որ, ըստ նրանց, խնդրի լուծումը մոտ էր: Սույն հայտարարությունից հետո վարչապետ Արամ Սարգսյանը հրապարակավ հարց տվեց. այդ ի՞նչ տարբերակ էր որ պատրաստ էր ստորագրության, ե՞րբ էր պատրաստվել եւ ի՞նչ էր բովանդակում: Այդ շրջանում էր, որ սկիզբ առան ղարաբաղյան խնդրի մշակված լուծման մեջ Մեղրին իբրեւ փոխզիջում ներառված լինելու մասին խոսակցությունները: Բոլոր վկայությունները չբերեմ, այլ միայն որոշները. օրինակ, ՀՅԴ 55-րդ շրջաբերականում ձեւակերպվածը, վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի բաձրաձայնումն այն մասին, որ Մեղրիի տարբերակ եղել է, «ՆՏՎ» հեռուստատեսությանը Ստեփան Դեմիրճյանի հայտնածը, որ սպանությունից օրեր առաջ իր հայրը՝ Կարեն Դեմիրճյանը, պատմել է Մեղրին սակարկության առարկա դարձած լինելու մասին: Ամենապերճախոսն ու ամենապաշտոնականը, անշուշտ, Վարդան Օսկանյանի հնչեցրածն էր «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդման ընթացքում, երբ նա, կարծում եմ, ոչ թյուրիմացաբար, այլ միտումնավոր, առանց տարածքի աշխարհագրական անվանումն օգտագործելու, այն բանաձեւեց «Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք»: Իհարկե անհեթեթ է կարծել, թե խոսքը Գորիսի, Ղափանի, Սիսիանի կամ Վայոց ձորի տարածքի մասին էր: Իսկ Օսկանյանի միտումնավոր սայթաքման նպատակը հասարակությանը գրգռելն ու հասարակական-քաղաքական դիմադրություն ստեղծնելն էր ի օգնություն իրենց՝ կարգավորման տարբերակին հավանություն տալուց կամ դրա տակ ստորագրելուց խուսափելու համար: Բանակցային գործընթացում Մեղրի հարցի գոյության մասին հետագայում հայտնեց նաեւ ՀՀ առաջին արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ» թերթի 2002թ. ապրիլի 11-ի համարում իր տված հարցազրույցում: Նա մասնավորապես հայտնեց. «Իհարկե, մամուլում նաեւ հերքվել է, որ ընդհանրապես բանակցությունների օրակարգում նման հարց եղել է, չնայած ես վստահաբար գիտեմ, որ նման հարց օրակարգում եղել է, եւ մեր արտգործնախարարն իր արտասահմանյան ելույթներում ժամանակին փաստել է նման հարցի գոյությունը»: Բանակցային տորգում Մեղրիի խնդրի ներառված-չներառված լինելու հարցի կապակցությամբ սկզբնական շրջանում իշխանությունները խուսափում էին պատասխանել, ապա սկսեցին նշել, որ այն, այո, ժամանակին օրակարգում եղել է, բայց դուրս է եկել օրակարգից: Բավականին դիպուկ էին այսօրինակ պատասխանի կապակցությամբ Աշոտ Մանուչարյանի հարցադրումները. եթե Հայաստանի կողմից Մեղրին տալը մերժվել է, ե՞րբ է մերժվել եւ ու՞մ կողմից: Այստեղ մեկ այլ հարցադրում է հրապարակ գալիս: Եթե հոկտեմբերի 27-ին կամ դրանից հետո այն մերժվել է, եթե այն այլեւս անցյալ էր, ինչու հոկտեմբերի 27-ին գոյություն ունեցած լուծումը եւս չգաղտնազերծվեց 2001թ. փետրվարին՝ փաթեթային, փուլային եւ «Ընդհանուր պետություն» տարբերակների հետ միասին: Մնում է կռահել, որ հարցը օրակարգից դուրս չէր եկել, եւ պաշտոնական պնդումներն այդ մասին ոչ ավել-ոչ պակաս սուտ էին: Հատկապես, երբ այդ առիթով Վ.Օսկանյանի հայտնի «վրիպումը» էլ ավելի ուշ տեղի ունեցավ: Եվ վերջապես` կրկին վերադառնանք Ջեյմս Ռուբինի այն հայտնածին, որ Թելբոթի ուղեկցած պատվիրակության գնահատմամբ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ Վարդան Օսկանյանի ու Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը եղել է կառուցողական: Նկարագրված դրվագի հետ մեկտեղ պետք է հիշատակել խորհրդավորության շղարշով պատված 1999թ. հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստը: Հենց այդ նիստում էլ քննարկվել է Մեղրիի հարցը, եւ ինչպես դրան մասնակցած Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն էին իրենց հարազատներին՝ համապատասխանաբար եղբորը եւ որդուն պատմել, Վազգեն Սարգսյանը կտրուկ եւ բարձրաձայն դեմ է արտահայտվել Մեղրին իբրեւ փոխզիջում տալուն: Իսկ ինչպես նրանց վարորդներն էին պատմել, այդ օրը նախագահի նստավայրից դուրս գալիս անթաքույց է եղել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի զայրույթն ու մտահոգությունը: Այստեղ մի պահ աբստրահվենք, որ նույն օրը տեղի է ունեցել ահաբեկչություն, եւ ինչպես ամենասկզբում նշեցի, համարենք, որ արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, ղարաբաղյան խնդրի կարգավորման, կոռուպցիայի դեմ պայքարի, մոնոպոլիաների վերացման, նախկին իշխանությունների նկատմամբ քաղաքական վերաբերմունքի, ռազմավարական նշանակության օբյեկտների սեփականաշնորհման ու այլ հարցերում իշխանական թեւերի, մասնավորապես` Վ.Սարգսյան-Կ.Դեմիրճյան դաշինքի ու մյուսների միջեւ հակասություններ չեն եղել: Ինչպես գիտեք, իշխանափոխության տանող զարգացումը, որը անխուսափելի էր դարձել 1999թ. աշնանը Հայաստանում, տեղի չունեցավ: Քաղաքական գործընթացի այդպիսի ուղղվածությունը կանխեց հոկտեմբերի 27-ը: Հոկտեմբերի 27-ը դարձավ իրական դարձած իշխանափոխության կանխարգելիչը: Իսկ իշխանությունից աստիճանաբար սկսեցին դուրս հայտնվել նրանք, ովքեր ժողովրդից ստացել էին նրանում լինելու իրավունքը: Եվ ճիշտ հակառակը: Այն ուժերը, որոնք պետք է 1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո համակերպվեին իրենց սահմանափակված կամ իսպառ բացակայող լիազորությունների հետ, ոչ միայն շարունակեցին մնալ իշխանական կառույցներում, այլ ընդլայնեցին իրենց ներկայությունը: Նրանց ընդդիմախոսները դա որակում են իշխանության բռնազավթում: Կրկին հարց է ծագում. արդյո՞ք Ռ.Քոչարյանին թե առաջ, թե հիմա էլ սատարող նույն այդ ուժերի համար գործընթացների այսպիսի ընթացքը հնարավոր կլիներ, երբ 1999թ.-ից հանրային քննարկման դրվեր ղարաբաղյան խնդրի վերը հիշատակված լուծումը... Ահաբեկչության արդյունքում ամբողջությամբ գլխատվեց «Միասնություն» դաշինքը: Այս առումով բազում փաստերից միայն ցանկանում եմ հիշեցնել ահաբեկչական խմբավորման անդամներից Նաիրի Հունանյանի կրտսեր եղբոր՝ Կարեն Հունանյանի՝ 2001թ. աշնանը դատարանում բորբոքված վիճակում տված այն ցուցմունքը, որ ահաբեկչության թիրախը եղել է «Միասնություն» դաշինքը: Կրկնում եմ՝ դատարանում, ոչ նախաքննության ընթացքում: Թե ինչի մասին էր դա վկայում` թերեւս պետք է պարզեր դատարանը եւ հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի նախաքննությունը: Իսկ այս եւ այլ հարցերով լռությունը շարունակվում է: Թերեւս՝ դեռեւս լռելու ժամանակներն են: Այս մասին ասելիք ունեցողները շատ շուտ են ասել:
- Ստեփան Սաֆարյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է
18
Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ...ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
6
-Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:
- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան 9
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան Սաֆարյան
1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՃՂԵԼՈՒ» ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԻԲԴԱՅԻ ԵՒ ՍՔԻԼԱՅԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
Թադեւոս Խաչատրյան
Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերած փորձին:
Նրանք գրեթե սովորել էին միեւնույն ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՒՈՒՄՆԵՐ. ՈՐՆ Է ԻՄԱՍՏԸ
Գայանե Հովսեփյան
Լոռու մարզի ընտրատարածքների թիվը 2005թ. սահմանվեց չորսը. թիվ 29, 30, 31, 32: Հատկանշական է, որ Ալավերդուն առավել մոտ գտնվող Թումանյանի տարածքը «տարել-փաթաթել» են Տաշիրին ու Ստեփանավանին` ձեւավորելով թիվ ...ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ
Արմեն Գրիգորյան 1
Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն ...ԿՈՉ, ՈՒՂԵՐՁ, ՓԱՓԱԳ
Մարինա Բաղդագյուլյան 2
Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները ...ՇԱԽ` ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏ ԵՒ ՆՈՔԱՈՒԹ` ՍԵՐԺԻՆ
Արմեն Օհանյան 1
Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս ...ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Մանուկյան
Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:
Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ...ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Արամ Ամատունի 1
Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:
...ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
Արման Նավասարդյան
Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ...ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
Մարինե Խառատյան
-Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:
- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող ...ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Կարինե Հարությունյան 1
Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:
...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Էմմա Գաբրիելյան
Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն ...ՄԵԾԻ ԽՈՍՔ
Սա մեր ժամանակների մեծերից մեկի` Լեւոն Ներսիսյանի խոսքն է` ուղղված երեւի թե ինչպես մեզ բոլորիս, այնպես էլ` գալիքին: Խոսք, որը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտ» թերթում: Բայց դա...շուրջ 10 տարի առաջ ...ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
3
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՎ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
1
Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱՄ «ԴՀՈԼ»-2 ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Էմմա Գաբրիելյան 1
Անվիճելի է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակային քաղաքականություն վերադարձը, իրական ընդդիմության ձեւավորումը եւ համաժողովրդական շարժման զարթոնքը հայաստանյան քաղաքական կյանքում քաղաքական ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...
ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Մարինա ԲաղդագյուլյանՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹՈՒՂԹ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գայանե ԱռուստամյանՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է` ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ
Գայանե ՀովսեփյանՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Գայանե Հովսեփյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան ՍաֆարյանԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

