
ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
- -Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:

- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, մայրական պատասխանատվություն-զոհողության խնդիրների հետ կապված հարցեր էին: Հայտնվել էի երկրից դուրս եւ պլանավորել վերադարձս անկախացած երկիրս, բայց խորհրդարանի այդ հրեշավոր դեպքերը այնպես ցնցեցին ու խորապես վշտացրին ինձ, որ այս ինքնակոչ, անօրեն իշխանության օրոք չուզեցի վերադառնալ: Խռովք ապրեցի... - Դուք ունեք ձեր երգը, սակայն փաստ է, որ ամերիկահայության շրջանում մեծ պահանջմունք ունի մասնավորապես ռաբիս երաժշտությունը: Ձեր արվեստը ինչպես է ընդունվում ամերիկահայության կողմից: - Երգը՝ երգից շա՛տ ավելին է: Բնությունը բազմաձայն երգ է, խաչքարը երգ է, հոգու աչքով նկարելը, քանդակելը երգ է, գրչածաղկումը, մանրանկարչությունը երգ է, ազգի իմացական ու հոգեկան աշխարհը երգ է... Երգը մարդկային հոգու նվագարանն է... Երգը տվյալ ազգի հոգին ու հայելին է... Մեր երկրի այսօրվա վիճակը անդրադարձել է նաեւ մեր մշակույթի բոլոր ձեւերի վրա: Հատկապես երգարվեստը, որը այնքան բարձրացրել էինք՝ բոլորովին ուրիշ ձեւ ստացավ: Ազգային ֆոլկլորի փոխարեն, ցածրաճաշակ քաղաքային ֆոլկլորն է տեր ու տիրական դարձել: Այդ ռաբիս ասած ժանրը թագավորում է սփյուռքում նույնպես: Որովհետեւ սփյուռքն էլ հայրենիքին է նայում՝ ճաշակ կրթելու ուրիշ օրինակ չունի: Ինչ վերաբերում է իմ արվեստին: Սկզբնական շրջանում մի քանի տարի, մոտ տասը տարի համերգային գործունեություն ունեցա Ամերիկայի եւ աշխարհի տարբեր քաղաքներում, հետո հասկացա, որ ամերիկյան դասական արվեստի մեջ ավելի վաղ էր պետք մտնել, իսկ ազգային երգերի, Կոմիտասի եւ տաղերի համար իմ հայրենիքի բարձրաճաշակ, զգայուն հանդիսատեսը չկար, եթե կար էլ, շատ քիչ թիվ էր կազմում: - Ի՞նչ տարբերություն կա սփյուռքի ու Հայաստանի հանդիսատեսի միջեւ: - Ամերիկահայերը մեր ազգի տարբեր հատվածների հավաքականությունն են: Արվեստի տեսակների ու երաժշտության նկատմամբ, տարբեր ճաշակներով ու նախասիրություններով: Պետք է հայրենիքում մշակույթը աչքի լույսի պես պահենք, որպեսզի սփյուռքն էլ օրինակ ունենա, ու չաղավաղվի մեր ազգային արվեստը: Մեր երգը, եւ ընդհանրապես արվեստը, անկում է ապրում: Մի խոսքով մեր հայրենի տունը պետք է այնպիսի մարդիկ ղեկավարեն, այնպիսի նախանձախնդրություն ու պատասխանատվություն ունենան արվեստի նկատմամբ, որպեսզի մենք շարունակենք գոյատեւել մեր մշակույթով, ինչպես դա եղել է դարեր շարունակ: Ես մեծ հույսեր ունեմ, որ այս մղձավանջային տարիները կանցնեն եւ մեր մշակույթը վերածնունդ կունենա, որովհետեւ մեր ազգը տաղանդի պակաս երբեք չի ունեցել: - Ի՞նչ եք կարծում` երգը կարո՞ղ է քաղաքականացված լինել, երգի միջոցով հնարավոր է գաղափար, գաղափարախոսություն քարոզել: - Մեր ազգային-ազատագրական երգերը ստեղծվել են մեր ազգի ոգու ըմբոստացումից եւ պայքարի վճռականությունից: Ժողովուրդը, երբ խաղաղ վիճակ ունի` ստեղծում է օրորներ, հարսանեկան երգեր, աշխատանքային երգեր, կատակերգեր, պարերգեր: Իսկ երբ ազգային ոգին ըմբոստացած է եւ դեմ է առնում անիրավության, երգի գաղափարախոսությունը ըմբոստություն է դառնում: Չէ՞ որ վերը ասացինք՝ երգը ազգի բնավորությունն է, ոգին է, ուղեցույցն է: - Որքանո՞վ են ամերիկահայությանը հասու Հայաստանում տիրող նախընտրական տրամադրությունները: Լոս Անջելեսի հայ համայնքը ի՞նչ չափով է տեղեկացված Հայաստանում առկա քաղաքական իրողություններին: - Ամերիկահայությունը եւ մասնավորապես լոսանջելեսահայությունը ուշիուշով հետեւում է նախընտրական արշավին եւ տեղյակ է ամեն բանից, ավելի շատ երբեմն, քան դուք պատկերացնում եք: Հայաստանյան իրավիճակին տեղեկանում ենք՝ հեռուստատեսության, ինտերնետի, մամուլի տարբեր լրատվամիջոցների միջոցով, եւ հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի ճառերի DVD-ներով ողողված է Լոս Անջելեսը: Այս երկրում մենք ազատություն ունենք, արտահայտում ենք մեր կարծիքը այնպես, ինչպես ցանկանում ենք: Մեզ դրա համար բանտ չեն տանում: Լեւոն Տեր-Պետրոսյանի համար վերապահ են եւ բացառություն են կազմում այն մարդիկ, ովքեր բիզնեսներ են դրել կամ ներդրումներ կատարել հայրենիքում, մի փոքր տոկոսն էլ ուրիշ ընտրյալ ունի, մնացած համարյա բոլորը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին են սպասում: - Հայտնի է, որ Դուք չնայած ապրում եք հայրենիքից հեռու, սակայն հեռակա կարգով մասնակցում եք Հայաստանի քաղաքական կյանքին եւ ձեր քաղաքական համակրանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն է: Ինչու՞ եք որոշել հենց նրան սատարել, չե՞ որ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից առաջադրվելէ նախագահի եւս ութ թեկնածու, այսպես ասած, նախագահացուների «ասորտիմենտը» բազմազան է: - Նախ ասեմ, որ ծննդավայրս Լոռին է, ինձ իսկական լոռեցի եմ համարում: Հայրենասիրությանս, ճշմարտությունը ասելու քաջությանս, երեւույթներին ներքին բնազդով նայելու հատկությանս, կյանքին իմաստնացած աչքով նայելու համար՝ պարտական եմ չքնաղ ծննդավայրիս եւ ծնողներիս: Բավական լավ ինֆորմացված եմ՝ ինտերնետի, հեռուստատեսության, մամուլի եւ այլ լրատվամիջոցների միջոցով, որոնց լրջորեն հետեւում եմ: Մյուս թեկնածուների հարցազրույցները, արտահայտած մտքերը, ընտրական ծրագրերը կարդալուց եւ վարքագիծը ուսումնասիրելուց հետո՝ առանց տարակուսանքի կարող եմ ասել, որ նրանցից որեւէ մեկը նույնիսկ չի մոտենում Լեւոն Տեր-Պետրոսյանի որակներին: Չեմ բացառում, որ նրանք էլ՝ ամեն մեկը իր տեսակի մեջ եւ խելացի են եւ հայրենասեր: Բայց նրանց իրական հայրենասիրությունը կերեւա, երբ նրանք միահամուռ, առանց տարակուսանքի կմիանան Լեւոն Տեր-Պետրոսյանի արշավին: Իմ հայրենասիրությունն ու ներքին բնազդը ինձ թելադրում են, որ հայրենիքիս փրկությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մեջ է: Նրա տղամարդկային զսպվածությունը, ազնվությունը, հզոր բնատուր խելքը, զարգացումը, աշխարհը ափի մեջ տեսնելու կարողությունը, քաջությունը, հզոր կամքը, քաղաքագիտական տաղանդը, անկաշառ լինելը, վեհությունը, առաջնորդին հատուկ մագնետիզմը, մի քանի օտար լեզուների իմացությունը եւ վերջապե՛ս` հիանալի հայերենով խոսելը, որը այնքան կարեւոր է Հայաստանի նախագահ լինելու համար: Ահա այս բոլորի համար է նա իմ ընտրյալը: Այսօր Հայրենիքը այնպիսի վիճակում է, որ ավելի շատ մե՛նք նրա կարիքը ունենք, քան ինքը մեր... - Ինչպե՞ս եք կազմակերպում ձեր քարոզարշավը: Բոլոր նրանք, ում հորդորում եք իրենց ձայնը տալ ՀՀ առաջին նախագահին, արդյո՞ք իրենք էլ են հակված դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ձեզ չմերժելու համար, այսպես ասած, ձեր խաթեր են համաձայնում քվեարկել նրա օգտին: - Այստեղ շատ ինքնաբուխ ձեւով մեծ շարժում կա ի նպաստ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Համարյա բոլորի համակրանքը Լեւոնի կողմն է` չհաշված որոշ տգեղ բացառությունները: Սատարող մեկից ավելի հեռուստաժամեր կան, որոնք մեծ գործ են կատարում, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնը կա, սատարող հանձնախմբեր եւ լրագրեր կան, Հնչակյան կուսակցությունը կա՝ իրենց կուսակցական «Մասիս» թերթով եւ «Նոր սերունդ» հեռուստաժամով, «Վարագույր» հեռուստաժամը, «Բարեւ» հեռուստաժամը, «Քաջ-Նազար» հեռուստաժամը, «Հայացք» հեռուստաժամը: Լրագրերից՝ «Ժամանակ Լոս Անջելես» թերթը, որը մեծ սպառող ունի, «Նոր Հայաստան» շաբաթաթերթը, որը մեծ տեղ է հատկացնում սատարող հոդվածներին, լրագրեր կան, որ նույնպես համակիր են, բայց որոշ զսպվածություն են դրսեւորում: «Արդարություն» սփյուռքահայ մտավորական նույնախոհների հանձնախումբը կա` ստեղծված ընտրապայքարի համար, որն ունի ավելի քան երեք հարյուր նույնախոհ, գնալով ավելի է ծավալվում եւ անում է այն ամենը, ինչ հնարավոր է անել սփյուռքի պայմաններում: Թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ժամանակի շռայլություն մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետեւ սերունդ է ձեւավորվում եւ մեր պարտականությունն է հոգեբանական ճիշտ ճանապարհի վրա դնել նոր սերնդին, որպեսզի նրանք իրենց նպատակը նյութի հիստերիան ու անօրենությունը չդարձնեն, այնպիսի երկիր կերտեն, որ ոչ թե ամոթով, այլ հպարտորեն էստաֆետը հանձնեն հաջորդ սերունդներին: Պատմության մեջ օրինակները շատ են, երբ երկիրը կարիք է ունեցել՝ մեծ քաղաքականություն են վերադարձել նախկին նախագահները կամ պաշտոնյաները՝ Չերչիլի օրինակը կա, Դը Գոլի օրինակը կա եւ վերջապես` մեր Կարեն Դեմիրճյանի օրինակը կա: Եվ բոլորովին պատահական չէ, որ մեր նախկին նախագահը վերադարձել է փրկելու երկիրը, ներկա ահավոր եւ օրհասական վիճակից: Հորդորում եմ հայրենիքի իմ քույրերին ու եղբայրներին, այս վճռական ու բախտորոշ պահին, վեր կանգնել անձնական շահերից, հեռուն տեսնել եւ հայրենիքի շահը անձնականից բարձր դասելով՝ միաբանվել եւ նեցուկ կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Քննարկում
քո համար գրել է:
Лидером предвыборного марафона является премьер-министр Армении и председатель Республиканской партии Серж Саркисян. За него готовы отдать свои голоса 53,1% респондентов. На втором месте - бывший спикер парламента и лидер оппозиционной партии "Оринац Еркир" Артур Багдасарян (12,6%). Третью позицию занимает первый президент страны Левон Тер-Петросян (11,3%).
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է
18
Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ...ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
6
-Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ:
- Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան 9
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան Սաֆարյան
1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.30-ի մատույցներում 5 զինված ահաբեկիչներ անարգել ներխուժեցին ԱԺ-ի շենք, սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ երկու փոխնախագահներին՝ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՃՂԵԼՈՒ» ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԻԲԴԱՅԻ ԵՒ ՍՔԻԼԱՅԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
Թադեւոս Խաչատրյան
Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերած փորձին:
Նրանք գրեթե սովորել էին միեւնույն ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՒՈՒՄՆԵՐ. ՈՐՆ Է ԻՄԱՍՏԸ
Գայանե Հովսեփյան
Լոռու մարզի ընտրատարածքների թիվը 2005թ. սահմանվեց չորսը. թիվ 29, 30, 31, 32: Հատկանշական է, որ Ալավերդուն առավել մոտ գտնվող Թումանյանի տարածքը «տարել-փաթաթել» են Տաշիրին ու Ստեփանավանին` ձեւավորելով թիվ ...ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐ
Արմեն Գրիգորյան 1
Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն ...ԿՈՉ, ՈՒՂԵՐՁ, ՓԱՓԱԳ
Մարինա Բաղդագյուլյան 2
Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները ...ՇԱԽ` ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏ ԵՒ ՆՈՔԱՈՒԹ` ՍԵՐԺԻՆ
Արմեն Օհանյան 1
Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս ...ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ ՀԵՏՈ ԵՒ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Մանուկյան
Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:
Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ...ԵՐԲ ԼՍՈՂԻՆ ԱՍՈՂ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ
Արամ Ամատունի 1
Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները:
...ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ՝ ՄՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼ
Արման Նավասարդյան
Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ...ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԸ»
Մարինե Խառատյան
-Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում:
- Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող ...ՀԶՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԶՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Կարինե Հարությունյան 1
Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու:
...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Էմմա Գաբրիելյան
Տեր-Պետրոսյան-ժողովուրդ միասնությունը կայացել է Թվում էր, թե փետրվարի 9-ի հուժկու եւ բազմահազարանոց հանրահավաքը գագաթնակետն էր` մարդկանց մասնակցության ու Հայաստանում տիրող մթոլորտի տեսանկյունից, սակայն ...ՄԵԾԻ ԽՈՍՔ
Սա մեր ժամանակների մեծերից մեկի` Լեւոն Ներսիսյանի խոսքն է` ուղղված երեւի թե ինչպես մեզ բոլորիս, այնպես էլ` գալիքին: Խոսք, որը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտ» թերթում: Բայց դա...շուրջ 10 տարի առաջ ...ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
3
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՎ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
1
Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի ...ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱՄ «ԴՀՈԼ»-2 ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Էմմա Գաբրիելյան 1
Անվիճելի է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակային քաղաքականություն վերադարձը, իրական ընդդիմության ձեւավորումը եւ համաժողովրդական շարժման զարթոնքը հայաստանյան քաղաքական կյանքում քաղաքական ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...
ԲԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի Եղիազարյան«ՎԵՐԵԼՔ ԱՊՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե Առուստամյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԲԱԽՏԻ ԲԱՆ Է

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՅԲՈՒԲԵՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՏԱՌԸ
Գագիկ Աբգարյան
ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա Գաբրիելյան2004Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԱՀԱԲԵՐ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ 5 ՏԱՐԻ
Ստեփան ՍաֆարյանԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ Աբգարյան
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

