
ԽՈՒՃԱՊ... ՄԻՆՉԵՒ ՈՒ՞Ր
- Լեւոն Տեր-Պետրոսյանի «երկու մեծ մեղքերը» Ակնհայտորեն «Ժառանգություն» կուսակցության վարչության փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կուսակցության ընտրողներին ու համակիրներին կոչ արվեց առաջիկա նախագահական ընտրություններում ձայն տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իշխանական ճամբարում մեծացրեց խուճապը: Հոգեվարք ապրող իշխանության նման պահվածքն, անշուշտ, պատճառներ ունի:

Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն չափով հետեւում են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող կամ նրանց գովքն անող հայկական հեռուստաընկերություններին ու տպագիր լրատվամիջոցներին` կարող են թվարկել այն «մեղքերը», որոնց մեջ «մեղադրվում է» Լեւոն Տեր-Պետրոսյանը. «քիրվայություն անել Ադրբեջանի հետ` նրան վերադարձնելով Լեռնային Ղարաբաղը»: «կրտսեր եղբայր դառնալ Թուրքիային` ուրանալով Հայոց ցեղասպանությունը», Արդեն մեկ ամիս է, ինչ իրար ձայնակցելով տարբեր տրամաչափի գործիչներ ու հաճախորդներ, «լրագրողներ» ու «մեկնաբաններ» խոսում են այս ամենից: Եվ հանկարծ կատարված աշխատանքը ջուրն է լցվում «Ժառանգություն» կուսակցության հայտարարությամբ. Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին դիրքրոշում է հայտնում մի քաղաքական ուժ, որի առաջնորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը հանրության շրջանում հայտնի է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայոց ցեղասպանության ու հայոց մեծ հայրենազրկման փաստերի դե յուրե ճանաչումը հետապնդող քաղաքական գործիչ: Իսկ եթե նրա առաջնորդած քաղաքական ուժն է սատարում Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա դա ցանկացած քաղաքացու համար ակնհայտ է դարձնում, որ իշխանական քարոզչամեքենան ու քաղաքական գուսանները, մեղմ ասած, ստում են, երբ առաջին նախագահին հասցեագրում են նման մեղքեր:
Մեղք 1. Լեռնային Ղարաբաղի «վաճառք» եւ Ադրբեջանի հետ «քիրվայություն» Հայ հանրության ցանկացած անդամ հիշում է, թե ինչպես 2007թ. օգոստոսի վերջին Րաֆֆի Հովհաննիսյանն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Վերջինիս ընդունման հիմնավորում էր նշվել այն, որ ԼՂՀ-ն միջազգային իրավունքի տեսանկյունից բավարարում է կայացած պետության բոլոր չափանիշներին: Այն, ինչ հաջորդեց օրինագիծը շրջանառության մեջ դնելուն` զավեշտալի էր, եւ հիշում են բոլորը: Հայաստանում երկու անգամ ուրիշի փոխարեն դե ֆակտո նախագահ դարձած (այդպես էլ դե յուրե չդարձած) նախագահի խոսնակը հայտարարեց, որ այդ օրինագծի ընդունման նպատակահարմարությունը չկա, քանի որ Քոչարյանն արդեն դե ֆակտո ճանաչել է ԼՂՀ-ն` այցելելով այնտեղ (լավ է դեռ չասաց, որ այնտեղ, ուր ոտք է դնում Ռոբերտ Քոչարյանը` միջազգային իրավունքում ենթակա է ճանաչման իբրեւ հայկական տարածք, եւ տա Աստված, որ ԼՂՀ-ն էլ դե ֆակտո ճակատագրի չարժանանա): Խորհրդարանական խումբ-խմբակցությունները, կառավարությունն իրարից առաջ ընկնելով կնքեցին նույն պիտակը` «նպատակահարմար չէ», խոստովանեցին, որ դա իրենց վերջին փամփուշտն է եւ պետք է կրակել վերջում: Ու հայոց նորօրյա հայրենասերների ակումբը օրինագիծը չմտցրեց անգամ Ազգային ժողովի մեծ օրակարգ` ընդունելով այն 90 օրով հետաձգելու որոշում: Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հանրահավաքների ընթացքում բազմիցս արտասաներ «անկախ, ազատ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը կամ, զորօրինակ, փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում իր նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեր, որ հարկավոր է «հաստատագրել այն, ինչ ունենք, ամրապնդել միջազգային պայմանագրով, ապահովել Լեռնային Ղարաբաղի լիակատար անվտանգությունը» եւ դրանից հետո գնալ «հաշտության, խաղաղության մեր բոլոր հարեւանների հետ» («Առավոտ», 14 փետրվարի) կամ իր նախընտրական ծրագրում ամրագրեր, որ ԼՂ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, վերադառնա բանակցային գործընթաց, միեւնույնն է, նրա հասցեին հնչեցնում էին «Ղարաբաղը ծախելու» 1997-98-յան մեղադրանքներ: Եվ հիմա Լեռնային Լարաբաղի անկախ, ինքնիշխան հանրապետության ճանաչումը պահանջող Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը սատարում է «այն հանձնելու մեջ մեղադրվող» Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Մեղք 2. Հայոց ցեղասպանության «ուրացում» եւ հայ-թուրքական «եղբայրություն» Օրերես հայկական տպագիր մամուլի միջոցներից մեկը նոպայի մեջ ընկավ: «Հայ-հարայ, հասեք. Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված շնորհավորական նամակում «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործել է «հայոց մեծ տեղահանություն» բառերը, ինչն իսկը եւ իսկը թուրքերի ուզածն է: Դե դա էլ, հասկանում եք, նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ուրանում ցեղասպանությունը, հետեւաբար դավաճան է», - ճչաց «Հայոց աշխարհը» փետրվարի 13-ի առավոտյան: Նախագահականի Արմեն Գեւորգյանն «ապահովեց», որ մետրային մի շարք հեռուստաընկերություններ եթեր տան այդ հոգեկան (ոչ թե հոգու) ճիչը, չնայած փետրվարի 13-ի երեկոյան դրությամբ նրանց բոլորի տրամադրության տակ էր «Ժառանգություն» կուսակցության հերքման տեքստը, որն ուղարկվել էր նույն օրը կեսօրից հետո: Այստեղ մի փոքր ետ դառնանք ու անդրադառնանք «Հայոց մեծ հայրենազրկում» ձեւակերպմանը: Դեռեւս 2001թ. The Wall Street Journal հեղինակավոր թերթում տպագրվել էր Հյուհ Փոփի «At Last A State, Armenia Lacks PeopleDecline In Population Among World's Worst; 'I'd Go Anywhere» հոդված, որը բավականին տհաճ ձեւակերպումներ էր պարունակում Հայաստանի ու հայերի վերաբերյալ: Մինչ գործող իշխանությունները զբաղված էին «սաստիկ հայրենասիրական» գործերով (Մեղրին սակարկության առարկա դարձնելը, ցեղասպանության մասին բաժակաճառ ասելն ու դրա տակ սփյուռքից դրամաշորթությունը եւ այլ մանրումեծ խուլիգանություններ), Րաֆֆի Հովհաննիսյանը 2001թ. հուլիսի 9-ին նամակ հղեց հոդվածի հեղինակին, որը նույնպես տպագրվեց: Մեջբերեմ մի հատված. «Օսմանյան կայսրության երիտթուրք ղեկավարները պատասխանատու էին 1915 թվականի Հայոց մեծ հայրենազրկման համար, որը ներառում էր ցեղասպանություն հանցագործության բոլոր բաղադրիչները, հայոց պատմական հայրենիքի ոչնչացումը, եւ միլիոնավոր մարդկային կյանքերի եղերական վերջաբանը: Մերօրյա Ադրբեջանը պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղի հայկական հողի նկատմամբ նախահարձակ (ագրեսիոն) պատերազմ սանձազերծելու եւ ավելի ուշ այն տանուլ տալու համար: Ավաղ, հանցագործները խուսափում են պատասխանատվություն կրելուց, մինչդեռ, ի վերջո, կարող էին հասունացնել իրենց ու սեփական պատմությանը դեմ-հանդիման կանգնելու հարցը»: (Հոդվածն ազատ տեղադրված է http: //www.cilicia.com/2001/07/raffi-hovannisians-letter-to-editor.html հասցեի ներքո, ինչպես նաեւ ՌԱՀՀԿ կայքէջում` www.acnis.am) Ահա, թե ինչ է նշանակում հայոց մեծ հայենազրկումը Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներում կամ հրապարակումներում, որոնք միջազգային հեղինակավոր մամուլում այլեւս վավերագրված փաստեր են: Եվ անհեթեթ են այն դատողությունները, թե նա երկրի ներսում ներքին սպառման նպատակներով հանդես է գալիս այլ եզրաբանությամբ, արտերկրում` այլ: Այս իմաստն է դրված 2007թ. օգոստոսի 29-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին հղված շնորհավորական նամակի շահարկվող ձեւակերպման մեջ. «Մեր պետությունների միջեւ գոյություն ունեցող խոր վիհերը` լինեն դրանք ժամանակակից բնույթի, թե Մեծ հայրենազրկման տխուր ժառանգության արգասիք, պետք է հաղթահարվեն եւ լուծվեն ճշմարտությամբ, շիտակությամբ, նորընտիր երկու ղեկավարների եւ նրանց բարյացկամ ու շահագրգիռ համաքաղաքացիների գործակցության միջոցով»: Իսկ թե ինչ է նշանակում հաջորդ նախադասությունը` թողնում եմ ընթերցողի դատին. «Հույս եմ տածում, որ Ձեր, ինչպես եւ մոտ ապագայում ընտրվելիք Հայաստանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք թուրք-հայկական հարաբերությունները կմտնեն ներհայեցողության, հետազոտման, բացահայտման եւ վերջնական կանոնակարգման որակապես նոր փուլ: Այս ամենը կարող է տեղի ունենալ ոչ միայն բարձր քաղաքագիտության եւ ստեղծագործական դիվանագիտության շնորհիվ, այլեւ ապագայի անկեղծ, երկուստեք քննման միջոցով` խարսխված պատմության համարձակ ու աննախադեպ ընդունման վրա»:
Թարգմանչական լիկբեզ իշխանությունների համար Այս թեման սպառիչ կերպով փակելու նպատակով ինչպես Աղդամում տպագրված անգլերեն-ադրբեջաներեն բառարանով առաջնորդվողների, այնպես էլ մեր ողջախոհ համաքաղաքացիների համար բացատրենք անգլերեն «dispossession» բառի իմաստը, որն անշուշտ օգտագործվում է տարբեր իմաստներով, ինչպես անգլերենի ցանկացած բառ: «The American Heritage Dictionary» բառարանում «dispossess» բառը մեկնաբանված է հետեւյալ կերպ. «զրկել (մեկ ուրիշին) ինչ-որ բան տնօրինելուց (սեփականության իրավունքով) կամ օգտագործելուց (վարձակալության դեպքում), ինչպես ասենք` անշարժ գույքը» (տպագրված Բոստոնում, 1976թ., էջ 407): Նշենք, որ այն հականիշն է «possession» բառի (դրանից զրկելու իմաստով), որը բոլորին հայտնի Lingvo բառարանով անգամ նշանակում է սեփականության իրավունքով հողի, ունեցվածի, իրավունքի տնօրինում, տիրապետում եւ օգտագործում: Սոսկ մեկ օրինակ. Land that is possessed by the city should be turned into parks. - իպՎս՚, վՈւՏՊ՚քՈ՚ր՚ Չ րՏորՑՉպվվՏրՑՌ չՏՐՏՊՈ, ՊՏսՋվՈ ոօՑՖ ՏՑՉպՊպվՈ տՏՊ տՈՐՍՌ: Կարծում եմ` անիրազեկին էլ արդեն պարզ է, որ այս բառը մեծատառ «Great Armenian Dispossesion» կապակցության մեջ նշանակում է «Հայոց մեծ հայրենազրկում»` հայ ժողովրդի մի հատվածին իր բոլոր տեսակի սեփականությունից` հողից, գույքից մինչեւ Հայրենիք, իր բոլոր տեսակի իրավունքներից` կյանքի իրավունքից մինչեւ սեփական Հայրենիքում ապրելու ու այդ հայրենիքն ունենալու իրավունքի զրկումը: Պարզապես մնում է հավելել հետեւյալը: Տեղահանությունն այն է, ինչ արել են հայոց ներկա իշխանությունները: Այն, ինչ արել են թուրքերը` հայրենազրկում եւ ցեղասպանություն է: Այս կեղտոտ հնարքի նպատակը մեկն է. ցույց տալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին «Ժառանգության» սատարման արդյունքում ընտրազանգվածը հիասթափվում է իր սկզբունքներին «դավաճանած» Րաֆֆի Հովհաննիսյանից եւ չի քվեարկում առաջին նախագահի օգտին: Ուզում եմ զգուշացնել, որ ապարդյուն է: Իսկ «Ժառանգության» ընտրազանգվածն ու անդամները հիասթափվելու առիթ չունեն. կուսակցության որոշումը առաջին հերթին նրանց ցանկությամբ ու կամքով է ընդունվել:
- Ստեփան Սաֆարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան 80
Մեր ժողովուրդը թեւակոխում է նախագահական ընտրությունների նախընտրական փուլի վճռական վերջնագիծ: Այս ընտրությունները առավել վճռորոշ են լինելու մեր կյանքում, որովհետեւ հետպատերազմական ժամանակաշրջանը մեր ժողովրդին ...ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺԻ
Արկադի Վարդանյան
Ժողովրդավարությունը անպարսավելի պետական կարգ չէ, սակայն դեռ ոչ ոք ավելի լավ տարբերակ չի առաջարկել: Այս միտքը արտահայտել է անցյալ դարի հռչակավոր քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը: Եվ կիրթ, խելացի ու պարզապես ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՔՍԻՄԱՏՈՆԵՐԸ»
Մուսա Միքայելյան
Քոչարյանասերժական ավտորիտար ռեժիմի զուգահեռները 20-րդ դարի Մեքսիկայի քաղաքական իշխանության հետ սահմռկեցուցիչ վտանգների մասին են ահազանգում: Կատարված վերլուծությունները հաստատում են, որ իշխանության փոխանցումը ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ՊԱՐԶ ՍԱԴՐԻՉ Է
Գոհար Բարսամյան 2
Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում եւ ամեն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում: Աստվածաշունչ, Առակներ 6: 14 Յուրաքանչյուր ոք իր ինքնահաստատման ճանապարհն ունի, իր ինքնահաստատման միջոցը: Հավանաբար ճակատագրով ...ՄԱՆԱՆԵԽԻ ԿՈՐԱԾ ՀԱՏԻԿԸ
Արամ Ամատունի
Իշխանության այն ջղաձիգ արձագանքը, որ ստացվեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոսկովյան այցի կապակցությամբ, թերեւս աներկբա վկայում է, որ այդ այցը նախագահի ընտրության համատեքստում լինելու է կամ արդեն ...ԽՂՃԱՀԱՐՈՒՅՑ «ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ»
Էմմա Գաբրիելյան
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂ ՈՒՆԻ՞ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՍՈՒՄ
Արման Բաբաջանյան 1
Տասը տարի ի վեր Հայաստանը վարել է աշխարհի համար անորոշ ու անկանխատեսելի արտաքին քաղաքականություն` բավարարվելով բացառապես ներքին սպառման համար շինծու մարտահրավերների դեմ անպտուղ պայքարով:
Մինչ օրս տարածաշրջանին ...«ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՐՈՒՍԵԼ»
Ա.Պ. 1
Հայտնի է, որ նախորդ ընտրություններում ընտրակաշառքը մեծ հաջողություն է ունեցել: Այժմ, սակայն, դրա հաջողությունը դարձել է կասկածելի, քանի որ շատերը խոսում են այն մասին, որ փողը կվերցնեն, բայց կընտրեն այնպես, ...ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Գյումրիում տեղի ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ժամանակ, մասնակիցներից մի զույգի ձեռքին եղել է «Առաջ Հայաստան, ...ԽՈՒՃԱՊ... ՄԻՆՉԵՒ ՈՒ՞Ր
Ստեփան Սաֆարյան
Լեւոն Տեր-Պետրոսյանի «երկու մեծ մեղքերը» Ակնհայտորեն «Ժառանգություն» կուսակցության վարչության փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կուսակցության ընտրողներին ու համակիրներին կոչ արվեց առաջիկա նախագահական ...ՍԱՏԱՐՈՒՄ
Փետրվարի 19-ին Հայաստանում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Անկախացումից տասնյոթ տարի անց Հայաստանը հայտնվել է իր պատմության շրջադարձային կետում:
Իհարկե, զգալի է տնտեսական վերելքի սկիզբը, ...ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան 1
Արթուր Բաղդասարյան. «Օրինաց երկրի» նախագահ: Ծանր դեպք: Տառապում է անբուժելի հիվանդությամբ, որ կարելի է նարցիսիզմի մուտացիա համարել` ինքնաներշնչման զոհ, որի վերաբերյալ հոգեբանները ինչ-որ եզրույթ գտած կլինեն, ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...ՀԱՆՈՒՆ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1
Անազատության տասնյակ շաբաթների, ամիսների խորքից, ձեռնաշղթաների, կտտանքների ու դաժան փորձությունների, առողջության կորստի, փշալարարերի ու հանապազօրյա արեւի լույսից զրկող ճաղավանդակների հեռվից երազել ու ...ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻ
Որքան կը մօտենայ փետրուար 19-ի նախագահական ընտրութեան թուականը, բնականաբար այնքան սկսած է սաստկանալ տարբեր թեկնածուներու ընտրապայքարը:
Անշուշտ ընտրելու իրաւունքը սահմանափակուած է հայրենաբնակ ժողովուրդին, ...ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
Այսօր Գյումրիում տեղի ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ժամանակ, մասնակիցներից մի զույգի ձեռքին եղել է «Առաջ Հայաստան, ...ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
Կարինե Հարությունյան
Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԵՌԱՆՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻՑ
ՈՉ ՄԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ՄԻՆՉԵՒ ԱՐԴԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Մարինա ԲաղդագյուլյանՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեխակ Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մ.Խ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԼԻԵՆՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Գագիկ Աբգարյան
ԾԵՔԾԵՔԱՑՈՂ ՀՀԿ
Էմմա ԳաբրիելյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ԻՐ ՄԻՍԻԱՆ ԿԱՏԱՐԵՑ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Մ.Խ.
ԵՐԲ ՇԵՖՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ
Գագիկ ԱբգարյանՄԻԱԿ-Ը ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

